Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտահանում ոչ ԵԱՏՄ երկրներ

Մերի. Բարև ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանից ոչ ԵԱՏՄ երկրներ միրգ արտահանելու համար և, իհարկե, գործընթացը սկսելու քայլերը: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի. Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
.Գտնել աշխատանք

Job fair

Ընկերություն՝ Job fair Հասցե՝ Գ.Նժդեհ 14 Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077 Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ Աշխատանքի նկարագրություն՝ Տեխնիկայի խանութում աշխատելու համար պահանջվում է մինչև 35 տ. փորձառու աղջիկ գանձապահ (1C ծրագրին տիրապետելու դեպքում աշխատավարձը 200 000 դրամ): Գրաֆիկը՝ 10:00-20:00, շաբաթական մեկ օր հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1318: Աշխատավարձ՝ 120 000 - 200 000 դրամ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Զանուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: ՊՈԱԿ-ի պահակին պետք է տրվի վերջնահաշվարկ 5.5 տարվա համար, որից 4 տարին վերջինս աշխատել է 1 դրույք, վերջին 1.5 տարին կես դրույք, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը, մասնավորապես՝ միջին ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ ԵՏՄ-ից

Մարգարիտա․ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ ԵՏՄ-ից և ներկայացրել է ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն և ներմուծման հարկային հայտարարագիր։ Կասե՞ք՝ հանձնելուց որքան ժամանակ հետո է ՀՏ-ն հաստատում այդ փաստաթղթերը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․ Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է

Մ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Աղավնի. Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին

Սեդա․ Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Նոր բացված ՍՊԸ է, ուզում ենք աշխատող ընդունել, բայց աշխատողը ազգությամբ վրացի է, ու գործունեություն պետք է ծավալի ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ տարածքից դուրս: Ճի՞շտ է՝ կնքվի ծառայության մատուցման պայմանագիր, թե՞ աշխատանքային: Եվ եթե այստեղ չի գործունեություն իրականացնում, առանց սոց. քարտի ու կացության քարտի կարո՞ղ ենք հայտ ուղարկել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հակոբ․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝ 1. մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ, 2. ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար

Սիլվա. Խնդրում եմ ասել՝ վարսավիրական գործունեություն իրականացնելու համար բացի արտոնագրային վճարից ի՞նչ վճարներ է կատարելու ԱՁ-ն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարում ներմուծված ապրանքի դիմաց

Անի. Բարև ձեզ։ խնդրում եմ պատասխանել: Արդյո՞ք ՌԴ-ից ներմուծված ապրանքի դիմաց կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ վճարելու, և արդյո՞ք կանխիկ վճարած գումարները կարող է նվազեցնել շահութահարկից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԿ-ն կարող է ավանդ բացել բանկում

Անուշ. Բարև ձեզ: Ես ներկայացնում եմ հասարակական կազմակերպություն: Արդյո՞ք ՀԿ-ն կարող է ավանդ բացել բանկում, եթե այո, ի՞նչ պարտավորություններ կունենանք հարկային տեսչության մոտ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրակտորի ներմուծում

Խաչիկ. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ Alibaba կայքից գնել տրակտոր անձնական օգտագործման համար, և ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստան հասնելուց հետո պետք է մաքսազերծել, թե՞ որպես գյուղտեխնիկա չի մաքսազերծվում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձև

Աննա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրին: Արդյո՞ք կա նոր ձև այն լրացնելու, քանի որ 2005 թվականի 1471-Ն որոշմամբ սահմանված տեղեկագրի ձևը ուժը կորցրած է ճանաչվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարգապահական տույժ ուշանալու համար

Արման. Ժողովուրդ ջան, խնդրում եմ պարզաբանել՝ «գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում կատարել ուշանալու համար, եթե աշխատավարձը հաշվարկվում է ամսական, այլ ոչ թե ժամավարձով»:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել ապրանքներ և վաճառել

Տաթև. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ձևակերպել հետևյալ խնդիրը՝ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել ապրանքներ՝ 10 հատ 210 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Ձեռք բերված ապրանքներից վաճառել է 5 հատ 120 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Որոշել բյուջե վճարման ենթակա գումարը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա. ԱԱՀ հաշվարկում «ՀՀ տարածքում ստացված ծառայություններ» տողում ի՞նչ ծառայությունների արժեքներ եք գրում բացի ստացված հաշիվներից: Արդյո՞ք գրում եք բանկային ծախսերը կամ այլ նմանատիպ ծախսեր: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Աննա. Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնել է գործիքներ

Աննա. Կազմակերպությունը գնել է երկու հատ գործիք՝ 50 000 դրամ և 120 000 դրամ արժողությամբ: Արդյո՞ք այս գործիքները պետք է դիտարկել որպես հիմնական միջոց, թե՞ կարելի է գրանցել արագամաշ առարկաների ցանկում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հայտի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Ես աշխատողի ազատման հայտը ուղարկել եմ հենց ազատման օրը՝ 02.05.2019թ.: Ամեն ինչ ճիշտ է գրված, բայց հունիս ամսվա ցուցակի մեջ այդ աշխատողի անունը կա: Ինչպե՞ս վարվեմ, խնդրում եմ, մի ուղղություն ցույց տվեք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա. Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը

Միքայել. Բարև ձեզ: Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Պայմանագրի արդյունքի հանձնման-ընդունման ակտ
  • Հանձնման-ընդունման արձանագրություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տրամադրման վերաբերյալ

Գեղամ. Ինձ կազմակերպությունում առաջին արձակուրդը տրամադրվել է առաջին 14 ամիսը լրանալուց հետո, և ստացել եմ 20 օրվա գումար (5-օրյա աշխատանքային շաբաթ), 2-րդ արձակուրդը տրվել է առաջինից 15 ամիս հետո՝ 20 օրով: Ստացվում է, որ 29 ամսվա փոխարեն ինձ տրամադրվել է 24 ամսվա կամ պակաս 5 ամսվա համար 8.3 օր (20:12*5=8.3), որը այլևս չի փոխհատուցվի: Արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ ամեն արձակուրդի ժամանակ վճարվեր համապատասխան ամիսների համար, և եթե այո, ապա դա կարո՞ղ է խախտում դիտվել և ո՞ր օրենքի հիման վրա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր

Արա․ Բարև ձեզ։ Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր: Ըստ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների՝ արդյո՞ք նրանք կարող են գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, թե՞ տվյալ սեփականատիրոջ շինության մեջ գտնվող անհատ ձեռնարկությունները արդեն համարվում են առևտրի կենտրոններ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտավոր են անձին տեղափոխել այլ աշխատանքի

Սաթենիկ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ բժշկական կենտրոնում դեկրետում գտնվող անձի փոխարեն, որը վերադարձել է աշխատանքի։ Արդյո՞ք պարտավոր են ինձ տեղափոխել այլ աշխատանքի, թե ես ազատվելու եմ աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար

Շուշան․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։
.Գտնել աշխատանք

Էքստերիեր Գրուպ

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4 Հեռախոս՝ 060668888 Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ – Իրականացնել հաշվապահական հաշվառում – Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) – Բանկային հաշիվների շարժի մուտքագրում – Վաճառքների ծրագրային ապահովում – Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն – Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Գնորդների և մատակարարների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում ՀԾ ծրագրում – Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր – Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում – Հաշվետվությունների ներկայացում Պահանջվող հմտություններ՝ – Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում – ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն – Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն – ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է – 1C ծրագրի իմացություն – Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ – Պարտաճանաչություն – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն – Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում 1-2 տարի Աշխատավարձ՝ 250 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա, ժամը 10:00-18:00: Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr շնիկ exterior.am էլ. փոստի հասցեին:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը պատրաստվում է զբաղվել սնկի արտադրությամբ

Հայկ. Բարև ձեզ: Սնկի արտադրություն եմ սկսում, հետագայում ունենալու եմ աշխատողներ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպես գրանցեմ բիզնեսը, ինչ արտոնություններից կարող եմ օգտվել, և ինչ հարկային պարտավորություններ կունենամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում

Սարգիս. Բարև ձեզ։ Եթե անձը, աշխատելով պետական համակարգում, անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում ամբողջական դրույքով և չգերազանցի օրական սահմանված 12 ժամը, պարտադի՞ր է կնքվող պայմանագրում նշել, որ համատեղության կարգով է անցնում աշխատանքի։
.Գտնել աշխատանք

Ֆինանս Ափ ՍՊԸ

Ընկերություն՝ Ֆինանս Ափ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Ներսիսյան փող․, շենք 10 Էլ. փոստ՝ finupllc շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ • Հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության մշակում, հավաքագրում և մուտքագրում • Ապրանքանյութական արժեքների, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում և մուտքագրում • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում • Կադրային հաշվառման իրականացում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում: Աշխատավարձ՝ 80 000 - 120 000 ՀՀ դրամ՝ կախված փորձից և հմտություններից Այլ նշումներ՝ Պահանջվող որակավորումներ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Առնվազն 1 /մեկ/ տարվա աշխատանքային փորձ • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ՀՀՄՍ ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն) • ՀԾ և 1C ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Word, Excel) • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) • Թիմում աշխատելու ունակություն • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • Ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարսանեկան զգեստների վարձույթի սրահ բացելու համար

Ռոման. Բարև ձեզ: Հարսանեկան զգեստների վարձույթի սրահի համար ԱՁ՞, թե՞ ՍՊԸ խորհուրդ կտաք: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Ում կարող եմ դիմել թղթաբանության հարցերով օգնելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ճիշտ աշխատել

Միլետա. Ողջույն: Ես վարձակալած տարածքում կատարում եմ դասապատրաստումներ և երբեմն, ըստ անհրաժեշտության, ներգրավում եմ այլ մանկավարժների ևս։ Ինչպե՞ս է ճիշտ աշխատել, գրանցվել որպես ԱՁ և մյուսների հետ կնքել քաղ. իրավական պայմանագի՞ր: