Skristin.
Բարև ձեզ հարգելիներս, ես հաշվարկել եմ վերջնահաշվարկ, սակայն կասկածում եմ, եթե մեծ դժվարություն չի ներկայացնում, դուք էլ հաշվարկեք համեմատելու համար աշխատողը ընդունվել է 03.08.10-ին, ազատվել 17.09.10:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Skristin.
Բարև ձեզ հարգելիներս, ես հաշվարկել եմ վերջնահաշվարկ, սակայն կասկածում եմ, եթե մեծ դժվարություն չի ներկայացնում, դուք էլ հաշվարկեք համեմատելու համար աշխատողը ընդունվել է 03.08.10-ին, ազատվել 17.09.10:
Նարինե.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ, կարող եք օգնել այս հարցում.
Ինչպե՞ս հաշվեմ բուլետենը,
Եթե հունիսից հուլիս ամիսներում ունեցել է բուլետեն 25 օր, օգոստոս ամիսը աշխատել է իսկ ամբողջ սեպտեմբերը ունի բացակա հիվանդության պատճարով: Եվ հոկտեմբերին եթե նա ներկայացնի բուլետեն, ինչպե՞ս ես հաշվեմ:
Կանխավ շնորակալ եմ:
Նանուլ.
Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:
Հասմիկ.
Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ միաժամանակ երկու ընկերությունում, աշխատանքային գրքույկում երկուսն էլ գրանցվու՞մ է, թե միայն մեկը:
Silva.
Բարև Ձեզ: Վարձակալությամբ վերցվել է տարածք առևտրի նպատակով: Այն ունի մեկ մուտք: Այդ տարածքում գործունեություն են ծավալելու երկու կազմակերպություններ: Փաստացի երկու կազմակերպությունների գործունեության հասցեները նույնն են: Խնդրում եմ ասեք, ՀՏ-ան հետ կապված որևիցե խնդիր կունենա՞ն: Միգուցե հասցեները ա և բ կամ 1 և 2 կետերով տարանջատվեն մեկը մյուսից: Նախապես շնորհակալ եմ:
Էրիկա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել, եթե շինարարության համար կազմվել է նախահաշիվ, որի մեջ նշված է օգտագործվող նյութերը և մեկ տողով այլ ծախսեր, ապա կատարվող աշխատանքի համար աշխատավարձի գումարը պետք է հաշվարկվի առանձին թե ոչ, օրինակ ըստ նախահաշվի տեղադրվելիք մեկ շքամուտքի լուսավորման լամպի համար նյութեր- 6.69, վերադիր ծախսեր-0.34, չնախատեսված ծախսեր-0.13, այս նախահաշվի հիման վրա ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը: Նախապես շատ շնորհակալություն:
Կարինե.
Խնդրում եմ պատասխանեք այս հարցիս. օրինակ նվազագույն աշխատավարձի տասնապատիկը կամ հիսնապատիկ ինչքա՞ն կլինի:
Andranik.
Խնդրում եմ ինձ օգնել, ի՞նչ հաշվապահություն է անում հուշանվերների խանութը, ի՞նչ հաշվետվություններ, վճարումներ և այլն: Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այդ խանութի հաշվապահությունը կատարելու համար:
Նատալի.
Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:
Նատալի.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Կարդալ ավելին “Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն” →
Սուսաննա.
Խնդրում եմ, ասեք՝ եթե գրանցամատյանի վարումը դադարեցվել է, ապա աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար նոր հրամանագիրք պե՞տք է ունենալ:
Արթուր.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
Եթե Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է օգոստոս ամսին, աշխատող ձևակերպված չէ, և աշխատում է վարձակալած տարածքում, որի վարձավճարը համաձայն պայմանագրի կազմում է 300.000դր և վճարումը կատարվում է հետևյալ կերպ. Կարդալ ավելին “Եկամտահարկի հաշվարկ և վճարում բյուջե” →
R.A.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ:
Այն ունի հետևյալ տեսքը` Կարդալ ավելին “Ֆինանսական վարձակալություն” →
Nata.
Ի՞նչ տեսք ունի գրանցամատյանի արխիվացման մասին հրամանը, ո՞վ կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք natalismihova շնիկ mail.ru ,կամ հրամանի ձևը ,եթե հնարավոր է ուղարկեք: Նախապես շնորհակալություն:
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցում: Օտարերկրյա քաղաքացու գրանցումը (որպես ոչ ռեզիդենտ անձ) աշխատանքի ինչպե՞ս է կատարվում ու ի՞նչ հարկեր են պահվում: Կանխավ շնորհակալություն:
Արմո.
Հարգելի կոլեգաներ,
Ի՞նչ եք կարծում. քաղիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզ. անձանց ստացված եկամուտները հարկվում են ըստ հաշվեգրման (ինչպես աշխատավարձերը), թե ըստ վճարման: Եվ ամենակարևորը` ինչու՞:
Ella.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Եթե կազմակերպությունը 4 տարվա ընթացքում վիճակագրական ծառայության կողմից տեղեկացված չի եղել, որ պետք է տեղեկություններ ներկայացնի, և գրությունը ստացել եմ 06.06.2010թ. 1) Կազմակերպությանը հասնու՞մ է տուգանք 2) Կազմակերպությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներկայացնի 3) Նախորդ տարվա տվյալները կազմակերպությունը իրավունք ունի՞ չներկայացնելու:
Arpine.
Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` եթե թեյարանը ունի երկու սրահ, որոնք իրարից բաժանված են մի պատով, սակայն ունենք մեկ ՀԴՄ մեքենա: Արդյոք այս դեպքում հարկավոր է երկու ՀԴՄ մեքենա, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Tatev.
Ողջույն!
Աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստից գործատուն սոց . ապ. և եկամտահարկ պահում է ,թե ոչ, խնդրում եմ նշեք դրանց հիմքերը, եթե գիտեք:
Կանխավ շնորհակալություն:
Դավիթ Ասատրյան.
Հարգելի կոլեգաներ, հարկային ստուգումների և ակտի մասին: Բերեք կոնկրետ օրինակներ, երբ է`
1. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը
2. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 27-ը
3. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը և 27-ը միաժամանակ:
Շնորհակալություն!
Hasmik.
Ա/Ձ ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 14 – ին , աշխատող ընդունել է 2010թ. հոկտեմբերի մեկից: Խնդրում եմ պատասխանեք, արդյոք ա/ձ – ն երրորդ եռամսյակի համար որևէ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկային տեսչություն:
Հասմիկ.
Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը, նրա վերջնահաշվարկը կարելի՞ է անել ամսի 1-ով, այսինքն՝ հատուցումը արձակուրդայինի հաշվարկել ազատման հաջորդ օրը: Շնորհակալություն:
Կարինե.
Ասացեք խնդրեմ հաշվողական տեխնիկայի մաշվածության դրույքաչափը:
Իզաբելլա.
Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետեվյալ հարցում, մեր կազմակերպությունում կան աշխատողներ, ովքեր աշխատում են հերթափոխով, շաբաթ և կիրակի օրերը աշխատելու դեպքում ինչպե՞ս պետք հաշվարկել նրանց աշխատավարձը, պե՞տք է կրկնակի վճարել, թե ոչ: Շնորհակալություն:
Vahan.
Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ինձ Գերմանիայից պետք է Snowboard ուղարկեն, այն օգտագործված է: Այնտեղից գնել են 208 EURO, իսկ նորի արճեքը եղել է 519 RURO, քաշը 10 կգ ից քիչ է, խնդրում եմ ասեք, թե այն ես պե՞տք է մաքսազերծեմ, թե հնարավոր է առանց դրա, և եթե այո, ուրեմն ինչքա՞ն կլինի մաքսազերծումը: Շնորհակալություն:
Լիլիթ.
Խնդրում եմ արձագանքել հարցիս, եթե տեղեկացված եք:
Կապալի պայմանագիր ունեմ, հաշվարկում եմ աշխատավարձ, գիտեմ որ 3% չպետք է պահեմ, բայց չեմ հասկանում 30 000 նվազեցում պե՞տք է կատարեմ, թե ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Nata.
Ո՞վ կարող է ինձ ուղարկել պարտականությունների ավելացման համաձայնագրի մի ձև , ինչով կարողանամ ես նույնպես օգտակար կլինեմ natalismihova շնիկ mail.ru
Anna.
Բարև Ձեզ: Ես 2007 – ին անցել եմ “Էկոնոմիկա և Իրավունք” կենտրոնի հաշվապահական կուրս: Հիմա ինձ պետք է լրացուցիչ պատրաստվել միջազգային հաշվապահական ստանդարտներով: Որտե՞ղ կարող եմ 15-20 օրում, թերևս անհատական ուսուցմամբ ստանալ համապատասխան գիտելիքներ:
Կանխավ շնորհակալ եմ:
Արմինե.
Ինձ ասել են, գրանցամատյանի կասեցման համար պետք է հրամանագրքում 1-ին հրամանը տալ այդ մասին :Արդյոք պարտադիր է:
Նարինե.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ հաշվապահներին օգնել, թե ինչպես է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը, եթե հնարավոր է մանրամասնորեն:
Կանխավ շնորակալեմ:
Ավետիք.
Ի՞նչ հաշվետվություններ է տալիս գրավատունը:
Հրանտ.
Բարև ձեզ:
Հարգելիներս, մի շատ կարևոր հարց ունեմ, և, իմ կարծիքով, շատերին է դա հետաքրքրում: 2007թ.-ի մարտ ամսին Ա/Ձ-ն, դադարեցնելով իր գործունեությունը, հարկային տեսչությանը ի պահ է տվել Ա/Ձ-ի վկայականը, որը աշխատել է պարզեցված հարկային դաշտում: Եվ նույն ամսին նույն անձը, հանդիսանալով նոր բացված ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, աշխատել է նույնպես պարզեցված հարկային դաշտում: Արդյոք իրավունք ունե՞ր այդ ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում:
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:
Hayk.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մեր ընկերության աշխատակիցը գործուղվել է շինմոնտաժային աշխատանքների համար Տաթևի վանական համալիր, պատվիրատուն Երևանում գրանցված կազմակերպություն է, գործուղման թերթիկը ո՞վ պետք է կնքի: Ընդհանրապես, եթե աշխատակիցը գործուղվում է աշխատանքների դաշտային պայմաններում, գործուղմ. թերթիկը պետք է կնքի պատվիրատու՞ն:
Արմո.
Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:
Նաիրա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` միջին աշխատավարձը 103.500 դրամ է, աշխատել է 8 ամիս և պետք է արձակուրդ գնա: Իմ հաշվելով արձակուրդը 26 օր է, մաքուր աշխատավարձը հաշվել եմ 128.154 դրամ, իսկ պահումները հանած` 112.448 դրամ: խնդրում եմ, եթե սխալ եմ հաշվել, ինձ գրեք ճիշտ պատասխանը մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխվելուց հետո ես առաջին անգամ եմ հաշվում ամենամյա արձակուրդ: Եթե հնարավոր է, ինձ օգնեք հաշվել. աշխատավարձը 125.000 դրամ է, արձակուրդը 32 օր է: Խնդրում եմ մանրամասն հաշվել և գրել:
Հայկ.
Բարև բոլորին:
Խնդրում եմ օգնել մի հարցում:
Եթե աշխատողը գտնվում է ՀՀ-ում գործուղման մեջ, ընդ որում նա գործուղվել է շինարարական աշխատանքների իրականացման համար և այդ աշխատանքի համար նա վարձատրվում է: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով շաբաթ և կիրակի օրերին նա հանգստանում է, բայց շարունակում է մնալ գործուղման մեջ և այդ հանգստյան օրերի համար ստանում է գործուղման օրապահիկի գումար: Այս դեպքում չաշխատած օրերի համար, բացի գործուղման գումարից արդյոք պետք է աշխատողի համար հաշվարկվի և վճարվի նաև աշխատավարձ:
Շնորհակալություն:
Արմեն.
Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:
Արփինե.
Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Ռուզաննա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը:
Նախապես շնորհակալ եմ….
Արտակ.
Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ՝ գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զինծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զինծառայողները, ովքեր ավարտել են զինվորական գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զինծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե՞ ոչ:
Skristin.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք կարծում, եթե 5օրյա աշխատանքային շաբաթով աշխատողին տալիս եմ 20 աշխ.օր արձակուրդ և 5 լրացուցիչ օր տոն օրերը աշխատելու համար, այդ 5օրը նույնպե՞ս վճարելու եմ:
Շնորհակալություն:
Armine.
Խնդրում եմ ինձ ասեք, բյուլետենի հաշվարկի ժամանակ, եթե ունի 5 տարվա ստաժ, ինչպե՞ս եմ պահում եկամտահարկ:
Armine.
1) Բարև ձեզ ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ սպորտդպրոցում, սեպտեմբերի 15-ից ընդունել եմ նոր աշխատող, նրա դրույքը 42900 դրամ է, 6 աշխատանքային օրով, աշխատավարձը հաշվել եմ այսպես 42900/26*14, խնդրում եմ ասեք ճի՞շտ է, թե չէ:
2) Աշխատողիս ընդունել եմ սեպտեմբերի 15-ից, խնդրում եմ ստուգեք, ես ճի՞շտ հաշվել եմ աշխատավարձը, դրույքը 62300դրամ է, 62300/26*13:
Արմեն.
ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դեպքում արդյոք հարկ է տրամադրել ՀԴՄ կտրոն և ըստ որ օրենքի/կառ. որոշման: Նախապես շնորհակալություն:
Կարինե.
Եթե հերթափոխը կազմված է այնպես, որ աշխատողը 3 անընդմեջ հանգստի օր ունի (շաբաթական 48 ժամ), ապա ամենամյա արձակուրդը պետք է կազմի 24՞ աշխատանքային օր:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ