Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Աննա. Բարև, սիրելի կոլեգաներ, խնդրում եմ, օգնեք տեղեկանալ` ինչպես վարվել. Հուլիսի 1-ին աշխատանքային անընդմեջ ստաժիս 2-րդ տարին է լրանում անփոփոխ 50000դր աշխատավարձով, և ես պատրաստվում եմ սեպտեմբերից ֆիզ. արձակուրդ գնալ "2-րդ բալիկ" 1.Ինձ հասանելիք երկու տարվա արձակուրդայինը ես ֆիզ. գնալուց առաջ կստանա՞մ: Ի՞նչ օրենքի հոդվածի համաձայն: 2.Նախածննդյան ու հետծննդյան արձակուրդը հաշվարկվում և վճարվում է միասի՞ն, թե 70 օր, 70օր պարբերությամբ: Որքա՞ն կկազմի: 3.Երկրոդ երեխայի դեպքում որքան է միանվագ գումարը: 4.Արդյո՞ք ճիշտ է, որ տարեկան միջին աշխատավարձի 5-ապատիկի չափով է լինելու աշխատող մայրերի համար մինչև 2 տարեկան երեխայի հասանելիք նպաստը: Իմ դեպքում որքա՞ն կկազմի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հերթափոխով

Mari. Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է. ես իրավունք ունե՞մ գնել շուկայից վերավաճառքի համար ապրանք և ստացված չեկով կազմել հաշիվ ապրանքագիր հետագայում ծախս հաշվելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Վահե. Հարգելի կոլեգաներ, եթե մեր ընկերությունը ազատված է ԱԱՀ-ից, գնում կատարելուց մեզ տվել են հաշիվ ֆակտուրա: Ֆակտուրայում տվյալ ապրանքի գումարի 20%-ի չափով նշված է ԱԱՀ-ի գումարը: Ես ո՞նց պետք է ձևակերպեմ այդ գումարը, եթե ԱԱՀ վճարող չեմ: Կամ, եթե այդ գումարը տվյալ ապրանքի գումարի հետ միասին վճարվի մատակարար կազմակերպությանը, հետագայում հնարավոր կլինի՞ ինչ որ ձև այդ գումարները հետ ստանալ հարկային տեսչությունից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Արսեն. Շարադրեմ իմ հարցը. եթե առձեռն 180.000 աշխատավարձ ես տալիս քո աշխատողին, այսինքն մաքուր աշխատավարձն եմ տալիս, կեղտոտ աշխատավարձը ինչպե՞ս կարելի է հաշվել: Ո՞վ կարող է ինձ այս հարցում օգնել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գնման ակտի ձև

Մանուշ. Ես ՍՊԸ-ի սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Իմ հարցը հետևյալն է` 1.Շուկա և ՍՊԸ հարաբերությունը ի՞նչ օրենքներով է կարգավորվում: 2.Շուկայից գնումներ կատարելու դեպքում անհրաժեշտ ձևակերպումներ և համապատասխան փաստաթղթերի ձևեր (շուկայից գնման ակտի ձև և այլն) շտապ ուղարկեք այս էլ.հասցեով` Jujevan.gughapetaran շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ

Gayane. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. եթե կենսաթոշակային տարիքր լրանալու կապակցությամբ կազմակերպությունը լուծում է պայմանագիրը աշխատակցի հետ, պե՞տք է նրան վճարվի արդյոք վերջնահաշվարկ և քանի՞ օրվա համար, եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.03.2004թ-ին և վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.06.2011թ-ին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Շուշանիկ. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: 1. Ուսուցիչը օգտվել է 2010թ հերթական արձակուրդից (48 օրացույցային օր): 2011 թ. հուլիսին հերթական արձակուրդի ժամանակն է: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձի չափը, վերցնել 10 ամսվա միջին, թե՞ 12: 2. Ուսուցչի արձակուրդի օրերի թիվը կապվա՞ծ է աշխատած տարիների ստաժի հետ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

"Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը",-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գազալցակայանում գազի կորուստների վերաբերյալ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, եթե գազալցակայանում գազի կորուստները ավելի մեծ են, քան 12.5 %-ը, ստացվում է մինչև 30 %: Հարկային մասով պարզ է, իսկ հաշվապահական իմաստով կորուստը ի՞նչ ձևով է բացատրվում, և արդյո՞ք այդ ծախսը ընդունվում է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վերաբերյալ

Վրեժ. Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987թ. արտադրության, որը 1998թ.-ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133 000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Grigor. Մեր ընկերությունն ունի կրպակ-խանութ շինանյութի շուկայում և զբաղվում է ջեռուցման համակարգերի մանրածախ առևտրով և տեղադրումով: Մեր ՍՊԸ-ի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է հինգ մարդ (1 տնօրեն-հաշվապահ, 2 վաճառող, 2 տեղադրող վարպետ): Մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ մի աղբյուրից պարզել` պետք է ունենալ շինարարության լիցենզիա, թե ոչ: Լիցենզավորման կենտրոնը պնդում է, որ պարտադիր է: Եվ ստացվում է, որ մենք պետք է վճարենք պետ. տուրք 400 հազ. դրամ և մտնենք ԱԱՀ դաշտ, ինչը միանշանակ մեր պարագայում նշանակում է դադարեցնել գործունեությունը: Մեր ընկերություն շրջանառության լավագույն արդյունքը եղել 2007 թ.-ին 20 մլն. դրամ, իսկ ներկայիս շրջանառությունը, կարելի է ասել, բացակայում է: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել և որևէ խորհուրդ տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ ըստ օրենքի մեզ բացատրում են, որ քանի մեր գործունեությունը չի մտնում շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների մեջ, ապա այն լիցենզավորվում է և ստացվում է, օրինակ, գազի կաթսայի կամ կոնդիցիոների տեղադրման համար մենք պետք է ստանանք շին. թուլտվություն և գործենք քաղաքաշինության բնագավառում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ տարի է երեխայի խնամքի արձակուրդը

Արսեն. Հարց 1. Կինս մինչև երեխայի (երկրորդ 07.10.2010) ծնվելը աշխատում էր: Մինչև այժմ ստանում ենք 18000 դրամ: Նոր օրենքով արդյո՞ք աշխատավարձի չափով չպետք է վճարվի: Հարց 2. Քանի՞ տարի է այժմ երեխայի խնամքի արձակուրդը, և որքա՞ն է ամսական վճարը (մինչև ֆիզ. արձակուրդ գնալը ստաժը մեկ տարի է):
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Օրենսդրական փոփոխություններ

taxpayers NGO. Հումոր Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին Նախաբան Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարչական իրավախախտումներ

Ivan. Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 37. Վարչական տույժ նշանակելու ժամկետները. Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Ինձ հետաքրքիր է, թե երբ են վարչական իրավախախտումները դառնում շարունակվող և տևական: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Anna. Խնդրում եմ պատասախանել հետևյալ հարցիս ֆիզ. արձակուրդի հետ կապված. աշխատողը 2009 թվականին ազատվել է աշխատանքից և 2011 թ. հունվարից նորից ընդունվել է աշխատանքի նույն կազմակերպությունում, այսինքն անաշախատունակության նպաստն առաջանալու պահին աշխատողն ունի աշխատած 4 ամիս: Հարցս հետևյալն է` իրավունք ունե՞մ մնացած 8 ամիսը վերցնեմ նախկին նույն աշխատավայրից, եթե ընդհատում է եղել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի կնքում

Անահիտ. Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ հայտնում եմ շնորհակալություն: Նոր ԱՕ-ի համաձայն անհրաժե՞շտ է արդյոք կնքել աշխ. պայմանագիր և միաժամանակ նշել ընդունման մասին իրավական ակտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Իննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը գնել է անշարժ գույք բազմահարկ շենքի որևէ հարկում և նկուղում ավտոկայանատեղի (parking): Սեփականության վկայականում հողամասին վերաբերող տվյալներ երկուսի դեպքում էլ բացակայում են: Բայց լրացուցիչ տվլալներում նշվում է՝ սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման X քմ և Y ք.մ. հողամասի նկատմամբ կազմում է Z/G: Բնականաբար շենքում գտնվող տարածքի համար հաշվարկվելու է գույքահարկ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հաշվարկվելու է հողի հարկ տարածքի համար, և ի՞նչ հարկ է հաշվարկվելու ավտակայանատեղիի համար (գույքի, հողի), և եթե գույքի, ո՞ր տոկոսադրույքով կայանատեղին: Ասեմ, որ օրենքը կարդացել եմ և թաղապետարանում հարցրել եմ: Խնդրում եմ, թող պատասխանեն փորձ ունեցող հաշվապահները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում գործունեությունը

Կարինե. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ասել` ինչպես են հարկվում սուրճի ավտոմատ սարքերը, ինչպե՞ս է հաշվեգրվում հասույթը, ինչպե՞ս է գրանցվում և հսկվում ստացված գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Գարիկ. Հարգելի հաշվապահներ, կինս 2008թ. մինչև 2011թ. աշխատել է մի հաստատությունում, իսկ 2011թ. փետրվարից տեղափոխվել է մեկ այլ հաստատություն, այս հունիսից նա անցել է ֆիզ. արձակուրդի: Ինչպե՞ս է հաշվարկվում նրա ֆիզ. արձակուրդի գումարը, արդյո՞ք պետք չէ նաև նախկին աշխատանքի վայրի աշխատավարձը հաշվի առնել, խնդրում եմ հնարավորության դեպքում հիմնավոր գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

tatev. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, բարձրագույն հաստատությունում ուսման տարիները համարվում են փորձ, աշխատանքային գրքույկում գործատու՞ն է նշումներ անում փորձի վերաբերյալ, թե՞ տվյալ բուհը, որտեղ ավարտել եմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը անհատույց տրամադրել է անշարժ գույք

Իննա. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և իր անշարժ գույքը 3 ամսով անհատույց է տրամադրում մեկ այլ կազմակերպությանը, այդ պարագայում հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ, և եթե գրվում է, ո՞ր գումարից է 20% հաշվարկվում, եթե եկամուտ պետք է ճանաչվի առնվազն կադաստրային արժեքի 5% տարեկան կտրվածքով և ԱԱՀ-ն 5% մե՞ջ է մտնում, թե՞ այդ գումարին գումարել 20%, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տույժերի` չեղյալ համարում

Անահիտ Հ. Հարգելի հաշվապահներ, կա՞ այնպիսի որոշում, որի համաձայն դիմում գրելով հարկային մարմին` հաշվարկված տույժերը չեղյալ են համարում: Ես զանգեցի հարկային տեղեկատու, ասացին, որ դա դեռ նախագիծ է: Խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Anna. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել: 2010թ. ընկերությունը ստացել է 2000 հազ. դրամի շահույթ և 4000 հազ. դրամի կրեդիտորական պարտք: Տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով, շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ես կարո՞ղ եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը արտասահմանից ստացել է ապրանք

Արփինե. Բարև ձեզ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք. կազմակերպությունը արտասահմանից ստացել է իր ապրանքը, ապրանքի հետ միասին ուղարկել են նաև նվեր (կախիչներ), հիմա դրա համար ի՞նչ հարկ պիտի մուծենք և ի՞նչ ձևակերպում պիտի տանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Մեսրոպ. Բարև Ձեզ: Ես համայնքային ծառայող եմ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված` ՀՀ կառավարության 2005թ. 1384-Ն որոշման մեջ փոփոխություներ կատարվե՞լ են, թե՞ ոչ: Լրացուցիչ արձակուրդը հաշվում է օրացուցայի՞ն օրերով, թե՞ աշխատանքային օրերով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պրակտիկանտ բժշկական հաստատությունում

Քնարիկ. Բարև ձեզ: Այսպիսի մի բան, ես սովորում եմ արդինատուրաի 1-ին կուրսում, ինձ նշանակել են X պետական պոլիկլինիկայում որպես պրակտիկանտ: Այնտեղ կան բժշկուհիներ, որոնց հետ հարաբերություններս այնքան էլ նորմալ չեն: Այսոր բժշկուհին ինձ զգուշացրեց, որ այստեղ են հարկային մարմինները, ուստի. "Զգուշացնում եմ, կարող եք աշխատանքի չգալ": Ես որոշեցի օգնություն խնդրել: Արդյո՞ք ես համարվում եմ օրենքով աշխատող, եթե նշանակվել եմ պետության կողմից, և ըստ մեր ունեցած տվյալների, եթե ես նշանակվել եմ պետության կողմից, ապա պետությունը ինքն է իմ հաշվին փոխանցումներ կատարում: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառում վարելու վերաբերյալ

Լուսինե. Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, ես ՍՊԸ-ի տնօրեն եմ և կատարում եմ նաև հաշվապահություն, գրանցված հաշվապահ չունեմ: Արդյո՞ք պետք է ինչ որ տեղ` փաստաթղթերի մեջ նշել, թե տնօրենը ինչ գործով կարող է զբաղվել, քանի որ ես նաև կատարում են դիզայներական աշխատանքներ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վճարում է ուսման վարձը

Անի. Խնդրում եմ օգնեք, երբ կազմակերպությունն անհատույց, իր միջոցների հաշվին, վճարում է իր աշխատողի երեխայի բուհում սովորելու ուսման վարձը, ինչպե՞ս է կազմակերպությունը հաշվարկում եկամտահարկ, արդյո՞ք միացնում է աշխատողի աշխատավարձին և ի՞նչ դրույքաչափով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Վ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և ավելացված արժեքի հարկ վճարող չէ, հիմա նա ցանկանում է նաև ապրանք ներմուծել դրսից իր խանութում վաճառելու համար, այդ դեպքում նա պարտադիր պե՞տք է համարվի ԱԱՀ վճարող:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման կարգ

Արտեմ. Խնդրում եմ ինձ օգնել, ինձ շտապ պետք է իմանալ կազմակերպության շրջանառությունից կախված դրամարկղային գրքի վարման կարգը, նախօրոք շնորակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հարկեր են առաջանում

Վահե. Բարև Ձեզ: Մենք ցանկանում ենք տպագրել գովազդային թերթ (տպագրությունը պատվիրել տպարանին) և տարածել անվճար: Խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր ենք մուծելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հարկային հաշվի` անվավեր ճանաչում

Sofi. Հարգելի հաշվապահներ, եթե տեղեկացված եք, խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային գրված հարկային հաշիվը, եթե 24ժամը անցնում է, հնարավորություն չկա՞ անվավեր ճանաչելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման տարբերությունների վերաբերյալ

Eva. Բարև բոլորին: Կուզենայի իմանալ` ինչով են տարբերվում Հայաստանի և Ռուսաստանի հաշվապահական հաշվառումները: Եվ կարո՞ղ եմ արդյոք ավարտելով այստեղ հաշվապահական դասընթացներ` այդ իսկ գիտելիքներով աշխատել ՌԴ-ում: Կանխավ շնորհակալություն: