Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Նարինե. Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի դուրսգրում

Տաթև. Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպությունից մեքենայով մեկնում են գործուղման` հարցազրույց անցկացնելու, և նույն օրը վերադառնում, ո՞վ պետք է կնքի գործուղման թերթրկը, եթե մեկնում են ուղղակի ընտանիք, որպեսզի կարողանամ ծախսված բենզինը դուրս գրել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E. Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխային աշխատանք

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. հերթափոխային աշխատանքով աշխատանքի ընդունելիս հրամանում կամ աշխատանքային պայմանագրում աշխատավարձն ինչպե՞ս է նշվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի վճարում

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունում (դպրոց) ամենամյա արձակուրդի տևողությունը 42 աշխատանքային օր է: Հերթական ամենամյա արձակուրդը սկսվում է հուլիսի 1-ին: Սակայն գումարը բավարարում է միայն 1 ամսվա արձակուրդայինը վճարելու համար (օրենքի պահանջով 3 օր առաջ վճարելու դեպքում): Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ մնացած մասը վճարելու մինչև հուլիսի 10-12-ը, հաջորդ ամսվա ֆինանսավորումը ստանալուն պես: Խնդրում եմ պատասխանեք հնարավորինս շուտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը պետք է գնա հերթական արձակուրդ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության բանվորը պետք է գնա հերթական արձակուրդի, բանվորը ամսվա ընթացքում աշխատում է 16 օր, այսինքն ոչ լրիվ ամիս, և ստանում է օրը 2200 դր: Կարո՞ղ եք ինձ ասել, արձակուրդայինը հաշվելուց 20 օրը պետք է բազմապատկել 2200-ով, թե՞ միջին ամսական աշխատավարձը / 21-ի * 20 օրով: Եվս մի հարց` մի աշխատող էլ ընդունվել է փետրվարին, հուլիս ամսին իրավունք ունի՞ գնալ արձակուրդ 6 ամիսը լրանալուց հետո: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Լրացուցիչ արձակուրդի տրամադրում

Գայանե. Եթե ըստ կառավարության 2005թ-ի օգոստոսի 11-ի 1384-ն որոշման աշխատողին լրացուցիչ տրվում էր 7 օրացուցային օր արձակուրդ, ապա այժմ լրացուցիչ պետք է տալ 7 աշխատանքայի՞ն: Ակնկալում եմ հնարավորինս հստակ մեկնաբանություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարել

KARA. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք այս հարցում. ՍՊԸ- ն օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը, որը ձեռք է բերել ֆիզ. անձից 2001 թվականին և վաճառել է 2011թ-ին ուրիշ ՍՊԸ-ի: Ձեռքբերման արժեքը 8 միլիոնով պակաս արժեք է ունեցել օտարման արժեքից: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարի ՍՊԸ-ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լիլու. Եթե աշխատողի անաշխատունակության թերթիկի միջին եկամուտը եղել է 130 000 դր, նախկինում 100 000 դր. գերազանցող մասը վճարվում էր 30%, այժմ այդ օրենքը կա՞, թե՞ ոչ, և եթե աշխատողը ունի 5 տարվա ստաժ, քանի՞ %-ով ենք հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկի կառավարչի որակավորման քննություններ

Գարիկ. Բարև բոլորին: Խնդրում եմ, օգնեք ինձ: Հայաստանի բանկերի միության կողմից անցկացվում է բանկի մասնաճյուղի կառավարչի և գլխավոր հաշվապահի քննություն, ցանկանում եմ մասնակցել կառավարչի որակավորման քննությանը: Կայքում կա թեստ կառավարչի քննության համար: Այն տեղադրված է Հայաստանի բանկերի միության կայքում: Սակայն պատասխանները չեմ կարողանում գտնել: Եթե կարող եք, օգնեք գտնել պատասխանները: Հետադարձ կապ՝ gs_manukyan շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղղում դրամարկղային գրքում

Հռիփսիմե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք ինձ: Դրամարկղով միանվագ գործարք եմ արել (>300.000) գումարով և անցկացրել եմ դրամարկղի գրքում: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել` անվավեր ճանաչելով գրքի համապատասխան էջը և տվյալ գումարը անցկացնել 2 ելքի/օրդերով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարածքի վարձակալության պայմանագիր

Syuzi. Ֆիզիկական անձի հետ տարածքի (որպես պահեստ օգտագործելու նպատակով) վարձակալության պայմանագիր եմ պատրաստվում կնքել: Վարձակալության չափը ինչ որ կապ ունի՞ կադաստրային արժեքի հետ: Նվազագույն չափ կա՞ սահմանված:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում

Armine. Խնդրում եմ պատասխանել. եթե եկամտահարկը չեմ վճարել ժամանակին, ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում, ու ո՞ր օրենքում կարող եմ դա տեսնել, եկամտահարկի հաշվարկման և վճարման հրահանգում չկար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի ձևակերպում

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 - ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է հաշվապահը միաժամանակ որպես տնօրեն ձևակերպվել

Արմեն. Տնօրենի մահվան պատճառով ՍՊԸ-ն այժմ չունի տնօրեն: Կարո՞ղ է հաշվապահը միաժամանակ որպես տնօրեն ձևակերպվել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հետևել նամակի ընթացքին

Աստղիկ. Հարգելի ընկերներ, ՀՀ Կառավարությունը մեզ ընձեռնել է հնարավորություն հետևել մեր կողմից ուղարկված նամակներին էլեկտրոնային եղանակով: Ես նամակները ուղարկում եմ փոստով, սակայն չեմ ստանում ծանուցագիր, որտեղ նշված լինի 12 նիշանոց հսկիչ համարը, չնայած տվյալ կառույցը միացված է գործող համակարգին: Խնդրում եմ հուշել` ինչպես պետք է վարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխել

Արթուր. Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության պահեստից ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխենք շրջանում գտնվող խանութ: Եթե հնարավոր է` ուղարկեք նաև փաստաթղթի ձև:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն են վճարում հաշվապահին

Գայանե. Ողջունում եմ բոլոր հաշվապահներիին: Ես ունեմ հաշվետարի 2 տարվա աշխատանքաին փորձ, և կա ձգտում դեպի հաշվապահություն, գնացել եմ համապատասխան կուրսերի և հիմա հաշվապահի մի քանի գործեր եմ գտել և, անկեղծ ասեմ, ոչ մի գնային քաղաքականություն չիգիտեմ: Եթե կարելի է, խնդրում եմ ասացեք` որքան են վճարում հաշվապահին (ըստ գործունեության տեսակի). -բանջարեղենի առ ու վաճառք; -գեղեցկության սրահ; -հացի արտադրություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարումների վերաբերյալ

Վանա. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է դրամարկղային գործառնությունների մասին օրենքի այն հատվածին, որտեղ խոսքը 300 000 միանվագ գործարքի մասին է: Տարբեր կարծիքներ եմ լսում տարբեր հաշվապահներից, մի մասը ասում է, որ կարելի է հ/ֆ-ով միանգամից գնել մեծ գումարի ապրանք, բայց վճարումը կատարել մաս-մաս, այսինքն դրամարկղից դուրս եկած դրամը չգերազանցի 300 000 դրամը, և դա խախտում չի համարվի: Մյուս մասը պնդում է, որ հ/ֆ-ի գումարը ևս չի կարող գերազանցել 300 000-ի սահմանը կանխիկ գնման դեպքում: Խնդրում եմ պատասխանք և հայտնեք ձեր կարծիքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցների հաշվառման ձևեր

Գայանե. Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի` Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի` Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի` Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ աշխատանքային օր է կազմում արձակուրդը

Գայանե. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Էլեկտրիկ-փականագործի հերթական արձակուրդի տևողությունը մինչ ԱՕ-ի փոփոխությունը կազմել է 28+7 օրացուցային օր: 7օրը` ըստ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման: Քանի՞ աշխատանքային օր է կազմում նրա արձակուրդը ԱՕ-ի փոփոխությունից հետո (20+7՞):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղում մագիստրատուրայում սովորելու համար

Շուշան. Հարգելի կոլեգաներ, պետական քոլեջը կարո՞ղ է նպատակային գործուղում տալ պետական ԲՈւՀ ավարտած շրջանավարտին մագիստրատուրայում սովորելու համար, որպեսզի հետո իր ուսումնական հաստատությունը ապահովի որակյալ կադրով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերով պետք է այն հիմնավորվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ՓՄՁ է

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Սոնա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարող է ՍՊԸ տնօրենը քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել աշխատանքի համար հենց իր հետ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն կնշանակվի վարչական տուգանք

Աննա. Հարգելի հաշվապահներ, որքա՞ն կնշանակվի վարչական տուգանքը և ո՞ր հոդվածի համաձայն, եթե անփութության պատճառով կորել է կազմակերպության կողմից ստացված հաշիվ-ապրանքագիրը և չեն տրվել համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Նշեմ նաև, որ դա չի առաջացրել հարկի նվազեցում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում

Աննա. Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողներ

Ադելինա. Որտեղի՞ց ես կարող եմ իմանալ ներկայումս գործող ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողության ցանկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Anna. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Rip. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Էլլա. Բարև ձեզ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Եթե ֆիզ. արձակուրդից վերադարձել եմ աշխատանքի, այդ դեպքում երեխայի խնամքի 18 000 դրամ նպաստը ստանալու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինարարական գործունեություն

Ինեսա. Հարգելի հաշվապահներ, եթե կա մեկը, ով ծանոթ է շինարարության ոլորտի հաշվապահության հետ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում: Գրեք ինձ inessa_26 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Այլ նյութեր

Բարձրացնում ենք աշխատանքի արդյունավետությունը: Արտադրողականության անկման 5 հիմնական պատճառ

tired Հաճախ պատահում է այնպես, որ դուք անում եք ամեն բան ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար, սակայն դա տեղի չի ունենում: Ընդհակառակը, տեղի է ունենում անկում: Ինչու՞մն է բանը: Գոյություն ունի 5 հիմնական պատճառ. 1.Էներգիայի բացակայություն Եթե չունեք էներգիայի աղբյուր, դժվար կլինի պահպանել շարժառիթները, որպեսզի արդյունավետ աշխատեք ամեն օր: Վատ քունը, նախաճաշի բացակայությունը, ավելորդ անհանգստությունը աշխատանքային օրվա ընթացքում իջեցնում են ձեր արտադրողականությունը Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը հաշվելիս

Իննա. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի, ենթադրենք, նոյեմբերի 20-ին, այդ ոչ լրիվ ամիսը մասնակցու՞մ է վերջնահաշվարկին միջին աշխատավարձը հաշվելիս: ԱՕ հոդված 195 կարծես թե այդ մասին չի նշում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հետ կապված ծախսեր

Ողջույն, Ռուբեն. Ընկերության ֆինանսական վիճակը վատթարացել է, և եթե դրական փոփոխություններ չլինեն, ստիպված կլինի կրճատել անձնակազմի զգալի մասին: Խնդրում եմ հուշել` ինչպիսի ծախսեր կառաջանան արտադրական ծավալների կրճատման հետևանքով աշխատանքից ազատման դեպքում, և արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ կրճատել աշխատանքից ազատման հետ կապված ծախսերը: Հնարավորության դեպքում խնդրում եմ տրամադրել հղումներ համապատասխան նորմատիվ իրավական ակտերին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ չվճարել

Դավիթ. ՍՊԸ կողմից գնած մեքենայի համար կարելի՞ է ԱԱՀ չվճարել` ցույց տալով, որ, ենթադրենք $6000 արժե մեքենան և տարվա ընթացքում ավել եկամուտներ չեն եղել, որպեսզի գերազանցի այդ ծախսը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից

Դավիթ Աատրյան. Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել: Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն: Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ին՞չ պայմանագիր է անհրաժեշտ

Toma. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. հաց արտադրող ՍՊԸ-ին ին՞չ պայմանագիր է պետք խանութների հետ, որպեսզի կանխենք մեր մատակարարներին արանց հ/ա բռնելը, քանի որ հնարավոր չի նախապես իմանալ տվյալ օրվա պատվերը և հետ վերադարձը, ուստի հ/ա գրելը անհնար է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցն ունի արձակուրդի իրավունք

Մարիամ Այվազյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2004թ-ի մարտին և ամեն տարի օգտագործել է իր հասանելիք արձակուրդ, 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ մարտ, ինչպես նաև 2010թ. մարտից 2010թ. օգոստոս ամիսը գտնվել է հղիության և ծննդաբերության և երեխայի խնամքի համար արձակուրդում: Հարցս հետևյալն է` արդյո՞ք նա ունի 2010թ-ին արձակուրդի իրավունք և եթե ունի, ապա քանի՞ օր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Կայքի նորություններ

Այժմ մեկնաբանելն ավելի հեշտ է

Comments Հարգելի գործընկերներ, այժմ մեկնաբանություններ, կարծիքներ, հարցեր գրելը ավելի հեշտ է դարձել: Կարող եք ուղղումներ կատարել կամ հեռացնել ձեր մեկնաբանությունները, կարծիքները, հարցերը` սեղմելով համապատասխան կոճակի վրա սահմանված ժամանակի ընթացքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում առանց հիմնավորող փաստաթղթի

Է. Կազմակերպությունը առանց հիմնավորող փաստաթղթի շուկայից ձեռք է բերել ապրանք 100 000 դրամի և գնված ապրանքի արժեքի նկատմամբ հաշվարկել է 11% եկամտահարկ: Տվյալ դեպքում ելք դրակարկղից պիտի տրվի 100 000 դրամ, թե՞ 89 000 դրամ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Ա. Հայրապետյան. Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ: