Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում

Դավիթ. Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով

Գեղամ. Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն

Արմեն․ Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Սյուզաննա. Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Սյուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Արմեն. Ունեմ խնձորի այգի և տարեկան 300 լ մրգային օղի արտադրելու հնարավորություն։ Խնդրում եմ հուշել գործունեության ամենամատչելի ձևը և հարկման տեսակները։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն չի ներկայացրել գործունեությունը վերսկսելու հայտարարություն

Արթուր. Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:
.Գտնել աշխատանք

#գործկա Բելնար ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Բելնար ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Չարենցի 9 Հեռախոս՝ 055566567 Էլ. փոստ՝ belnar.careercenter շնիկ bk.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Մշտական Աշխատավարձ՝ 200 000 դրամ Այլ նշումներ՝ Բենզալցակայանների ցանցին անհրաժեշտ է հաշվապահ։ Անհրաժեշտ պայմաններ՝ 1․ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, 2․ 1C 8.1 ծրագրի իմացություն, 3․ Հաշվապահական հաշվառման (թղթակցությունների) իմացություն: Ռեզյումեները ուղարկեք belnar.careercenter շնիկ bk.ru էլ. փոստի հասցեին: Աշխատավարձը՝ 150 000 - 200 000 դրամ՝ կախված մասնագիտական գիտելիքներից:
.Գտնել աշխատանք

#գործկա Գրանդոսում

Ընկերություն՝ Գրանդոս Հասցե՝ Քանաքեռ, Զ.Քանաքեռցու 76 Հեռախոս՝ 094330544, 077931079 Էլ. փոստ՝ agaj.v շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Հարկային և Աշխատանքային օրենսգրքերի պարտադիր իմացություն, ՀԾ և 1C ծրագրերի իմացություն: Փորձը պարտադիր է:
.Գտնել աշխատանք

#գործկա ԵրՄՄԳՀԻ-ում

Ընկերություն՝ ԵրՄՄԳՀԻ (Մերգելյան ինստիտուտ) Հասցե՝ Հ.Հակոբյան 3 Հեռախոս՝ 099909348՝ Արմեն, հաշվապահություն՝ 271925 Էլ. փոստ՝ ms.voskanyan շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահություն 1C ծրագրով
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Արմինե. Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել

Թինե. Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է մեղր վաճառել

Արամ. Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ

Սիմոն. Եթե ԱՁ-ն ունի կրպակ, զբաղվում է առևտրային գործունեությամբ, որի շրջանառությունը չի գերազանցում 24.0 մլն. դրամը, և միաժամանակ կրպակում ունի խաղային ավտոմատ (որը մինչև տարվա վերջ հարկվում է արտոնագրային հարկով) 2020 թվականի հունվարի 1-ից հետո այս երկու գործունեության տեսակները ի՞նչ հարկով են հարկվելու:
.Գտնել աշխատանք

#գործկա Ավֆոմոբայլ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ավֆոմոբայլ ՍՊԸ Հասցե՝ ք.Էջմիածին Հեռախոս՝ 044663330 Էլ. փոստ՝ magdamagul շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հաշվետար-օպերատոր 1С (7.7), excel, word, e-invoicing ծրագրերի իմացությամբ, ցանկալի է Էջմիածին քաղաքից։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-16:00: Մանրամասների համար զանգահարել: Աշխատավարձ՝ Նախնական 80 000 դրամ
Accountant.am
Գտնել հաշվապահ

Սիրանուշ Սիմոնյան

Անուն, Ազգանուն՝ Սիրանուշ Սիմոնյան Էլ. փոստ՝ siranush.simonyan.97 շնիկ mail.ru Հեռախոս՝ 094030987 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Տիրապետում եմ ՀԾ 7, taxservice, e-invoicing, Microsoft Excel, Microsoft Word ծրագրերին: Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 դրամ և ավելի Այլ նշումներ՝ Ավարտել եմ ՀՊՏՀ-ի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժինը: Աշխատել եմ հաշվապահական գրասենյակում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Հռիփսիմե. ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 20.09.2019թ.: Մինչ օրս չի սկսել որևէ գործունեություն իրականացնել: Շրջանառության հարկ վճարելու մասին դիմում չի ներկայացվել: Արդյո՞ք պետք է ներկայացնել այս տարվա 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվություն: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, թե՞ կա հնարավորություն գործունեությունը չսկսելու կամ կասեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Ռուբեն Հովհաննիսյան

Անուն, Ազգանուն՝ Ռուբեն Հովհաննիսյան Էլ. փոստ՝ rubo.hovhannisyan98 շնիկ gmail.com Հեռախոս՝ 095567000, 099567000 Պաշտոն՝ Հաշվետար Բովանդակություն՝ Սկսնակ հաշվապահ/հաշվետար Ցանկալի աշխատավարձ՝ 80 000 - 120 000 դրամ Այլ նշումներ՝ Ավարտել եմ հնգամսյա ուսուցումը <> ՓԲԸ-ում: Տիրապետում եմ ՀԾ 7, e-invoicing, Word, Excel ծրագրերին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են մատնահարդարման սրահ բացել

Ալիսա. Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Ալբերտ. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝ 1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝ Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով: Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ

Մարտին. Խնդրում եմ պատասխանել, թե այլևս հարկային տեսչություն չի՞ ներկայացվելու ՏԵՂԵԿԱՆՔ՝ դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ: Շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

#գործկա Էքստերիեր Գրուպում

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4 Հեռախոս՝ 060668888 /825/ Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ – Իրականացնել հաշվապահական հաշվառում – Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) – Բանկային հաշիվների շարժի մուտքագրում – Վաճառքների ծրագրային ապահովում – Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն – Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Գնորդների և մատակարարների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում ՀԾ ծրագրում – Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր – Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում – Հաշվետվությունների ներկայացում Աշխատավարձ՝ 200 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է: Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա, ժամը՝ 10:00-18:00: Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr շնիկ exterior.am էլ. փոստի հասցեին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Արմինե. Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է դիմահարդարմամբ

Սուսաննա. Խնդրում եմ, պատասխանեք: Ա/Ձ-ն նոր է գրանցվել և զբաղվում է դիմահարդարմամբ, դեմքի մերսմամբ և նմանատիպ այլ ծառայություններով: Հարկային հաշվետվությունների մեջ ո՞ր ձևերը (համարները) պետք է ընտրենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Թագուհի․ Բարև ձեզ: Ես ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք հղին իրավունք ունի հասանելիք ֆիզ. արձակուրդ գնալ 8-րդ ամսում, թե՞ օրենքը թույլ չի տալիս։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Լիլիթ․ Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ. Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։ Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հասմիկ. Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան ձեռնարկատիրություն համարվել

Նունե. Բարև ձեզ: Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։ Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։ Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։ Շնորհակալ եմ կանխավ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա. Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր բյուլետեն բացելու համար

Էմմա․ Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար: Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սուպերմարկետների հետ համագործակցելու համար

Շավարշ. Բարև ձեզ: Ունեմ ֆերմա և զբաղվում եմ խոզաբուծությամբ: Սուպերմարկետների հետ համագործակցելու համար ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Նշված դեպքում կարո՞ղ եմ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակից: Եկամուտները տարեկան չեն գերազանցում 6-7 մլն դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ

Ալբերտ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:
.Գտնել աշխատանք

#գործկա Բելովո ընկերությունում

Ընկերություն՝ Բելովո Հասցե՝ Դավիթաշեն 3-րդ թաղամաս Հեռախոս՝ 091884988 Էլ. փոստ՝ armeniaimport7 շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Belovo ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ, հաշվետար 1С, e-invoicing ծրագրերի, Սմարթ ծրագրերի, Excel-ի իմացությամբ։ Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։30, ընդմիջում՝ 13։00-14։00։ Շաբաթ, կիրակի հանգիստ։ Աշխատավարձը՝ բարձր, հարցազրույցի արդյունքներից կախված: ❗Մանրամասների համար զանգահարել 091 88 49 88 հեռախոսահամարով։ 📩Ինքնակենսագրականը ուղարկել armeniaimport7 շնիկ gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: Աշխատավարձ՝ 130 000 դրամ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Մարիանա. Բարև ձեզ: Հաշվապահական գրասենյակ բացելու համար կասե՞ք՝ ինչ է հարկավոր: Արդյո՞ք գրասենյակի լիցենզավորված լինելը պարտադիր է: Ծառայությունը մատուցելու է ՊՈԱԿ-ներին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ: 1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում: 2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը: