
Տեղեկատվություն ներքին աուդիտի համակարգերի մասին
Դավիթ․
Ներքին աուդիտի համակարգերի մասին տեղեկատվություն ինչպե՞ս կարող եմ գտնել։

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ
Սերգեյ․
Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

Աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ
Լիլիթ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք հարցիս․
6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ընդունելի՞ է արդյոք հետևյալ գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, 2 ժամ ընդմիջում (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի): Ընդմիջման մի մասը սահմանել 13:00-14:00, իսկ մյուս մասը օգտագործել ըստ պահանջի (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի 5-րդ մասի):

ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում
Գայանե․
Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։

Դասակարգչի դիրքը որոշելու համար
Արմեն․
Բարև ձեզ։
Ա/Ձ ձեռնարկատիրական գործունեության տեսակի դասահարգիչը ո՞վ է որոշում, ու՞մ պետք է դիմել, եթե չեն կողմնորոշվում՝ որ դիրքում է գործունեությունը։ Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարի հաշվապահական հաշվի համարը
Մարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել դրոշմանիշային վճարի հաշվապահական հաշվի համարը:

Անձը աշխատում է արտասահմանյան կազմակերպությունում առցանց
Մանե.
Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

#գործկա Բելովո ՍՊԸ-ում


#գործկա կազմակերպությունում


Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ
Մարուսյա.
Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել
Նաիրա.
Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:

Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ
Կոլյա.
Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:

Հարկվում է արդյո՞ք արձակման նպաստը
Մարինե Մկրտչյան.
Բարև ձեզ: Կազմակերպությունը լուծարվել է 08.01.2020թ.: Խնդրում եմ ասել՝ աշխատակիցներին հատկացվող արձակման նպաստներից պահումներ կատարվու՞մ է, թե՞ ոչ, և եթե աշխատակիցը աշխատել է 08.03.2019թ. մինչև 31.12.2019թ., նրա արձակման նպաստի հաշվարկը և վճարումը ինչպե՞ս կատարել:

Ա/Ձ գրանցելու համար
Անի.
Բարև ձեզ:
Ի՞նչ փաստաթղթեր են պետք Ա/Ձ գրանցվելու համար, և որքա՞ն գումար պետք է վճարել։
Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով
Դավիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Տիգրան.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն գործում է ընդհանուր հարկման դաշտում, աշխատողներ չունի: Կարո՞ղ եք ասել՝ ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:

Արդյո՞ք կկիրառվի վարչական տուգանք
Լիլիթ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 27.02.2020թ., գրանցման հայտը ուղարկվել է 27.02.2020թ. ժամը 13:00-ին, ՊԵԿ-ը ընդունել է հայտը, սակայն վավերի փոխարեն գրվել է սխալներով: Ինչու՞մն է խնդիրը, և վարչական տուգանք կհասնի՞, թե՞ ոչ:

Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է տա
Աստղիկ.
Բարև ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է տա։

Անձը չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարություն
Հասմիկ Պետրոսյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ գործունեություն չծավալած և ընդհանուր հարկային ռեժիմում հայտնված ուշացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը ժամանակին ուղարկել, բացի սոց. վճարից, ամսական այլ հարկ ունե՞մ վճարելու: Բացի այդ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հարկավոր է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել, եթե այսպես թե այնպես մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:

Կատարվու՞մ է արդյոք վարձու աշխատողի եկամտային հարկի հետ վերադարձ
Արեն.
Բարև ձեզ։ Ի՞նչ պայմանների դեպքում է կատարվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի եկամտային հարկի հետ վերադարձ (բացի հիփոթեքային վարկ), թե՞ այլ ձևեր չկան։ Նախապես շնորհակալություն։

Առաջացել է արձակուրդից հետ կանչելու անհրաժեշտություն
Անուշ․
Բարև Ձեզ։
Աշխատողին կողմերի համաձայանությամբ ուղարկել ենք չվճարվող արձակուրդ, ներակայումս առաջացել է աշխատողին հետ կանչելու անհրաժեշտություն: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս պիտի ձևակերպել։

Աշխատավարձի կանխիկ վճարում 10 հոգուց ավել աշխատողների դեպքում


Քանի՞ օր արձակուրդի իրավունք ունի աշխատողը
Սիլվա․
Իրավունք ունի՞ աշխատողը մեկ տարվա ընթացքում վերցնել 30 կամ ավել օր արձակուրդ՝ օգտագործելով նույն տարվա և նախորդ տարվա (տարիների) կուտակված արձակուրդը, գործատուի համաձայնության դեպքում:

ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ
Գրիգոր.
Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:

ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ
Արմեն.
Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
2. ի՞նչ հարկով է հարկվելու,
3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել,
4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։

Ձևակերպում
Անի.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք
Աղասի.
Բարև ձեզ:
08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»:
Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար
Քնարիկ.
Ի՞նչ գործողություններ պետք է կատարի ՍՊԸ-ն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար։ Դադարեցման դիմումի ձևը taxservice-ի հաշվետվություններ բաժնում չեմ գտնում, ո՞ր բաժնում է։ Կարո՞ղ եմ աշխատակիցներին ազատել և առանց աշխատակից հաշվետվություններ հանձնել։

Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել
Դավիթ.
Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել:
Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:

Ինչպե՞ս ներկայացնել ձև 257 հաշվետվությունը
Ռաֆիկ.
Ինչպե՞ս ներբեռնել, ներկայացնել ՊԵԿ ձև 257 հաշվետվությունը:

Մայրության նպաստի հաշվարկ
Լիլյա.
Բարև ձեզ։ Ունեմ աշխատող, ով ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Հաշվարկել եմ միջին աշխատավարձ, կազմել է 80 022 ՀՀ դրամ։ Թերթիկը ներկայացվել է 20.02.2020թ.-08.07.2020թ. ժամանակահատվածի համար։ Աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով։ Առաջին անգամ պետք է հաշվեմ։ Նաև խնդրում եմ մանրամասնել պահումների մասով։
Նախապես շնորհակալություն։

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ
Նաիրա.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:

Շահույթի բաշխման մասին որոշման ընդունման ժամկետի հետ կապված
Արմեն.
ՍՊԸ-ների մասին օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխումը ընկերության մասնակիցների միջև:
Հարց.
Շահույթի բաշխման մասին ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշման ժամկետի հետ կապված կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում, հնարավո՞ր է արդյոք այդ որոշումն ընդունել հաջորդ տարվա մեջ ցանկացած ժամանակ, օրինակ՝ հաջորդ տարվա դեկտեմբեր ամսվա մեջ։

Անձը ցանկանում է հակասրճարան բացել
Սոնա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է.
Ես ցանկանում եմ գործունեություն ծավալել Գյումրիում, լինելու է հակասրճարան, ժամանցի կենտրոն, հնարավոր է նաև ներսում փոքրիկ իրերի առք ու վաճառք:
Ինչպիսի՞ իրավական տեսակով և հարկման դաշտում խորհուրդ կտաք աշխատել, ինքս հաշվապահ եմ, պարզապես հետաքրքիր են կարծիքներ ավելի լավ կողմնորոշվելու համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձը զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում․ ֆիզիկական անձը զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ։ Հարկային ո՞ր դաշտում պետք է գտնվի, և արդյո՞ք գոյություն ունի առանձին օրենք՝ կապված այս ոլորտի առանձնահատկությունների և արտոնությունների հետ։
Կանխավ շնորհակալ եմ։

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ
Արմեն.
ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է գործունեությունը վերսկսել այլ հասցեում
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը կարո՞ղ է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը և հետո գործունեությունը սկսել այլ հասցեում:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կան գործունեությունը դադարեցրած ԱՁ համար
Վերգինե․
Բարև ձեզ։
ԱՁ բացել եմ հունվարի 13 և դադարեցրել փետրվարի 20 սույն թվականի։ Ունե՞մ հարկային վճարումներ, թե՞ ոչ։ Բացվել է գեղեցկության սրահ, սակայն չի գործել։ Աշխատել է մի քանի օր։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ վճարում պիտի անեմ։

Արձակուրդայինի հաշվարկ նվազագույն աշխատավարձի դեպքում
Հենրի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ եթե 2020թ-ին անձի հաստիքը բարձրացել է նվազագույն աշխատավարձի չափով 68 000դրամով, արձակուրդայինի հաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում: Հետ են գնում 12 ամիսներն են ձևավորում, թե՞ մի անգամից հիմք են վերցնում նվազագույն աշխատավարձը։

Ներմուծման մաքսային վճարներ
Ռուզաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել ինձ՝ ներմուծված պարարտանյութը ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ, և ուրիշ ի՞նչ վճարներ պետք է կատարել: Շնորհակալություն։

ԱՁ սոցիալական վճարի վերաբերյալ
Լիանա․
Բարև ձեզ ես հարցրել էի, որ եթե ԱՁ-ն 1989թ ծնված է՝ ինչքա՞ն սոցիալական վճար պետք է վճարի միկրոձեռնարկատիրության դեպքում, պատասխանել էիք 5%։ Խնդրում եմ ասել՝ այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Եվ գրել էիք, որ կամավոր վճար է, այսինքն՝ դա պարտադիր վճար չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:

Արդյո՞ք ԱՁ-ն և ՍՊԸ-ն ներկայացնում են հաշվարկի նույն ձևը
Նարինե․
ԱՁ-ի և ՍՊԸ-ի շահութահարկի տարեկան հաշվարկը տարբե՞ր է, թե՞ նույնն է:

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ
Նաիրա.
Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:

Հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպում
Մերի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով
Մարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):

Արդյո՞ք կա դրամարկղի մնացորդի սահմանաչափ
Յանա.
Բարև ձեզ։ Պատասխանեք, խնդրում եմ: Արդյո՞ք կա դրամարկղի մնացորդի սահմանաչափ:

Կազմակերպությունը ծրագիր է գնել
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք ձեր փորձով օգնեք: Կազմակերպությունը գնել է 43 միլիոն արժողությամբ Էկենգ կազմակերպության link-ը, որպեսզի այդ ծրագրով ավիատոմս ամրագրի, և անմիջապես ծախս է ճանաչել, իմ կարծիքով՝ ոչ նյութական ակտիվ պետք է ճանաչեր և մաշվածություն հաշվեր։ Խնդրում եմ, արձագանքեք, շնորհակալություն։

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու «Լվա ինքդ» ավտոլվացման կետը
Անի Կ.
Մինչև 2020թ. հունվար ամիսը «Լվա ինքդ» ավտոլվացման կետը հարկվում էր արտոնագրային հարկով, կասե՞ք՝ այժմ ի՞նչ հարկատեսակով է հարկվում, եթե պետական տուրքով, ո՞նց գրանցեմ:

Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Քրիստինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Վաճառքը իրականացնելու է հաշիվ դուրս գրելով, տրամադրում է հուշանվերների վաճառքի խանութներին կամ վաճառում է վերնիսաժում: Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ
Սերգեյ.
Բարև ձեզ: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք հնարավոր է 16-ը լրացած անձին ԱՁ գրանցել ՀՀ-ում, և ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ գործունեություն ծավալելու նաև Արցախի տարածքում:
Վերջին մեկնաբանություններ