
Հարկադիր պարապուրդ
Արտյոմ․
Բարև Ձեզ"
Ես 15.07.2022 թ-ից մինչև 15.12.24թ գտնվել եմ հարկադիր պարապուրդում։ Վերականգնվել եմ 16.12.2024 թ.- ին և իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել աշխատանքից 24.12.24թ։ Ուզում եմ իմանալ՝ վերջնահաշվարկի համար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվու՞մ է որպես չօգտագործված արձակուրդային օր և պե՞տք է այդ ժամանակահատվածի համար տրամադրվի վերջնահաշվարկ։

ՏՏ ոլորտի հարկեր 2025
Մերի․
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ 2025 թվականից որքա՞ն է դառնում ՏՏ ֆրիլանսի դրույքաչափը ԱՁ շրջանառության դեպքում, շփոթմունք է առաջանում, տարբեր կարծիքներ են ասում, դա 1% Է, եթե համապատասխանի ցանկին, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն 10% պետք է վճարենք, թե՞ 5%։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը
Սուրեն․
Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։

Անշարժ գույքի գործակալության հարկեր
Աննա․
Բարև ձեզ, անշարժ գույքի գործակալությունը կարո՞ղ է շրջ. հարկի դաշտում աշխատել։

Հաշվապահի #գործկա Tax Law ընկերությունում
Ընկերություն՝
Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 տարածք 20:
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ։
Պահանջներ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում ՀԾ ծրագրով և հարկային հաշվետվությունների կազմում։
Անհրաժեշտ որակավորում՝ Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական։
Պահանջվող փորձ՝ առնվազն 2 տարի։
Աշխատավարձ՝ Սկսած 300.000 դրամից
Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականը ուղարկել taxlawllc@mail.ru հասցեին:

Գյուղմթերքի ձեռքբերում շուկայից
Անահիտ․
392-Ն որոշմամբ՝ ֆիզ. անձից ձեռքբերման դեպքում պիտի հաշիվ դուրս գրվի, որում պիտի լրացվի ֆիզ. անձի տվյալները։ Եթե կազմակերպությունը գյուղմթերք է ձեռքբերում շուկայից միակողմանի գնման ակտով և ոչ թե կոնկրետ մեկ ֆիզ. անձից, 2025թ.-ի հունվարի 1-ից արդյո՞ք էլեկտրոնային հաշիվ պետք է գրվի, թե՞ թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ։

ՍՊԸ գերազանցել է ԱԱՀ շեմը
Արփինե․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն 2011 թվականից համարվել է շրջանառության հարկ վճարող ընկերություն, սակայն 2023 թվականի դեկտեմբերի կեսերին գերազանցել է 115 միլիոն շեմը, հետևաբար ներկայացվել է 262 հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնոլու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ։ 2024 թ-ի դեկտեմբերի կեսերին կրկին գերազանցում եղավ, սակայն համակարգը թույլ չի տալիս ուղարկել այդ նույն հայտարարությունը՝ նշելով, որ չենք համարվում շրջանառության հարկ վճարող։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ինչու՞մն է խնդիրը, և ինչպե՞ս կարգավորեմ այս հարցը, որ շարունակենք համարվել շրջանառության հարկ վճարող։

Ավտոտեխսպասարկում 2025
Գարեգին․
Բարի երեկո։ Կխնդրեի պարզաբանել՝ ավտոտեխսպասարկումը (ԱՁ-ով, շրջանառությունը մոտ 1,5 մլն դրամ տարեկան), կարո՞ղ է մնալ միկրոձեռնարկատիրության մեջ, թե՞ պետք է պարտադիր տեղափոխվի շրջհարկով հարկման դաշտ։ Նախապես շնորհակալություն։

Ո՞րն է արտադրական գործունեությունը
Հրանտ․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքներից է հանդիսանում արտադրական գործունեությունը։ Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞րն է արտադրական գործունեությունը։ ՀԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիան դա արտադրակա՞ն գործունեության արդյունք է, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կիրառել "արտադրական գործունեություն" տարբերակումը։ Շնորհակալ եմ։

Ծախսը հիմնավորող փաստաթուղթը բացակայում է
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը հավելված է ներբեռնում իր սարքավորումների մեջ, հավելվածի տելեգրամյան ալիքով կատարում է վճարում և հավելվածից ստանում որոշակի ծառայություն, արդյո՞ք դա համարվում է շուկայից ձեռք բերում, քանի որ ծախսը հիմնավորող փաստաթուղթ չկա։

Արդյո՞ք գույքագրման անհրաժեշտություն կա
Արման․
Հարգելի գործընկերներ, շրջանառության հարկ վճարողները 2025թ․ հունվարի 1-ից որպես հարկային գործակալ պետք է վճարեն 20% եկամտային հարկ առանց փաստաթղթերի` շուկայից ձեռքբերումների համար։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս են հիմնավորվելու այն, որ տվյալ ձեռքբերումը կատարվել է մինչև 2025թ․ հունվարի 1-ը։ Երևի անհրաժեշտ է գույքագրում իրականացնե՞լ։ Իսկ անհրաժեշտություն կա՞ ինչ-որ տվյալներ ներկայացնել ՊԵԿ։ Շնորհակալություն նախապես։

14 տարեկան անձի՝ աշխատանքի ընդունում
Բարև ձեզ, 14 տարեկան անչափաս անձին հանրային սննդի ոլորտում կարո՞ղ ենք վերցնել աշխատանքի, և ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կազմել 14 տարեկանի ծնողների հետ։ Եթե դժվար չէ՝ խնդրում եմ, իմացողներ ջան, գրեք։ Կանխավ ՝ շնորհակալ եմ։

ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին
Վահե․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին (Գործունեության ոլորտ - 62.01.0) : 17.05.2024-ին ուղարկվել է (207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին) դիմում, որի համաձայն, անորոշ ժամանակով դադարեցվել է գործունեությունը: 1-ին և 2-րդ եռամսյակների (232 Շրջանառության հարկի) - հաշվետվությունները տրված են:
Հարց 1. Կհուշե՞ք տարեկան հաշվետվության որ ձևը կամ ձևերը պետք է լրացնեմ հիմա (ի՞նչ լրացնեմ, երբևիցե չեմ արել)
Հարց 2. Եթե կա ակնկալիք, 2025-ի ընթացում վերսկսել գործունեությունը, Շրջհարկով հարկվելու մասին դիմում պետք է հիմա՞ լրացնեմ (անկախ նրանից, որ ԱՁ-ն կասեցված է տվյալ պահին) , թե՞ ԱՁ գործունեությունը վերսկսելուց հետո պետք է ուղարկել Շրջհարկով հարկվելու (201 դիմումը):
Հարց 3. Եթե իրավաբանական բանկային հաշիվը փակված է և այլևս գոյություն չունի, որպեսզի փոխանցում անեմ միասնական հաշվին - կարո՞ղ եմ ուղակի ՀՎՀՀ-ով ցանկացած անձնական հաշվից փոխանցել միասնականին, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում, որպեսզի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո ձևավորված պարտքը (սոց , դրոշմանիշ) մարվի միասնական հաշվից:
Կանխավ շնորհակալ եմ բոլորից, հստակ խատասխանների համար:

Զարգացման կենտրոնի գործունեություն
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Երկու ընկերներ որոշել են բացել զարգացման կենտրոն, որտեղ կգործի լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, և կդասավանդվի մենթալ մաթեմաթիկա։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ են աշխատել որպես միկռոձեռնարկատեր, եթե այո, կարո՞ղ են ունենալ մոտ 4 աշխատողներ։ Շնորհակալություն։

Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրվելու գնման ակտի փոխարեն
Գրիգոր․
Բարև Ձեզ։ 2025թ․ հունվար 01-ից հետո գնման ակտով (միակողմանի) ձեռքբերումները շրջ. հարկ վճարողների համար, համաձայն ՀՕ-ի 150 հոդվածի 13-րդ մասի, հարկվում է 20 տոկոսով։ Հարցս այսպիսին է՝ նախկին թղթային գնման ակտի փոխարեն ի՞նչ էլեկտրոնային փաստաթուղթ ենք գրում, որտեղ երևում է ձեռք բերված ապրանքների ցանկը, ձեռք բերման գինը, գումարը։


Չհաշվանցվող ԱԱՀ որպես ծախս ճանաչում
Անի․
Բարև Ձեզ։ Չհաշվանցվող ԱԱՀ-ն համարվու՞մ է արդյոք նվազեցվող ծախս, եթե գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից, ստացած հաշիվերի ԱԱՀ-ն ներառու՞մ են ծախսերի մեջ և նվազեցնում շահութահարկի հաշվարկի դեպքում։

Աշխատողի ծանուցում հեռավար եղանակով
Արմեն․
Բարև ձեզ։ Աշխատողին պետք է աշխատանքից ազատել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Աշխատողին պետք է տրամադրել ծանուցում, հետո ազատել աշխատանքից հրամանի համաձայն։ Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողը գտնվում է արտերկրում, և պետք է նրան ծանուցել տեսազանգի և մեյլի միջոցով։ Ինչպե՞ս ստեղծել իրավական ճիշտ հիմքեր։ Արդյո՞ք խնդիր կառաջանա, եթե աշխատողը հրաժարվի ստորագրել աշխատանքից ազատման հրամանը։

Բեռնափոխադրումների գործունեություն
Հռիփսիմե․
Բարև Ձեզ։ ԱՁ -ն աշխատում է 11.12.2024թ-ից ԱԱՀ-ով: Մինչ այդ աշխատում էր շրջ. հարկով: իրականացնում է բեռնափոխադրում: ՌԴ-ի որևէ կազմակերպության հետ պայմանագիր է կապել և ապրանք է տեղափոխել: Մենք իրենց հաշիվ ենք դուրս գրել, ստորագրել ոչ էլեկտրոնային, և կնքել ենք ուղարկել էլ. հասցեին: Հիմա ՀՀ-ի ՊԵԿ-ի հետ կապված մենք ի՞նչ քայլեր ունենք անելու: Այդ ստացված գումարից հարկ վճարելու՞ ենք։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրեք մատչելի:

Բնակարանի վարձակալության հաշվետվություն
Կարինե․
Բարի օր, խնդրում եմ, կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություն պիտի ներկայացնի ֆիզիկական անձը, ով 2024թ-ից սկսած վարձակալության է տվել բնակարանը, ստացել է ՀՎՀՀ, վճարում է եկամտային հարկը միասնական հաշվին, և նրան տեղեկացրել են, որ պիտի հաշվետվություն ներկայացնի 2024թ-ի համար։ Արդյոք խոսքը https://self-portal.taxservice.am/sign-in/ -ի հայտարարագրին է վերաբերում, թե՞ այլի մասին է խոսքը։
Վերջին մեկնաբանություններ