Author: Accountant.am

Գտնել աշխատանք

Հաշվապահի / հաշվետարի #գործկա Ջի-Էմ Քընսալթ ընկերությունում

Ընկերություն՝ Ջի-Էմ Քընսալթ ՍՊԸ
Հասցե՝ Տիգրան Պետրոսյան փող., 40/2 շենք, ոչ բնակելի տարածք 74
Էլ․ փոստ՝ info@winconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Մեր ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, որոնք ունեն խորը մասնագիտացված գիտելիքներ հաշվապահական հաշվառման և հարկային իրավահարաբերությունների ոլորտներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
  • ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
    MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն
  • Ինքնատիրապետում
  • Նախաձեռնողականություն:

Աշխատավարձ՝ Մրցակցային աշխատավարձ
Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, շաբաթ՝ 11:00-15:00

Գտնել հաշվապահական ընկերություն

Ջի-Էմ Քընսալթ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Ջի-Էմ Քընսալթ ՍՊԸ
Հասցե՝ Տիգրան Պետրոսյան փող., 40/2 շենք, ոչ բնակելի տարածք 74
Հեռախոս՝ +374 95448848, +374 95478848
Էլ․ փոստ՝ info@winconsult.am
Ծառայության անվանում՝ Հաշվապահական հաշվառում և ֆինանսական վերլուծություն, Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում,Աշխատավարձերի հաշվարկ և կադրային գործառույթներ, Հարկային խորհրդատվություն և օրենսդրական աջակցություն, Հարկային պլանավորում ,Հաշվապահության ներքին աուդիտ, Ծրագրային համակարգերի ներդրում
Ծառայության նկարագրություն՝ Մեր ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, որոնք ունեն խորը մասնագիտացված գիտելիքներ հաշվապահական հաշվառման և հարկային իրավահարաբերությունների ոլորտներում, արդյունքում Դուք անխոչընդոտ կիրականացնեք Ձեր բիզնես գործունեությունը
Ծառայության արժեք՝ Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ), աշխատողների թվաքանակից և շրջանառության ծավալներից կախված

Accountant.am
Գտնել հաշվապահ

Արտյոմ Շարաֆյան

Անուն, Ազգանուն՝ Արտյոմ Շարաֆյան
Էլ. փոստ՝ artyomtang@mail.ru
Հեռախոս՝ 098857378
Պաշտոն՝ Հաշվապահ, նաև կլսեմ համանման այլ առաջարկներ։
Բովանդակություն՝
Ծննդյան ամսաթիվ - 17.01.1987թ.
Բնակության վայր - ՀՀ, ք. Արմավիր
Ազգություն - Հայ
Ընտանեկան կարգավիճակ - ամուսնացած

  • Կրթություն
  1. Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան -2012թ -2015թ, որակավորումը՝ ֆինանսիստ
  2. Արմավիրի գյուղատնտեսական պետական քոլեջ /Գերազանցության դիպլոմ/ -2004թ -2008թ որակավորումը՝ ֆինանսիստ
  • Դասընթացներ և վերապատրաստումներ
    Հաշվապահական ընկերություն /վկայական/ -2018թ, որակավորումը՝ Հաշվապահ /հանրային հատվածի/
    ՀՀ ֆինանսների նախարարության ՊՈԱԿ /հավաստագիր/- 2015թ, որակավորումը՝ Հաշվապահ
    Հաշվապահական ընկերություն /Գերազանցության վկայական/- 2013թ, որակավորումը՝ Հաշվապահ
    ՓՐՈՋԵՔԹ ՀԱՐՄՈՆԻ ինտերնետային համակարգչային կենտրոն /վկայական/-2004թ, որակավորումը՝ Համակարգչային օպերատոր
  • Լեզուների իմացություն
    Հայերեն՝ գերազանց
    Ռուսերեն՝ բավարար
  • Համակարգչային գիտելիքներ և ծրագրեր
    1, ՀԾ - հաշվապահ 7 /առևտրային/
    2, ՀԾ - հաշվապահ 7 /հանրային հատված/
    3, e-Invoicing
    4, Client-Treasury
    5, Windows
    6, Microsoft Office Excel
    7, Microsoft Office Word
    8 Internet
  • Աշխատանքային փորձ
    Աշխատում եմ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում 2009թ-ից մինչ օրս և զբաղեցրել եմ հետևյալ պաշտոնները՝
    01.05.2014թ. – մինչ օրս Ավագ հաշվապահ
    17.02.2012 -30.04.2014թթ. Հաշվապահ
    01.09.2009 -16.02.2012թթ. Գնումների համակարգող
  • Բնութագրեր և շնորհակալագրեր
    1, Արմավիրի գյուղատնտեսական պետական քոլեջ /բնութագիր/ - Բարձր առաջադիմության, դրական հատկանիշների, պարտաճանաչության և ակտիվ գործունեության համար
    2, ՀՀ ՊՆ 54122 զորամաս /բնութագիր/ - Որպես լավագույն զինծառայող
    3, Հաշվապահական ընկերություն /բնութագիր/ Բարձր առաջադիմության, ակտիվության, կարգապահության և պարտաճանաչության համար
    4 «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ /պատվոգիր/ - Բարեխիղճ աշխատանքի համար
    Ցանկալի աշխատավարձ՝ մաքուր 300 000 դրամ և ավել՝ կախված աշխատանքից։

Accountant.am
Գտնել հաշվապահ

Հայկ Սաֆարյան

Անուն, Ազգանուն՝ Հայկ Սաֆարյան
Էլ. փոստ՝ hayksafaryan477@gmail.com
Հեռախոս՝ 041956686
Պաշտոն՝ Հաշվետար, հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի աշխատանք, ունեմ հաշվապահական գիտելիքներ, ունեմ 6 ամսվա փորձ հաշվապահական գրասենյակում։ Սովորում եմ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսում՝ առկա։
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000-ից150 000 դրամ։

Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Հերմինե․

Բարև ձեզ։ Օտարերկրյա գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից բացի, այլ հիմնավորված ծախսեր կարելի՞ է նվազեցնել շահութահարկից։ Օրինակ բերեմ՝ Օրապահիկ է տրվել 74$ 5 օրվա համար։ Փաստացի սննդի ծախսերը կազմել են 100$ օրեկան։ Հասկանում եմ, որ ավել մասով եկամտային հարկ կձևավորվի։ Բացի դրանից, 70$ այլ ծախսեր են եղել, օրինակ՝ ճանապարհածախս և այլն։ Ո՞ր մասի համար կձևավորվի եկամտային հարկ, և ինչքա՞նը կարող եմ նվազեցնել։ Գիտեմ, որ համախառն եկամտի 5 տոկոսը չեն գերազանցելու:

Accountant.am
Գտնել հաշվապահ

Հասմիկ Չոլակյան

Անուն, Ազգանուն` Հասմիկ Չոլակյան
Էլ.փոստ՝ hasik9@rambler.ru
Հեռախոս՝ 091304897
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, ավագ հաշվապահ
Բովանդակություն՝ Ունեմ երկար տարիների գլխավոր հաշվապահի փորձ ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծման բնագավառում։ Կրթությունս՝ բարձրագույն տնտեսագիտական կրթություն։
Գիտելիքներ՝ Հայկական Ծրագրի գերազանց իմացություն,
MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն։
Հաշվապահական, հարկային, կադրային հաշվառման, օրենսդրական դաշտի գերազանց իմացություն, ներառյալ՝ մաքսային կարգավորման նորմեր և կանոններ։
Ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն:
Ցանկալի աշխատավարձ՝ 250 000-ից 300000 դրամ։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մասնագիտական ուսուցման պայմանագիր

Արփի․

Բարև Ձեզ։ Ցանկանում ենք քաղաքացու հետ կնքել մասնագիտական ուսուցման պայմանագիր, մինչև աշխատանքի ընդունվելը հաստիքի գործառություների, մոտեցումների, մասնագիտական տեղեկատվությունը յուրացնելու վերաբերյալ։ Արդյո՞ք պայմանագիրը ծառայությունների կամ փորձնակության պայմանագիր է ենթադրում, և խնդրում եմ տրամադրել պայմանագրի օրինակ հենց մասնագիտական ուսուցում անցնելու մասով։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չբաշխված շահույթի բաշխում վնասի դեպքում

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. ՍՊԸ-ն 2020թ ունեցել է շահույթ ՝ 350 000 դրամ, 2021-ին վնաս ՝ 6 400 000 դրամ, իսկ 2022-ին շահույթ ՝ 4 200 000 դրամ, 2023ին էլ շահույթ ՝ 2 400 000։ Հիմա ես վնասից հետո իրավունք ունե՞մ 2022 և 2023 թթ-ի շահույթը բաշխել, թե՞ ոչ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ – ները կհամարվեն փոխկապակցված

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է․ հայրն ունի Ա/Ձ և զբաղվում է տպագրությամբ։ Եթե տղան ևս Ա/Ձ բացի և զբաղվի ֆրեշի և սուրճի վաճառքով, այդ դեպքում երկու Ա/Ձ-ները կհամարվե՞ն փոխկապակցված, թե՞ ոչ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվետվության 18-րդ տողի լրացման վերաբերյալ

Հարություն․

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրական ծխախոտների ներմուծում

Նարեկ․

Ես նախատեսում եմ Ռուսաստանից ներկրել էլեկտրական ծխախոտներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալը՝ ինչպիսի՞ փաստաթղթեր և թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման գործընթացի համար։ Ի՞նչ տեսակի հարկեր կառաջանան ներմուծման ժամանակ (Ներմուծման մաքսատուրք, ԱԱՀ և այլ հարկեր)։ Ի՞նչ հիմունքներով են հաշվարկվում մաքսային վճարները և հարկերը։ Կա՞ն արդյոք որևէ հատուկ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրոնային ծխախոտների ներմուծմանը, որ պետք է հաշվի առնեմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության մատուցում ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ–ով աշխատող ՍՊԸ-ն առաջին անգամ պետք է գովազդային ծառայություն մատուցի ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել գործարքը ճիշտ իրականացնելու համար, եթե ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն է։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ շեմի գերազանցում

Ալլա․

Բարև Ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի շրջանառությունը անցել է 115 մլն ԱԱՀ շեմը, հանձնել է 262 ձև-ը, այս դեպքում 20 %-ով պետք է հարկվի մինչև այս տարվա վերջ, թե՞ 2025թ-ին էլ կհամարվի ԱԱՀ վճարող։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ավիատոմսի ձեռքբերում

Լուսինե․

Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը գործուղման նպատակով Ֆլայ Դուբայի կայքից օնլայն ձեռք է բերել ավիատոմս, վճարել է 450 ԱՄՆ դոլար կազմակերպության դրամային բիզնես քարտով (օրվա կուրսով հաշվել է, ավտոմատ փոխարկվել է)։ Ֆլայ Դուբայի կայքը տրամադրել է միայն ավիատոմսի ամրագրման և հաստատման փաստաթուղթը, որտեղ երևում է նաև ավիատոմսի արժեքը։

Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ

2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Հ․Գ․ նշեմ նաև, որ Ֆլայ Դուբայից ստացված նամակով տեղեկացնում են, որ առանձին ինվոյս իրենք չեն տրամադրում, ավիատոմսի փաստաթուղթը ինքնին համարվում է նաև ինվոյս։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա շահութահարկի պարտավորություն

Սուսաննա․

Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը ցանկանում է անհատույց օգտագործման սպորտային հագուստ և խմբակի սպորտային գույք տրամադրել խմբակին, մասնավորապես ԱՁ -ի մոտ հարկային դաշտում պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինս աշխատում է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք շահութահարկի գծով Ա/Ձ պարտավորություններ կունենա։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սուրճի սարքավորման շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է միրգ – բանջարեղենի առք ու վաճառքով

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն զբաղվում է միրգ - բանջարեղենի գնմամբ գյուղացիներից և մեծածախ վաճառքով: Կասե՞ք խնդրում եմ՝ գյուղացիներից ի՞նչ փաստաթղթեր, տեղեկանքներ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի ԱԱՀ դեբետագրվի, ամսվա վերջում հաշվանցելու նպատակով: Կանխավ շնորհակալ եմ: