Author: Accountant.am

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի հանձնում

Սաթինե. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, եթե ՍՊԸ ՓՄՁ է, ԱԱՀ-ով չի աշխատում, շահութահարկի տարեկան հաշվետվությունը պարզեցվածո՞վ ենք հանձնում: Եվ եթե այո, ապա այդ ձևի մեջ չի երևում ապրանքի մնացորդը, իսկ մնացած ապրանքները, որոնք չեն վաճառվել, դա հաջորդ տարում կարո՞ղ ենք ծախս ցույց տալ վաճառելու դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Կարեն. Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոտրանսպորտային գործունեության հետ կապված

Robert. Եթե մարտի վերջին լրացել է ավտոտրանսպորտային ելակետայինի ժամկետը, ու եթե չեն ցանկանում ապրիլին շարունակել, իմաստ ունի՞ արդյոք դադարեցում հանձնելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետհաշվարկ

Լիաննա. Բարև Ձեզ: Ես ստանում եմ մաքուր 65 000 դրամ աշխատավարձ, ինձ հետաքրքրում է, թե ինչքան գումար պետք է նշվի աշխատանքային պայմանագրում և ինչպես է այդ հաշվարկը կատարվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ տվյալների ներկայացում ՀՏ

Վանա. Հարգելի հաշվապահներ, մեզ բանավոր տեղեկացրել են, որ այս ամսվանից ՀԴՄ-ի տվյալները (շրջանառությունը) մենք ենք ներկայացնելու ՀՏ: Եթե որևէ մեկը գիտի, թե դա ինչ ձևով է արվելու, թող արձագանքի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Սվետլանա. Հարգելի հաշվապահներ, ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի "Հարկ վճարողի սեղանի գիրքը" և էջ 210-ում` "Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում" պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար

Ռուզաննա. Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. եթե ես պատրաստում եմ website հայաստանից դուրս գտնվող կազմակերպության համար, 1. Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար ինձ ի՞նչ է հարկավոր 2. Անհատ Ձեռներեցը կարող է ունենալ այդ լիազորությունները 3. Որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է սկսեմ, ու՞ր պետք է գնամ, ի՞նչ պետք է ունենամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանների համարակալում

ԱՆՆԱ Ա.. Շնորհավորում եմ բոլոր կանանց գալիք տոնը: Հարգելիներս, ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար տարբերակված համարակալումներ դնեմ, օրինակ աշխատանքի ընդունման հրամանների համար` 001-ԱԸ, 002-ԱԸ, իսկ ազատման հրամանների համար` 001-ԱԱ, 002-ԱԱ: Որտե՞ղ կարող եմ գտնել այս հարցի պատասխանը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

ԱՐՄԵՆ. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

Սառա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշիվ բացելու հայտ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ես փորձում եմ առաջին անգամ հայտ ներկայացնել: Խնդրում եմ ասել` անհատական հաշիվ բացելու հայտը, տիտղոսաթերթը ներկայացվում են մե՞կ օրինակից և պարտադի՞ր թղթապանակով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով

Armenuhi. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծման հետ կապված

Արսեն. Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հուզում ավտոմեքենաների ներմուծման հետ կապված: Բազմիցս լսել եմ այն պնդումը, որ եթե մեքենան ներմուծվում է անձնական օգտագործման համար, ապա ԱԱՀ չպետք է գանձվի: Կխնդրեի պարզաբանեք, օրինակի համար 2000թ. արտադրության, այսինքն 10-15 տարվա արտադրության, ավտոմեքենայի ներմուծման համար նախատեսված 42 տոկոս վճարվող գումարը ԱԱՀ ներառու՞մ է, թե՞ ոչ, և եթե ոչ, նույն ավտոմեքենան հիմնարկի, ՍՊԸ-ի անունով ներկրվելուց ի՞նչ տոկոս կկազմեն վճարները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկը տրվել է հունվարի 31-ից

Ազնիվ. Խնդրում եմ ասել, հղիության և ծննդաբերության հաշվարկը կատարելիս տոն օրերը հանվու՞մ են, թե՞ չէ: Օրինակ, հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը տրվել է հունվարի 31-ից: Այս հաշվարկի մեջ քանի՞ աշխատանքային օր կա: (108000/21=5142.8 *՞)
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Եկամտահարկի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Սոցապ հաշվետվություն (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիցենզիայի արտացոլում հաշվետվության մեջ

astxik. Մենք ունենք լիցենզիա, տարեկան 100.0 դրամ: Արդյո՞ք շահութահարկի մեջ որպես ոչ նյութական ակտիվներ տողում պետք է ներառել և ի՞նչ համամասնությամբ: Լիցեզիան վՃարվել է 2010թ. ապրիլին 1 տարով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում ստանալու համար

Ռուզան. Խնդրում եմ պատասխանեք. ինչպիսի՞ն է հաշվապահների լիցենզավորման գործընթացը: Ի՞նչ փուլերով պետք է անցնել և ինչպե՞ս նախապատրաստվել: Ի՞նչ խորհուրդ կտաք սովորել, կրկնել, անգիր անել...
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն աշխատում է բացառապես շնորհների գումարով

Նարինե. Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ներկայացում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, "Հիմնական միջոցների, անավարտ...ակտիվների առկայության և շարժի մասին ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի ներկայացման վերջնաժամկետը երբ է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Վահագն. Հարգելի հաշվապահներ, խնդրում են նշեք` որ օրենսդրական ակտով է նշվում ֆին. հաշվետվությունների 1 և 2 ձևերի չհանձնելու մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է առանձնացված հաշվառում վարել

Արմեն. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ԱԱՀ-ի և´ զրոյական, և´ 20%-ով հարկվող գործարքներ, պե՞տք է արդյոք վարել առանձնացված հաշվառում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումներ շուկայից

Արփինե. 1.Որքա՞ն է ավտոմեքենայի շահագործման ժամկետը, եթե գինը մինչև 1.5 մլն է 2.Որքա՞ն գնումներ կարող եմ անել շուկայից, սահմանափակում կա՞, թե՞ ոչ, խոսքս 3մլն. չի վերաբերվում, եթե հնարավոր է հղեք նաև հոդվածը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, աշխատողի աշխատանքից ազատվելու դիմումի համաձայն տնօրենը 28.12.2010-ին հրաման է գրել 10.01.2011թ-ին աշխատողին աշխատանքից ազատելու և վերջնահաշվարկ կատարելու մասին: Խնդրում եմ ասեք, 2011թ.-ի այդ 10 օրվա համար աշխատողը վարձատրվելու՞ է, թե՞ ոչ, իսկ աշխատողին վճարվել է միայն 10 չօգտագործված արձակուրդի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե միջին աշխատավարձը ցածր է բազայինից

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե միջին աշխատավարձը բազային աշխատավարձից ցածր է, ինչպե՞ս հաշվել ֆիզ. արձակուրդի գումարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի համալրում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, նորաստեղծ ՍՊԸ-ի Կանոնադրությամբ կանոնադրական կապիտալը կազմում է 100000 դրամ, բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 50000 դրամ: Սակայն ներդրում ոչ մի ձևով չկա (դրամական կամ գույքային կամ այլ ձև): Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում

Lusine. Ասացեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն աշխատող չունի, բայց վարձակալություն ունի, պարտադիր պե՞տք է տա եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն (20-րդ տողի մասին է խոսքը):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը, որը հունվարին ունեցել է մեկ աշխատող` տնօրեն, դադարեցրել է գործունեությունը, իսկ մարտին նորից վերսկսել: Այս դեպքում տնօրենին պե՞տք էր ազատել աշխատանքից հունվարին և մարտին նորից աշխատանքի ընդունել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Մարինե. Բարև Ձեզ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք ճիշտ կատարել ֆիզ-արձակուրդի հաշվարկը: Արձակուրդը սկսվելու է մայիսի 1-ին, աշխատում է 6-օրյա գրաֆիկով և վերջին 12 ամիսներում ստացել է տարբեր աշխատավարձեր: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկից ազատված գործունեություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպությունը իրականացնում է շահութահարկից ազատված գործունեություն (թռչնաբուծություն), այդ դեպքում եթե նաև կատարել է իրացում մեկ այլ ապրանքի 10 %-ից ավելին, ինչպե՞ս պետք է տա շահութահարկը: Արդյո՞ք միայն այդ իրացման մասով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն ասեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վաղեմության ժամկետ

Ռուզան. Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ շտապ պատասխանեք: Իմ աշխատակիցներից մեկը ընդունվել է աշխատանքի 01.06.2005թ, սակայն 2010թ հուլիս ամսին գտնվել է արձակուրդում: Մարտի 15-ին ազատվել է աշխատանքից: Քանի՞ ամսվա վերջնահաշվարկ պետք է հաշվարկեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսերի հետաձգում

Hayk. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2010-ի շահութահարկի գծով նվազեցվող ծախսերս շատ են, այսինքն շահութահարկիս հաշվարկը վնասով է: Ես կարո՞ղ եմ ծախսերիս մի մասը հետաձգել և հաշվեգրել 2011-ին, և եթե կարող եմ, ապա ո՞ր ծախսերին է դա վերաբերվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ակտի գումարների ձևակերպում

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ստուգման ակտի համաձայն պետական բյուջե պետք է վճարվի պարտադիր սոց վճար-x գումար, շահութահարկ-y, ԱԱՀ-z դրամ և ակտի 10%: Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է ճիշտ ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մարտի 15-ին ստացել եմ հարկային հաշիվ մատուցված ծառայությունների մասին, որը վերաբերում է 2011-2012 թթ. մատուցվելիք ծառայություններին: Ինչպե՞ս հաշվանցել ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մայա. Խնդրում եմ օգնեք հաշվել հերթական արձակուրդը նոր հաշվարկման եղանակով, եթե ամսական դրույքաչափը կազմում է 80 000 դրամ, և արձակուրդը հաշվարկվում է 24 աշխատանքային օրով (հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում): Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործատուի կողմից կատարվող սոց. վճար

Arsen. Խնդրում եմ ինձ ասեք` եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն և ներկայումս միայն ես եմ աշխատում, բացի 3 տոկոս սոց. վճարից պարտավո՞ր եմ արդյոք վճարել նաև գործատուի սոց. վճար: