Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով

Արփինե. Հարգելի հաշվապահներ, մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։ Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի դեպքում

Սաթենիկ. Հարգելի հաշվապահներ, ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի մեջ՝ 1C-ը, թե՞ ՀԾ-ն: Խնդրում եմ, օգնեք կողմնորոշվել:
.Գտնել աշխատանք

Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ Հասցե` Կասյան 7-11 Հեռախոս` 010 275310, 091 291892, 077 291892 Էլ. փոստ` info շնիկ tanger.am Թափուր աշխատատեղ` Ֆինանսական տնօրեն (արտադրական ընկերություն Լոռի մարզում) Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ ֆինանսների կառավարում և վերահսկողություն։ Պահանջներ՝ բարձրագույն կրթություն, նշված ոլորտում առնվազն 10 տարվա փորձի առկայություն, որից 3 տարին ղեկավարի պաշտոնում։ MS office ծրագրի իմացություն, ՀԾ և 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է։ Ռուսերենի և անգլերենի իմացությունը ևս ցանկալի է։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա Աշխատավարձ` (մաքուր) 400 000 – 600 000 դրամ Այլ նշումներ՝ Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info շնիկ tanger.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «ֆինանսական տնօրեն»։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար

Քրիստինե Կիրակոսյան. Բարև ձեզ: Մենք պատրաստվում ենք կազմակերպություն բացել և որոշակի հարցեր ունենք: Մասնավորապես՝ արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա ունենալ տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Համբարձում Հակոբյան

Անուն, Ազգանուն՝ Համբարձում Հակոբյան Էլ. փոստ՝ hamlet.hakobyan97 շնիկ mail.ru Հեռախոս՝ 077139542 Պաշտոն՝ Հաշվետար, հաշվետարի օգնական Բովանդակություն՝ Ցանկանում եմ աշխատել հաշվետար կամ հաշվետարի օգնական, փորձ չունեմ: Այլ նշումներ՝ Սովորել եմ BAC հաշվապահական կազմակերպությունում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Լիանա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Վարդան. Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն: - Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում: - Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն: - Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է: - Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի հաշվետվության և հարկերի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, ԱԱՀ վճարող եմ: Իմ հաշվետվությունը և գոյացած հարկերը պիտի վճարեմ եռամսյակը մե՞կ, թե՞ ամեն ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Սոնա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է: Պայմանագրով աշխատանքի եմ ընդունվել որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Ներկայումս ես ինքս գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Հնարավո՞ր է աշխատանքից դուրս մնամ, եթե իմ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակ վերադառնա աշխատանքի նա, ում փոխարինում եմ ես։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է բեռնափոխադրումներով

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուի անվանափոխության դեպքում

Արփի. Ողջույն: Խնդրում եմ ասել գործատուի անվանափոխության դեպքում աշխատակիցների հետ կնքվում է համաձայնագի՞ր, թե՞ պետք է լուծել պայմանագիրը և նորը կնքել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրամանի վերաբերյալ

Քրիստինե. Հարգելի հաշվապահներ, եթե հրամանում նշվում է, որ աշխատանքից ազատման օր է համարվում մայիսի 2֊ը, այդ օրը արդեն չի՞ հաշվարկվում վերջնահաշվարկի մեջ, այսինքն՝ արդեն աշխատանքային չէ՞։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Լուսինե. Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1 Հեռախոս՝ +374 10 206100 Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Հաշվապահական հաշվառման աշխատանքների կազմակերպում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության • Հաշվապահության բաժնի ղեկավարում • Ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հաշվառում • Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն • Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։ Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն: • 3 (երեք) տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։
.Գտնել աշխատանք

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1 Հեռախոս՝ +374 10 206100 Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Կանխիկ գործառնությունների իրականացում • Դրամարկղային մուտքի և ելքի օրդերի կազմում և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմում • Դրամարկղի գրքի վարում • Հաճախորդներին կանխիկ գումարի տրամադրում և նրանցից գումարի ընդունում • Բանկային գործառնությունների իրականացում և ձևակերպում հաշվապահական ծրագրում • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։ Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • 1 /մեկ/ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։
.Գտնել աշխատանք

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1 Հեռախոս՝ +374 10 206100 Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ներկայացում ՀՀ ՊԵԿ • Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների և վերագրումների կատարում «Վերոսիստեմ» համակարգում • Հսկողություն իրականացնել, որ ապրանքների վրա փակցված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) համապատասխանեն հարկային և մաքսային մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև՝ լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ավագ հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։ Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Աշխատանքային փորձը ցանկալի է։
.Գտնել աշխատանք

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1 Հեռախոս՝ +374 10 206100 Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Հաշվապահական ծրագրով իրականացնել պատրաստի արտադրանքի կալկուլյացիա • Պատրաստի արտադրանքի իրացումների, տեղափոխությունների և վերադարձի հարկային հաշիվների, բեռնագրերի և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրում e-invoicing համակարգով և համապատասխան ձևակերպումների գրանցում հաշվապահական ծրագրում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ավագ հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։ Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն • Աշխատանքային փորձը ցանկալի է։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր

Արման. Բարև բոլորին: Ո՞վ կօգնի գտնեմ անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր, մասնավորապես՝ գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի օրինակները: Կանխավ շնորհակալ եմ:
.Գտնել աշխատանք

Զոլոտոե Պոլե ՍՊԸ

Ընկերություն՝ Զոլոտոե Պոլե ՍՊԸ Հասցե՝ ք.Աբովյան, Է.Պետրոսյան 1/31 Հեռախոս՝ 094206896 Էլ. փոստ՝ tat.ev.1995 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում Աշխատավարձ՝ 100 000 դրամ Այլ նշումներ՝ Ցանկալի է դիմեն 22-26 տարեկան անձինք ք.Աբովյանից
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:
Accountant.am
Նորություններ

Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Մանրամասն
Accountant.am
Գտնել հաշվապահ

Գայանե Հովհաննիսյան

Անուն, Ազգանուն՝ Գայանե Հովհաննիսյան Էլ. փոստ՝ gayane_hovhannisyan_2016 շնիկ inbox.ru Հեռախոս՝ 055464594 Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ Բովանդակություն՝ Ազատ գրաֆիկով Ցանկալի աշխատավարձ՝ 150 000 դրամ Այլ նշումներ՝ Ունեմ աշխատանքային մեծ փորձ:
.Գտնել աշխատանք

Ասեթս հաշվապահական ընկերություն

Ընկերություն՝ Ասեթս հաշվապահական ընկերություն Հասցե՝ Երևան, Ֆուչիկի 27/41 Էլ. փոստ՝ info շնիկ assets.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ասեթս հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ❕ 💽 ՀԾ-հաշվապահ 7 ծրագրի իմացություն 2⃣ Տնտեսագիտական բարձրագույն կրթություն 📈 Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ 🕛 Ժամանակը ճիշտ կառավարելու և արագ կողմնորոշվելու ունակություն 📊 Պատասխանատվության բարձր զգացում 🔛 Թիմային կոմունիկացիոն աշխատանքի ունակություն: CV-ները ուղարկեք ✉ info շնիկ assets.am էլ.փոստով՝ թեմա դաշտում նշելով «ՀԱՇՎԱՊԱՀ» բառը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից

Լուսինե. Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ

Արմինե. Բարև ձեզ, կօգնե՞ք ձևակերպել և մեկնաբանել հետևյալ գործառույթները: 1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ապրանքների տեղափոխման համար՝ 35 000 դրամ: 2. Փոխանցված կանխավճարի հաշվին ստացվել է արտադրական գույք՝ 460 000 դրամ: 3. Հաշվարկվել է աշխատավարձ վարչական աշխատողներին՝ 460 000 դրամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել ֆինանսական հաշվետվությունները

Մարիամ. Բարև ձեզ: Ինչպե՞ս առանց ծրագրի լրացնել ՀՀ ֆինանսների նախարարի 2017թ. հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանով հաստատված փաթեթը:
.Գտնել աշխատանք

Ակսեպտ ՍՊԸ

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ Հասցե` Ք.Երևան, Կորյունի 19-ա Հեռախոս` +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45 Էլ. փոստ` info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` ալկոհոլային (ոգելից) խմիչքների ներմուծում: Պարտականություններ` ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, հարկային հաշվետվությունների պատրաստում, բանկային հաշիվների վարում, պահեստի շարժի վերահսկում: Պահանջներ` բարձրագույն մասնագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, 1C (8.1), E-invoicing ծրագրերի լավ իմացություն, օպերատորի փորձ՝ առնվազն 1 տարի, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն: Անձնական հատկանիշներ` թիմային աշխատող, հաղորդակցման հմտություններ, ուշադիր, ջանասեր, ճշտապահ անձ: Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայքէջը՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45 +374 55 58 49 45:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Հասմիկ. Բարև ձեզ: Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ: Ես, իմ ցանկությամբ, ցանկանում եմ ազատվել աշխատանքից, որի համար 1 ամիս առաջ տեղեկացրել եմ ղեկավարությանը: Նոր աշխատող գտնելուց հետո, իմ գործատուն ինձ տեղեկացրեց, որ ես այլևս կարող եմ չգալ աշխատանքի: Նույն օրը ես գրեցի, ազատման դիմում, սակայն չընդունեցին, ասացին, որ ուղարկեմ փոստային ծառայության միջոցով: Ես հաջորդ օրը ուղարկեցի: Սակայն մինչ այժմ ես տեղեկացած չեմ՝ ազատվել եմ արդյոք աշխատանքից, թե ոչ, ինչպես նաև՝ չի իրականացվել վերջնահաշվարկ: Գործատուն ինձ ոչ մի տեղեկություն չի հայտնում: Ես ինչպե՞ս կարող եմ այդ ամենը պարզել և արդյո՞ք ես խնդիրներ չեմ ունենա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք աշխատավարձի հաշվարկը, բայց մաքուրից կեղտոտ, պարզ է, որ հարկերը հանում ենք: Տեսեք՝ եթե ասում ենք, որ մաքուր աշխատավարձը 150 000 դրամ է, ապա 150 000-ի կեղտոտը ինչպե՞ս հաշվեմ: Շնորհակալ եմ շատ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե. Հարգելի հաշվապահներ, Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն: