Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Մարինե. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հուզում: Աշխատում եմ 2 հիմնարկներում, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ: Համատեղությամբ աշխատավայրում աշխատավարձը դարձել է 32500, իսկ 2010թ. եղել է 30000: Այդ դեպքում հաշվարկը ինչպե՞ս է կատարվում: Ետ ենք գնում 12 ամիս, թե՞ 6 ամիս: Եվ առաջին օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի պետ. տուրքի վերաբերյալ

Ա. Հայրապետյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե տեղեկացված եք. համաձայան ՀՀ Կառ. N 775-Ն որոշման մեջ վերջերս կատարված լրացումների և փոփոխությունների` վերոնշյալ կարգի առաջին մասի նոր` 2.1 կետով լրացմամբ ասվում է. 2.1. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Հայցվող ոլորտի կամ ոլորտների վերաբերյալ լիցենզիան տրամադրելիս նշվում է լիցենզիայի ներդիրում, որի ձևը սահմանում է լիցենզավորող մարմինը: Հարցս հետևյալն է. արդյո՞ք տրամադրված լիցենզիայի ներդիրների քանակից կախված գումարային առումով տարբերություն չկա: Ստացվում է, որ ներդիրների ցանկացած քանակի դեպքում, միևնույն է, վճարվում է ամբողջական փաթեթի համար սահմանված 400.000 դրամը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում

EvA. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում, բայց գումարն անհրաժեշտ է տնօրենին` անձնական նպատակներով օգտագործման: Ինչպե՞ս վարվել, գումարը ինչպե՞ս ելք անել: Ասեմ, որ տնօրենի անունով փոխառություններ կան, բնականաբար դա կարող ենք ետ վերադարձնել և որոշակի գնումներ կատարել` օրինակ շուկայից` 11% -ով` գրասենյակային ծախսեր ձևակերպելու համար: Էլ ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ գումարը բանկային հ/հ-ին մուտք լինելու դեպքում, ՍՊԸ-ի համար դա ներդրու՞մ է համարվում, փոխառությու՞ն, թե՞... Ի՞նչ ձևակերպումներ տալ գումարը ելք անելու ժամանակ, վարկը մարելու ժամանակ: Սպասում եմ պատասխանների: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում

Լիդա. Խնդրում եմ պատասխանել. եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում, ապա 2 ամիս հետո արձակուրդից օգտվելու դեպքում աշխատողին արձակուրդային վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն

Կարինե. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն` վուլկանացում, շարժիչի վերանորոգում, բալանսիրովկա: Բնականաբար կա ՀԴՄ, հասույթը գրանցվում է ըստ ՀԴՄ-ի տվյալների: ՍՊԸ-ն պե՞տք է ունենա ծառայությունների ցանկ և դրանց գինը նախապես սահմանված ձևով (օրինակ հրամանով): Շարժիչի վերանորոգման դեպքում կատարվող աշխատանքների ցանկը շատ է, և գներն էլ շատ տարբեր` և մեքենայի տեսակից, և կատարված աշխատանքի քանակից կախված: Խնդրում եմ օգնեք, համոզված եմ, որ այդ հարցը շատերի մոտ կա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

Կամո. Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է "դրամական հաշվարկները" բառակապակցությունը "ՀԴՄ-րի մասին" օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել շարժական տնակ

Աննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ձեռք է բերել շարժական տնակ 100 000 դրամով: Խնդրում եմ հուշեք, դրանից գույքահարկ ինչպե՞ս է հաշվարկվում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Յանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը և սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը, եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը 50 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար

Սաթեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ընկերությունն արտասահման գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար: Ես պե՞տք է 10% շահութահարկ պահեմ վաճառողից: Բայց չէ՞ որ շահութահարկի 55 հոդվածում ասվում է, որ` "Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ-ություն ներկրելու հետ կապված գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ-ության պետական սահմանը հատելը: Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:"
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Նելլի. Բարև Ձեզ: Հարազատներիցս մեկը աշխատում է Գյումրիի շինարարական կազմակերպություններից մեկում: Աշխատանքի ժամանակ կոտրել է կրունկը, վիրահատել են (հիվանդանոցում ուղղակի ասել է, որ դեպքը տանն է եղել): Գրանցված աշխատող է, բայց պայմանագրի օրինակը իրեն չեն տվել: Խնդիրը նրանումն է, որ գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ (ասում է` "քեզ չի հասնում") (մինչ դեպքը պատահելը տուժողը 50 օրվա աշխատող է եղել): Օգնեք խնդրում եմ: Ու՞մ դիմենք: Ի՞նչ անենք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդ

Հրանուշ. Կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շենքի վթարային լինելու պատճառով աշխատակիցնբերին չի կարողանում ապահովել աշխատանքով և ուրիշ աշխատանք էլ չի կարող առաջարկել: Որքա՞ն ժամանակ կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար և ի՞նչ չափով և աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածների համաձայն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը 2010 թ.-ի ընթացքում համարվել է ԱԱՀ չվճարող

A.M. Հարցս հետևյալն է. ընկերությունը 2010 թ.-ի ընթացքում համարվել է ԱԱՀ չվճարող, այդ ժամանակահատվածում ձեռք է բերել հիմնական միջոցներ: 2011 թ-ում ստուգմամբ հաստատվել է, որ նա 2011 -ին ԱԱՀ վճարող է: Արդյո՞ք թույլատրվում է հաշվանցում կատարել հիմնական միջոցների համար վճարված ԱԱՀ-ները համամասնորեն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքերի և գրանցամատյանի արխիվացում

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ասեք՝ արդյո՞ք պետք է արխիվացնել մինչև 2010թ. օգոստոսը գործող ընկերության հրամանագրքերը ու գրանցամատյանը և նոր հրամանագիրք վարել, քանի որ գրանցամատյանի գործողության ընթացքում հրամանագիրքը չի վարվել, այլ կնքվել է պայմանագիր և համապատասխանաբար գրանցվել գրանցամատյանում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի գույքահարկի հաշվարկ

Անահիտ. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը և ե՞րբ է այն վճարվում՝ տարվա սկզբին, թե՞ ընթացքում: Մեքենան Mitsubishi Shariot Grandis մակնիշի է, շարժիչը 1.8, ձիաուժը 1.6:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ, թե ինչպես պետք է հաշվարկեն իմ նպաստը (հաշվարկային աշխատավարձս կազմում է 114000 դրամ, օրերի քանակը` 140): Եթե հնարավոր է` մանրամասն գրեք եկամտահարկը հաշվարկելու ձևը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել բյուլետենը

gohar. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսի 2 ին, հունիսի 19 ին ծննդաբերել է վաղաժամ: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նրա բյուլետենը, եթե բյուլետենի թերթիկի վրա նշված է 19.06.2011- 28.08.2011 Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր օգնողներին:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործառնական վարձակալություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը անձից գործառնական վարձակալությամբ գրասենյակ է վերցրել` յուր. ամսվա 18-ին վճարելով 80000 դրամ համաձայն պայմանագրի, սակայն կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մարտ-ապրիլ ամիսների վարձը վճարել է մեկ ամիս ուշ մայիսին: Այս դեպքում եկամտահարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ներառեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կալանք

Կամսար. Ստացել եմ դատարանից վճիռ աշխատակցի աշխատավարձի 30%-ի վրա կալանք դնելու և գումարը ոստիկանություն փոխանցելու վերաբերյալ: Նրա աշխատավարձը 152000 դրամ է: Խնդրում եմ օգնել կատարել հաշվարկը և ձևակերպումները: Սա աշխատակցի աշխատավարձի հաշվարկն է: ԴՏ 7131 ԿՏ 5271 152000 ԴՏ 5271 ԿՏ 5251 4560=152000*3% ԴՏ 5271 ԿՏ 5242 14988=8000+(152000-4560-32500-80000) *20% ԴՏ 7131 ԿՏ 5251 21600=19000+(152000-100000)*5% ԴՏ 5271 ԿՏ 2521 132452=152000-4560-14988 Իսկ ինչպիսի՞ն կլինի կալանքը կիրառելիս:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Մենք շինարարական ծառայություններ մատուցող ընկերություն ենք: Ձեռք բերված նյութերի մի մասը վերավաճառում ենք մեկ այլ կազմակերպության: Դուրս ենք գրել թղթային հարկային հաշիվ: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գրքում լրացնել 7-րդ սյունակը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

A.M. Հարցս հետևյալն է: ԱԱՀ հաշվարկում նախորդ ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ դեբետային մնացորդ նշվում է 16.2 կետի Ա վանդակում, որի համար որպես հիմք նշվում է 25-րդ հոդվածը: Արդյո՞ք ճիշտ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը պատրաստվում է գնալ ֆիզ. արձակուրդ

Տաթև. Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե աշխատողը պատրաստվում է գնալ ֆիզ. արձակուրդ, նա ոչ լրիվ դրույքով աշխատող է, և աշխատավարձը քիչ է նվազագույն աշխատավարձից, կազմում է 22 000 դրամ, նրա հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է փաստացի աշխատավարձի՞, թե՞ նվազագույն աշխատավարձի բազայի հիման վրա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անշարժ գույքի գործակալություն

Աննա. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ իմանալ, թե անշարժ գույքի գործակալությունում ինչ հարկատեսակ է վճարվում պետությանը, և ինչ հաշվետվություններ են ներկայացվում: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Սաթեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք. ենթադրենք շուկայից ձեռք եմ բերել ապրանք 100000 դրամի, որքա՞ն պետք է կատարեմ դրամարկղից ելք: Եկամտահարկի գումարը ծախս ճանաչվու՞մ է: Շահութահարկը հաշվարկվում է իրացման արժեքի՞, թե՞ իրացման արժեքի և ապրանքի ինքնարժեքի տարբերության նկատմամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա. Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել "ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված "որոշակի (բայց ոչ անհատական)" արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ. Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության պայմանագիր

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. տնօրենից որպես ֆիզ. անձ փոխառություն է վերցրել կազմակերպությունը 6 ամիս ժամկետով, և կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ների վերաբերյալ

Գարիկ. Խնդրում եմ տեղեկացրեք մեզ, արդյո՞ք ՀԿ-ների տնօրենները աշխատավաձ ստանում են, թե՞ ամբողջովին կամավորության սկզբունքով է: Հասարակական կազմակերպությունները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային հաշվարկելու դեպքում

Sona. Եթե հաշվարկվում և վճարվում է 10 օրվա արձակուրդային և այնուհետև ամսվա վերջում մնացած օրերի աշխատավարձը, հարկերը հաշվարկելիս գումարվու՞մ են արդյոք այդ գումարները, թե՞ հաշվարկվում են առանձին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի լրացման հետ կապված

Համեստ. Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Այլ կազմակերպություն, որին մենք ծառայություն ենք մատուցել, պնդում է, որ մենք իրեն չներկայացնենք ԱԱՀ-ի հարկային հաշիվ, քանի որ նա այդ ժամանակ աշխատել է արտասահմանյան կազմակերպության ծրագրով և ազատված է նման հարկերից այդ վճարվող գումարը, որը նա մեզ պետք է վճարի, պետք է նշվի առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ ինձ ասեք` ես պետք է հարկային հաշիվ ներկայացնեմ նրան ԱԱՀ-ի վանդակում 0 թիվը նշելո՞վ, արդյո՞ք դա ճիշտ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Լիզա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը թողարկել է արտադրություն և օգնության կարգով տվել է ուրիշ կազմակերպությանը, Հ/Ա-ում գրվել է գումար և հաշվարկվել է ԱԱՀ, խնդրում եմ ասել` ինչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

Լիլիթ. Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` ինչպես վարվել: Աշխատողներին աշխատանքի ընդունելիս միայն պայմանագիրը բավակա՞ն է, թե՞ նորից անցել ենք նախկին ձևին, և պիտի հրաման գրվի և հրամանագիրք պահվի: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, կարո՞ղ եմ շարունակել հին հրամանագրքում լրացնել, և արդյո՞ք պարտադիր է նաև հրամաններ գրել այն աշխատողների համար, ում լրացրել ենք գրանցամատյանով, և առանց հրամանի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պահեստամասերի փոխարինում

Լիլիթ Բալայան. Հարցս հետևյալն է. պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը և մարտկոցը մաշված են և ենթակա են դրանք նորով փոխարինելու: Կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա նշված հարցը օրենսդրորեն ճիշտ կազմակերպելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների աշխատավարձի փոփոխություն

Sabina. Կազմակերպության աշխատանքի ծավալի նվազեցման պատճառով կարելի՞ է սահմանել բոլոր աշխատողների միջին աշխատավարձը 33500 դր, թե՞ անպայման պետք է սահմանել նախկին աշխատավարձի 2/3 չափով: Օրինակ` հիմնականում բոլորի աշխատավարձը սահմանված է 120.000 դր, նաև կան վնասակար աշխատողներ 50%, ես կարո՞ղ եմ այդ պատճառով նվազեցնել և սահմանել 33500 դր: Եթե կարող եք, գրված օրինակի վրա նշեք գրանցելու ճիշտ տարբերակը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը

Մարիամ. Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ... Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրեր

Արթուր. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք` որտեղից կարող եմ բեռնել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրերի օրինակելի ձևերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

ՄԵՐԻ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ ապրանքագրի գումարը հավասար է զրոյի

Կամո. Բոլորին ողջույն: Այսպիսի մեկ հարց: Արտասահմանյան մատակարարը ապրանքների հետ ուղարկեց որոշ գովազդային նյութեր: Մատակարարի ինվոյսում այդ նյութերի դիմաց նշված է քանակը, գինը, սակայն գումարը հավասար է զրոյի, այսինքն նրանք տրվում են անվճար: Բնականաբար, մաքսատանը այդ գովազդային նյութերի համար վճարել ենք մաքսային ԱԱՀ-ն և այլ վճարները: Իմ կարծիքով ես այդ ԱԱՀ-ն կարող եմ հաշվանցել, չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ: Կասկածում եմ շահութահարկի առումով: Ի՞նչ անեմ, այդ գումարը դիտե՞մ որպես անհատույց ստացված ակտիվ և դասե՞մ որպես եկամուտ, չգիտեմ: Եթե կա որևե մեկը, ով առնչվել է նմանատիպ դեպքի հետ, շատ շնորհակալ կլինեմ խորհրդի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսերի կապիտալացման վերաբերյալ

Սոնա. Հարգելի կոլեգաներ, շահութահարկի մասին ո՞ր որոշուման կամ ո՞ր պարզաբանման մեջ է գրված կապիտալացվող ծախսերի այն կետի մասին, որ 10 տոկոսը կարող ենք ծախսագրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Anahit. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, մեր տնօրենը ունի կուտակված արձակուրդ և ցանկանում է այս տարի բացի իր հերթական 20 օրյա արձակուրդը օգտագործել նաև 10 օր նախկին կուտակված արձակուրդերից: Հնարավո՞ր է դա արդյոք: Կվճարվի՞ նա դրա համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կնքվել են փոխառության պայմանագրեր

Արթուր Կաղզվանցյան. Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցիալական ապահովության վճարների հաշվետվություն

S. Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, սոց.-ի հաշվետվության մեջ ԱՎՈՒՄ-ի կողքի սյունակներում, որտեղ նշված է սոց. վճար, նշվում են 3%-ի և գործատուի սոցի հանրագումա՞րը: Կանխավ շնորհակալություն: