Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում աշխատանքից ազատվելու ժամանակ

Մարի. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30-օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է աշխատողի դիմումը

Սուսաննա. Խնդրում եմ ասեք. 1. Եթե աշխատողին ընդունում ենք աշխատանքի` աշխատանքային պայմանագիր կնքելով, ապա աշխատողի դիմում գրելը աշխատաքի ընդունման համար պարտադի՞ր է, թե՞ ոչ: 2. Գնումների համակարգողի քննության մասին ի՞նչ գիտեք, և ինչպե՞ս պետք է քննությանը մասնակցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է նպաստ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա. Հարգելի հաշվապահներ, Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում: Շնորհակալություն, Աննա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու

Աշոտ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե. Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Գագիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոխարինող աշխատողին հասանելիք արձակուրդ

Մարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող ժամանակավոր աշխատողին հասնու՞մ է արդյոք ֆիզ. արձակուրդ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում աշխատավարձից

Արթուր. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե ՍՊԸ-ի աշխատողներից մեկը, որը նաև հանդիսանում է այդ ՍՊԸ-ի փայատեր, միակողմանի ծնողազուրկ է, ի՞նչ հարկեր է գանձվում նրա աշխատավարձից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է վնասով

em. Խնդրում եմ պատասխանեք` քանի՞ տարի կարող է ՍՊԸ - ն աշխատել վնասով, կանոնադրական կապիտալի նվազեցում երբվանի՞ց պետք է անի, ո՞րտեղ կարող եմ նայել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել արձակուրդները

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` ինչպես ճիշտ կազմակերպել արձակուրդները: Տվյալ ՍՊԸ-ում ես նոր եմ աշխատանքի անցել, աշխատողները 2008թ.-ից առ 2012թ. չեն ունեցել ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք կարող եմ ես 2009, 2010 թվականների համար գրանցել չվճարվող արձակուրդ, որպեսզի խախտում չլինի, թե՞ ավելի գրագետ ճանապարհ կա լուծելու այս հարցը: Խնդրում եմ օգնեք:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով

inna. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը ցանկանում է վաճառել իր մասնաբաժինը

Անի. Ընկերությունը պատկանում է 2 ֆիզիկական անձի: Եթե հիմնադիրներից մեկը ցանկանում է իր մասնաբաժինը վաճառել, արդյո՞ք կարող է ընկերության մյուս հիմնադիրը վերցնել այն` փոխարենը տալով ընկերությանը պատկանող անշարժ գույք:
.ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը

Թեհմինե. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Նաիրա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրեկան աշխատավարձը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի, ապա ինչպե՞ս վարվել այս դեպքում: Աշխատողը 2012թ. օգոստոս ամսվա մեջ ունի 26 աշխատանքային օր, սակայն նա փաստացի աշխատել է 25 աշխատանքային օր: Նրա ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Ստացվում է, որ նրա միջին օրեկան աշխատավարձը = է 200 000/25=8000 դրամ: Օգոստոս ամսվա աշխատավարձը = կլինի 8000*25=200 000: Այսինքն ստացվում է, որ նա աշխատել է 25, այլ ոչ թե 26 աշխատանքային օր, բայց ստանում է լրիվ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ինչպես վարվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հիմնադրման վերաբերյալ

Էլլա Բաղրամյան. Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ

Գոհար. Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոց. վճարների վերաբերյալ

լիլիթ սեդրակյան. Գրանցված եմ որպես ԱՁ, գործունեություն չեմ ծավալում, գործունեությունը դադարեցված է: Արդյո՞ք դուրս է եկել նոր օրենք, ըստ որի ԱՁ չփակելու դեպքում ամսական սոց. վճարները պետք է վճարվեն: lilit_sedrakyan շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին տեղափոխում են մասնաճյուղ

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել` եթե ՍՊԸ գլխամասից աշխատողին տեղափոխում են նույն ՍՊԸ մասնաճյուղ, ապա այդ դեպքում պե՞տք է կնքվի նոր աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ, թե՞ կարող եմ համաձայնագիր կնքել, իսկ հետո տալ հրաման:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գույքահարկ վճարել

Gohar. Ցանկանում եմ ճշտել` արդյո՞ք գույքահարկ պետք է վճարվի 1 սենյականոց բնակարանի (Խրուշչովյան նախագիծ) համար, որը գտնվում է Հալաբյան 19 (Աջափնյակ) շենքի 4-րդ հարկում: Եթե այո, ապա որքա՞ն է գույքահարկի չափը: Շենքը 4 կարգի վթարային է և 45 տարուց ավել շահագործման տարիք ունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում

Աստղիկ. Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց. Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընկերության գանձապահը ազատվել է աշխատանքից

Մերի. Հարգելի կոլեգաներ, ընկերության գանձապահն ազատվել է աշխատանքից: Մինչ նոր գանձապահ ընդունելը կարելի՞ է գանձապահի պարտականությունները դնել հաշվապահի վրա: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խաղատների գործունեության հարկումը

Lus. Հարգելի հաշվապահներ, Ա\Ձ -ն ցանկանում է բացել խաղատուն (պոկեր), կասե՞ք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու և լիցենզիան ինչ կարգով է կամ պարտադի՞ր է արդյոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի փոխանցում

Աստղիկ. Բարև Ձեզ: Գործուղման ծախսերի, օրապահիկի համար փոխանցվող գումարի վճարման հանձնարարագիրը պետք է լրացնել գործուղման օրվանից առնվազն 3 օր առաջ, թե՞ գործուղման օրը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Էմմա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը աշխատում է տվյալ կազմակերպությունում 2008թ-ից և նա չի գնացել արձակուրդ, 2012թ մայիս ամսին նա գնացել է արձակուրդ և ցանկություն ունի կրկին գնալ արձակուրդ օգոստոս ամսին, արդյո՞ք կարող եմ նրան տրամադրել վճարովի արձակուրդ, ինչպե՞ս է դա արվում, հրամանը ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ պատասխանատվություն կա այս դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման առաջին օրը համընկնում է կիրակի օրվա հետ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Եթե գործուղման առաջին օրը համընկնում է կիրակի օրվա հետ (օրինակ` տրվում է գործուղում 2012 թ-ի օգոստոսի 5-ից 6 օր տևողությամբ), արդյո՞ք անհրաժեշտ է կիրառել ՀՀ ԱՕ 185 հոդվածի առաջին կետը: Հարգանքներով` Մարինե:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

Արտակ. Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Գայանե. Հարգելի գործընկերներ, նոր աշխատողին տրամադրվել է աշխատանքային գրքույկ: Նա միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ընդունվել է մեզ մոտ: Այլ տեղ չի աշխատել: Գրքույկում լրացվել է ուսման տարիները (դիպլոմի համարը) և անմիջապես հետո մեր ընկերությունում ընդունումը: Գրառում, որ մինչ մեզ մոտ աշխատելը աշխատանքային ստաժ չունի, չի կատարվել, քանի որ ուսման տարիները համարվում են ստաժ: Արդյո՞ք դա սխալ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Գայանե. Հարգելի գործընկերներ, կենսաթոշակառու աշխատակցի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրի ժամկետը լրացել է: Այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին տրվել է հրաման և կազմվել է լրացուցիչ համաձայնագիր, որը կցվել է պայմանագրին: Արդյո՞ք դա բավարար է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը տեղափոխել է պահեստը

Արթուր. 1. Եթե կազմակերպությունը իր պահեստը տեղափոխել է ուրիշ հասցե, ապա անհրաժե՞շտ է գրել տեղափոխման բեռնագիր ամբողջ ապրանքի համար և գրանցել առաքման գրքում, թե՞ ոչ 2. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է կատարվում չեկի գրքույկով առևտուրը
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար

Ալլա. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` անհատ ձեռներեց գրանցվելու համար ո՞ր պետ. ռեգիստորին պետք է դիմենք: Այսինքն այն տարածաշրջանի պետ. ռեգիստորին, որտեղ որ գրանցված ենք, թե՞ գործունեությունն իրականացվող տարածաշրջանի պետ. ռեգիստորին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նպաստ երկրորդ երեխայի համար

Լիլիանա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ինչքա՞ն է վճարում պետությունը երկրորդ երեխայի համար, եթե ես ունեմ մեկ անչափահաս երեխա, շուտով էլ սպասում ենք երկրորդին, տանը աշխատում է միայն ամուսինս, մեզ հասնում է որևէ նպաստ: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի հետ կապված

Ա.Մ.. Եթե կազմակերպության շրջանառությունը ավելացվում է 20%-ով համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի, այդ 20%-ով ավելացված շրջանառությունը հարկվու՞մ է շահութահարկով, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է նպաստ

Աննա. Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր հրամանագիրք սկսելու վերաբերյալ

Աստղիկ. Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա. Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն: