Author: Accountant.am

.Գտնել աշխատանք

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ

Ընկերություն` «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ Հասցե` ք.Հրազդան, Ջրառատ թաղ. 999 Հեռախոս` (094) 21-43-24 Էլ. փոստ` m.hovhannisyan շնիկ greenfarmer.am Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների կազմում, հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում, աշխատակազմի աշխատավարձերի հաշվարկում և վճարում: Պահանջվող հմտություններ՝ բարձրագույն հաշվապահական, տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն, համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ, հարկային օրենսդրության և աշխատանքային օրենսգրքի իմացություն, MS Excel-ի և ՀԾ-ի իմացություն, Ժամանակի կառավարման ունակություն, թիմում աշխատելու հմտություններ: Աշխատավարձ` 100.000-150.000 Այլ նշումներ` Համապատասխան անձինք կարող են իրենց ռեզյումեն ուղարկել m.hovhannisyan շնիկ greenfarmer.am էլ. փոստին՝ նշելով հաստիքի անվանումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության վերաբերյալ

Մարինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` audit_vip շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեություն չծավալելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարել

Արթուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե Ա/Ձ բացեմ և ինչ-որ գործունեություն չծավալեմ, դրա համար գումար միևնույն է վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ, ասեք՝ ընտանեկան Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ պայմաններ են, եթե նույնպես բացեմ և գործունեություն չծավալեմ: Եթե միևնույն է պետք է վճարեմ, ապա ի՞նչ գումարներ են դրանք և որքա՞ն ժամանակը մեկ պետք է վճարվեն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Գարիկ Գևորգյան. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք: Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:
.Գտնել աշխատանք

Աթենք ՍՊԸ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1 Հեռախոս՝ 060434303 (ներքին՝ 866, 845) Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Գործառույթները՝ հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում, փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում, հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում, համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում, անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում: Պահանջները՝ Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն: Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ: MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն, հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն: Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է: Դիմելու կարգը՝ ինքնակենսագրություններն ուղարկել hr շնիկ atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցում կադաստրում

Գարիկ. Բարև ձեզ: Եթե նոտարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր եմ կնքել, վարձակալը ես եմ, ես պարտավո՞ր եմ արդյոք գրանցել կադաստրում, թե՞ կարող եմ խուսափել կադաստրի գրանցումից և անիմաստ 27 հազար չվճարել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկվու՞մ է արդյոք արժեթղթերից ստացված շահույթը

Արթուր. Ողջույն: Ո՞վ է տեղյակ՝ ինչ դրույքաչափով է հարկվում արժեթղթերից շահույթը, և արդյո՞ք կա այսպիսի «բան», որ պետության կողմից թողարկված արժեթղթերից ստացված շահույթը չի հարկվում։ Եթե կա, խնդրում եմ նշել հիմքը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալության վճարի վերաբերյալ

Գարիկ. Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ հաշվետվության վերաբերյալ

Քնարիկ Խաչատրյան. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ, վճարում եմ շրջանառության հարկ, եկամտային հարկ և դրոշմանիշների հարկ, կասե՞ք՝ որ դաշտերը պետք է լրացնեմ տարեկան հաշվետվության մեջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը

Աննա. Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություն

Նարինե. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ: Անցյալ տարի տարեկան հաշվետվությունը ուղարկել եմ ձև N 118: Կասե՞ք` այս տարի որ համարի հաշվետվությունը պետք է հանձնել: Շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

ACCEPT Employment Center

Ընկերություն՝ ACCEPT Employment Center Հասցե՝ Office 38, 19A Koryun St. Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Պահեստի հաշվետար-օպերատոր (1C, 8.3) Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` Մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: Պարտականություններ` պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, 1C (8.3) ծրագրի լավ իմացություն, օպերատորի փորձ՝ առնվազն 1 տարի: Աշխատավարձ՝ 150.000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ Կազմակերպությունը գտնվում է Չարբախում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր. Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Արշակ. Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա. Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ազատվու՞մ է արդյոք հարկերից դեպի ՌԴ արտահանող ընկերությունը

Արամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանամ՝ դեպի ՌԴ արտահանող ընկերությունը (միրգ և բանջարեղեն) ազատվում է հարկերից, ճի՞շտ է: Եվ հարկման բազան ԱԱՀ֊ում դա տվյալ ամսվա կամ եռամսյակի շրջանառության չա՞փն է և ի՞նչ է ներառում իր մեջ՝ միայն ինքնարժե՞ք, թե՞ մինչև սահման հասնելը այլ ծախսերը: "Транзитная декларация"-ն իրենից ի՞նչ է ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, "Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ": ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ամեն տարի աշխատել եմ շրջ. հարկով, այս տարի ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Խնդրում եմ հուշել՝ ո՞ր հաշվետվությունները պետք է ներկայացնել: ԱԱՀ հաշվետվություններում կա 203 ձևը, արդյո՞ք միայն դա է, թե՞ կա նաև 60 ձևը: Սոց. վճարող չեմ ու ունեմ մեկ աշխատող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Ռոզա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Համայնքի արոտօգտագործողների գյուղատնտեսական կոոպերատիվի համար տարին մեկ անգամ շահութահարկի հաշվետվություն եմ տվել հարկային, և քանի որ նախորդ տարիներին չի գործել, ուղարկել եմ զրոյական: 2018 թվականին երեք ամիս գործել է, կասե՞ք հիմա` որ ձևը պետք է ուղարկեմ և մոտավոր լրացման կարգը, եթե դժվար չէ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով

Արթուր. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ շրջ. հարկ հարկատեսակով կարելի՞ է արդյոք զբաղվել անշարժ գույքի վաճառքով՝ ստանալ եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատող ընդունելու վերաբերյալ

Գևորգ. Բարև ձեզ: Արդյո՞ք հիմնադրամի ղեկավարը կարող է աշխատող ընդունել աշխատանքի՝ առանց Հարկային մարմին այցելելու: Ինձ ասել են՝ 79 ձև պետք է լրացնել, սակայն չեմ կարողանում գտնել այն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն հարկ պետք է վճարել

Արտյոմ. Բարև ձեզ։ Մոդայիկ հարց ունեմ 🙂 Ունեմ եկամուտ եվրոյով, որը ստացել եմ ոչ ռեզիդենտից, ում ծառայություն եմ մատուցել Freelance պայմանագրով, որով ինքս եմ պարտավորվել մաքրել հաշիվներս պետության առջև։ Որպես օրինապաշտ քաղաքացի՝ ես ցանկանում եմ այս եկամուտը հայատարարագրել և վճարել հարկերը։ Օրենքը նայեցի բայց գլուխ չհանեցի 🙁 Կօգնե՞ք հասկանամ՝ որքան հարկ պետք է վճարեմ։ Շնորհակալություն։
ԱյլՀումոր

Անեկդոտներ

Խորհրդակցության ժամանակ առաջարկվեց նիստի օրակարգը. 1. Հաշվապահի քննադատական դիտողությունները տնօրենին 2. Հաշվապահի հրաժեշտի արարողությունը
* * *
Տղան հարցնում է բիզնեսմեն հորը: - Պապ, իսկ մենք ֆանտաստիկայի կամ միստիկայի ժանրից ինչ-որ բան ունե՞նք կարդալու: - Այո, իմ հաշվապահի հարկային հաշվետվությունները: Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեղվաբուծությամբ զբաղվող Ա/Ձ

Օվսաննա. Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Պատրաստվում եմ մեղրը արտահանել։ Պետք է Ա/Ձ բացեմ։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրներից մեկը նշանակվում է տնօրեն

Լիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկում եկամուտ ցույց տալու վերաբերյալ

Վահե. Բարև ձեզ, հարգելիներս: 2017թ. մատակարարված ապրանքի դիմաց գումարը մասնակի ենք վճարել: 2018թ. լրացել է տարին, այժմ 2018թ. շահութահաշվարկի մեջ կարո՞ղ եմ չվճարված գումարի չափով եկամուտ ցույց տալ և ո՞ր տողում եմ գրելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն տնօրեն նշանակելու վերաբերյալ

Վահե. Բարի երեկո հարգելի հաշվապահներ: Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Օլյա. Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ տրանսպորտային ծառայությունը դիտարկվու՞մ է որպես ընտանեկան ձեռնարկատիրություն, և եթե այո, կարելի՞ է երկու գործունեություն ծավալել մեկ ԱՁ-ի ներքո՝ գիդ և տրանսպորտի ծառայություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդ

Մ. Խնդրում եմ ձեզ ասել, թե ինչպես է իրականացվում հարկադիր պարապուրդի վճարման հաշվարկը: Գիտեմ, որ հաշվարկվում է տարեկան միջին աշխատավարձի հիման վրա, գիտեմ, որ եթե 2 մլն ՀՀ դրամից ավել է ապա հարկվում է 36 տոկոս, սակայն տեղյակ չեմ՝ արդյո՞ք կուտակային պահվում է, եթե այո, ապա որքան՞, և այլ ի՞նչ նրբություններ կան հարցիս հետ կապված:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր. Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատ միջնորդը զբաղվում է բնակարանների վարձակալությամբ

Դավիթ. Անհատ միջնորդը զբաղվում է տան վարձակալությամբ: Եկամտահարկից և արտոնագրային հարկից բացի էլի՞ հարկ պետք է վճարի: Ամսական ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նաև ինչքա՞ն է կազմում արտոնագրային վճարը, եթե երևանի բնակիչ է: