Author: Accountant.am

.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ու՞մ անունով տալ հրամանը

Ն.Ա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու համար

Inga. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է համաձայն դիմումի, որը պետք է ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակ, բայց արդեն 2 եռամսյակ է, չի ներկայացնում տվյալ դիմումը, սակայն աշխատում է էլ. հաշիվների ծրագրով, դրան համապատասխան ԱԱՀ-ով հաշիվներ ենք դուրս գրում: Մի խոսքով իսկական ԱԱՀ վճարողի պես ենք մեզ պահում և հարկեր վճարում: Հիմա կարո՞ղ է հանկարծ տուգանք ստանանք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ

koko. Հարգելի հաշվապահներ, անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, եթե հնարավոր է` շտապ: Աշխատողը աշխատել է 9 ամիս: Առաջին 7 ամիսներին ստացել է 90000 դրամ, 8-րդ ամսում` 40000, 9-րդ ամսում աշխատել է մինչև 20.09.11թ: Հնարավորության դեպքում մանրամասնեք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի. Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք ունենալ

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հնարավորինս արագ իմ հարցին: Հրամանագիրքը, որտեղ նշվում է աշխատողի ընդունման և ազատման հրամաններ, պարտադի՞ր է ունենալ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շնորհների հաշվառում

Մարիամ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին. երբ անհատույց ստացվում են ապրանքներ, տրվում է հետևյալ ձևակերպումը` ԴՏ 216 ԿՏ 541(Եկամուտներին վերաբերող շնորհներ): Իսկ երբ հիմնական միջոցներ են անհատույց ստացվում, 541-ի փոխարեն օգտագործվում է 421 (Ակտիվներին վերաբերող շնորհներ): Հարցս հետևյալն է` ինչու՞ ապրանքներ կամ նյութեր անհատույց ստանալու դեպքում օգտագործվում 541 հաշիվը, իսկ մնացած դեպքերում` 421 հաշիվը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վճարման հանձնարարականի վերաբերյալ

Նունե. Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ

Akva. Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani. Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն

Բենո. Հարգելի կոլեգաներ, ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն, որի արժեքն է 987 000 դրամ: Խնդրում եմ, ինձ ասեք` ինչքան եկամտահարկ պետք է վճարել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Գայանե Հակոբյան. Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Անուշ. Շտապ անհրաժեշտ է միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր: Իմ էլ. փոստն է` anush21 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

Գոհար. Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011թ., ամսական աշխատավարձը պայմանագրով կազմում է 40 000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011թ.: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ

Susan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև

Սրբուհի. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև, ինչպես նաև` տոմսարկղի աշխատողի աշխատանքային պայմանագրի ձև: Srbuhy շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա. Բարև ձեզ: Ես 22.12.2010 - 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 - 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փոխել է անվանումը

Անժելա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք` ինչպես վարվեմ հետևյալ իրավիճակում: Կազմակերպությունը փոխել է անվանումը և հետևաբար կնիքը, մինչ անվանումը փոխելը աշխատողներ է ազատել աշխատանքից, սակայն աշխատանքային գրքույկներում ազատման գրառման տակ կնիք չի դրվել: Ի՞նչ պետք է անեմ հիմա, որպեսզի այդ մարդիկ հետագայում խնդիրներ չունենան: Միգուցե դնե՞մ այժմյան կնիքը, բայց միևնույն ժամանակ տեղեկանք տամ, որ կազմակերպությունն անվանափոխվել է: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ կատարել է բարեգործություն

Anonymous. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես մի հարց ունեմ, խնդրում ինձ օգնել: Եթե ՍՊԸ կատարել է բարեգործություն, այդ դեպքում նա պետությանը հարկերը քի՞չ է վճարում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Արփինե. Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, գործատուն աշխատողին աշխատանքից ազատել է ըստ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6 կետի, արդյոք վերջնահաշվարկ անել պե՞տք է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ ասել անաշխատունակության թերթիկի հաշվարկման կարգը, եթե հնարավոր է` օրինակի տեսքով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ նպաստ երկու գործատուներից

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը հղի է և համատեղությամբ աշխատում է 2 տարբեր կազմակերպություններում, ապա նա հղիության և ծննդաբերության նպաստ կարո՞ղ է ստանալ միաժամանակ երկու գործատուներից: Աշխատողը օտարերկրյա քաղաքացի է: 2011 թվականից նրա համար կատարվել են սոց. վճարներ:
.Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Hovhannes. Կազմակերպության համար ոչ կազմակերպության աշխատակիցը կատարել է աշխատանք, և նրան ըստ պայմանագրի վճարվելու է 35000 ՀՀ դրամ աշխատավարձ աշխատանքի դիմաց: Նրանից ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը: Կամ հաշվարկվու՞մ է եկամտահարկ, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև

Gog. Շտապ անհրաժեշտ է: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ ուղարկել աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև: Շնորհակալ կլինեմ և ինչով կարող եմ` կաջակցեմ, հույսով եմ` ձեր ժամանակից շատ չեմ խլի: goharjob շնիկ mail.am
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների պարտադիր բուժ. զննում

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, վերջերս հաճախ եմ լսում, որ պարտադիր բուժ. զննումը աշխատակիցների համար, որը պետք է տեղի ունենար գործատուների միջոցների հաշվին, համաձայն օրենքի վերացվել է: Արդյո՞ք դուք տեղյակ եք դրա մասին և համաձայն ո՞ր օրենքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արամ. Հարգելի հաշվապահներ, աշխատողը կազմակերպությունում աշխատել է ընդամենը մեկ ամիս: Արդյո՞ք նրա աշխատանքից ազատվելուց պետք է հաշվարկեմ ու վճարեմ մեկ ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի համար (որը մեր կազմակերպությունում կազմում է 2 օր): Շտապ է: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը աշխատում է 6-օրյա գրաֆիկով

Janna. Խնդրում եմ պատասխանել, եթե աշխատողը աշխատում է 6-օրյա գրաֆիկով, նա կարո՞ղ է օրական 8 ժամ աշխատել: Այդ դեպքում լինում է 48 ժամ, այդ 8 ժամը պիտի համարել արտաժամյա՞:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հետ կապված

Նունե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը այս ուսումնական տարում սկսել է աշխատել նաև որպես դասախոս համալսարանում: Վերջինս դասավանդում է շաբաթը 2 օր առավոտյան ժամերին: Մեր կազմակերպության աշխատանքային ժամերն են 9:00-18:00-ն: Հարցս նրանում է, թե արդյոք դասախոսի աշխատանքը համարվում է մեր տվյալ աշխատակցի համար համատեղությամբ աշխատանք, թե ոչ, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքը պետք է լինի հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ աշխատավարձի, արձակուրդի, հիվանդաթերթիկների հետ կապված: Որտեղի՞ց կարող եմ կարդալ այդ մասին:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա. ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի արտահանման դեպքում

Անի. Բարև, հաշվապահներ ջան: Երբ ապրանք ես ատահանում, առաքման գրքում գրում ես հայտարարագրի մեջ ֆիքսված կուրսով գինը, թե՞ այն կուրսը, որով ապրանքը դուրս է եկել կազմակերպությունից: Ինձ ասեցին` հատարարարագրի կուրսով դրամով արտահայտված թիվը պետք է ֆիքսվի, բայց հիմա մտածում եմ, որ երևի թե ճիշտ էր այն կուրսով, որ կազմակերպությունից դուրս եկավ: Տարբերությունը չնչին է: Եվ մի հարց էլ հաշիվ-ապրանքագրի հետ կապված. հիմա իմ ձեռքում կա մեր կողմից ներակայացված դոլարով ու ռուսերեն լեզվով ինվոյս, արժե՞ մի հատ էլ հայերեն տարբերակով հանեմ արդեն նույնը դրամային արտահայտությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրականություն հաշվապահական հաշվառման վերաբերյալ

Christina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Որտեղի՞ց կարող եմ բեռնել հաշվապահական հաշվառման մասին էլեկտրոնային գրքեր հայերեն լեզվով: Կամ եթե դուք ունեք այդպիսիններ, խնդրում եմ ինձ ուղարկեք 1830110 շնիկ mail.ru էլ. հասցեով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող

Edgar. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող: Իրականացնում է մանրածախ վաճառք խանութից և մեծածախ վաճառք պահեստից: Խանութում առկա է ՀԴՄ: Արդյո՞ք ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է նաև պահեստում, թե՞ կարելի է օգտագործել առաքման գիրք: Սակայն եթե հաշվի առնենք, որ կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում, կարելի է ենթադրել, որ առաքման գիրքն էլ պարտադիր չէ: Պարտադիր չէ նաև ՀԴՄ-ն, քանի որ ըստ ՀԴՄ-ի կիրառման մասին օրենքի ՀԴՄ-ն պարտադիր է միայն մանրածախ վաճառք իրականացնելիս: Այս դեպքում ինչպե՞ս է պետք վարվել: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հնարավորությոն դեպքում հղում անել համապատասխան օրենքներին կամ կարգին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի ազատման հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը

Արթուր. Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է, շտապ: Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը: Ինչպե՞ս պետք է կատարվի, ի՞նչ հաշիվ դուրս գրեմ: Աշխատում ենք ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԼՂՀ հարկային օրենսդրություն

Գայանե Ա. Հարգելի հաշվապահներ, ովքե՞ր են տեղյակ ԼՂՀ-ի հարկային օրենքներից: Կա՞ արդյոք տարբերություն ՀՀ հարկային օրենքների և ԼՂՀ օրենքների միջև: Որտեղի՞ց կարող եմ գտնել ԼՂՀ հարկային օրենքները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վճարման կարգը

Թագ. Աշխատանքից ազատելիս ի՞նչ ժամկետում պետք է վերջնահաշվարկ կատարել: Համաձայն ՀՀ ԱՕ 130 հոդվածի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Բայց ինձ ասում են, որ այլ ժամկետ գոյություն ունի: Խնդրում եմ, եթե գիտեք վերջնահաշվարկի վճարման այլ կարգ, գրեք:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել, հղիության և ծննդաբերության նպաստից արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ, և եթե այո, խնդրում եմ ասել հաշվարկման կարգը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Վարդուհի. Բարև Ձեզ, ՓԲԸ-ն աշխատանքի է ընդունելու աշխատողի, ով օրական աշխատելու է 4 ժամ և համատեղությամբ: Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն վճարել 32.500 դրամից պակաս գումար: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է բջջային հեռախոսներ

Ինեսա. Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ մի հարցում: Կազմակերպությունը գնել է "Օրանժ" ընկերությունից բջջային հեռախոսներ, որի միավորի գինը 12000 դրամ է: Հարցս հետևյալն է, այդ հեռախոսները պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞ և ամորտիզացվի 1 տարում, թե՞ որպես առագամաշ առարկա: Կանխավ շնորհակալ եմ: