Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատը թարգմանչական ծառայություն է մատուցել

Աշիկ․

Բարև ձեզ։

Ասացեք խնդրեմ, եթե անհատը թարգմանչական ծառայություն է մատուցում ռուսական "ИП" - ին, և գումարը փոխանցվում է բանկի միջոցով,արդյո՞ք պետք է հարկվի ստացված գումարը։ Ինչպե՞ս դա կարող ենք ճշտել։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բաժնեմասի վաճառքից առաջացող հարկեր

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շուկայից ձեռքբերում շրջ. հարկ վճարողի կողմից

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ օրենքի հղում տալ՝ որտե՞ղ կարդամ, որ շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռքբերման ժամանակ եկամտային հարկով չեն հարկվում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի ձեռքբերում առանց փաստաթղթի

Մելինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ, կարո՞ղ եք ինձ օգնել

1) ՍՊԸ-ն ստացել է հաշիվ համայնքապետարանից 2021թ համար, սա ինչպե՞ս պետք է ծախսագրեմ, ո՞ր տարվա մեջ, երբ արդեն ֆինանսական արդյունքը որոշված է:

2) ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ի հաշվից վճարել է գրասենյակի էլեկտրաէներգիայի գումարը, սակայն գրասենյակը ֆիզ անձի բնակարանի հասցեով է, առանձին աբոնենտ չի , և հաշիվ չենք ստանում էլ ցանցից, ինչպե՞ս վարվել այդ գումարի հետ, ինչպե՞ս ծախսագրել, ստացվում է ֆիզ անձին վճարված եկամուտ է դա:

3) ՍՊԸ-ն գնել է ավտոմեքենա 1990 թվականի արտադրության, օգտակար ծառայության ժամկետը ինչքա՞ն պետք է նշել մուտք անելիս

4) Գրասենյակի համար գնել են գույք հիմնադիրները, առանց որևէ փաստաթղթի, որևէ տարբերակ կա՞ հիմնական միջոց ճանաչելու դրանք

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշիվների փակում

Աննա․

Բարև ձեզ, ներմուծում է իրականացվել ԵՏՄ-ից, հաշվապահական ձևակերպումներ են տրվել ՀԾ-ում՝

դտ 2111 կտ 52112
դտ 52112կտ 2241
դտ 999 կտ 9521
դտ 2612 կտ 5243

Նախավերջին թղթակցությունն իրենից ենթադրում է հետևյալը՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք և ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ: Դա գործընկերով պահվող է, հարցս հետևյալն է՝ այդ հաշիվների մնացորդը պե՞տք է փակել, թե՞ այդպես պետք է մնա:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վաճառք Wildberries կայքում

Մարիա․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ վայլդբերիսով վաճառք անելուց հաշիվ հաշիվ ինչպե՞ս պետք է գրեմ գնորդին, եթե օրինակ ինչ որ մեկը ապրանք է պատվիրել այլ երկրից։ Նշեմ, որ ԱՁ-ն շրջ. հարկով է գործում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսեր առանց հիմնավորող փաստաթղթերի

Շուշանիկ․

Ի՞նչ գումարի սահմաններում և ի՞նչ տիպի ծախս կարող է կատարել տնօրենը կազմակերպության հաշվից (շրջհարկով աշխատող, ծառայություն մատուցող կազմակերպության դեպքում), առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մնացորդային ապրանքի ԱԱՀ հաշվանցում

Քրիստինա․

Կազմակերպությունը շրջ․ հարկից անցել է ԱԱՀ դաշտ, հարցս հետևյալն է․ հիմա ապրանքը իրացնելուց վաճառքի ժամանակ կարո՞ղ է նախկինում ինքնարժեք մտցրած ԱԱՀ-ն վերաձևակերպել և հաշվանցել։

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհարկ վճարողը հանձնել է ԱԱՀ հաշվետվություններ

Աննա․

Շրջհարկով աշխատող ԱՁ-ն դուրս է գրել հարկային հաշիվներ վեց ամսվա ընթացքում, հանձնել է յուր ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն, ունեցել է ԱԱՀ-ով ձեռքբերում, հաշվանցել է ԱԱՀ-ն։ Տեսնելով սխալը՝ հանձնել է շրջհարկի եռամսյակային հաշվետվությունները, առաջացել է շրջհարկ, սակայն ԱԱՀ-ի հաշվետվությունները մնացել են անփոփոխ։ Ի՞նչ սպասել։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման փաստաթղթավորում

Lucy.

Եթե գործուղման ծասերը հաշվարկվում են Կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի չափով, ապա արդյո՞ք պարտադիր է գործուղման հրամանների, գործուղման վակայականների և գործուղման ծախսերի հաշվետվությունների կազմումը։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի նվազեցում

Արեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող: Իրականցնում է ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում օտարերկրյա կազմակերպություններին: 2023 թվականին հունիսի 30 ին կատարել է ՏՏ ոլորտի ծառայության մատուցում 45 000 դոլլարի չափով:

ՀՀ կազմակերպությունը այլ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ ունի պայմանագիր և 01.03.2023 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ կազմակերպությանը պետք է մատուցի խորհրդատվական, մարկետինգային և վերապատրաստման ծառայություններ ամբողջ արժեքը 30 000 ԱՄՆ դոլլար:

Հարց 2023 թվականի շահութահարկը հաշվարկելիս կարո՞ղ է ՀՀ կազմակերպությունը 45 000 դոլլար համախառն եկամտից նվազեցնել 30 000 ԱՄՆ դոլլար ծախսը։ Կա՞ որևէ սահմանափակում։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխային պահակի արձակուդի վերաբերյալ

Աննա․

Կազմակերպությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով և ունի 3 հերթափոխային պահակ՝ 1 աշխատակից գտնվում է իր հերթական ամենամյա արձակուրդում 24 աշխատանքային օր տևողությամբ մինչև հուլիսի 29-ը ներառյալ, խնդրում եմ օգնել՝ հրամանում պետք է նշել աշխատանքի ներկայանա հուլիսի 30-ին (որը կիրակի օր է), թե՞ հուլիսի 31-ին։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գումարի կանխիկ ստացում ֆիզ. անձանց միջև

Վահագն․

Բարև Ձեզ։ Քաղաքացին ավտոմեքենան վաճառում է այլ քաղաքացու, գումարը կարո՞ղ է կանխիկ ստանալ, թե՞ պարտադիր պետք է վճարումը կատարվի անկանխիկ եղանակով։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆիրմային անվանման գրանցում

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ֆիրմային անունը գրանցենք հիմնադիր տնօրենի անունով, կազմակերպության կողմից անունը օգտագործելու համար կարո՞ղ ենք կազմել անհատույց օգտագործման պայմանագիր, այդ դեպքում եկամտային հարկ կառաջանա՞, թե՞ ոչ: Շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անգլերենի դասընթացներ օնլայն

Լիանա․

Բարև ձեզ։ Որպես ֆրիլանսեր օնլայն հարթակում օտարերկրացիներին անգլերեն եմ դասավանդում։ Կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապահովագրական ընկերության հաշիվ

Մանե․

Ի՞նչ հիմնավորմամբ ապահովագրական ընկերությունները Բ կարգի հաշիվ դուրս չեն գրում։ Որևէ օրենսդրական կարգավորում չեմ հանդիպել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության բաժնետերը ոչ ռեզիդենտ է

Անուշ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակեպությունը գրանցված է ՀՀ-ում, իսկ 100% բաժնետերը ոչ ռեզիդենտ է, ապա կազմակերպությունը կհամարվի ռեզիդենտ, թե՞ ոչ ռեզիդենտ։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշիվ գրելու պարտականություն

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ծրագրավորման ծառայություն է ստանում ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձից, պե՞տք է գրել ինքնահաշիվ, և արդյո՞ք եկամտային հարկի վճարման պարտականություն առաջանում է `որպես հարկային գործակալ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ անալիտիկ հաշվառում

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Զբաղվում է մանրածախ առևտրով: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը կհամարվի հիմնավորող փաստաթուղթ։

Եվ խնդրում եմ հուշել անալիտիկ հաշվառման հետ կապված, այն պարտադի՞ր է բոլոր ԱՁ-ների համար անկախ հարկման տեսակից։ Խնդրում եմ անալիտիկ հաշվառման օրենքին հղում տալ:

Շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է POS տերմինալի ձեռք բերումը

Վահե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ուզում եմ բացել ԱՁ էլեկտրոնիկայի օնլայն վաճառքներ իրականացնելու համար։ Ընկերս ունի ՍՊԸ, որը օնլայն հարթակ է տրամադրում ավտոմատացված վաճառքների համար։ Իր կայքում կա POS տերմինալ, որով պետք է կատարվի վաճառքը։ Եթե իմ բիզնեսը միայն օնլայն հարթակում է, և ես ոչ մի տեսակ POS տերմինալ չունեմ, արդյո՞ք կարող եմ գործարկել բիզնեսը, թե՞ պարտադիր է POS-ի ձեռք բերումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդ

Լուսինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ․ մանկապարտեզի հաշվապահ եմ, 06,05,2022 թ․ ընդունվել եմ աշխատանքի, ես ու իմ նման նոր աշխատողներ ևս 4 հոգի, սակայն օգոստոսի 22-ից մինչ օրս գտնվում ենք հարկադիր պարապուրդում։ Ուզում եմ իմանամ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ամիսների օրերը մտնու՞մ են արձակուրդայինի հաշվարկի մեջ, գիտեմ, որ աշխատավարձը չի մտնում հաշվարկի մեջ։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկ

Դուխիկ.

Արդյո՞ք հաստատվել է ՏՏ ոլորտի աշխատակիցների 5% եկամտային հարկ վճարելու նախագիծը, եթե կազմակերպությոան եկամուտը նախորդ տարում 80% գոյացել է արտասահմանից։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր կառաջանան

Հ.

Գերմանիայի ռեզիդենտ ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում ՀՀ ռեզիդենտ ՏՏ հավաստագիր ունեցող կազմակերպությանը։ Ի՞նչ հարկեր կառաջանան այս դեպքում։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Ռուբ.

Բարև ձեզ, եթե ՍՊԸ-ն ցանկանում է գործունեության ժամանակավոր դադար տալ անորոշ ժամկետով, սակայն ունի ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակից և պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով, ապա կարո՞ղ է ներկայացնել դիմումը թե՞ ոչ, և արդյո՞ք ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակցի գծով ամեն ամիս պետք է ներկայացվի եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրության կազմակերպում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

Հարց 1. Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ և վաճառքով, կարո՞ղ է դրան զուգահեռ զբաղվել ակռիլային քարով (կորիան) իրերի արտադրությամբ և վաճառքով, և եթե այո, ո՞րն է գործունեության տեսակի կոդը:

Հարց 2. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն ներգրավել երրորդ կողմին երկաթի մոնտաժման աշխատանքներ կատարելու համար, և ինչպե՞ս պետք է կազմակերպել վճարումը երրորդ կողմին (երրորդ կողմը ֆիզիկական անձիք են):

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ Կազմակերպությունը ունի մաշված հիմնական միջոցներ, որոնք ենթակա չեն օգտագործման: Ինչպե՞ս վարվել՝ անհրաժեշտ է անպայման վաճառք ձևակերպել, թե՞ ուղղակի դուրսգրման ակտով շահագործումից հանել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի վերաբերյալ

Բարիշկա․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպության նախագահը հանդիսանում է կազմակերպության միակ հիմնադիր, այդ դեպքում շահաբաժնի հաշվարկման և վճարման հետ կապված որևէ խտրականություն կա՞։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարչական տուգանք կսահմանվի՞

Անահիտ․

Բարև ձեզ, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ԵՏՄ ներմուծում է արել, որի հայտարարագիրը տրվել ժամանակին, իսկ հայտարարությունը ավելի ուշ, վարչական տուգանք կսահմանվի՞։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Արեգա․

Ընկերության հիմնադիր տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրում ընկերությանը:

Հարց․ այս դեպքում եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոխանցում

Անահիտ․

Խնդրում եմ ասել՝ ԱՁ իր աշխատակցի աշխատավարձը պարտադիր իր ԱՁ հաշվեհամարից պետք է փոխանցի որպես աշխատավարձ, թե՞ կարող է իր անձնական մոբայլ բանկինգով փոխանցել, որը ԱՁ հաշվեհամար չէ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայության մատուցում ֆիզ. անձին

Նառա․

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և կատարում է շինաշխատանքներ։ Մատուցել է ծառայություն ֆիզ անձի համար, ֆիզ անձը կատարել է փոխանցում կազմակերպության հաշվին։ Ինչպե՞ս պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիրը ծառայության մատուցման գծով, որպեսզի հնարավոր լինի նաև ներկայացնել համապատասխան շրջհարկի հաշվետվությունը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասցեի փոփոխություն

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն արտասահմանյան ընկերության համար ուսուցողական հոդվածներ է գրել, պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Վճարումն առանձին յուրաքանչյուր հոդվածի համար է` կախված հոդվածի երկարությունից և մի շարք հանգամանքներից, այսինքն գումարներն տարբեր են:

Այս դեպքում հաշիվ վավերագրում ճի՞շտ է գրել չափման միավորն ՀԱՏ, տևողությունն ու ընդհանուր գումարը, որը պետք է փոխանցվի: Գումարն նշվում է առա՞նց միջազգային փոխանցման պահումների:

Եվս մեկ հարց: Ծառայության մատուցումն սկսվել է անցած տարի, սակայն գումարը նոր է փոխանցվում որոշակի շեմն անցնելուց հետո: Այս դեպքում տևողությունն նշելուց խնդիր չի՞ լինի:

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ. անձից

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ֆիզիկական անձից ձեռք է բերել մարկտկոցներ՝ թվով 3 հատ: Օրենքի խախտում կա՞ տվյալ գործարքի մասով հարկ չհաշվարկել և չվճարելը։ Օրենսգրքի ո՞ր կետով առաջնորդվել։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի և օգտվողի գրանցում

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե ԱՁ-ն շրջհարկի դիմում չի տվել, անցել է ԱԱՀ-ի դաշտ, հիմա պետք է թաքսում գրանցել որպես լիազոր և օգտագործող հաշվետվությունները ուղարկելու համար, ինձ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, ու եթե դիմում ձև կա, խնդրեմ ուղարկեք։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Լուսինե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատել է որպես միկրոձեռնարկատիրություն, հունիսի 1 ից անցել Է շրջհարկի, գրանցված աշխատակցի աշխատավարձը էղել է 90 000 դրամ ներառյալ հարկերը, կասե՞ք խնդրում եմ՝ հունիս ամսվա աշխատավարձը արդեն հաշվենք մինիմալ 104 000 -ո՞վ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի ներմուծում

Բարև ձեզ։ Ես լսել եմ, որ մեքենաների ներմուծման ժամանակ, ներմուծող ֆիզիկական անձի և ներմուծող կազմակերպության համար մեքենաների մաքսազերծման վճարները տարբեր են լինում։ Դա ճի՞շտ է։

Accountant.am
Գտնել հաշվապահ

Կարինե Մարգարյան

Անուն, Ազգանուն՝ Կարինե Մարգարյան
Էլ. փոստ՝ margaryan_k@mail.ru
Հեռախոս՝ +37499 222914
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն՝
Ծննդյան ամսաթիվը 02.02.1982թ.
Կրթությունը՝
2006-2008թթ. ՀՈՒՄԿ՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը, մագիստրի կոչումով
2000-2004թթ. ԵՊՀ ՝ Ֆիզիկայի ֆակուլտետ , բակալավրիատ
1998-2000թթ. ԵՊՀ-ին կից ֆիզ-մաթ. դպրոց
Համակարգչային գիտելիքներ՝
Word, Excel, ՀԾ 7, 1C 7.7, e-Invoicing
Աշխատանքային փորձ՝
2022.02.23 - Մինչ այսօր «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ՝ գլխավոր հաշվապահ, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
2021.09.01- Մինչ այսօր ՝ «Ռադիկ շին» ՍՊԸ՝ գլխավոր հաշվապահ, շինարարություն, բարեկարգում (ընդանուր հարկման դաշտ` ազատ գրաֆիկ )
2021.02.12 – 2022.04.01 «ԷՍ.ԷՅ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ – որպես գլխավոր հաշվապահ , ներմուծում՝ երրորդ երկրից, միջնորդական ծառայություն
2019.06.01 հաշվապահական ընկերությունում - 2021.02.12 «Առ Արտ» ՍՊԸ՝ գլխավոր հաշվապահ (շինարարություն, ներմուծում, ընդհանուր հարկման դաշտ ) և «Գուդջոբ» ՍՊԸ՝ գլխավոր հաշվապահ (ներմուծում՝ ԵՏՄ և երրորդ երկիր, մեծածախ վաճառք ) և ևս 6 կազմակերպություն՝ (շրջ. հարկով)
2018.07.07 –31.01.2019 «ԳԼՈԲԱԼՍԵՐՎԻՍԳՐՈՒՊ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի տեղակալ (ընդանուր հարկման դաշտ )
2014.03.02- 2018.08.31 ՀՀ կառավարության աշխատակազմի Սպասարկում ՊՈԱԿ, հաշվապահ, ամենօրյա գրաֆիկով
01.06.2015–30.12.2015 «Բուլատ» ՍՊԸ, Գլխավոր հաշվապահ (արտադրության ոլորտ) ազատ գրաֆիկով
01.08.2014–30.12.2015 «Աղբյուր» ՍՊԸ, Գլխավոր հաշվապահ (արտադրության և առևտրի ոլորտ) ազատ գրաֆիկով
01.07.2012թ-.25.03.2013թ. «Հին Էրիվան հոլդինգ», հաշվապահ (սպասարկման ոլորտ)
01.02.2012թ.-30.06.2012թ. «Ալեքս-Տաթև» ՍՊԸ, հաշվապահ (մեծածախ և մանրածախ առևտուր)
2011թ. դասավանդել եմ 1C 7.7, Ֆես Հաուս ուսումնական կենտրոնում
2010-2011 «Արմենպրես» ՓԲԸ , hաշվապահ
2005-2007թ. դպրոցում, լաբորանտ, ֆիզիկայի ուսուցչուհի
Ցանկալի աշխատավարձ՝ 350 000-400 000 դրամ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման

Վլադ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ունի մարդատար ավտոմեքենա, որը շահագործում է տնօրենը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք բենզինի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է , մանրածախ առևտուր է, գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալ եմ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ե՞րբ գրանցվել որպես ԱՁ

Կարլեն․

Բարև ձեզ, եթե ցանկանում եմ Չինաստանից ապրանք ներմուծել և վաճառել Հայաստանում, պարտավո՞ր եմ ԱՁ բացել պատվիրելուց առաջ, թե՞ կարող եմ բացել ապրանքի Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի արտոնություններ

Նարինե․

Նորաբաց ՏՏ ոլորտի կազմակերպությունը տվել է շրջ․ հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Դիմել է հավաստագիր ստանալու համար։ Հավաստագիր ստանալուց հետո որ անցնի հարկման ընդհանուր համակարգի, կարո՞ղ է օգտվել արտոնությունից։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանի մակագրություն

Անի․

Բարև ձեզ։

Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի, կամ աշխատողին տրվում է արձակուրդ, նման պարագաներում տվյալ աշխատողն այդ հրամանները ստորագրու՞մ է, որ ծանոթացել է հրամանին, թե՞ միայն տնօրենի ստորագրությունը բավարար է: