Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Մարիաննա. Բարև Ձեզ, կանխավ շնորհակալություն: Կազմակերպությունս աշխատում էր առանց ԱԱՀ, սակայն 2011 թվականի հունիս ամսին վճարել եմ լիցենզիայի համար 200 000 ՀՀ դրամ, որից հետո համարվել եմ ԱԱՀ վճարող, սակայն տարեվերջին տեղեկացա, որ լիցենզիայի համար այլևս վճար հարկավոր չէ: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք 2012 թվականի նորից կարող եմ աշխատել առանց ԱԱՀ-ի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիետա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես ուզում եմ հարսանյաց զգեստների սրահ բացել: Ինքս հանդիսանալով անհատ ձեռներեց` կարո՞ղ եմ արդյոք ինքս աշխատել իմ խանութում, եթե դժվար չէ` ասեք իմ քայլերը, ի՞նչ պետք է անեմ ես ԱՁ բացելու և օրինական աշխատելու համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Գումարի ելքագրման վերաբերյալ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում, այս դեպքում աշխատավարձի վճարումը կամ այլ ելքերը ի՞նչ փաստաթղթով կարող է կատարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հեղինե. Կարո՞ղ եք օգնել արձակուրդայինների հաշվարկման հարցում: Եթե 2012թ. հունվարի 09-20 ունենամ արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվելու հունվար ամսվա իմ աշխատավարձը: Այն հաշվարկվելու է 7՞ աշխատանքային օրվա համար, թե՞ 12 օրվա համար (միջին տարեկան դրույքաչափը 200 հազար դրամ է, և դրան համապատասխան վճարվելու են 09-20.2012 արձակուրդայինները):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին ՀՀ օրենք

Արման. Հարգելի գործընկերներ, ի՞նչ կասեք "Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Արդյո՞ք այն գործելու է 2012թ. հունվարի 1-ից հետո: Եթե ունեք տեղեկություններ, խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում

Anya. Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս

Մարինե. Հարգելի մասնագետներ, անաշխատունակության նպաստը հաշվարկելիս անհրաժեշտ է բաժանել վճարված գումարները 12-ի: Եթե աշխատողը աշխատել է տվյալ գործատուի մոտ 12 ամսից պակաս, ապա վարձու աշխատողը ներկայացնում է տեղեկություն նախորդ գործատուի մոտ աշխատելու եկամուտների վերաբերյալ: Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե տվյալ գործատուի մոտ աշխատողը աշխատել է 12 ամսից պակաս, և տեղեկություններ չեն ներկայացվել մեկ ուրիշ գործատուի մոտ ստացված եկամուտների վերաբերյալ: Օրինակ, եթե աշխատողը աշխատել է 9 ամիս, բայց մենք բաժանենք 12-ի ընդհանուր եկամուտների գումարը, ապա աշխատողը տուժում է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հաշիվների տեղեկությունների վերաբերյալ

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ԱԱՀ-ի տեղեկությունների ներկայացման հաշվետվությանն է վերաբերում: Ստացել եմ ծանուցագիր էլեկտրոնային, սակայն ոչինչ չի բռնում: Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով բացատրագիր գրեմ: Նաև անվավեր հարկային հաշիվների մասին բացատրագիրը հաշվետվությա՞ն վրա է պետք գրել, թե՞ առանձին: Եթե առանձին, սա նույնպես չգիտեմ` ինչպես: Խոսքս միայն էլեկտրոնային եղանակով ուղարկելու մասին է: Ննախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի վարձատրության հետ կապված

Աղասի. Ես նախօրոք ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ հարցի համար, բայց ձեր կարծիքը ինձ համար կարևոր է: Մեկ ամիս առաջ գրանցված ՍՊԸ-ն, որն ունի երկու աշխատող (որոնցից մեկը տնօրենն է), և որը այդ ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը մոտ 300 հազար դրամ եկամուտ (մոտ 800 հազար ընդհանուր շրջանառության դեպքում), և որը մինչև հաջորդ տարվա փետրվարը որևէ գործունեություն չի իրականացնելու: Նման կազմակերպության հաշվապահությունը վարելու համար 50000 դրամը նորմա՞լ վճար է, թե՞ ոչ: Իմ բավականին սուղ պատկերացմամբ այս երեք ամիսների ընթացքում հաշվապահը պետք է. 1. գրանցի աշխատողներին սոցապում 2. 3 անգամ իրականացնի շահութահարկի հաշվարկ, որոնցից 2-ը զրոյական 3. մեկական եկամտահարկի և աշխատավարձի հաշվարկ Այս ամենի համար ամսական 50000-ը շատ չի՞:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ

ԱՆԻ. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40 000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ

Աղբյուր` panarmenian.net Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին: 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Աղբյուր` panarmenian.net
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար

Սոնա. Բարև, իմ բազմաչարչար կոլեգաներին: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում գործատուի կողմից վարձու աշխատողին անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար հաշվարկվա՞ծ, թե՞ վճարված աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերաբերյալ

Լյուդմիլա. Խնդրում եմ օգնել: Արտերկրից գործընկերը համակարգչային սարք է ուղարկել, մենք մաքսայինում ԱԱՀ ենք մուծել, ես ինչպե՞ս ձևակերպեմ, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պակասեցում ցույց տալու՞ եմ, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի

Մարի. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի: Կարո՞ղ է արդյոք աշխատել հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Աշխատավարձի սինթետիկ հաշվարկ

Գայանե. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կատարեմ աշխատավարձի սինթետիկ հաշվարկ (եթե հնարավոր է` լուծված խնդրի տեսքով ու ակտիվների և պասիվների հաշվեկշռի ներկայացմամբ): Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն

Կարեն. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների վերաբերյալ

Anna. Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ընդամենը 1 կամ 2 ամիս աշխատած աշխատողին գրանցու՞մ են տարեկան ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկանքում: Եվ քանի՞ ամիս պետք է աշխատի աշխատողը, որ ներառվի այդ ցուցակի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող

Mariam. Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվություն

Հայկուհի. Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվություն ե՞րբ և ինչպե՞ս պետք է ներկայացնել: Խնդրում եմ օգնել գտնել համապատասխան որոշումը: Կա՞ն ժամկետներ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկ վերջնահաշվարկի գումարից

Մարի. Եթե տեղյակ լինեք, շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր ինֆորմացիայով: Որոշ ժամանակ առաջ հարկային տեսչությունում հանդիպեցի մի կնոջ, ով վերջնահաշվարկի եկամտահարկի գումարը հաշվարկել էր առանց 32500 դրամի նվազեցման, և պնդեց, որ դա է ճիշտ տարբերակը: Եվ նշեմ, որ վերջնահաշվարկի գումարը 70000 դրամ էր, այսիքն այստեղ չի գործում փոքր գումար լինելու տարբերակը: Եթե տեղյակ եք, կամ իսկապես եկամահարկը վերջնահաշվարկում այդպես է հաշվարկվում, խնդրում եմ արձագանքեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցման հարկումը

Արթուր. Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել օրենքի հղումով, եթե հնարավոր է. չօգտագործած ամենամյա արձակուրդի փոխհատուցման գումարները եկամտահարկով հարկվու՞մ են, թե՞ ոչ:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀՀ-ից բացակայելու հետ կապված

Դավիթ. Եթե աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, կարո՞ղ է վերջինս ՀՀ-ից դուրս գալ, սահմանը հատել: Գոյություն ունի որևիցե օրենք, որը արգելում է բյուլետենի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ավտոտեխսպասարկման տեղամաս (երկու բոքս), այդ բոքսերի աշխատակիցները հունվարին ցանկանում են վերցնել չվճարվող արձակուրդ, այս դեպքում ես հունվարի համար կարո՞ղ եմ արդյոք երկու բոքսերի մասով դադարեցում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգիչների վաճառք

Լևոն. Ես ուզում եմ համակարգիչների և նմանատիպ ակսեսուարների խանութ բացեմ և գրացվեմ որպես ՍՊԸ, և կուզենայի իմանալ, թե ի՞նչ հարկեր ամսվա և տարվա կտրվածքով պիտի մուծեմ: Եվ եթե հնարավոր է, օգնեք գտնեմ այս հարցին վերաբերվող գրականություն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Թերեզա. Բարև բոլորին: Ես ունեմ աշխատող, որը վերադարձել է երեխայի խնամակալության արձակուրդից, բայց դեռ 5 ամիս է, ինչ աշխատում է, պատրաստվում է կրկին մայրանալ, նա կարո՞ղ է կրկին ֆիզ. ստանալ: Ուզում եմ իմանալ` քանի ամսվա աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ կարողանա ստանա: Եթե կարող եք, ասեք` որտե՞ղ կարող եմ կարդալ այդ օրենքը: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատանքը վնասակար է

Մարի. Բարև բոլորին: Հարգելնիերս, խնդրում եմ պատասխանեք հետևլալ հարցիս: Եթե աշխատանքը վնասակար է, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը տվյալ դեպքում: Չօգտագործված արձակուրդային օրերի քանակը ինչպե՞ս է որոշվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվության ճշգրտում

Աննա. Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվությունում ես կարո՞ղ եմ ճշգրտում տալ, և եթե այո, ապա ի՞նչ գրանցեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna. Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև: Աշխատողը մեր կազմակերպությունում աշխատում է 2010թ-ից: Հուվար ամսին նա չի աշխատել և փոխարենը ստացել է արձակուրդային 63333, փետրվարից 1-ից անցել է սովորական աշխատանքի մինչև նոյեմբերի 30 70000 դրամ աշխատավարձով: Աշխատանքը 5-օրյա է: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկի հարցում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրական աշխատավարձ

Aneta. Հարգելի հաշվապահներ, տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 3 ամիս և ամեն ամիս ստացել եմ տարբեր աշխատավարձ` 1-ամիս-45000, 2-րդ ամիս-50000, 3-րդ ամիս-55000: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ միջին օրական աշխատավարձը: Կանխավ շատ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen. Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտադրական նպատակով ավտոմեքենայի ձեռքբերում

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, արտադրական նպատակով ավտոմեքենա ձեռք բերելիս ԱԱՀ-ն չի հաշվանցվում, այդ դեպքում ի՞նչ հաշվապահական ձևակեպում տալ, այն միացնե՞լ ավտոմեքենայի արժեքին և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց չտա՞լ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք: Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների տեղեկանքի վերաբերյալ

Sasun. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվարկի և գնորդներին տված և մատակարարներից ստացված տեղեկանքում հարկային հաշիվները պետք է գրենք մատակարարմա՞ն ամսաթվով, թե՞ դուրսգրման ամսաթվով: Խնդրում եմ տալ իրավական ակտի հղումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Aneta. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Տվյալ կազմակերպությունում աշխատողը աշխատում է 2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը 2011 (3 ամիս), նոյեմբերից պետք է գնա ֆիզարձակուրդ, ամսական աշխատավարձը 45000 դրամ է: Ինչպե՞ս հաշվարկել նրա միջին ամսական աշխատավարձը և ֆիզարձակուրդի գումարը (ըստ ԱՕ վերջին փոփոխությունների), կանխավ շնորհակալություն: