Արամ.
Ինչ առավելություններ և թերություններ ունի ՀԾ-հաշվապահ ծրագիրը 1C ծրագրի նկատմամբ
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
Ինչ առավելություններ և թերություններ ունի ՀԾ-հաշվապահ ծրագիրը 1C ծրագրի նկատմամբ
Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:
Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Կարդալ ավելին “Լեյբնիցի հաշվիչ սարքը” →
Մհեր.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ 1 ամիս ինտերվալով կնքում է 2 ծառայության մատուցման պայմանագիր, յուրաքանչյուրի տևողությունը 10 օր, ինչպես պետք է հաշվարկել երկրորդ պայմանագրի եկամտահարկը` աճողական կարգով, թե ոչ:
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
Կամո.
Ականջիս հասել է, որ ինչ որ սահմանափակում կա ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով` մեկ գնորդից չպիտի գերազանցի ամբողջի 80 %- ը: Կա այդպիսի բան արդյոք, թե ոչ ?
Mher.
Խնդրում եմ ասեք Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրի դեպքում հաշվարկվում է արդյոք արձակուրդային աշխատավարձ և եթե այո ապա երբվանից: կանախավ շնորհակալություն
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
Meri.
Կազմակերպությանը ծառայություն մատուցող ընկերությունը կատարել է վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը իր հաճախորդի համար սխալ է հաշվարկել մոտ 600000 դրամի գումար, համապատասխանաբար 2008թ դեկտեմբերի համար ավել է հաշվվել 70000, 2009-ի հունվարի 65000 և այլն: Եվ այդ վերահաշվարկի արդյունքում գոյացած գումարը որոշվել է հանվել չվճարված ամիսների դիմաց: Ինչպես պետք է վարվի հաճախորդ կազմակերպությունը նշված 600000 դրամ գումարի ԱԱՀ-ի գումարի հետ, հաշվանցել թե ոչ?
AM.
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…
Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ` այդ թվում նաև բանկերը, ապահովագրական և վարկային կազմակերպությունները, համապատասխանաբար 2009 և 2010 թթ. հունվարից իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի համաձայն: ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ն Կարդալ ավելին “Նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ” →
Էմիլյա.
Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք ինչ տույժ եւ տուգանքների ենք ենթարկվում:
NN.
Ի՞նչ չափի եվ արդյոք հասնում է տուգանք առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմատյանում ջնջում կատարելու համար: Նախօրոք շնորհակալություն:
Լևոն.
Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, Կարդալ ավելին “Ինտերնետ խանութի վերաբերյալ” →
Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները:
«Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու Կարդալ ավելին “Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի” →
Գրիգոր.
Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Կարդալ ավելին “Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է” →
ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Կարդալ ավելին “Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում” →
Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում “երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են”:
Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:
Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Կարդալ ավելին “Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր” →
Meri.
Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն
Adriana.
Եթե կազմակերպությունը ԱԱհ վճարող չի համարվում պետք Է՞ արդյոք տեղեկություն տալ ստացված հաշիվ ապրանքագրերի մասին:
NN.
Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:
Արսեն.
Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար:
Excel-ի առաջին տարբերակը նախատեսված էր Apple Inc Կարդալ ավելին “MS Excel — ողջ ճշմարտությունը էլեկտրոնային աղյուսակների մասին” →
Կայքում ավելացվել է նոր ենթաբաժին` “Ուսուցում”:
Ուսման կենտրոնները, ինչպես նաև անհատ մասնագետները կարող են հայտարարություններ տեղադրել իրենց կողմից կազմակերպվող հաշվապահական հաշվառման դասընթացների վերաբերյալ:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Կարդալ ավելին “Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն” →
Հաշվապահները ընկնում են պատուհանից տնօրենների խորհրդի ժողովից հետո, էս երկուսն էլ գրազ են գալիս, թե ով է լինելու հաջորդը…
Ձեզ մոտ այսպիսի դեպքեր չե՞ն պատահում 🙂
Արմեն.
Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…
Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…
Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Կարդալ ավելին “Սուտլիկ առևտրականը” →
Աննա.
Վերջնական հաշվապահական հաշվեկշռում կանոնադրական կապիտալը նշվու՞մ է, թե՞ ոչ, այսինքն՝ գրվու՞մ է արդյոք զրոյական:
Meri.
Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը
Մարինա.
Ա/Ձ – ին հաշվապահական հաշվառում վարելու համար ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն
Արմեն.
Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:
Վարսիկ.
Որտե՞ղ կարող եմ փնտրել Հաշվապահների որակավորման քննությունների խնդիրների ցանկը:
Կայքում ավելացվել է “Աշխատանք” բաժինը:
Գործատուները կարող են տեղեկատվություն տեղադրել թափուր աշխատատեղերի մասին:
Մասնագետները կարող են հայտարարություններ հրապարակել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Vahan.
Ո՞ր հարկային հաշիվներն են ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ (որքան գիտեմ, 100 հազ.-ը գերազանցող, կցանկանայի ճշտել):
Meri.
Ենթադրենք կազմակերպությունը որոշել է իր հիմնական գործունեությունից զատ զբաղվել նոր գործունեությամբ, ինչպես կարելի է այդ նոր գործունեությունը գրանցել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար
Տնտեսական գործառնությունների հաշվառման ընթացքում կարող են թույլ տրվել սխալներ – սովորական վրիպակներից մինչև հաշիվների սխալ թղթակցություն: Հաշվառման ցուցանիշների ճշտության ապահովման համար անհրաժեշտ է ստուգել կատարված գրանցումները և ուղղել սխալները (եթե դրանք առկա են): Սխալները բացահայտում են տարբեր մեթոդներով` կախված հաշվապահական հաշվառման վարման բնույթից ու ձևից: Օրինակ, հիշարար – օրդերային ձևի ժամանակ գրանցումների ճշտությունը ստուգվում է` համեմատելով շրջանառու տեղեկագրի մեջ Կարդալ ավելին “Հաշվապահական գրառումներում թույլ տրվող սխալները, դրանց հայտնաբերման և ուղղման միջոցները” →
Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Կարդալ ավելին “Որակավորվել է երեք աուդիտոր” →
Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:
Կարդալ ավելին “Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը” →
Մարինե.
Վաճառողուհին ՀԴՄ կտրոնը եթե խփում է բայց հերթի կամ հաճախորդի արագ դուրս գալու պատճառով չի հասցնում տալ ՀԴՄ կտրոնը հաճախորդին, այդ դեպքում դա կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության
Գայանե.
Կազմակերպությունը Հարկայինում հաշվառվել է 2009թ-ի ապրիլի 15-ին, և մինչ այսօր ոչ մի գործունեություն չի ծավալել, աշխատող չունի գրանցվաց,զրոյական եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե ոչ, և թույլատրվում է արդյոք որ քանի դեռ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել տնօրենը որպես աշխատող գրանցված չլինի: Նախապես շնորհակալություն
MisterA.
Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով |
Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում: |
«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության ութ հարյուր աշխատակից համաձայնել է աշխատել առանց աշխատավարձի, կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Այդ մասին տեղեկացրել է «Սքայ նյուզ»-ը:
Կարդալ ավելին “Տնտեսական ճգնաժամ.խոշոր ավիաընկերության աշխատակիցները համաձայնել են աշխատել անվճար” →
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ