Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ապրանք ներմուծել

Գրետա. Բարև ձեզ: Մոսկվայից ցանկանում եմ ներկրել ապրանք (հագուստ), կցանկանայի իմանալ ներկրման հետ կապված լիարժեք և սպառիչ ինֆորմացիա։
  1. Ցանկանում եմ իմանալ ֆիզիկական անձի համար թույլատրելի չափը։

  2. Եթե այդ չափը գերազանցում է, արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ:

  3. Եթե գրանցվում ենք որպես ԱՁ, ապա ի՞նչ հարկեր կան վճարելու։

Նախապես շնորհակալություն ❤

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Նաիրա Այվազյան

Անուն, Ազգանուն՝ Նաիրա Այվազյան Էլ. փոստ՝ naira.ayvazyan.1990 շնիկ mail.ru Հեռախոս՝ 093761768 Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար Բովանդակություն՝ Ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատանքային փորձ հաշվապահական գրասենյակում: Տիրապետում եմ ՀԾ-Հաշվապահ, Excel, Word ծրագրերին: Կկատարեմ հետևյալ աշխատանքային պարտականությունները՝ հարկային, վիճակագրական, ԵԱՏՄ ներմուծման հաշվետվությունների կազմում և ներկայացում, e-Invoicing համակարգով հաշիվների դուրսգրում, Online banking համակարգով ամենօրյա բանկային գործարքների կատարում, աշխատավարձի հաշվարկում և վճարում, գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ-Հաշվապահ ծրագրով: Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 դրամից սկսած Այլ նշումներ՝ Կաշխատեմ 5-օրյա աշխատանքային ռեժիմով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոձեռնարկություն է ունի երկու աշխատող։ Կարո՞ղ եմ աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել՝ 5 000 եկամտային պահեմ, սոց. պահեմ և զինվորի գումար չէ՞։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է աշխատողը միանգամից 40 աշխատանքային օրով մեկնել արձակուրդ

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել երկու տարվա արձակուրդից, արձակուրդի տևողությունը պայմանագրի համաձայն 20 աշխատանքային օր է, կարո՞ղ է միանգամից 40 աշխատանքային օրով մեկնել արձակուրդ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի դրամաշնորհի հետ կապված

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ ՍՊԸ-ի գործունեության ոլորտը մշակույթն է, շրջհարկով է աշխատում։ Հիմա հարցս. այդ մշակութային, ստեղծագործական ծրագրերի համար ոմն կազմակերպությունը բարեգործական դրամաշնորհ է տրամադրում։ ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի այդ գումարի հետ կապված։ Խնդրում եմ բոլոր տեսակի հաշվետվության ձևերը գրեք, այդ թվում նաև տարեկան։ Շատ շնորհակալ կլինեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը աշխատում է մի քանի տեղ

Gayane. Բարև Ձեզ Խնդրում եմ օգնել, եթե անձը մի քանի տեղ է աշխատում՝ 1.5 դրույքից ավել օրենքը թույլ չի տալիս, այսինքն՝ 12 ժամ, այդ դեպքում՝ ինչպե՞ս վարվել, եթե աշխատանքի ծավալը թույլ է տալիս: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ստեղծագործական ոլորտ է՝ մրցույթների է մասնակցում և այլն։ Առաջին անգամ այս տարվա մեջ մրցույթի է մասնակցել երեխաները մասնակցության վճար են արել ընդամենը 50 000 է կազմել։ Դրանից 5% պետք է շրջհարկ վճարի չէ՞։ 2-րդ հարցս, եթե այդ ՍՊԸ-ն ունի աշխատող, որի համար վճարում է ընդամենը 3 510 դրամ աշխատավարձ՝ դե գրեթե չի գործում, այսինքն՝ դեռ գործունեություն նորմալ չի ծավալել։ Կարո՞ղ եմ 0.25 դրույքի աշխատավարձ ձևակեևպել և նվազագույն ժամային սանդղակով հաշվարկել։ Արդյո՞ք խնդիր չի ունենա նման աշխատավարձի դեպքում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է նորից վերադառնալ արձակուրդի և խնամել երեխային մինչև 3 տարեկանը

Արմինե․ Բարև Ձեզ։ Հիմա ես գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կուզենայի իմանալ՝ ես կարող եմ վերադառնալ աշխատանքի, քանի որ երեխայիս խնամող կա։ Բայց, եթե ինչ որ պահի խնամող չլինի, կարո՞ղ եմ նորից վերադառնալ արձակուրդի մեջ և երեխայիս խնամել մինչև 3 տարեկանը։ Նշեմ, որ դպրոցում եմ աշխատում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք

Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է եկամտային հարկ վճարի ամսական կտրվածքով

Լուսինե. Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում, իսկ նա գործունեություն է ուզում ծավալել Երևանում, արդյո՞ք պետք է եկամտային հարկ մուծի ամսական կտրվածքով։ Եվս մեկ հարց. աշխատողի սոց․ վճարը ինչպե՞ս է հաշվարկվում։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա

Սաթեն. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։ Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Գևորգ. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք սոց․ վճար վճարող աշխատողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ

Գայանե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ մի հարցում. միկրոձեռնարկատիրությամբ գործող կազմակերպության աշխատողի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ է փոխանցվում և 2.5% էլ նպատակային սոց․ վճար։ Ուզում եմ հասկանալ, եթե աշխատողի համար նպատակային սոց․ վճար է փոխանցվում, այդ դեպքում ինչու՞ աշխատանքային ստաժ չի համարվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Նառա․ Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդային վճարը

Մերի. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողը (ուսուցիչ) վերադարձել է ֆիզ. արձակուրդից աշխատանքի իր դիմումի հիման վրա (2020թ. մայիսի 4-ին), աշխատել է 2 ամիս, ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդայինը (արձակուրդ են գնալու հուլիսի 1-ից), եթե ֆիզ. է գնացել 2017թ.-ից՝ առաջին, և 2018թ.-ին՝ երկրորդ անգամ, ու դեռ երեխայի երկու տարին չի լրացել (18.12.2020թ. նոր է լրանում):
  1. Միջին աշխատավարձը ինչպե՞ս հաշվել:
  2. Քանի՞ արձակուրդային օր վճարել:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Անի․ Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

Նինա․ Բարև Ձեզ: 1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։ 2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։ Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն շահաբաժինների վճարման որոշում է ընդունել

Hayk. Բարև Ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն 2020թ. հունիսին որոշում է ընդունել շահաբաժինների վճարման: Այդ որոշման հիման վրա պետք է 2020թ. հունիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ` Բաժին II-ում ներկայացնեմ շահաբաժնի և եկամտային հարկի չափը։ Իսկ կարո՞ղ եմ արդյոք վճարումը կատարել 2020թ․ դեկտեմբերին՝ կանխիկ եղանակով։ Կա՞ որևէ օրենսդրական սահմանափակում։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

Արաքսյա. Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 12.05.2020թ.-ին և ազատվել 23.06.2020թ.-ին: Ի՞նչ սկզբունքով եմ հաշվարկելու վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկը ավտոմատ կերպով ճիշտ չի լրացվում

Սեդա․ Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի 260-ն համարի հաշվետվությունը լրացնելիս ավտոմատ կերպով թվերը ճիշտ չի լրացվում, ի՞նչ անեմ այդ դեպքում, ու՞մ դիմեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Անի. Բարև ձեզ: Արձակուրդայինը հաշվարկելիս 12 ամիս եթե հետ ենք գնում, և աշխատողը 2 ամիսը գտնվել է արձակուրդում. 1․ ընդամենը ԱՎՈՒՄ-ին մասնակցու՞մ են այդ 2 ամիսները, 2․ ընդամենը ԱՎՈՒՄ-ը բաժանվում է 12-ի՞, թե՞ այն ամիսների վրա, որոնք մասնակից ամիսներն են: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Անի․ Բարև Ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է 1 տարի 6 ամիս և նոր պետք է առաջին անգամ գնա արձակուրդ (իր ցանկությամբ է արձակուրդն ուշ տրամադրվել): Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Աննա․ Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով

Լիլիթ․ Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկը հունիսին 2 շաբաթ գտնվել է հարկադիր պարապուրդում և վճարվելու է 2/3-ով, արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ

Վահան․ Բարև Ձեզ։ 4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է արձակուրդային

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ընդունվել եմ աշխատանքի 2020թ. փետրվարի 3-ից ուսումնական հաստատությունում, հիմնական աշխատող եմ, ինձ հասնու՞մ է արձակուրդային։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ. - Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը: - Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: - Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով: - Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում: - Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հաշվառման կազմակերպում

Բարև Ձեզ։ 1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ 2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ 3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ 4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում 5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞ Շատ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Mane. Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ: