Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման. Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գերազանցել է ԱԱՀ շեմը

Արման. Ողջույն, հարգելի գործընկերներ: Կազմակերպությունը անցյալ տարվա ընթացքում համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը` այս տարվանից հայտնվելով հարկման ընդհանուր համակարգում: Հարց. ինչպե՞ս են կատարվում կանխավճարները, եթե շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մարտի 20-ից հետո:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միջազգային կազմակերպություններ

Մարինա. Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի համար իրականացված ծախսեր

Ֆլորա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք: Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրապահիկի վերաբերյալ

Տաթևիկ. Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե. Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարող է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն նաև հիմնադիր է դադարեցված ՍՊԸ-ի, որն ունի 6 մլն. կապիտալ, կարո՞ղ է ընտանեկան գրանցվել, ոլորտը՝ քարի մշակում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվություն

Յուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպության գործունեությունը շահույթ չի հետապնդում (ՀՈԱԿ է), ռեզիդենտների շահութահարկի հաշվետվությունը կարելի՞ է դատարկ ստորագրել, ուղարկել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել

Անահիտ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ դայակների եկամտահարկի մասով հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով լրացնելու համար ո՞ր ձևն է հարկավոր: Շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

ACCEPT Employment Center

Ընկերություն՝ ACCEPT Employment Center Հասցե՝ Կորյուն 19ա Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝ կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ՝ բարձրագույն կրթություն, MS Office-ի գերազանց իմացություն, MS Excel, 1С (7.7) ծրագրերի գերազանց իմացություն: Աշխատավարձ՝ 150 000 - 200 000 դրամ Այլ նշումներ՝ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայքէջը՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել

Անի. Բարև ձեզ: ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել էլ. համակարգում: Կա՞ արդյոք ձև, որը պետք է լրացնել, և արդյո՞ք պետք է գրանցել գործադիր մարմնի ղեկավարին համակարգում... Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը

Տաթևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. իմ շրջանառությունը, օրինակ, 70 մլն. է, այսինքն՝ գերազանցել եմ 58.3 մլն շեմը, ես կարո՞ղ եմ 2019թ. հունվարի 1-ից լինեմ շրջհարկով հարկվող:
.Գտնել աշխատանք

«Ջի-Էմ Քընսալթ»

Ընկերություն՝ «Ջի-Էմ Քընսալթ» Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Մասիսի 3 Էլ. փոստ՝ ani շնիկ winconsult.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Ջի-Էմ Քընսալթ» հաշվապահական ընկերությունում անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ: Աշխատանքային պարտականություններ՝ -Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում -Հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն -Հարկային վճարումների իրականացում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով -Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում -Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում, ֆինանսական վերլուծությունների պատրաստում -Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում Պահանջվող որակավորումներ՝ -Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում -Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում -Համակարգչային գիտելիքներ, MS Office, մասնավորապես` Excel -Հայկական Ծրագրերի պարտադիր իմացություն -Վերլուծական հմտություններ -Հարկային օրենսդրության գերազանց իմացություն -Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն Աշխատավարձ՝ Կախված փորձառությունից, սկսած 150.000 դրամից Այլ նշումներ՝ Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին, Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել ani շնիկ winconsult.am հասցեին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Վահե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, աշխատում է շահութահարկով: Ըստ նոր օրենքի՝ 2018 թվականի շահույթից չենք կարող նվազեցնել արտերկրում գնված վառելիքի չեկերը: Սակայն կազմակերպության բանկային բիզնես քարտերի միջոցով են կատարվել գնումները, և քաղվածքով հստակ երևում է դա: Խնդրում եմ, օգնեք հասկանալ, արդյո՞ք քարտից գնված վառելիքը նվազեցում կարող ենք անել, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրերի ձևեր

Лусий Т. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե ունեք պահեստապետի հետ կնքվող նյութական պատասխանատվության մասին պայմանագրի և արտադրության պետի հետ կնքվող պայմանագրի ձևեր, ուղարկեք հետևյալ էլ. փոստի հասցեին՝ Lusine-tadevosyan շնիկ inbox.ru: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդի վճարման մասին

Արշակ. Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն

Անուշ. Բարև ձեզ: Ես ունեմ ավտոպահեստամասերի խանութ, որի ամսական դրամական շարժը կազմում է մոտ 1.5-2 մլն դրամ: Խանութը պատկանում է ՍՊԸ-ին: Ի՞նչ հարկատեսակով եմ ես հարկվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման վերաբերյալ

Արսեն. Ողջույն բոլորին։ Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։
.Գտնել աշխատանք

Արտադրություն

Ընկերություն` Արտադրություն Հասցե` ք.Երևան, Կենտրոն Էլ. փոստ` milkstandartam շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ` ՀԱՇՎԵՏԱՐ-ՕՊԵՐԱՏՈՐ Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվետար-օպերատոր: ՀԾ, e-Invoicing, 1C ծրագրերի իմացությունը և աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքային գրաֆիկ` 6 օր - 08:00-17:00 Աշխատավարձ` 150.000 ՀՀ դրամ Այլ նշումներ` Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և լուսանկարը հետևյալ էլ. հասցեին՝ milkstandartam շնիկ gmail.com: Խնդրում ենք տվյալներն ուղարկել «Հաշվապահ-օպերատոր» վերնագրով։ Միայն նշված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը զբաղվելու է առևտրային գործունեությամբ

Իրինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:
.Գտնել աշխատանք

ԼԵՎՈ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Ընկերություն` ԼԵՎՈ ԳՐՈՒՊ ՍՊԸ Հասցե` ք.Երևան, Դավիթ Բեկի 107/11 Հեռախոս` 091-29-29-01 Էլ. փոստ` levogroup շնիկ yandex.ru Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի օգնական Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Կազմակերպել ներքին հաշվապահական հաշվառումը • Կազմել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները • Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային 1C ծրագիր • Invoicing հաշվապահական ծրագրերի իմացություն. Կազմել ներքին ֆինանսական հաշվետվությունները: Պահանջվող որակավորում և հմտություններ` • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում • 1C ծրագրերի իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office) • Գերազանց վերլուծական հմտություններ • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ Աշխատավարձ` 150000 Այլ նշումներ` Զանգահարեն միայն համապատասխան գիտելիքներ ունեցողները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա. ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Կարինե. Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արթուր. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատել եմ 4 տարի, 4 տարին էլ եղել եմ գրանցված աշխատող, աշխատել եմ ամեն օր, առանց հանգստյան օրերի՝ ամիսը 30 օր, առավոտյան ժամը 11:00 - 20:00, գնացել եմ ամեն տարի 7 օր արձակուրդ: Կասե՞ք, ինչպե՞ս կլինի վերջնահաշվարկս և որքա՞ն կկազմի: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

240 ձևի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Արթուր. Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով հարկվող ԱՁ ունեմ: Ասացեք, խնդրեմ, 240 ձևի հաշվետվությունը լրացնելիս 8-րդ աղյուսակը պարտադի՞ր է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Սոֆյա. Բարև ձեզ: Եթե աշխատանքից հեռացնում են, ինչպե՞ս է տեղի ունենում պայմանագրի խզումը, և ով ի՞նչ է պարտավորվում, գործատուն և աշխատողը։ Նաև կասե՞ք, աշխատանքային գրքույկում ինչպե՞ս է գրվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Շահանե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եկամտային հարկի ամսական հաշվետվության հայտի լրացման ժամանակ ո՞ր տողում լրացնել մարտի 21-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի 3000 դրամ սոց. վճարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկություններ

Անի. Բարև ձեզ։ Կխնդրեի ինձ հուշել, թե ֆիզ. անձանց «Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին» հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է նշվի ֆիզ. անձից առք ու վաճառքի պայմանագրով ձեռքբերված ապրանքի մասով տեղեկություն, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընդմիջման տևողության վերաբերյալ

Հայկանուշ. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողը կարո՞ղ է ընտրել ընդմիջման ժամանակի չափը: Եթե ինձ պետք չէ 2 ժամ ընդմիջում, կարո՞ղ են ինձ պարտադրել այն:
Accountant.am
Նորություններ

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։ Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գանձապահի փոխարեն գործարքը կատարել է այլ անձ

Լան. Բարև ձեզ: Եթե կազմակերպության գանձապահի փոխարեն գումարը գանձապետարան է մուտք անում այլ անձ, քանի որ անձնագիր չի եղել այդ պահին, սակայն «նպատակը» դաշտում երևում է գանձապահի անունը, արդյո՞ք դա օրենքի խախտում է, և ի՞նչ տուգանք է հասնում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազոր գրանցելու համար

Արմ. Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն