Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված, 2-րդ պարբերություն

Վարդ. Աշխատանքային օրենսգրքի 195 հոդված 2-րդ պարբերության վերտառությամբ. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ

N.N. Բարև բոլորին: Հարց ...արդյոք աշխատանքային պայմանագրում պարտադիր է նշել գրանցամատյոանում գրանցման համարը և ամսաթիվը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում ոչ ռեզիդենտից

SONA. Սիրելի գործընկերներ ինձ մի հարց է հետաքրքրում,եթե ես ապրանք եմ ձեռք բերում ոչ ռեզիդենտից ,որն էլ ապրանքն ներմուծելու է,որն էլ ֆիզիկական է,իսկ վճարումն պետք է իրականցվի փոխանցումով,սա հիմք կարող է հանդիսանալ???և ոչ ռեզիդենտի համար վճարելու ենք արդյոք եկամտահարկ: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը գտնելու համար

Նարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել, եթե աշխատողը արձակուրդ է գնացել 2009թ. օգոստոս ամսին, իսկ 2010թ. գնում է հունիսին, կարող եք ասել միջին աշխատավարձը գտնելու համար մինչև որ ամիս ենք գնալու հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Նարինե. Բարև Ձեզ Կարող եմ իմանալ ինչպես հաշվել աշխատավարձը, երբ նա դրուքայինա, բայց մի աշխատող 6 օր մի ժամ պակասա աշխատել Ինչպես հաշվարկել այդ 6 օրը? խնդրում եմ գրել հաշվարքը Շնորակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Սոնյա. Բարև Ձեզ.մի հարց ևս խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք,Ա/Ձ-ն եթե ՀԴՄ-ի չեկա վերցրել,և կազմել ենք ֆակտուրա,եթե ՍՊԸ կազմակերպությունա,պետք է պեչատի,ստորագրի?Ա/Ձ-ն ստորագրի? Դա պարտադիր է?կանխավ շնորհակալ եմ........
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութներ

Մանուշ. Հարգելի կոլեգաներ հարցս հետևյալն է` եթե ՍՊԸ - ն ունի մի քանի մանրածախ խանութներ,գնման հաշիվ ապրանքագրերի մեջ նշվում է ՍՊԸ- ի իրավաբանական հասցեն, թե կոնկրետ խանութի գործունեության հասցեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի ձևակերպում

Դավիթ Ասատրյան. Արդյոք նոր անվադողի տեղադրման ակտը անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում ծախսի ձևակերպման և հաշվապահությանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ապահովելու համար, թե հին անվադողի վազքի հաշվառման քարտը նույնպես հանդիսանում է անհրաժեշտ փաստաթուղթ նոր անվադողի տեղադրման ծախսը ձևակերպելու համար: Մի խոսքով , ՀՀ կառ. կողմից սահմանված կարգով ինչպիսի անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարելի է ծախս ձևակերպել, և արդյոք հաշվապահը պարտավոր է պահանջել քարտը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փոխանցման հաշիվ

Անյա. Հարգելի հաշվապահներ, Ես նոր միայն առաջին քայլեր եմ անում հաշվապահության մեջ և խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ծառայության դիմաց մեր ընկերությանը դուրս է գրվել փոխանցման հաշիվ: Մեր կողմից կատարված փոխանցման մեջ նշվել է այդ հաշվի համարը: Այնուհետև նրանք մեզ ուղարկել են հարկային հաշիվ, որի համարը տարբեր է փոխանցման հաշվի համարից: Ինչպես է կարգավորվում այս հարցը հաշվապահության մեջ? Որտեղ կարող եմ այդ մասին կարդալ? Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ ասեք ինձ արդյոք Ա/Ձ- ն անպայման պետք է ունենա Դրամարկղային Գիրք, այն դեպքում երբ աշխատում է բանկային փոխանցումներով: Կանխավ շատ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Վարդ. Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը հետևյալ դեպքի համար. եթե աշխատողը վերջին արձակուրդից հետո աշխատել է ևս հինգ ամիս, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր և 3 տարի երեխային խնամքի արձակուրդ: Երկու տարի հետո աշխատողը ազատվում է աշխատանքից և պետք է վճարվի հինգ ամսվա համար չօգտագործված արձակուրդային գումարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն

Վրույր. Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն: Հայցում եմ կոռեկտ պատասխան
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Հռիփսիմե. Հարգելի հաշվապահներ եթե դրամարկղի գիրքը հարկայինից ստացել են ամսի 15-ին, բայց մինչ ստանալը կազմակերպության բանկային հաշվից ամսի 8-ին գումար է ելք եղել ծախսեր կատարելու նպատակով, ամսի 8-ին կատարած գործարքները որ ամսաթվով պետք է գրանցել դրամարկղի գրքում???:Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերել

Սոնյա. Խնդրում եմ ինձ պատասխանեք,եթե Ա/Ձ միանգամից փոխանցումով ապրանք է ձեռք բերել.800 հազ. դրամի,հարկային դաշտում ,ինչ որ տեղ երեվում է և ինչպես?դա խնդիրներ կառաջացնի?նախապես շնորհակալ եմ....
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատական հաշվետվությունների վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ Կարող եմ իմանալ անհատական հաշվետվությունները սոցապ. կարող են հանձնվել փոստով? Շնորակալություն
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ

Manana. Խնդրում եմ մի հարցի պատասխանեք, ոչ առևտրային կազմակերպությունը ե՞րբ է համարվում ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարազատի լիազորում

Լիլիթ Սմբատյան. Բարև Ձեզ հարգելիներս, ես զբազվում եմ քեթրինգային գործունեությամբ, ես կարող եմ իմ հարազատին լիազորել նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա, որ նա իմ անունից հանդես գա,ստորագրի փաստաթղթեր ,քաղ. օրենքը չի արգելում սակայն հարկային աշխատողները պնդում են որ նա պարտադիր պետք է լինի իմ աշխատողը, նա աշխատում է մեկ ուրիշ ֆինանսական հաստատությունում եվ չի կարող միաժամանակ իմ մոտ աշխատել կարող եք ինց օգնել ,օրենքի որ մասով է արգելված հարկային թէ աշխատանքային , և ինչ օրենքի հիման վրա է նման սահմանափակում դրաված, քաղ օրնսգիրքը չի արգելում , սակայն հարցին լուծում չեմ գտնում
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Hripsime. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Ani. Բարև ձեզ, ես գիտեմ, որ օտարերկրյա աշխատողի համար սոց. վճարներ չեն կատարվում, կարող եք ինձ ասել սակայն սոցում նրան գրանցել պետք է, թե ոչ, իսկ եկամտահարկի հաշվարկը նույն է, ինչ ռեզիդենտինը???
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում

Ելենա. Հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է: Մեր կազմակերպությունը պետք է ներմուծի ապրանք, որը հետագայում պետք է գնի դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություն: Ապրանքը ներմուծելիս սահմանին վճարվելու է ԱԱՀ: Երբ ապրանքը վաճառենք այդ կազմակերպությանը ինչպես պիտի վաճառենք: Հ/Ա գրում ենք ԱԱՀ-ով թե առանց ԱԱՀ? Եւ մեր կողմից մաքսատանը վճարած ԱԱՀ ինչպես ենք հաշվանցելու?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Մայա. Խնդրում եմ օգնեք, Հարցս հետևյալն է` Ֆիզիկական անձը իր սեփական տարածքը տվել է անհատւյց օգտագործման ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի: Նման դեպքում ինչպիսի պարտավորություն է առաջանում ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի մոտ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում

Zara. Հարգելի կոլեգաներ,Խնդրում եմ պատասխանել: Եթե ունեմ ապրանքի ձեռքբերում մեկ փաստաթղթով 900 000 դրամ արժողությամբ, կարող եմ վճարել 300 000 դրամ 3 անգամով պարտքի դիմաց? Թե մեկ անգամ կարող եմ միայն վճարել 300 000 դրամ? Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լիաննա. Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք հարցիս. Աշխատողը ընդունվել է աշխատանքի 04.2008թ: Արձակուրդ է գնացել 01.2009թ, Ազատվել է աշխատանքից 14.05.2010թ: Մասնագիտությամբ բուժքույր: Ինչպես կատարել վերջնահաշվարկ: Շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք գրվում է հաշիվ-ապրանքագիր

Meri. Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվում on-line վաճառքները: Փաստորեն գնորդը տվյալ դեպքում կատարում է վճարում փոխանցելով տվյալ կազմակեպության բանկային համարին, դա կարող է լինել և կազմակերպություն և ֆիզ.անձ, տվյալ դեպքում արդյոք գրվում է հաշիվ ապրանքագիր?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի գումարի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալում. աշխատողի համար հաշվարկել եմ վերջնահաշվարկ, որից պահվել է միայն եկամտահարկ, իսկ սոց. վճարներ` ոչ: Ինձ հետաքրքիր է, եթե սոց. վճարներ չի հաշվարկվում, արդյոք վերջնահաշվարկի գումարը սոց. հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ ներառվում է
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց

Կարեն. Հարգելի կոլեգաներ, արդյոք անորոշ ժամկետով կնքված աշխ. պայմանագրի դեպքում մինչև 6 ամիսը լրանալը դրա լուծման ժամանակ աշխատողին վճարվում է հատուցում` յուր. ամսվա համար 2 օր հաշվարկով: Չէ որ..."առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:"
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է վնասով

Adriana. Բարև Ձեզ, հարցս հետևյալն է կազմակերպությունը աշխատում է վնասով, 2009թ. տնօրենը փոխառություն է արել 12.000.000, 2010թ. արդեն 5.000.000, կա արդյոք սահմանափակում գումարի չափի վերաբերյալ, այդ դեպքում ինչպես վարվեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 3-ի զ կետ

ACC. Նախաբան. Համաձայն ԱԱՀ օրենքի հոդված 3-ի զ կետի` կազմակերպությունը կամ ա/ձ համարվում է ԱԱՀ վճարող, որի կողմից նախորդ օրացույցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից /բացառությամբ գույքի վարձակալություն, ....../ հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին , և /կամ/որի կողմից նախորդ օրացույցային տարում առևտրական գործունեության /վաճառքի/ նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման /բացառությամբ ներմուծման/ համար կատարված ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողի Հարցս հետևյալն է` Խանութը ապրանքները ձեռք է բերում ներմուծող կազմակերպությունից` 80 տոկոս և ավելի: Խանութը կհամարվի ԱԱՀ վճարող? Հոդվածում նշվում է /բացառությամբ ներմուծում/ բառերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Ես էսպիսի մի հարց ունեմ: Ես 4 օրացույցային օր արձակուրդ եմ գնացել ու ինձ էս տարվա մեջ մնացել է 28 օր, որը ես գնալու եմ օգոստոսին, ինձ կասեք ոնց է հաշվարկվում այդ արձակուրդայինը, վերջին 12 ամիսների միջինով? բայց ես վերջին 6 ամիսների 2 ամսիսներին չեմ ստացել լրիվ աշխատավարձ, դե մի անգամ արձակուդ մի անգամ ել 3 օր անաշխատունակություն: Այդ ամիսները հաշվարկվում են միջինի համար թե ոչ?
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վաճառված ապրանքը տեղափոխում են ԼՂՀ

Anushik. Մի հարց ունեմ , խնդրում եմ օգնեք ապրանք ենք վաճառում ,որը տեղափոխում են ԼՂՀ արդյոք պետք է հատուկ հաշիվ գրվի, եթե գումարը գերազանցում է 300 000 դրամը Եվ որտեղ կարդամ այդ օրենքի մասին
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի և եկամտահարկի հաշվարկ

Սոնյա. Բարև իմ սիրելի կոլեգաներ,մի խնդրանքով եմ դիմում ձեզ.ԱԱՀ. մասին ընդանրապես գաղապար չունեմ,կարող եք ինձ օգնել,թե ինչ թխթատարություն պետք է պահել?և եկամտահարկը ինչպես է հաշվարկվում........ես անչափ շնորհակալ եմ նախապես...........
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լիաննա. Խնդրում եմ պատասխանել հարցիս. Աշխատողը ընդունվել է 04.2008թ., արձակուրդ է գնացել 01.2009թ., ազատվել է աշխատանքից 14.05.2010թ.: Ինչպես հաշվարկել վերջնհաշվարկը: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Միքայելյան Անի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարձում, եթե աշխատողը 1 ամսվա մեջ ազատվել և ընդունվել է, ապա ընդունումից հետո աշխատավարձի հաշվարկի ժամանակ նվազեցում 30000 հարկավոր է անել այն դեպքում, երբ վերջնահաշվարկի ժամանակ արվել է: Նախապես շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պետական տուրքը բաժնետիրական ընկերություններում

Անուշ. Ողջույն...ես տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի եմ և բաժնետիրական ընկերությունների հաշվապահական հաշվառում առարկայից "Պետական տուրքը Բաժնետիրական ընկերություններում" թեման անհասկանալի է ինձ համար:Կցանկանաի հնարավորության դեպքում որևէ նյութ կարդալ ձեր կայքում այդ թեմայի շուրջ.....կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության դոլարային հաշվին մուտք է եղել դոլար

Արթուր. Բարև խնդրում եմ պատասխանել կազմակերպությունը իր դոլարային հաշվին մուտք է արել դոլար առանց ՉԵՆՋԻ թղթի ես գիտեմ որ պետք մուտք արվեր դրամային հաշիվ ապա կոնվերտացիա լինելով նստեր դոլարային հաշվին սակայն չի արվել կուրսի տարբերության պատճառով ինչ տուգանք է հասնում չնայած ես դրամարկղից ելք եմ տվել բանկի մուտքի քաղվացքի կուրսով;շնոհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներ

Աննա. Խնդրանք արդյոք կարող է ինչ որ մեկն ինձ օգնել ուղղարկելով Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտները հետևյալ էլեկտրոնային հասցեով anna.25.25 շնիկ mail.ru կանխավ շնորհակալ եմ.
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտահանման և ներմուծման հայտարարագրերի վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ որտեղից կարող եմ գտնել արտահանման և ներմուծման մաքսային հայտարարագրերում կատարված գրառումների բացատրությունները և դրանց ձևաթղթերը նախապես շատ շնորհակալ եմ.....
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գնումների մասին օրենքի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ճիշտն ասած գնումների մասին օրենքն այնքան ծավալուն է, որ կարդալ չեմ հասցնի:Համոզված եմ որ ավելի լիարժեք պատասխան կստանամ ձեզնից:Կազմակերպությունը տարվա ընթացքում ձեռք է բերում 7մլն դրամի դեղորայք`տարբեր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն, արդյոք ըստ գնումների մասին օրենքի պետք է մրցույթ հայտարարվի , թե ոչ: Մի հարց էլ ունեմ`կազմակերպությունը Ա/Ձ-ին պատվիրել է 296 000 դրամի բլանկներ միայն հաշիվ ապրանքագրի հիման վրա,արդյոք դա բավական է, թե աշխատանքի կատարման պայմանագիր պետք է կնքվեր: Շատ շնորհակալ եմ;
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է արտահանմամբ

Արմեն. Բարև բոլորին: Ընկերությունը զբաղվում է նաև արտահանմամբ: Արդյոք արտահանված ապրանքի համար առաքման գրքում դիտվում է որպես տեղափոխում և տեղափոխման վայրի հասցեն գրվում է Մաքսատան կամ Մաքսային կետի հասցեն: Ընդ որում տեղափոխման ժամանակ որևէ տրանսպորտային կազմկերպ-ից կամ սեփական տրանս. միջ. չեն օգտվել այդ դեպքում ապրանքն ուղեկցողի սյունակը դատարկ պետք է լինի ինչես ես հասկանում եմ, և ընդհանրապես տեղափոխման վայրը սյունակում հարկ է նշել հասցեն? Եթե առաքումը կատարվել է առձեռն....և ևս մեկ հարց առաքման ժամը պարտադիր է նշել: Նախապես շատ,շատ,շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի որակավորման քննություններ

Էմիլ. Գլխավոր հաշվապահի որակավորման քննությունների նյութեր, հարգելի կոլեգաներ, եթե ունեք նշված նյութերը, խնդրում եմ, ուղարկեք հետևյալ հասցեով՝ emil1982 շնիկ mail.ru Նախօրոք շնորհակալ եմ: