Author: Accountant.am

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները

Մելինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․ 1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը: 2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար: 3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հին սերնդի ՀԴՄ-ով աշխատելու համար արդյո՞ք տուգանք կկիրառվի

Արայիկ․ Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է՝ եթե այս պահին ՀԴՄ Ներդրման Գրասենյակ ՊՈԱԿ-ը չունի և չի տրամադրում ՀԴՄ սարք, բայց կան մասնավոր հիմնարկներ, որոնք տրամադրում են ՀԴՄ սարք: Արդյո՞ք հարկային տեսուչը կարող է հարկատուին տուգանել հին սերնդի ՀԴՄ-ով աշխատելու համար: Հավելյալ նշեմ, որ ՀԴՄ ՊՈԱԿ-ին 10 000 դրամ վճարված է և 100 ձևը տրված։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․ Բարև ձեզ։ Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն: Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության վայրում շենքի մուտքերը տարբեր են

Եվա․ Բարև ձեզ։ Ասեք, խնդրում եմ, եթե ցանկանում եմ ԱՁ-ն բացել երկհարկանի շենքում, սակայն շենքի մուտքերը տարբեր են՝ առաջին հարկում վարսավիրանոց, երկրորդում՝ խանութ, ի՞նչ պետք է անեմ։ Կարո՞ղ եմ աշխատացնել՝ բացելով մեկ ԱՁ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահանջվում է հաշվել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ, ԱՄԱԵ և միջին կշռային մեթոդներով

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. 1․ անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում, 2․ շենքերի կառուցման վրա կատարած նյութական ծախսումների արտացոլում, 3․ իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին։ Խնդիր․ Արամուս ՓԲԸ-ն ապրանքանյութական պաշարների գնումների և վաճառքի մատյանում 2008թ.-ի առաջին եռամսյակի համար գրանցել է հետևյալ գործառնույթները․ Սկզբնական պաշար 100 միավորի ինքնարժեք 5 ընդհանուր արժեք՝ 500 Գնումներ․ 3 հունվարի՝ քանակ՝ 70, միավորի ինքնարժեք՝ 5,1, ընդհանուր արժեք՝ 357, 3 փետրվարի՝ քանակ՝ 80, միավորի ինքնարժեք՝ 5,2, ընդհանուր արժեք՝ 416, 15 փետրվարի՝ քանակ՝ 30, միավորի արժեք՝ 5,3, ընդհանուր արժեք՝ 159, 3 մարտի՝ քանակ՝ 25, միավորի արժեք՝ 5,6, ընդհանուր արժեք՝ 140: Վաճառվել է․ հունվարի 7-ին՝ քանակ՝ 90, փետրվարի 6-ին՝ քանակ՝ 130, փետրվարի 20-ին՝ քանակ՝ 40, մարտի 8-ին՝ քանակ՝ 25: Պահանջվում է հաշվել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ, ԱՄԱԵ և միջին կշռային մեթոդներով:
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Պասկալի գումարող մեքենան

Ֆրանսիացի Բլեզ Պասկալը սկսեց գումարող մեքենայի`"Պասկալինայի" ստեղծումը 1642 թ-ին 19 տարեկան հասակում` տեսնելով, թե ինչպես է աշխատում իր հայրը, ով հարկեր հավաքող էր և հաճախ ստիպված էր երկար ու ձանձրալի հաշվարկներ կատարել: Պասկալի մեքենան իրենից ներկայացնում էր մեխանիկական մի սարք արկղիկի տեսքով, որի մեջ տեղադրված էին միմյանց հետ կապված բազմաթիվ ատամնանիվներ: Գումարվող թվերը ներմուծվում էին մեքենայի մեջ անվակների համապատասխան պտույտի օգնությամբ: Այդ անվակներից յուրաքանչյուրը բաղկացած էր մասերից, որոնց նշանակված էին 0-ից 9 թվերը: Որևէ թվի ներմուծման դեպքում անվակները պտտեցվում էին մինչև համապատասխան թվանշանը: Կատարելով լրիվ պտույտ` 9 թվանշանը գերազանցող ավելցուկը անվակը տեղափոխում էր հաջորդ կարգ` պտտեցնելով հարևան անվակը 1 պտույտ: "Պասկալինայի" առաջին տարբերակները ունեին հինգ ատամնանիվ, հետագայում դրանց թիվը հասավ վեցի և ութի, ինչը թույլ էր տալիս Մանրամասն
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ «ԲԱՆԿ»), որը գործում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հիմք ընդունելով Բանկի կողմից 04.03.2020թ.-ին հայտարարված «ԿՈՆՎ 03-1» ծածկագրով բաց մրցույթի 1-ին լոտի մասով չկայացած հայտարարվելու հանգամանքը, հայտարարում է բաց ընթացակարգով կրկնակի մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` ԲԱՆԿ –ի կարիքների համար: Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին հատվածի անավարտ շինարարական աշխատանքների կատարման համապատասխան պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր)։ Գնման առարկա է հանդիսանալու ԲԱՆԿ-ի կարիքների համար ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին մասի երեսպատում և անավարտ շինարարական աշխատանքների իրականացման ձեռքբերումը: Հրավերի պահանջների համաձայն՝ ՀՀ-ում գրանցված և նմանատիպ աշխատանքների կատարման համար իրավասու ցանկացած կազմակերպություն ունի Մրցույթին մասնակցելու իրավունք: Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են Մրցույթի հրավերով: Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով: Մասնակիցների որակավորման չափանիշների Մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է ներկայացնեն Բանկի Գլխավոր Գրասենյակ՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350 , 1238) Մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը որոշվելու է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Գնային առաջարկները պետք է ներկայացվեն՝ արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ կատարվելիք բոլոր ծախսերը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները։ Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին` ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով, մինչև 01 հունիսի 2020թ ժամը 18:00: Մրցույթի հաղթող կճանաչվի նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակիցը, որին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Պայմանագիրը, որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել Պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին կվճարի տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով: Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Նախագահ՝ Գոհար Հարությունյանին 010 511211 ներքին՝ 1466 : Կից փաստաթղթեր․
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ո՞վ է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար

Վարշամ Ստեփանյան. Բարև ձեզ: Կասե՞ք՝ ով է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար՝ ԱՁ-ի տնօրե՞նը, թե՞ աշխատողը, և չլինելու դեպքում ի՞նչ տուգանքներ է կիրառվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արձակուրդի օրերը կրճատվում են

Լուսինե. Բարև ձեզ: ԿԽնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողը արձակուրդ է գնացել մարտի 9-ից՝ 10 օր ժամկետով, և մարտի 13-ին արտակարգ դրություն է հայտարարվել: Արդյո՞ք արձակուրդը կրճատվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է վերադառնալ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդի ժամկետը լրանալուց հետո

Քրիստինե. Բարև ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում՝ մինչև 3 տարեկան։ Հունիսի 23-ին լրանում է երեխայի 3 տարեկանը, և ես տեղեկացրել եմ դպրոցի տնօրենին, որ գնալու եմ աշխատանքի։ Բայց տնօրենը ուզում է սեպտեմբերից ինձ ընդունի, ի՞նչ անեմ այս դեպքում: Ըստ կարգի քանի՞ օր առաջ դիմում ներկայացնեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկի դեպքում

Վիկա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել. պետք է մայրության նպաստի հաշվարկ կատարեմ: Տնօրենը հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 19-ը գտնվել է արձակուրդում: Միջին աշխատավարձը հաշվելիս հաշվի առնվու՞մ է կիսատ ամիսներին ստացած աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով

Ռոզա․ Բարև ձեզ: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ եթե մանկապարտեզը չի գործում, իրավունք կա՞ աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բժշկական միանգամյա հագուստի և դիմակների արտադրության համար

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք բժշկական դիմակների, բժշկական միանգամյա հագուստի արտադրության ձևակերպման հարցում: ԱՁ՞, թե՞ ՍՊԸ, եթե ունենալու է 3 աշխատող, և ի՞նչ հարկատեսակով ու չափով է հարկվելու նման ձեռնարկությունը: Ինչպես նաև, եթե առկա է օրենքով սահմանված լիցենզավորում նման գործունեության համար, խնդրում եմ, մանրամասնեք: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Տալ հաշվապահական ձևակերպումներ. 2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)․ Հիմնական միջոցներ՝ 2700 Կրեդիտորական պարտք սոցապին՝ 100 Բաժնետիրական կապիտալ՝ 5450 Ոչ նյութական ակտիվներ՝ 850 Երկարաժամկետ վարկեր՝ 950 Պահուստային կապիտալ՝ 680 Նյութեր՝ 1400 Անավարտ արտադրանք՝ 710 Արտադրանք՝ 1150 Դրամարկղ՝ 300 Կրեդիտ պարտք բյուջեին՝ 200 Հաշվարկային հաշիվ՝ 1385 Կրեդիտ պարտք գնումների գծով՝ 450 Կրեդիտ պարտք աշխ. գծով՝ 770 Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ / 1$=410 դրամ / Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները / հազ. դրամ / Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900 Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300 Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450 Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220 Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800 Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350 Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ (այսուհետ՝ «Բանկ»), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1  հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ` Բանկի կարիքների համար: Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիակական նկարագիրը և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել procurement@conversebank.am էլեկտրոնային հասցեով, մինչև 01.06.2020 թվականի աշխատանքային օրվա ժամը 13.00-ն: Հաղթող  մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով որակական ու տեխնիկական չափորոշիչներին համապատասխանող ապրանքների համար նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից նմուշի ներկայացման և բանկի կողմից հավանության արժանանալու դեպքում, իսկ հավասար գնառաջարկների դեպքում, նախապատվությունը տրվում է Բանկի հաճախորդ հանդիսացող մասնակցին և/կամ այն մասնակցին, որը սեփական միջոցներով և Բանկի կողմից նշված չափաքանակով ապրանքը կմատակարարի Բանկի ՝ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերին /Մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով/: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները: Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով: Գնման առարկա է հանդիսանալու  Բանկի կարիքների համար ստորև ներկայացված պարագաների ձեռքբերումը՝ ըստ տողերով ներկայացված չափաբաժինների.  
Միջոցառում Ամսական քանակ մինչև* Չափման միավոր Գին՝ մասնաճյուղերով առաքելու դեպքում /հարկերը ներառյալ/ Գին՝ առաքումը Բանկի գլխավոր գրասենյակ, հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 /հարկերը ներառյալ/ Առաքման ժամկետ
Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ եռաշերտ , արտադրությունը ՝ տեղական կամ համարժեք, կապիչները՝  բարակ, ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող գույնը՝ սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված 36,960 հատ
Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ երկշերտ, արտադրությունը՝ տեղական կամ համարժեք, կապիչները ՝ բարակ ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող գույնը՝ սև, սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված 2,000 հատ
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 250 մլ-ից 350 մլ /дазатор/, սպիրտի պարունակությունը՝ 62 % 966 հատ
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 5 լ, սպիրտի պարունակությունը՝ 62 % 40 տարրա
Ձեռնոց սև կամ կապույտ, նիտրիլ, առանց փոշի /1 տուփ -100 հատ/ S M L XL չափսերի 321 տուփ
Ժավելի սպիրտ 5լ 50 հատ
Բժշկական սպիրտ 1լ 40 հատ
Ընդամենը`
*քանակը ենթակա է ավելացման/նվազեցման Գնառաջարկները կարող են ներկայացվել ինչպես բոլոր տողերի՝ այնպես էլ ըստ առանձին տողերի: 2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է: Հրավերի պահանջներին  համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք: Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն: Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը: Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին: Հեռախոս (+374 10) 511 224, ներքին 1265 Էլ. փոստ ` procurement@conversebank.am «Կոնվերս Բանկ»  ՓԲԸ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դեբիտորական պարտքերի արտացոլում հաշվետվության մեջ

Լուսինե Ղազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ դեբիտորական պարտքերի հավաքագրման մասին հաշվետվության ո՞ր ձևում կա տեղեկություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ։ Կներեք մի հարց. ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալել, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ուղարկել, ամսական և տարեկան։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհա՞րկ, թե՞ ընդհանուր հարկման դաշտ

Նելլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։ Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։ Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։ Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։ Շնորհակալություն։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ «Բանկ»), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի ու բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
  • ԼՈՏ 1 - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գլխավոր գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Երևան քաղաքում և մարզերում գտնվող մասնաճյուղեր
  • ԼՈՏ 2 – Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատներ
Կից փաստաթղթեր․
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է մարել հին պարտքերը

Տիգրան. Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող: Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է պահվում դրոշմանիշային վճարը

Անուշ․ Բարև ձեզ։ Եթե արձակուրդայինի գումարից պահվում է դրոշմանիշային վճար, և նույն ամսվա մեջ նույն աշխատողին 7 օր հետո փոխանցվում է աշխատավարձ, նորի՞ց դրոշմանիշայինը պետք է պահենք։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը

Մելինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։ Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։ Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ

Գևորգ. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ և միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ իմ այդ գործունեությունը լինի օրինական, և նաև կարողանամ աշխատել փոխանցումով։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ի՞նչ գործունեության տակ գրանցվեմ պետ. ռեգիստրում։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է ներմուծմամբ

Վարուժ. Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով

Սյուզաննա. Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվությունը թերի է ներկայացվել

Արփինե. Բարև ձեզ։ Շրջանառության հարկի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ չի լրացվել 5.7 կետը՝ նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ճիշտ վարվել, այդպես թողնել, երկրորդ եռամսյակում ավելացնե՞լ, թե՞ ճշգրտող հաշվետվություն է պետք ուղարկել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կիսաֆաբրիկատների արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ

Սոնա Մանուկյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Անի. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անի. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մրցույթ-փառատոն է իրականացրել

Գայանե. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

Արամ. Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել: 1. Ինչպե՞ս է ընթացակարգը։ 2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ 3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար

Կարինե. Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ ընկերության լուծարման դեպքում

Նելլի. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե ընկերությունը լուծարվող է, բայց ես դեռևս աշխատում եմ այնտեղ ու ֆիզ. արձակուրդ գնալու եմ երկու ամսից, ո՞վ է պարտավորվում վճարել դեկրետային գումարը ու ի՞նչ կարգով։ Ղարաբաղում հաշվառման հասցե ունենալս կազդի՞ այդ գումարը ստանալու վրա, ու եթե հնարավոր է, ասացեք, խնդրեմ, թե ինչքան կկազմի դեկրետայինը, եթե մաքուր աշխատավարձս 120 000 ՀՀ դրամ է։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ հարցերիս լիարժեք պատասխանը ստանալու համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի հաշվապահություն

Բարև ձեզ։ Քանի որ հունվարից հանվեց արտոնագրային հարկը, ինչպե՞ս պետք է անել ատամնաբուժարանի հաշվապահությունը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման նոր հաշիվների վերաբերյալ

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ որտեղ կարող եմ գտնել մանրամասն տեղեկություններ հաշվապահական հաշվառման նոր հաշիվների վերաբերյալ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում: