Author: Accountant.am

Accountant.am
Նորություններ

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե. Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված: Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին: Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին :)
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում

Հասմիկ. Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ սոց. վճարների վերաբերյալ

Albert. Եթե անհատ ձեռնարկատերը, պետ ռեգիստրում գրանցվել է 2009 թվականի օգոստոսին, և կատարել է պառտադիր սոց.վճարներ օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ապա պառտադիր է, արդյոք, տարվա վերջում կատարել պառտադիր 60000 դրամից պակասող գումարի մուցումը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ը պայմանագրերով մատուցել է ծառայություններ

Ալբերտ. Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում: Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը: Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

Zara. Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Պարոն 5 %

Գյուլբենկյան

1912 թ-ին բրիտանական կառավարությունը բեմի վրա հայտնաբերեց նոր "խաղացողի": Դա "Թուրքական նավթային ընկերությունն էր": Քանի որ Թուրքական ազգային բանկի 30 % բաժնետոմսերը պատկանում էին հայ միլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանին, դա նրան դարձնում էր նաև այս նավթային ընկերության 15-տոկոսային բաժնեմասի տեր:

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքը աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. Մանրամասն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրեր

Նարինե. Բարձ Ձեզ Արդյոք քաղաքացիաիրավական պայմանագրերը գրանցվում են աշխատանքային պայմանագրերի գրանցամամատյանում: Նախապես շնորհակալություն: Եվ մեծ շնորհակալություն սայթի ադմինիստրացիային նման հնարավորություն ընձեռելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

NN. Բարեվ բոլորին: Կարող է արդյոք կազմակերպությունը կարճաժամկետ փոխառություն տրամադրել ոչ իրավաբանական անձանց(ենթադրենք ֆիզ. անձի) եվ այդ դեպքում արդյո՞ք պայմանագրի առկայությունը պարտադիր է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք…

Gohar. Խնդրում եմ ինձ ասեք,երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք,բայց աշխատող պարտք,դրա համար շահութահարկ պետք է հաշվարկեմ թե ոչ:Իսկ կարող եմ տվյալ կազմակերպությունների հետ կապել պայմանագիր որ այդ պարքը չհամարեն անհուսալի:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Կազմակերպությունների հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկի հաշվարկ
  • Կազմակերպությունների հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության գույքահարկի հաշվարկ
  • Շինությունների գույքահարկի հաշվարկ
  • Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ ստուգումներ

Աննա. Ողջույն. 1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում? 2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա? Նախապես շնորհակալություն պատասղանի համար
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի վերաբերյալ…

Լուսինե. Բարև Ձեզ, եթե կարելի է պատասխանել հիմնավորելով...... իրավաբանական անձը ֆիզիկական անձից պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ակտիվ.օրինակ 400000 դրամով.....10 տոկոս եկամտահարկը պահվում է ֆիզ անձից թե հաշվարկվում է 400000դրամի նկատմամբ... արդյունքում մենք մատակարարին վճարում ենք 360000 թե 400000....շնորհակալություն պատասխանելու համար
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վնասակար աշխատատեղեր…

Lusine. Կարող եք օգնել Ինձ պետք է ցանկը առողջության համար վնասակար աշխատատեղերի: Կա՞ համապատասխան կայք: Եվ նրանց աշխատավարձի վճարումը ինչպե՞ս է իրականացվում: Նախապես շնորակալություն:
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Լեյբնից

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:

Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Մանրամասն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ կնքում է 2 պայմանագիր…

Մհեր. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ 1 ամիս ինտերվալով կնքում է 2 ծառայության մատուցման պայմանագիր, յուրաքանչյուրի տևողությունը 10 օր, ինչպես պետք է հաշվարկել երկրորդ պայմանագրի եկամտահարկը` աճողական կարգով, թե ոչ:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ակտ գումարների սխալմամբ գրանցման
  • Տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սահմանափակում ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով…

Կամո. Ականջիս հասել է, որ ինչ որ սահմանափակում կա ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով` մեկ գնորդից չպիտի գերազանցի ամբողջի 80 %- ը: Կա այդպիսի բան արդյոք, թե ոչ ?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրի դեպքում…

Mher. Խնդրում եմ ասեք Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրի դեպքում հաշվարկվում է արդյոք արձակուրդային աշխատավարձ և եթե այո ապա երբվանից: կանախավ շնորհակալություն
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ
  • Հայտարարություն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ
  • Տեղեկություններ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզ. ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Ստաժի մասին, ձև 5
  • Ստաժի մասին, ձև 5-3
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ – ի հաշվանցման վերաբերյալ…

Meri. Կազմակերպությանը ծառայություն մատուցող ընկերությունը կատարել է վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը իր հաճախորդի համար սխալ է հաշվարկել մոտ 600000 դրամի գումար, համապատասխանաբար 2008թ դեկտեմբերի համար ավել է հաշվվել 70000, 2009-ի հունվարի 65000 և այլն: Եվ այդ վերահաշվարկի արդյունքում գոյացած գումարը որոշվել է հանվել չվճարված ամիսների դիմաց: Ինչպես պետք է վարվի հաճախորդ կազմակերպությունը նշված 600000 դրամ գումարի ԱԱՀ-ի գումարի հետ, հաշվանցել թե ոչ?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…

AM. Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից...
Accountant.am
Նորություններ

Նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ

Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ` այդ թվում նաև բանկերը, ապահովագրական և վարկային կազմակերպությունները, համապատասխանաբար 2009 և 2010 թթ. հունվարից իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի համաձայն: ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ն Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք հասնում է տուգանք…

NN. Ի՞նչ չափի եվ արդյոք հասնում է տուգանք առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմատյանում ջնջում կատարելու համար: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինտերնետ խանութի վերաբերյալ

Լևոն. Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի

Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները: «Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվություն

Գրիգոր. Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում

ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Մանրամասն
Accountant.am
Այլ նյութեր

Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր

Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում "երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են":

Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:

Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Մանրամասն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներկրված հիմնական միջոց

Meri. Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN. Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

Արսեն. Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Նորություններ

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…

Արմեն. Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում