Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Ella. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցով: Դեկտեմբերի 1-ից գործատուի սոց. վճարի դրույքաչափը որքա՞ն է կազմում, և եթե օտարերկրացին դեկտեմբեր ամսում չի աշխատել, ապա այդ դեպքում գործատուի սոց. վճարը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Բավական. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ, նա իրավունք ունի՞ արդյոք երկրորդ աշխատավայրից ևս ստանալու նախածննդյան և հետծննդյան արձակուրդայինը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր աշխատավարձից

Արմեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Անուշիկ. Ցանկանում եմ ծանոթանալ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին: Եվ խնդրում եմ, ցանկանում եմ ունենալ նյութեր: Կարո՞ղ եք ուղարկել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Քրիստինա. Մեքենան ձեռք է բերված 2010թ: Մերսեդես-Բենց 230E մակնիշի, շարժիչի հզորությունը-97/132: Խնդրում եմ Ձեզ հաշվել 2011թ. կազմող գույքահարկը, և արդյոք վճարվել է 2010-ինը: Նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Ձեզ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Gayane. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. 2009թ-ի նոյեմբերի 25-ից կազմակերպությունը ընդունել է աշխատող, մինչև 2011թ-ի հունվար ամիսը արձակուրդ չի գնացել, հունվարի 10-ից ազատվում է աշխատանքից, ես իրեն ինչպե՞ս եմ վերջնահաշվարկ կատարելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող կազմակերպություն

Գայանե Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե արտադրական կազմակերպությունը 2010թ աշխատել է ԱԱՀ-ով, սակայն շրջանառությունը փոքր է եղել, ապա 2011թ առանց ԱԱՀ աշխատելու համար ի՞նչ է հարկավոր անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հաշվետվություն պե՞տք է արդյոք ներկայացնի

Դավիթ. Ողջույն ձեզ: Ինձ հետաքրքրում է այսպիսի հարց. ունեմ անհատ ձեռներեց, աշխատող չեմ ընդունել, ուզում եմ իմանալˋ եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ

Rimma. Բարև ձեզ, ես ունեմ հումանիտար կրթություն, բայց ցանկություն ունեմ հաճախելու հաշվապահական դասընթացների: Արդյո՞ք հնարավոր է հաշվապահական դասընթացների հաճախելով դառնալ հաշվապահ, և որտե՞ղ խորհուրդ կտաք հաճախել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վերաբերյալ

Մանուշակ. Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կանոնադրության վերաբերյալ

Ալիկ Աղաբաբյան. Կխնդրեի օգնել ինձ մի հարցում: Անհատ Ձեռնարկատիրոջ կանոնադրության նմուշ որտեղի՞ց կարող եմ գտնել: Արդյոք կա՞ նման հասկացություն: Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացում և որտե՞ղ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Հակոբ. Բարև Ձեզ, եթե ես աշխատում եմ ՓԲԸ-ում և ցանկանում եմ դասավանդել Պետ համալսարանում, ես իրավունք ունե՞մ գործատուից ժամեր պահանջել դասախոսության համար, օրենքը դա թույլ տալի՞ս է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձ հաշվարկելիս

Եվա. Բարև...Խնդրում եմ ասեք, կես ամսվա համար աշխատավարձ հաշվելիս նվազեցումների չափը փոխվու՞մ է, թե կատարել այնպես, ինչպես մեկ ամսվա դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է հանձնում Ա/Ձ-ն

Arman. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի ինձ օգնել 1 հարցում: Ա/Ձ-ի համար տարեկան ի՞նչ հաշվետվություններ են հանձնվում: Եվ իհարկե, եթե դժվար չի, ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեինˋ astxer-86 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է շտապ օգնել հետևյալ հարցում. ԱԱՀ մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, եթե ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ, ապա նրանք կարող են հաշվանցել միայն հարկվող գործարքների իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի և հաստատագրված վճարների վերաբերյալ

Վարդգես. Հարգելի տնտեսագետներ / հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ եկամտահարկ, շահութարկ և հաստատագրված վճար տերմինները: Հարկայինի կայքերում սույն տերմինների բացատրությունը բարդ ու խճճված է բնութագրվում: Ձեզանից ակնկալում եմ պարզ և հստակ բացատրություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն

Anna. ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի "թ" ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վեցօրյա աշխատանքային շաբաթի վերաբերյալ

Կարինե. Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մարդատար ավտոմեքենայի ձեռք բերում

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Մեր ընկերությունը գնել է ավտոմեքենա` ներմուծող ընկերությունից: Ավտոմեքենան մարդատար է և օգտագործվելու է որպես ծառայողական: Նրանց կողմից տրված հաշիվ-ապրանքագրում նշված է ԱԱՀ, որը մուծվել է մեր ընկերության կողմից: Խնդրում եմ պարզաբանեք, նշված ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա է, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, թե որ կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ, և եթե տվլյալ տարում իրացման շրջառությունը գերազանցել է 1 մլդ. դրամը, արդյո՞ք պարտադիր է, որ ֆին. հաշվետվությունը ստորագրի լիցենզավորված գլխ. հաշվապահը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի մասին օրենքի վերաբերյալ

Արտակ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք 2011թ-ին եկամտահարկի մասին օրենքի 31.2 հոդվածում եղել է փոփոխություն։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Թվերի պատմությունը

ալ-Խորեզմի

ալ-Խորեզմի

Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

"Արաբական թվեր" անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ "Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա" աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել "ալգեբրա" (հանրահաշիվ) տերմինը:

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո

Արմեն. Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր գրքի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ գլխավոր գրքի վարման մասին: Պարտադի՞ր է, որ կազմակերպության հաշվապահությունը վարի գլխավոր գիրք: Շրջանառության տեղեկագիրը կարող է փոխարինել գլխավոր գրքին: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Կարինե. Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ցանկանում է գնալ աշխատանքի մինչ այդ ժամկետի լրանալը, պետք է նոր դիմում գրի, հրաման ձևակերպվի: Խնդրում եմ օգնեք իմանալ ճիշտ կարգը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ, ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած "վերահսկիչ թվով" հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

ashot. Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկել արձակուրդային

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը 01.09.2010-30.09.2010 արձակուրդի մեջ է եղել, որից հետո 2 ամիս աշխատել է, դեկտեմբերին հիվանդի խնամակալության համար իր հաշվին արձակուրդ է վերցրել, իսկ 2011թ. հունվարի 11-ից ազատման դիմում է գրել: Այս 2 ամիսների համար արձակուրդային պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ: Սեպտեմբերին արձակուրդայինի հաշվարկ կատարվել է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Տիգրան. Ողջույն: Ես ՀԿ նախագահ եմ: Ինձ դրամաշնորհ է փոխանցվել: Ես կանխիկացրել եմ 2010 թ դեկտեմբերի 30-ին: Ծրագիրն իրականացրել եմ հունվարի 8-10-ը: Հարկայինը իմ դրամարկղային գիրքը հաստատել է 2011թ. հունվարի 12-ին: Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք կա՞ այստեղ օրենքի խախտում, թե՞ ոչ: Նաև ես սխալ եմ լրացրել դրամարկղային գիրքս: Ինչպե՞ս կարող եմ ուղղում կատարել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՍՊԸ-ն

Лиана. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք հուշել, թե ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի ՍՊԸ-ն, որը չի համարվում ԱԱՀ վճարող:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունում կա 12 աշխատող

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պետք է արտացոլվի ներմուծված ապրանքների ինվոյսի գումարը, թե՞ մաքսային արժեքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

Ժաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է: Կանխավ շնորհակալ եմ: