Author: Accountant.am

Գտնել աշխատանք

#գործկա Tax Idea ընկերությունում

Ընկերություն՝ Tax Idea Էլ․ փոստ՝ info շնիկ taxidea.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Tax Idea հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ: Այլ նշումներ՝ Աշխատանքային Պարտականություններ. -Մասնակցություն տարբեր ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման գործընթացին -Հաշվապահական խմբի ղեկավարի կողմից տրվող հանձնարարությունների կատարում -Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացին մասնակցություն -Կառավարչական հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցություն Անհրաժեշտ Հմտություններ. -Մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում -Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը առնվազն 1-2 տարի -ՀՀ հարկային օրենսդրության նորմալ իմացություն -ՀԾ հաշվապահ ծրագրի նորմալ իմացություն -MS Office-ի նորմալ իմացություն (Word, Excel) -Պատասխանատվության բարձր զգացում -Սթրեսակայունություն -Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն -Նոր գիտելիքներ և փորձ ձեռքբերելու ցանկություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Անի. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման ժամկետների վերաբերյալ

Արեգակ․ Բարև ձեզ։ Եթե ԱՁ / կազմակերպությունը առցանց տարբերակով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք անժամկետ մնալ դադարեցված կարգավիճակով։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վճարման ժամկետները

Էդգար․ Բարև ձեզ։ Խնդրում եմ հղում տալ օրենքի այն կետին, որտեղ նշված է, թե գործատուն մաքսիմում ի՞նչ ժամկետում է պարտավոր վճարել կնոջ ֆիզարձակուրդը։ Քանի որ աշխատավայրից ասել են, որ կարող են վճարել անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում

Արմեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել գրանցման հայտը

Արփինե. Բարև ձեզ: Կօգնե՞ք՝ հասկանամ՝ եթե աշխատողը, հանգամանքներից ելնելով, որոշում է իր հաշվին արձակուրդ գնալ, ես քանի՞ օրյա ժամկետում կարող եմ չվճարվող արձակուրդի հայտ տալ։ Օրենքում նշվում է չվճարվող արձակուրդ և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, բայց օր չի նշվում, իմ հասկանալով՝ երեք օրվա ընթացքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի. Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Չի ներկայացվել տարեկան հաշվետվությունը

Սերգեյ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ, հաշվապահներ ջան։ 2019 թվին աշխատել եմ ընտանեկանով և մինչև 2020թ. փետրվարի 1-ը չեմ ուղարկել տարեկան հաշվետվությունը, այդ իսկ պատճառով վարչական ծանուցագիր եմ ստացել․․․ Նման իրավիճակում չեմ հայտնվել, կցանկանայի խորհուրդ ստանայի, թե ինչպես ճիշտ վարվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել հագուստի առցանց վաճառքով

Սյուզաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

Գարիկ. Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Մելինե. Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություն լրացնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՀՈԱԿ-ի համար 240 ձևը լրացնելիս ո՞ր կետերին ուշադրություն դարձնեմ: Լրացնում եմ առաջին անգամ: Կամ էլ գուցե որևէ տեղ նշվա՞ծ է լրացնելու ձևը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոցիալական փաթեթի վերաբերյալ

Կարեն. Բարև բոլորին: Հարցս վերաբերում է սոցիալական փաթեթով նախատեսված գումարներին: 2018 և 2019 թվականների համար նախատեսված գումարները աշխատակցին անհիմն պատճառով չի փոխանցվել, հնարավո՞ր է այդ դեպքում վերահաշվարկ կատարվի, և 2020 թվականին փոխանցվի նախորդ տարիների գումարները:
Գտնել աշխատանք

#գործկա ընկերությունում

Ընկերություն՝ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Հր․Ներսիսյան փող․, 14/1-3 Հեռախոս՝ 096 234 500, 011707807 Էլ․ փոստ՝ hr շնիկ iloft.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու Հաշվապահի՝ թափուր հաստիքը համալրելու նպատակով: Պարտականությունները՝ -Իրականացնել հաշվապահական հաշվառում, - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ), - Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում, - Բանկային հաշիվների շարժի մուտքագրում, -Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով , - Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, -Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն, -Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում: Հմտություններ: ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն, -աշխատանքային փորձը պարտադիր է, -ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է, -ՀԾ վաճառքի իմացությունը պարտադիր է, -Excel-ի գերազանց իմացություն, -Ռուսերենի իմացությունը պարտադիր է: - Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ: Աշխատանքային ժամեր: 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09.00-18.00, կիրակի՝ հանգիստ: Աշխատավարձ՝ սկսած 120 000 Այլ նշումներ՝ Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr շնիկ iloft.am էլ.փոստի հասցեին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը կարող է հաշվետվություն հանձնել իր ԱՁ-ի ՀՎՀՀ-ով

Թեհմինա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

Բենիամին․ Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը

Արման․ Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Սիմոն․ Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․ ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։ Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Ֆելիքս. Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս նշել ծառայության անվանումը հաշվի մեջ

Աննա․ Բարև ձեզ։ «Թել Սելին» հաշիվ պետք է գրեմ, որպեսզի գումարները փոխանցեն ԱՁ-ի հաշվին: Խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է գրեմ ծառայության վճար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սյուբեկտ հանդիսացող ՍՊԸ-ն առաջին անգամ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, ե՞րբ և ինչքա՞ն պետք է վճարի

Արմեն․ Բարև ձեզ: ՍՊԸ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ: Ինչպես նաև կա "Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ": Ի՞նչ հաշվետվություն և ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր դրամարկղային գիրք վարելու համար

Սուսաննա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գրքի ավարտին մնացել է 2 էջ, նոր գրքի համար ե՞րբ պետք է դիմել հարկային, գլխավոր հաշվապա՞հը պետք է զբաղվի այդ հարցով, թե՞ գանձապահը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժերի և տուգանքների հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրվա ընթացքում աշխատողը պետք է տա իր համաձայնությունը

Արմինե. Բարև ձեզ: Եթե աշխատողին ծանուցում ենք աշխատանքի հաստիքի կրճատման մասին և մեկ այլ աշխատանք առաջարկում, քանի՞ օրվա մեջ պետք է նա գրավոր պատասխան տա նոր աշխատանքի հետ կապված, կա՞ նման սահմանված ժամկետ, իրավունք ունի՞ չստորագրելու ծանուցումը, և ի՞նչ է արվում այդ դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է կիսաֆաբրիկատներ պատրաստել

Ռուզաննա. Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինարարական ոլորտի հետ կապված հարցեր

Երվանդ․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ո՞վ կարող է ինձ օգնել շինարարության բնագավառի իրավական և փաստաթղթային հարցերով, բայց զանգի միջոցով, կամ դասընթացներ այդ ոլորտին վերաբերվող կա՞ ինչ-որ տեղ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք հաշվետվությունը 1 օր ուշացնելու համար

Աննա․ Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը լրացնելու վերաբերյալ

Անուշ. Օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար (ՌԴ քաղաքացի, ով աշխատելու է հեռահար), խնդրում եմ, ինձ հուշեք՝ աշխատանքի ընդունման հայտն ինչպես լրացնել, ավելի կոնկրետ՝ սոց. քարտի համարի դաշտում ի՞նչ գրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել վերահաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ամենամյա արձակուրդը տեղափոխվում է մի քանի ամսով ժամանակավոր անաշխատունակության պատճառով, բայց արձակուրդային վճարն արդեն արվել է, ինչպես նաև գործատուն վճարել է հավելավճար աշխատավարձից կախված, ապա այդ ամիսների ընթացքում աշխատավարձի փոփոխության դեպքում արդյո՞ք կատարվում է վերահաշվարկ։ Շնորհակալություն:
Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Պարտականություններ՝ - 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում, ելքագրում - Հ/Ա դուրսգրում - տնօրենի այլ հանձնարարություններ՝ հաշվետվությունների կազմում Որակավորումներ և հմտություններ՝ - բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում) - 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն - համակարգչային գիտելիքներ՝ MS Office՝ մասնավորապես Excel - e-Invoicing ծրագրի իմացություն՝ ցանկալի է - առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ ցանկալի է տվյալ հաստիքում - պատասխանատու, ուշադիր, կարգապահ - մինչև 35 տ. Այլ նշումներ՝ Ուշադրություն՝ ստեղծված իրավիճակում հարցազրույցների առաջին փուլը կիրականացվի տեսազանգի միջոցով: Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 19.04.2020թ.:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում

Դավիթ. Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում, եթե կա վարձու աշխատող։ Արտոնագիրը, կարծես, թույլ չի տալիս վարձու աշխատող ունենալ։ Շնորհակալ եմ: