Grigor.
Մեր ընկերությունն ունի կրպակ-խանութ շինանյութի շուկայում և զբաղվում է ջեռուցման համակարգերի մանրածախ առևտրով և տեղադրումով: Մեր ՍՊԸ-ի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է հինգ մարդ (1 տնօրեն-հաշվապահ, 2 վաճառող, 2 տեղադրող վարպետ): Մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ մի աղբյուրից պարզել` պետք է ունենալ շինարարության լիցենզիա, թե ոչ: Լիցենզավորման կենտրոնը պնդում է, որ պարտադիր է: Եվ ստացվում է, որ մենք պետք է վճարենք պետ. տուրք 400 հազ. դրամ և մտնենք ԱԱՀ դաշտ, ինչը միանշանակ մեր պարագայում նշանակում է դադարեցնել գործունեությունը: Մեր ընկերություն շրջանառության լավագույն արդյունքը եղել 2007 թ.-ին 20 մլն. դրամ, իսկ ներկայիս շրջանառությունը, կարելի է ասել, բացակայում է: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել և որևէ խորհուրդ տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ ըստ օրենքի մեզ բացատրում են, որ քանի մեր գործունեությունը չի մտնում շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների մեջ, ապա այն լիցենզավորվում է և ստացվում է, օրինակ, գազի կաթսայի կամ կոնդիցիոների տեղադրման համար մենք պետք է ստանանք շին. թուլտվություն և գործենք քաղաքաշինության բնագավառում:
Վերջին մեկնաբանություններ