Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով

Արտաշես. Բարև ձեզ: Ես աձ եմ և զբաղվում եմ մարածախ առևտրով: Աշխատող չունեմ: Կարո՞ղ է արդյոք ընտանիքիս անդամը փոխարինել ինձ` խանութում ապրանք վաճառել, եթե ես տեղում չեմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Տաթևիկ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Lus. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ես առաքման և տեղափոխման գրքում լրացնել և առաքումը, և տեղափոխումը , եթե 2 էլ կատարվում են նույն հասցեից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ կանոնադրության ձև

Ջավահիր. Բարև Ջեզ, ես Ջավահիրն եմ, ապրում եմ Արմավիրի մարզում: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղարկեք ՀԿ կանոնադրության ունիվերսալ ձև, եթե այդպիսին կա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ գործունեությունը

Միքայել. Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Hamest. Խնդրում եմ ինչքան հնարավոր է արագ պատասխանեք հարցիս. մենք ժամանակավոր դադարեցրել ենք կազմակերպության գործունեությունը, և պետք է աշխատողներին տեղափոխել նույն կազմակերպության տնօրենի անունով բացված ԱՁ մոտ աշխատելու համար: Ինչպե՞ս լուծել հին պայմանագիրը և նոր ԱՁ հետ կնքել նորը: Եթե կա լուծման հատուկ ձև, խնդրում եմ ուղարկել էլ. փոստիս hak-05 շնիկ mail.ru
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվային պլանում կատարված փոփոխություններ

Tsovinar. Խնդրում եմ շտապ պատասխանեք` եթե ես ունեմ 2009թ. հրատարակված հաշվային պլանի գրքույկն իր պարզաբանումներով և ձևակերպումներով, արդյո՞ք կարող եմ այն օգտագործել հիմա, և ի՞նչ փոփոխություններ են կատարվել դրանում ՀՀ ֆինանսների նախարարության 2012թ ապրիլի 17-ի թիվ 353-Ն որոշումով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկ

Նարինե. Կազմակերպությունը ՊՈԱԿ է, նրա միակ ֆինանսական աղբյուրը պետությունից ստացված սուբսիդիան է, ամսվա ընթացքում կատարված ծախսերից հետո մնում է մնացորդ: Բանկը, որտեղ մեր հաշվարկային հաշիվն է, այդ գումարի վրա տոկոս է աշխատացնում` 0,05: Արդյո՞ք այդ գումարը համարվում է եկամուտ, և պե՞տք է ցույց տամ եկամտահարկի հաշվետվության մեջ և հարկեմ 10 տոկոսով որպես տոկոսներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք աշխատողը երկարացնել արձակուրդը

Նարինե. Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, և 3 տարին լրացել է, բայց երեխան ունի առողջական խնդիրներ, սակայն ներկայացրել է բժշկական փաստաթուղթ, կարո՞ղ է արդյոք աշխատողը երկարացնել իր ֆիզ. արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Armine. Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

Sweet. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են "Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը" և "Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները": Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտավորությունների մարման նախապատվություններ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` ամենաառաջնայինը պետք է վճարել փոխառությա՞ն, թե՞ հիմնադիրների շահաբաժինների գումարը: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

Արամ. Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Arevik. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք տարվա կտրվածքով միջին աշխատավարձը հաշվելիս պետք է հանել այն 20 օրվա դիմաց ստացած գումարը, որ աշխատողը եղել է հերթական արձակուրդում: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ և ՍՊԸ տարբերություններ

Ռազ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի գնում ինտերնետով

Արմեն. Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 - 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը

Մնաց. Բարև ձեզ: Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է արձակուրդայինի վերահաշվարկ կատարել

Հասմիկ. Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս, ապա գնացել է 20 օր արձակուրդ` 1 տարվա համար նախատեսված, այնուհետև արձակուրդից վերադառնալուց հետո ազատվել է աշխատանքից, արդյո՞ք արձակուրդայինի վերահաշվարկը պարտադիր է, և եթե չկատարվի վերահաշվարկ, ապա ի՞նչ կլինի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Մարինե. ԱՁ եմ, աշխատողս ներկայացրել է ֆիզ. արձակուրդի անաշխատունակության թերթիկ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ և որտե՞ղ պետք է լրացնել և ու՞ր ուղարկել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.01.2012թ. և ամսական աշխատավարձը 40 000 դրամ է: Ֆիզ. արձակուրդում է 01.08.2012թ.-ից: Աշխատանքային շաբաթը հնգօրյա է:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Ա.Մ.. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը 2010թ-ին եղել է ԱԱՀ չվճարող, այդ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում ունեցել է ձեռք բերումներ, 2012թ-ից արդեն համարվում է ԱԱՀ վճարող, արդյո՞ք ես կարող եմ այդ 2010թ-ի ձեռք բերված ԱԱՀ-ները հաշվանցեմ 2012 թ-ին:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է փոխառություն ստանալ արտարժույթով: Գումարը մուտք է լինելու կազմակերպության արտարժութային հաշիվ անմիջապես փոխառություն տրամադրողից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը

Ռոման. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ ասեք` եթե իմ աշխատողը հուլիսի 6-ից գտնվում է հիվանդանոցում, ու նրա բուժումը մինչև օգոստոս շարունակվելու է, ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնել

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնում պայմանագրով և վճարում նրան հունիս ամսին, իսկ եկամտահարկը վճարվում է հուլիսին, հաշվետվության մեջ ո՞ր ամսով պետք է երևա գործարքի գումարը և ո՞ր հաշվով պետք է փոխանցվի եկամտահարկը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չվճարված շահաբաժինների վերաբերյալ

Arman. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում 2010 տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Ես կարո՞ղ եմ մոռանալ այդ գումարի մասին, թե՞ ստուգման ժամանակ կարող եմ տուգանվել: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր գրանցված ԱՁ

Արման. Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Տաթևիկ. Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Վալյա. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքի ժամանակահատվածը աշխատանքային ստաժ համարվու՞մ է, աշխատանքային գրքույկում լրացում կարելի՞ է կատարել, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է մաքսային պահպանությամբ զբաղվող կազմակերպությունը պահակ չունենալ

em. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը (մաքսային պահպանություն) արդեն գործում է մեկ տարի, շահույթ տարվա վերջում չի եղել: Այժմ 4 պահակներից մեկի պետք է ուղարկենք արձակուրդ: Աշխատում են 8 - ժամյա ռեժիմով ամբողջ օրը: Այժմ նախատեսել եմ որևէ պահակի արձակուրդի գնալուց նոր պահակ չնդունենք: Կկազմեմ 16-ժամյա աշխ. գրաֆիկ, մեր աշխատանքի ավարտից` 17:00-ից մինչև հաջորդ օրը 9:00: Հարցս կայանում է նրանում, թե ես իրավունք ունե՞մ ադմինիստրացիայի աշխատանքային ժամերին պահակ չունենալ: Կարո՞ղ է դրա հետ կապված խնդիր ունենանք, որ պահակ չենք ունեցել այդ ժամերին: Որևէ օրենք կա՞ դրա հետ կապված, որտեղ նայեմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում 10 օրվա աշխատավարձը

Նանա. Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալը. ենթադրենք աշխատողի հաստիքային դրույքաչափը կազմում է 75000, հերթական ամսում նա աշխատում է 10 օր, որից հետո աշխատանքից ազատվում է, այդ 10 օրվա աշխատավարձն ինչպե՞ս է հաշարկվում:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

ԳՈՀԱՐ. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի (կատարողականով): Մի փոքր օրինակ` ես մայիսին ստացել եմ ընդամենը 13.000 դրամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի վերաբերյալ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ հուշել` որտե՞ղ կարող եմ գտնել օրապահիկ հասկացության և դրանում ներառվող ծախսերի վերաբերյալ լիարժեք սահմանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին

Կարեն. Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Ruzan. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ տեղեկացրին, որ հաստիքս կրճատվել է: Հնարավո՞ր է` ես դուրս մնամ աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Arman. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ. Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Գայանե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ համալսարանում, իսկ հիմա աշխատանքի պետք է անցնեմ մեկ այլ կազմակերպությունում: Նոր կազմակերպությունում աշխատանքը պետք է դառնա հիմնական, իսկ համալսարանի աշխատանքը` երկրորդային, համատեղության կարգով: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` 1. Ինչպե՞ս պետք է կատարվի ընդունման կարգը այդ նոր կազմակերպությունում 2. Ի՞նչ դիմում պետք է գրել 3. Աշխատանքային գրքույկը որտե՞ղ պետք է մնա 4. Իսկ հնարավոր է 1-ին աշխատատեղից չազատվել և 2-րդ աշխատատեղ ներկայացնել նոր գրքույկ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման վերաբերյալ

Սիրուշ. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք ֆիզ. անձն իր վարձակալած տարածքի մի մասը անհատույց օգտագործման հանձնել կազմակերպությանը: Եվ եթե այո, արդյո՞ք հարկեր կառաջանան: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է աշխատանքից

էդգար Աբրահամյան. Բարև Ձեզ: Եթե 2008 թվականին աշխատանքի ընդունված աշխատակիցը իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվում է, քանի՞ օր պետք է աշխատի` 14, թե՞ 30 օր:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկավո՞ր է արդյոք առաքման գիրք վարել

Աստղիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: ՍՊԸ-ն զբաղվում է անհատական գրքերի պատրաստմամբ և իրացմամբ (անհատական ասելով` հասկանում եմ մեկ անձի համար և մեկ օրինակից` տվյալ անձի պատվերով), բաժակների, այլ սպասքի, ինչպես նաև հագուստի վրա ձեռքի աշխատանքի միջոցով նկարազարդմամբ և իրացմամբ (կրկին անհատական եղանակով): Այս դեպքում հարկավո՞ր է արդյոք պահել առաքման գիրք, արդյո՞ք այս գործունեությունն իրենից չի ներկայացնում ծառայությունների մատուցում: Կանխավ շնորհակալ եմ: