Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում կավագործությունը

Թաթուլ. Բարև ձեզ: Կմանրամասնեք կավագործությունը կարո՞ղ է պետական հարկ տալ արտոնագրային վճարով, եթե այո, ապա կխնդրեմ մանրամասնել՝ ինչպես է դա կատարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Տիգրան. Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի արձակուրդ 140 օր․․․ նրա համար ամեն ամի՞ս է վճարվելու 1 000 դրամները դրոշմանիշայինի, թե՞ մի անգամ:
.Գտնել աշխատանք

Job fair

Ընկերություն՝ Job fair Հասցե՝ Գ.Նժդեհ 14 Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077 Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող ընկերությունում պահանջվում է մինչև 35 տ. 1C, ՀԾ ծրագրերի իմացությամբ հաշվետար: Գրաֆիկը՝ 11:30-18:00, շաբաթ, կիրակի հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1432 Աշխատավարձ՝ 130 000 դրամ Այլ նշումներ՝ Job fair
.Գտնել աշխատանք

Job fair

Ընկերություն՝ Job fair Հասցե՝ Գ.Նժդեհ 14 Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077 Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահի օգնական Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է մինչև 35 տ. 1C 8:3 ծրագրի իմացությամբ հաշվապահի օգնական: Գրաֆիկը՝ 10:00-18:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1431 Աշխատավարձ՝ 180 000 դրամ Այլ նշումներ՝ Job fair
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Գոռ․ Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

Հեղինե Մանասյան. Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:
.ԱյլՀարց ու պատասխան

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա. Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ

Գարեգին. Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու

Հասմիկ. Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

Լիլիթ. Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ. Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։ Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։ Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։ Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ

Լուսինե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ

Սաթիկ․ Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Սյուզաննա Զաքարյան

Անուն, Ազգանուն՝ Սյուզաննա Զաքարյան Էլ. փոստ՝ syuzi_zaqaryan_01 շնիկ mail.ru Հեռախոս՝ 094093901 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Կրթություն՝ ԵԹԱՊՔ 2016-2019թթ. (էկոնոմիկա և աուդիտ) Ցանկալի աշխատավարձ՝ 80 000 - 120 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

Ռուզաննա. Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Նունե. Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել արագ սննդի շարժական կետ

Արտաշես. Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Արփինե. Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դպրոցի հաշվապահություն վարելու համար

Մարիամ․ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ, թե դպրոցի հաշվապահության իրականացման համար ի՞նչ կոնկրետ ծրագրերի և հաշվապահական տարրերի պետք է տիրապետել։ Եվ եթե կան նյութեր, խնդրում եմ, տրամադրեք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատանքը համատեղությամբ դարձնել

Ռուբեն․ Բարև ձեզ: Ես աշխատում եմ թանգարանում՝ որպես գիտաշխատող, իսկ դպրոցում՝ ուսուցիչ՝ աշխարհագրության և պատմության: Դպրոցում աշխատել եմ համատեղությամբ, իսկ թանգարանում՝ հիմնական աշխատող: Այս տարի դպրոցում դարձել եմ հիմնական ուսուցիչ: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կարող եմ թանգարանում աշխատանքս համատեղության կարգով դարձնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Հարություն․ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես համատեղությամբ աշխատում եմ դպրոցում՝ ինֆորմատիկայի ուսուցիչ և օպերատոր 1,5 դրույքով, և համայնքապետարանում՝ առաջատար մասնագետ՝ համայնքային ծառայող: Ինձ ասում են, որ ես իրավունք չունեմ 1,5 դրույքից ավել աշխատել, կարո՞ղ եք պարզաբանում տալ այս հարցի շուրջ, այսինքն՝ ես իրավունք ունե՞մ աշխատելու նման կարգավիճակով:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Հասմիկ Զաքոյան

Անուն, Ազգանուն՝ Հասմիկ Զաքոյան Էլ. փոստ՝ zaqoyan55 շնիկ mail.ru Հեռախոս՝ 093700551 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Ցանկանում եմ հաշվապահի աշխատանք, տիրապետում եմ ՀԾ համակարգին: Այլ նշումներ՝ Ունեմ 10 տարվա գլխավոր հաշվապահի փորձ: Մինչև սույն թվականի մայիս ամիսը աշխատել եմ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտաժամյա աշխատանքի դեպքում

Արթուր. Հետաքրքիր է մի բան՝ աշխատողը սահմանված կարգից ավել արտաժամ աշխատելու համար ի՞նչ հատուցման ակնկալիք կարող է ունենալ, և ո՞ր կառույցն է իրավասու լուծելու այդ խնդիրը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Գարիկ. Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ելակետային տվյալը նվազել է

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ

Արտավազդ. Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:
.Գտնել աշխատանք

«ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ

Ընկերություն՝ «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ Հասցե՝ Տպագրիչների 8 Հեռախոս՝ 010526751 Էլ. փոստ՝ hr շնիկ maxoil.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտադիր պայմաններ՝ աշխատանքային փորձ, հաշվապահական ծրագրերի իմացություն, հարկային օրենսդրության իմացություն Աշխատավարձ՝ 150 000 - 200 000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ Լրիվ դրույք
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը փոստային առաքումով համակարգիչներ է ներմուծել

Վարդան Ադունց. Փոստային առաքումով ներկրել եմ համակարգիչներ՝ գնված Ալիբաբա կայքում: Մաքսազերծելիս ինձ ասացին, որ հաշվարկը կատարվելու է ոչ թե ինվոյսում գրված գնով, այլ հսկիչ գներով: Օրինակա՞ն է արդյոք դա:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված գումարի դեպքում

Մարիամ. Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դրամարկղային գիրք չի ունեցել

Անի. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Սկսել եմ աշխատել մի կազմակերպությունում, որը 2019թ. ապրիլից աշխատում է, բայց դրամարկղի գիրք չի ունեցել: Գրանցեցի օգոստոսին և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տուգանք է նախատեսվում դրա համար, և արդյո՞ք հարկավոր է հետին թվով լրացնել այն: Նշեմ, որ 4 ամսվա ընթացքում ամիսը 2-3 գործառնություն է եղել: Խնդրում եմ, օգնեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում և նոր աշխատողի ընդունում

Յուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է արդյոք նույն օրում աշխատանքից ազատել և նոր աշխատող ընդունել նույն պաշտոնին: Նախապես շնորհակալություն: