Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին պետք է վճարել անկանխիկ եղանակով

Սիմոն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները վերաբերում են քաղաքացիաիրավական պայմանագրով վճարվող գումարներին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Արմինե. Ասացեք, խնդրեմ, եթե գնում եմ հայելի մեծ կտորներով, կտրտում, ավելացնում դետալներ, կարո՞ղ է համարվել արտադրություն և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է անձը աշխատել հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում

Լիլիթ. Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ կա՞ արդյոք որևէ եղանակ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում որոշ ժամանակով աշխատելու միևնույն գործատուի մոտ, թեկուզ որևէ այլ պայմանագրի հիման վրա, թե՞ արձակուրդ և աշխատանք միաժամանակ չեն կարող լինել։ Մյուս կողմից, կա՞ տարբերակ հղիության արձակուրդը գոնե մինչև ծննդաբերություն հետաձգելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել։ Հարցս վերաբերում է մասնավորապես երեխայի ծնողական վճարին, որ փոխանցումը մեկ այլ կազմակերպություն կատարի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը չի ներկայացվել

Աննա․ Բարև ձեզ: Մի կարևոր հարց ունեմ, խնդրում եմ, արագ արձագանքեք: Եթե չեմ ներկայացրել շրջանառության հարկի հայտարարությունը, սակայն ներկայացրել եմ ներմուծման վերաբերյալ փաստաթղթերն, ի՞նչ կարող եմ անել, որ ԱԱՀ դաշտից դուրս գա։ Ինչ-որ տարբերակ կա՞, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ստացել ՀԴՄ

Հասմիկ․ Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Նման խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՁ-ն դեռ 2019թ.-ին ՀԴՄ հայտ է տվել՝ ընտրելով տարաժամկետ վճարումը, վճարել է 10 000 դրամ, ՊԵԿ-ը հաստատել է հայտը, բայց ՀԴՄ այդպես էլ չենք ստացել, ՀԴՄ ստուգման են եկել, այժմ ցանկանում են տուգանել։ Ինչպե՞ս կարող ենք բողոքարկել, որևէ բողոքարկման օրինակ կարո՞ղ եք ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ arminnayan շնիկ gmail.com։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Անդրանիկ․ Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Էլեն․ Բարև ձեզ: ԱՁ բացելուց հետո ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ հարկային ներկայացնել և պետք է ներկայացվի 20 օրվա ընթացքում, թե՞ 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil LLC Հասցե՝ Ֆուչիկի 27/41 Հեռախոս՝ +37477461666 Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ «Ստանդարդ Օիլ» ընկերության ընդլայնվող թիմին անհրաժեշտ է #ոչՍտանդարդ #հաշվետար: Պարտականություններ` • Հաճախորդներից պատվերի ստացում • Հ/Ա դուրսգրում • Փաստաթղթերի ծրագրային մուտք Որակավորումներ և Հմտություններ՝ • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում • 1С 8.3 ծրագրի իմացություն • e-Invoicing ծրագրի իմացություն • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (պարտադիր է) • Համակարգչային գիտելիքներ` MS Office • Հարկային օրենսդրության և հաշվապահական իմացության բավարար մակարդակ Ինչպես դիմել՝ Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական փուլում ընտրված թեկնածուները: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ

Հայկ․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ: Ասացեք խնդրեմ ՆՊԱ-ի աշխատավարձից գումարը պահելու ձևակերպումները և ՀՄ-ի դուրս գրման ձևակերպումները: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատանքի համար աշխատավարձի հաշվարկ

Վահե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պարզաբանեք․ Աշխատողի հաստիքը 90 000 է, աշխատում է 18:00 ից մինչև հաջորդ օրվա 10:00։ Ժամային դրույքաչափը 90 000 / 168 = 535.71, գիշերային ժամվա համար 535.71 * 30% = 160.71։ 535.71+160.71= 696.42 Նոր հետո սա էլ բազմապատկեմ գիշերային (8 ժամ) փաստացի աշխատած ժամերով, ճի՞շտ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է վճարել աշխատողին

Հասմիկ․ Բարև Ձեզ, աշխատողը գտնվել է հարկադիր պարապուրդում 2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 12։ Մինչև դեկտեմբերի 31-ը վճարվել է 2020 թվականի հերթական արձակուրդից։ Խնդրում եմ ասել՝ ինչքա՞ն պետք է վճարենք աշխատողին, եթե վարձատրվում է ժամավճարով և իրեն 40 ժամյա գրաֆիկի համար աշխատավարձը 116 000 ՀՀ դրամ է ժամավճարով: Ինչպե՞ս է այդ արժեքը որոշվում: Հարգանքով, Հասմիկ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՌԴ-ից ներմուծման դեպքում տրվող ձևակերպումները

Ռուզան․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օգնեք կատարել ձևակերպում: Ունենք ներմուծում ՌԴ-ից 3 147 000 արժեքով, որի ԱԱՀ-ն կազմում է 629 400: Սկզբում կանխավճար ենք ուղարկել օգոստոսին, ապրանքը ստացել ենք սեպտեմբերին, ուղարկել եմ հայտարարագիրը և հաշվանցում եմ արել սեպտեմբերին, բայց ԱԱՀ - ն վճարվել է հոկտեմբերի 10-ին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է

Տաթև․ Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում): Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի: Եվ վճարները՝ ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000 Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության վերակազմավորման համար

Հասմիկ․ Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ընկերության վերակազմավորման համար եթե ցանկանում ենք ՍՊԸ֊ն դարձնել ՓԲԸ, ի՞նչ գործողություններ է անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն)))
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո

Աստղիկ․ Բարև ձեզ: Ես 6 ամիս է ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և աշխատել եմ համատեղությամբ: Այժմ ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց միայն մեկ գործատուի մոտ: Դա հնարավո՞ր է, թե՞ պարտադիր երկու գործատուների մոտ եմ վերադառնալու աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բարձր լեռնային վայրում աշխատողին չի վճարվել հավելում

Վարդանյան. Բարձր լեռնային հավելավճար չեն վճարել մոտ 6 տարի, ինչպե՞ս պետք է վերականգնեն չվճարվածը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Մարիամ Գուրակլյան. Բարև ձեզ։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ և ցանկանում եմ աշխատել։ Բալիկս 1.5 տարեկան է։ Հարց 1՝ կա՞ հիմա «դայակի փող» ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս կազմակերպեմ այդ ամենը: 2-րդ հարցս էլ՝ ի՞նչ արտոնություններ ունեմ որպես փոքր երեխայի մայր:
Accountant.am
Գտնել հաշվապահ

AS accounting group

Անուն, Ազգանուն՝ AS accounting group Էլ. փոստ՝ as.yvn2017 շնիկ gmail.com Հեռախոս՝ 094676155 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Եթե հոգնել եք անդադար որակյալ մասնագետներ փնտրելուց և չգտնելուց, ապա մեր առաջարկը հենց Ձեզ համար է: Վստահելով մեր փորձառու և որակյալ մասնագետներին՝ Դուք միաժամանակ կխուսափեք ֆինանսական միջոցների մեծ արտահոսքից: AS accounting ընկերությունը Ձեզ առաջարկում է հաշվապահական ծառայությունների մատուցում: Ծառայություններ՝ 1. Հաշվապահական հաշվառման վարում 2. Հաշվապահության մասնակի վարում 3. Սկզբնական փաստաթղթերի գրանցում 4. Հարկային և հաշվապահական խորհրդատվություն 5. Հաշվապահության վերահսկողություն 6. Հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում 7. Պատվիրատուի գործունեության ուսումնասիրություն, առանձնահատկությունների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում 8. Իրավաբանական անձանց պետական գրանցման աջակցություն 9. ԵՏՄ ներմուծման և արտահանման ժամանակ հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում Ծառայության արժեքը սկսվում է 10 000 դրամից: Ծառայության արժեքի փոփոխությունը կախված է՝ 1. կազմակերպության իրացման շրջանառությունից, 2. կազմակերպության հարկման տեսակից, 3. կազմակերպությունում աշխատողների քանակից, 4. փաստաթղթաշրջանառության ծավալից:
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել. Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2020թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2020թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
.Գտնել աշխատանք

TM Audit #nowhiring

Company: TM Audit Address: Yerevan, Armenia E-mail: info at tmaudit.am Vacancy: Accountant/Auditor Work description: - Participate in audit engagements, audit of financial statements - Review the clients' accounting system and internal control system - Prepare audit reports - Carry out audit tests, analytical procedures - Determine or participate in determining, audit procedures necessary to achieve the desired audit results - Perform audit work assigned in a professional manner, in accordance with approved work program - Obtain, analyze and appraise evidentiary data as a basis for an informed, objective opinion on the adequacy and effectiveness of the system of controls - Report audit findings and make recommendations for the correction of noted control deficiencies Additional notes: Probation up to 2 months, frequent business trips to the regions. Application procedures: Please submit your detailed CV highlighting your experience and professional education to: info at tmaudit.am.
.Գտնել աշխատանք

#գործկա Ակսեպտ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ակսեպտ ՍՊԸ Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական ղեկավար Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին՝ արտադրություն: Պարտականություններ՝ վերահսկել, վերանայել բիզնեսի համար նախատեսված բյուջեները, հետևել, որ կազմակերպության բոլոր ֆինանսական գործելակերպները համապատասխանեն կանոնադրական կանոնակարգերին և օրենսդրություններին, վերլուծել ֆինանսական շուկան և շուկայի միտումները՝ օգնելու ավագ ղեկավարներին ապագայի ռազմավարական պլանների մշակման գործում, մեկնաբանել բարդ ֆինանսական տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում տրամադրել թարմացումներ և տեղեկատվություն, վերլուծել դրամական միջոցների հոսքը, հաշիվները և այլ ֆինանսական գործարքներ և ներկայացնել համապատասխան հաշվետվություն ավագ ղեկավարությանը, վերահսկել ֆինանսական օժանդակությունը՝ ներառյալ ֆինանսական տվյալների հետևումը, հաշիվ-ապրանքագրերը, աշխատավարձը և այլն, կազմել պաշտոնական հաշվետվություններ ամսական և տարեկան կտրվածքով և ներկայացնել ղեկավարությանը, փնտրել մեթոդներ և տարբերակներ՝ ֆինանսական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, ֆինանսական մոնիտորինգ ապահովելու համար պայմանագրային աուդիտորական ծառայություններ կազմակերպել և հարկ եղած դեպքում նաև իրականացնել, ստեղծել և պահպանել հարաբերություններ կազմակերպության համար կարևոր նշանակության գործընկերների կամ պոտենցիալ գործընկերների հետ, իրականացնել ֆինանսական քաղաքականության և ընթացակարգերի թարմացում և իրականացում, պահպանել քաղաքականության ձեռնարկը ֆինանսների վարչության համար, աշխատել մարդկային ռեսուրսների գծով մենեջերի հետ` ապահովելու համար ֆինանսական բաժնի համապատասխան թեկնածուներին, ֆինանսների նոր աշխատողների համար կազմել և իրականացնել ուսումնական ծրագիր։ Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, ցանկալի է MBA (ֆինանսների կառավարում), առնվազն 10 տարի հաշվապահական փորձառություն, բիզնեսի, ֆինանսների կառավարման ոլորտում, գերազանց մաթեմատիկական գիտելիքներ: Անձնական հատկանիշներ՝ գերազանց հաղորդակցման հմտություններ, վերլուծելու ունակություն և ծագած խնդիրների լուծման հմտություններ, ուշադրություն, ճշգրտություն, ժամանակի կառավարում, կազմակերպվածություն: Աշխատանքային փորձ՝ 10 տարուց ավել, տարիք՝ 35-45, սեռ՝ դեր չի խաղում: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր՝ 10:00 - 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե աշխատանքային պարտականություններով և լուսանկարով: Հավելյալ տեղեկություններ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկ: Աշխատանքի սկիզբը՝ 03.02.2020թ., վերջնաժամկետ՝ 06.04.2020թ.: Աշխատավարձ՝ Բարձր, մրցակցային
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել ավտոլվացման կետի համար

Անուշ․ Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել ԱԱՀ ամսական հաշվետվությունը

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ Taxservice.am համակարգում ինչպե՞ս պետք է ներկայացնեմ ԱԱՀ ամսական հաշվետվությունը նոր փոփոխված տարբերակով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Նարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. Կազմակերպությունը ունի անհատույց ստացված ապրանք, հիմա այդ ապրանքը վաճառել է անհատույց այլ կազմակերպության։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Աշոտ. Արդյո՞ք 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը 2020 թվականին պետք է ենթարկվի աուդիտի, թե՞ օրենքը գործում է 2020 թվականի հունվարից հետո։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Ավտոդպրոց» ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, լուսանկարչության և տպագրության ծառայությունների մատուցմամբ

Ինեսա. Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, նաև կատարում է լուսանկարչության և տպագրության ծառայություն, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե միակ գործունեությունը ՍՊԸ-ին պատկանող տարածքի հանձնումն է վարձակալության: Տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում

Մարիա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե սնունդը պատրաստվում է տեղում, և արդյոք պետք է որևէ թույլտվություն կամ կան հատուկ պահանջներ այդ գործունեությամբ զբաղվելու համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Համլետ․ Բարև Ձեզ։ 1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում) 2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը 3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր 4. Ինչպե՞ս գրանցել աշխատող
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

Թեհմինա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ

Արտո․ Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։
.Գտնել աշխատանք

#գործկա ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ-ում

Ընկերություն՝ ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68 Հեռախոս՝ +37460700500 Էլ. փոստ՝ career շնիկ alfapharm.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ՝ • Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները • Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը • Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը • Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը • Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ • Մասնակցել ընկերությունում գույքագրման աշխատանքներին • Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին • Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ Ցանկալի հմտություններ՝ • Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմատիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում • Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա • ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն • ՀԾ և 1C ծրագրերի իմացություն • Microsoft Office, e-Invoicing ծրագրերի իմացություն • Վերլուծական մտածողություն և հետևողականություն Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողի լիցենզավորման քննությանը մասնակցելու համար

Լիանա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է գնումների համակարգողի լիցենզավորման քննություններին։ Արդյո՞ք պարտադիր է բարձրագույն կրթության առկայությունը քննությանը մասնակցելու համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում

Արմեն. Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:
.Գտնել աշխատանք

#գործկա Արտկոն ՓԲԸ-ում

Ընկերություն՝ "Արտկոն" ՓԲԸ Հասցե՝ ք․ Երևան, Արցախի 55 Հեռախոս՝ 010470897 Էլ. փոստ՝ artcon2020 շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում, ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն, ՀԾ և 1C հաշվապահական ծրագրի իմացություն, 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, E-invocing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում :
.Գտնել աշխատանք

#գործկա Ակվատուս ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ակվատուս ՍՊԸ Հասցե՝ Ավան վարչ. շրջան, Աճառյան 31 Հեռախոս՝ 094 542106 Էլ. փոստ՝ info շնիկ aquatus.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական սկզբնական փաստաթղթերի կազմում, սկզբնական փաստաթղթերի հիման վրա հաշվապահական ձևակերպումների կատարում, դրամարկղի գրքերի լրացում, հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում, պահեստի շարժի ապահովումև անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Վիկտոր. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։ 2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Հայկ. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ

Էդգար. Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գնումներ է կատարել՝ առանց ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ նշելու

Վիգեն․ Բարև Ձեզ, եթե Հասարակական կազմակերպությունը գնումներ է կատարել, սակայն կտրոնի վրա ՀՎՀՀ-ն չի նշվել, արդյո՞ք վավեր կհամարվի այդ կտրոնը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ

Արմինե․ Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փաստաբանական գործունեության համար հարկային դաշտի ընտրություն

Էմիլիա․ Բարև Ձեզ, ԱՁ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Նախորդ տարի եղել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Այս տարի ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ կարգով է հարկվելու, և դիմումի ժամկետները: Կանխավ շնորհակալություն։