Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրավունք ունե՞ր ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում

Հրանտ. Բարև ձեզ: Հարգելիներս, մի շատ կարևոր հարց ունեմ, և, իմ կարծիքով, շատերին է դա հետաքրքրում: 2007թ.-ի մարտ ամսին Ա/Ձ-ն, դադարեցնելով իր գործունեությունը, հարկային տեսչությանը ի պահ է տվել Ա/Ձ-ի վկայականը, որը աշխատել է պարզեցված հարկային դաշտում: Եվ նույն ամսին նույն անձը, հանդիսանալով նոր բացված ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, աշխատել է նույնպես պարզեցված հարկային դաշտում: Արդյոք իրավունք ունե՞ր այդ ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման թերթիկի կնքում

Hayk. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մեր ընկերության աշխատակիցը գործուղվել է շինմոնտաժային աշխատանքների համար Տաթևի վանական համալիր, պատվիրատուն Երևանում գրանցված կազմակերպություն է, գործուղման թերթիկը ո՞վ պետք է կնքի: Ընդհանրապես, եթե աշխատակիցը գործուղվում է աշխատանքների դաշտային պայմաններում, գործուղմ. թերթիկը պետք է կնքի պատվիրատու՞ն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո. Հարգելի կոլեգաներ, Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Նաիրա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` միջին աշխատավարձը 103.500 դրամ է, աշխատել է 8 ամիս և պետք է արձակուրդ գնա: Իմ հաշվելով արձակուրդը 26 օր է, մաքուր աշխատավարձը հաշվել եմ 128.154 դրամ, իսկ պահումները հանած` 112.448 դրամ: խնդրում եմ, եթե սխալ եմ հաշվել, ինձ գրեք ճիշտ պատասխանը մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Նարինե. Աշխատանքային օրենսգրքի փոփոխվելուց հետո ես առաջին անգամ եմ հաշվում ամենամյա արձակուրդ: Եթե հնարավոր է, ինձ օգնեք հաշվել. աշխատավարձը 125.000 դրամ է, արձակուրդը 32 օր է: Խնդրում եմ մանրամասն հաշվել և գրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գտնվում է գործուղման մեջ

Հայկ. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի հարցում: Եթե աշխատողը գտնվում է ՀՀ-ում գործուղման մեջ, ընդ որում նա գործուղվել է շինարարական աշխատանքների իրականացման համար և այդ աշխատանքի համար նա վարձատրվում է: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով շաբաթ և կիրակի օրերին նա հանգստանում է, բայց շարունակում է մնալ գործուղման մեջ և այդ հանգստյան օրերի համար ստանում է գործուղման օրապահիկի գումար: Այս դեպքում չաշխատած օրերի համար, բացի գործուղման գումարից արդյոք պետք է աշխատողի համար հաշվարկվի և վճարվի նաև աշխատավարձ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Արմեն. Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ զրոյական հաշվետվություն

Արփինե. Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը: Նախապես շնորհակալ եմ….
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկից ազատում

Արտակ. Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ՝ գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զինծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զինծառայողները, ովքեր ավարտել են զինվորական գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զինծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Լրացուցիչ արձակուրդի տրամադրում

Skristin. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք կարծում, եթե 5օրյա աշխատանքային շաբաթով աշխատողին տալիս եմ 20 աշխ.օր արձակուրդ և 5 լրացուցիչ օր տոն օրերը աշխատելու համար, այդ 5օրը նույնպե՞ս վճարելու եմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Armine. 1) Բարև ձեզ ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ սպորտդպրոցում, սեպտեմբերի 15-ից ընդունել եմ նոր աշխատող, նրա դրույքը 42900 դրամ է, 6 աշխատանքային օրով, աշխատավարձը հաշվել եմ այսպես 42900/26*14, խնդրում եմ ասեք ճի՞շտ է, թե չէ: 2) Աշխատողիս ընդունել եմ սեպտեմբերի 15-ից, խնդրում եմ ստուգեք, ես ճի՞շտ հաշվել եմ աշխատավարձը, դրույքը 62300դրամ է, 62300/26*13:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող գործարքներ

Արմեն. ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դեպքում արդյոք հարկ է տրամադրել ՀԴՄ կտրոն և ըստ որ օրենքի/կառ. որոշման: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Կարինե. Եթե հերթափոխը կազմված է այնպես, որ աշխատողը 3 անընդմեջ հանգստի օր ունի (շաբաթական 48 ժամ), ապա ամենամյա արձակուրդը պետք է կազմի 24՞ աշխատանքային օր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին...ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել...ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը...և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ....
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Armen. Կազմակերպությունը տրամադրել է անտոկոս փոխառություն հիմնադիրներից մեկին, արդյոք ճիշտ է նշված գործարքը, և եթե հնարավոր է իրավական հիմքերը, այսինքն` փոխառության տրամադրման գործարքը չարգելող կամ թույլ տվող օրենքը, որոշումը....նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

Margarita. Խնդրում եմ օգնել, ինչպե՞ս վարվեմ, եթե կազմակերպությունը նախորդ տարի վերցրել է կարճաժամկետ փոխառություն պայմանագրով և 12 ամիս է անցել, չի կարող վերադարձնել, արդյոք դիտվում է կետանց 2052 որոշման համաձայն, ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներքին կարգապահական կանոններ

Ալինա. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ , խնդրում եմ ինձ ուղարկել ներքին կարգապահական կանոների և անհատական իրավական ակտերի նմուշներ /եթե հնարավոր է շինարարական կազմակերպության/, հետևյալ հասցեով ` lyly շնիկ rambler.ru : Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրական աշխատավարձի հետ կապված

Էլլա. Բարև Ձեզ, ինձ շատ անհրաժեշտ է իմանալ (2*12+10/30.4)*2.34=56.9, այսինքն օրական գործակիցը գտնելու համար նման բանաձև օրենսգրքում որ մասում է գրված: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տևողություն

Կարինե. ԱԳԼՃԿ-ում աշխատողների ամենամյա արձակուրդի տևողությունը ԱՕ-ի փոփոխություններից հետո ( նվազագույնը 28-ից դարձել է 24, իսկ լրացուցիչը` 7՞ օր):
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Կարինե. Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Արթուր. Բարև ձեզ, խնդրում եմ նշել այն օրենքի համարը, որով չոգտագործած արձակուրդային գումարներից սոց վճարներ չի պահվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք գիշերային ժամանակ

Հայկուհի. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Էդգար. Բարև Ձեզ, 2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր. 1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/ 2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Արթուր. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր ԱՕ փոփոխություններով թույլատրվում է ՉՎԱՐԵԼ գրանցամատյան, հրամանագիրք, իսկ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը բավարար հիմք է հանդիսանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ

Մանուշ. Բարև Ձեզ, ես աշխատում եմ համայնքապետարանում և մեր կանոնակարգում նշված է` ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին, ուզում եմ իմանամ ինձ հասնու՞մ է ամենամյա լրացուցիչ արձակուրդ, թե` ոչ, ու քանի՞ օր, ես աշխատում եմ որպես համայնքային ծառայող: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Պ.Արթուր. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճաոքով

Ալբերտ. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճառքով։ Երևան քաղաքում ունի երկու՝ իրարից տարբեր հասցեներով գտնվող վաճառակետեր, որոնց յուրաքանչյուրի մակերեսը 1 քառ. մետր է։ Համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 2-րդ գլխի 25.1, 25.2, 25.3, 25.4 հոդվածների՝ առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ. 6 600 x ՄԱԿԵՐԵՍ x ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑ = = 6 600 x 1 x 2,75 = 18 150 դրամ։ Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի վերաբերյալ

Ella. Խնդրում եմ ինձ մանրամասն տեղեկություններ հաղորդել ԱԱՀ-ի վերաբերյալ: Ինչպե՞ս է այն գանձվում, արդյոք այն հնարավոր է հետ վերադարձնել որոշակի ժամանակահատվածում և այլն: Նախապես շնոհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Նոնա. Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ.......
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Լևոն. Բարև Ձեզ, Կխնդրեի պատասխանել այսպիսի հարցի. անձը ցանկանում է զբաղվել որևէ ձեռնարկատրիական գործունեությամբ, որտեղի՞ց կարելի է կարդալ, թե ինչ է դրա համար անհրաժեշտ, ինչ փաստաթղթեր, որպես Ա/Ձ, թե` ՍՊԸ գրանցվել և այլն, կամ որտե՞ղ դիմել խորհրդատվության համար: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի վերաբերյալ

Ժաննա. Հարգելի հաշվապահներ, Ասացեք խնդրեմ, մեր հիմնարկության նախկին հաշվապահը սոց. վճարը եվ սոցի 3% հաշվել է այսպես. 51 աշխատողի համար ԱՎՈՒՄը =2116435 3%=63493 սոց վճարը =521465 նա փոխանցել է սոց. վճար 584958, բայց նորից սոց3% փոխանցել է 63493: Արդյոք նա ՃԻՇՏ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Արուսյակ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Ես տնօրեն եմ մի կազմակերպությունում, որը աշխատում է առանց ԱԱՀ: Կարո՞ղ եմ ես դառնալ միաժամանակ տնօրեն ուրիշ կազմակերպությունում, թե՞ կդառնամ ԱԱՀ վճարող:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Skristin. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ. 1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ......օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են 2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Մանրամասն
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի փոփոխություն

Լիանա. Բարև հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. եթե աշխատանքային պայմանագրեր կնքելուց հետո փոխվում է աշխատողների բանկային հաշվեհամարը, պետք է արդյոք փոփոխություն կատարել պայմանագրում: Շնորհակալություն: