
Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը ՀԾ-ում
Աննա.
Բարև Ձեզ։ ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպեմ արձակուրդայինը, եթե հաշվարկվել է հունվարի 8-ից 25 օրվա համար, բայց վճարվել է դեկտեմբերին առանց հարկերի։

256, 257 հաշվետվությունների վերաբերյալ
Անի․
Բարև Ձեզ։
Կարո՞ղ եք ասել՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար նախ պե՞տք է հանձնեմ 257 ձևը հետո նոր 256-ը։
Հիմա փորձում եմ 256-ը չի թողում հանձնեմ։

Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն

Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի վերաբերյալ
Ողջույն, հարգելի փորձագետներ։
Կարո՞ղ ենք արդյոք ծառայությունների վճարովի մատուցման պայամանգիրը կնքել անորոշ ժամկետով: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծելու դեպքում՝ կարո՞ղ ենք արդյոք բավարար հիմք համարել կատարողի էլ. հասցեին (կամ այլ տարբերակով օր` viber) լուծման վերաբերյալ ծանուցման ուղարկումը: Կարո՞ղ ենք նմանատիպ կետ ավելացնել ծառայությունների մատուցման պայմանագրում, որպես պայմանագրի միակողմանի լուծման բավարար հիմք:
Կանխավ շնորհակալություն

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի “լվա ինքդ” ավտոլվացման կետը
Արփի․
Բարև Ձեզ: Ավտոլվացման կետը, եթե աշխատում է "լվա ինքդ" տարբերակով` աշխատող չկա, միայն Ա/Ձ է, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Կարո՞ղ եմ միկրո գրանցվել, եթե այո, ապա եկամուտը տարվա վերջում հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ներառում։

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ
Բարև Ձեզ։
Եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հունվարի 29-ից դադարեցում եմ տալու իմ գործունեությունը անորոշ ժամկետով՝ միևնույն է պե՞տք է վճարեմ 18 000 դրամ դրոշմանիշային վճարը 2021 թվականի համար։

Սեղանի խաղեր ստեղծող Ա/Ձ-ն կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Բարև Ձեզ։
Սեղանի խաղեր ստեղծող Ա/Ձ-ն կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Խաղերը տրվելու են տպագրման, այնուհետև վաճառվելու եմ խանութներին:

Արդյո՞ք հարկավոր է կատարողական ակտից բացի աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել
Անի․
Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:

Որքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարել
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործում է միկրոձեռնարկատիրության համակարգում և 2020 թվականին ունեցել է 16 մլն դրամ շրջանառություն։ Դրոշմանիշային վճարի նոր օրենքի համաձայն արդյո՞ք տարեկան պետք է վճարի 180 000 դրամ, այսինքն՝ ամսական կանխավճարներ են արվելու՞ մոտ 15 000-ի չափով՝ հիմք ընդունելով 2020-ի շրջանառությունը։

Արդյոք ճի՞շտ են հետևյալ հաշվապահական ձևակերպումները
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝
Դտ-251 Կտ-515 - 2 000 Ֆին․ներդրում
Դտ-713 Կտ-251 - 2 000 ծախս
Դտ-251 Կտ-515 - 15 000 Ֆին․ ներդրում
Դտ-252 Կտ-251 - 15 000 բանկի համալրում
Դտ-252 Կտ-629 - 2,10 հաշվի կապիտալացում
Դտ-713 Կտ-527 - 14 000 աշխատավարձի հաշվարկ
Դտ-229 Կտ- 524/2 - 3 220 եկամտյին հարկ
Դտ-229 Կտ- 524/9 - 350 սոց․ վճար
Դտ-229 Կտ- 524/9-1 - 1 000 դրոշմ․
Դտ-116/6 Կտ- 521/1 - 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն
Դտ- 211/7 Կտ- 521/1 - 3 600 050 կերի ձեռքբերում
Դտ-226 Կտ-521/1 - 720 010 ԱԱՀ կերի
Դտ-116/6 Կտ-211/7 - 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին
Դտ-221 Կտ-615 - 2 105 179
Դտ-715/4 Կտ-215 - 2 105 179
Դտ-225/3 Կտ- 226 - 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ
Դտ-215 Կտ- 116/6 - 2 218 959
Դտ-221 Կտ- 615 - 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ
Դտ-221 Կտ- 524/3 - 421 031 վաճառված մսի ԱԱՀ
Դտ- 715/4 Կտ-215 - 2 105 179

Ինչպե՞ս ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը տալ վարձակալության
Հովհաննես․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը տալ վարձակալության, և ի՞նչ հարկային վճարներ պետք է անեմ։

Ֆինանսական հաշվառման հիմունքների գիրք
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է էլեկտրոնային տրամադրել "ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ" 1.1 գիրքը: Անչափ շնորհակալ կլինեմ. qristine2507 շնիկ gmail.com

Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ
Արա․
Եթե ստացված հարկային հաշիվները էլ․ ստորագրությամբ վավերացվել են ամսի 20-ից հետո, ապա ես այդ գումարները այլևս չեմ կարո՞ղ նվազեցնել, թե՞ դրանք կարող եմ ներառել հաջորդ ամսվա հաշվետվության մեջ։


Ե՞րբ է նշվում երեխայի խնամքի արձակուրդի ավարտը
Մելինե․
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնում է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդ, ավարտը նշվում է երեխայի ծնունդից 3 տարի հետո, թե՞ արձակուրդի օրվա սկզբից 3 տարի հետո /օր. ծնվել է 13.06.2019, ավարտ 13.06.2022/:

Ի՞նչ տուգանք է առաջանում վերջնահաշվարկ չվճարելու համար
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Գործատուն աշխատողին աշխատանից ազատելիս չի վճարել վերջնահաշվարկ: Ի՞նչ տուգանք կարող է առաջանալ նման դեպքում:

Ի՞նչ տուգանք կարող է կիրառվել
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունն ունի 10 և ավելի աշխատող, և աշխատավարձը վճարում է կանխիկ՝ ի՞նչ տուգանք կարող է կիրառվել և ինչքա՞ն է չափը:

Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունն արդյոք պարտավո՞ր է տրամադրել ՀԴՄ կտրոն
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 58 350 000 դրամի շեմը գերազանցած հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը արդյոք պարտավո՞ր է ՀԴՄ կտրոն տրամադրել կոնկրետ մենյուի ցանկով, այսինքն՝ պարտադիր պե՞տք է գրվի օրինակ՝ մեկ հյութ, մեկ սուրճ և այլն, թե՞ կարող է ընդամենը գրել հանրային սնունդ:

Մայրության նպաստ
Սուսաննա.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ ու կցանկանայի իմանալ: Ես ֆիզ. արձակուրդում եմ նոյեմբերի 25-ից: Ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. գումարը: Հիմա փոքրիկիս ունեցել եմ կեսարյան հատումով, այսինքն՝ 140 օրվա փոխարեն 155 օր է դառնում օրերի քանակը: Նշանակում է. ես նորից 15 օրվա գումար ունե՞մ ստանալու:

Կարո՞ղ է արդյոք խաղալիք արտադրողը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աննա.
Կարո՞ղ է խաղալիք արտադրողը Ա/Ձ համարվել՝ միկրո:

#գործկա Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ-ում


Տալ հաշվապահական ձևակերպումներ
Էդգար.
Կազմակերպությունը ձեռք է բերել գույք լիզինգով՝ 5 000 000 դրամ արժողությամբ: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները ԱԱՀ-ի մասով:

Աշխատանքային պայմանագրում գրվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը
Սյուզաննա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատանքային պայմանագրում ֆիքսվող հիմնական աշխատավարձի չափը ներառու՞մ է արդյոք օրենքով նախատեսված հարկերը, պարտադիր վճարները: Այլ կերպ ասած` աշխատանքային պայմանագրում ֆիքսվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը:

ՀԴՄ-ի հետ կապված
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ եմ գնել, ասել են 100 ձևը պետք է լրացվի, 100 ձևը ուղարկել եմ, իսկ 101 ձևը ե՞րբ պետք է ուղարկվի: Շնորհակալություն

Որքա՞ն հարկ պետք է վճարի ֆրիլանսերը
Ես աշխատւմ եմ որպես ֆրիլանսեր, չունեմ կոնկրետ աշխատանք: Գումարը աշխատում եմ տարբեր հարթակներում: Եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք պատասխանել: Օրինակ, եթե տարեկան ես աշխատեմ 7 մլն դրամ, այդ դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն: Ու հարկայինում գրանցվելու՞ եմ որպես ...

Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից
Բաբկեն.
Հարգելի գործընկերներ,
Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ
Արմինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։
Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։
Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:

Վերջնահաշվարկ
Քրիստինե.
Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացել
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացել
վճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով
ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի:
Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է: 
Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 - 62 815 = 222 711, թե՞ 222 711 - 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ես 10 տարի նույն ընկերությունում գրանցված աշխատող եմ եղել, վերջին 1 տարում գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում։ Եթե խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալուց 1 ամիս անց իմ ցանկությամբ դուրս եմ գալիս աշխատանքից, ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը։ Նշեմ, որ ամեն տարի օգտվել եմ ինձ հասանելիք արձակուրդից, աշխատավարձի չափը տարբեր է եղել՝ վերջին մեկ տարում միջինում 350 000 դրամ եմ ստացել։ Շնորհակալություն

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար
Սյուզի.
Բարև Ձեզ: Ես փնտրում եմ դասավանդման փորձ ունեցող բանիմաց գլխ. հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար։
Պետք է սովորեցնի ՀՀՄՍ, ՖՀՄՍ, նեմուծում, արտահանում, հաշվետվությունների կազմում և ուղարկում:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարինե.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով:
1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ:
2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատում եմ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունում, 2021թ. հունվար ամսվա, բացի աշխատանքային օրերից (այսինքն՝ սկսած 2021թ. հունվարի 08-ից), տնօրինության պահանջով աշխատել եմ նաև հունվարի 5-ին, 6-ին, 7-ին: Խնդրում եմ ասացեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս: Ինձ աշխատավայրում ասում են, որ այդ 3 օրերի համար աշխատավարձը հաշվարկելու համար պետք է դրույքաչափը բաժանեն 21-ի և բազմապատկեն 3-ով, իսկ ես կարծում եմ, որ դրույքաչափը պետք է բաժանվի հունվար ամսվա աշխատաժամանակի տևողության՝ 119 ժամի և բազմապատվի 24-ով, ինչպես նաև հունվարի 6-ի համար որպես տոնական օր վարձատրվի կրկնակի: Խնդրում եմ օգնեք ճիշտ կատարել հաշվարկը, եթե հնարավոր է՝ ուղարկեք հղում: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ստանալ լիցենզիա
Լուսինե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս ստանալ դեղատնային լիցենզիա:

Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն ստանալ նվիրատվություն ՍՊԸ-ից
Էդգար.
Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն ստանալ նվիրատվություն ՍՊԸ-ից և ի՞նչ հարկատեսակներ են առաջանում այդ գործարքից:

Վերջնահաշվարկ
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվել հունվար ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը։ Եթե աշխատողը գրանցվել է 07.05.2020, ստացել է ամեն ամիս 76 000 դրամ աշխատավարձ և 18.01.2021-ին ազատվել է աշխատանքից, արձակուրդ չի վճարվել: Եվ կասե՞ք՝ վերջնահաշվարկը ո՞ր հաշվետվության ձևն է, թե՞ դա պետք է հունվար ամսվա եկամտային հարկի 189 ձևի մեջ լրացնեմ: Ասեք՝ ճի՞շտ եմ տեղեկացված, որ վերջնահաշվարկի մեջ ներառվում է վերջին ամսվա աշխատավարձի գումարը և արձակուրդը, թե՞ սխալ գիտեմ:

Պետրոս Մարկոսյան
Անուն, Ազգանուն՝ Պետրոս Մարկոսյան
Էլ. փոստ՝ pmarkosyan շնիկ mail.ru
Հեռախոս՝ +37491 524884
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն՝
01.08.2019թ.–03.04.2020թ. Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան - Ֆինանսական վարչության պետ (ֆինանսական պլանավորման, հաշվապահության, գնումների բաժնի աշխատանքների կազմակերպում, համակարգում և վերահսկում) 01.10.2018թ.–28.02.2020թ. Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան - Դասախոս՝ ֆինանսահաշվային ամբիոն 01.07.2015թ.–01.08.2019թ. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ - Ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ֆինանսական բաժնի աշխատանքների կազմակերպում) 10.11.2014 թ.-01.08.2015թ. ՀՀ արդարադատության նախարարություն «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ - Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով (Ընդհանուր ֆինանսական (այդ թվում հաշվապահության, գնումների) վերահսկողություն, տնտեսական մասի աշխատանքների կազմակերպում) 01.10.2010 թ.-30.04.2014թ. «Պոժտեխնիկա» ՍՊԸ տնօրեն (Ընդհանուր աշխատանքների կազմակերպում և վերահսկում` ներմուծում և մանրամեծածախ առևտուր) 01.05.2008թ.–մինչ օրս «Ռադիո Ավրորա» ՍՊԸ - Գլխ. հաշվապահ – Գլխ. ֆինանսիստ (համատեղությամբ) (ֆինանսական բնույթի աշխատանքների իրականացում) 03.09.2007թ.–31.08.2012թ. «Ավսո-Թրեյդ» ՍՊԸ - Ֆինանսական գծով փոխտնօրեն (Ընդհանուր աշխատանքների կազմակերպում և վերահսկում (ներմուծում և մանրամեծածախ առևտուր) 24.08.2005թ.–03.09.2007թ. «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» - Գլխավոր մասնագետ (Պետական կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և մոնիտորինգի վարչություն): Ցանկալի աշխատավարձ՝ 800 000 դրամ և ավել Այլ նշումներ՝ Համակարգչային MS office (WORD, EXCEL/գերազանց), ՀԾ/գերազանց, 1C/լավ, e-invoicing/գերազանց, Client Treasury/լավ: Լեզուների իմացություն - հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ): Որակավորում՝ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի որակավորման դասընթացների 4-րդ մակարդակ (level)
01.08.2019թ.–03.04.2020թ. Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան - Ֆինանսական վարչության պետ (ֆինանսական պլանավորման, հաշվապահության, գնումների բաժնի աշխատանքների կազմակերպում, համակարգում և վերահսկում) 01.10.2018թ.–28.02.2020թ. Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան - Դասախոս՝ ֆինանսահաշվային ամբիոն 01.07.2015թ.–01.08.2019թ. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ - Ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ֆինանսական բաժնի աշխատանքների կազմակերպում) 10.11.2014 թ.-01.08.2015թ. ՀՀ արդարադատության նախարարություն «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ - Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով (Ընդհանուր ֆինանսական (այդ թվում հաշվապահության, գնումների) վերահսկողություն, տնտեսական մասի աշխատանքների կազմակերպում) 01.10.2010 թ.-30.04.2014թ. «Պոժտեխնիկա» ՍՊԸ տնօրեն (Ընդհանուր աշխատանքների կազմակերպում և վերահսկում` ներմուծում և մանրամեծածախ առևտուր) 01.05.2008թ.–մինչ օրս «Ռադիո Ավրորա» ՍՊԸ - Գլխ. հաշվապահ – Գլխ. ֆինանսիստ (համատեղությամբ) (ֆինանսական բնույթի աշխատանքների իրականացում) 03.09.2007թ.–31.08.2012թ. «Ավսո-Թրեյդ» ՍՊԸ - Ֆինանսական գծով փոխտնօրեն (Ընդհանուր աշխատանքների կազմակերպում և վերահսկում (ներմուծում և մանրամեծածախ առևտուր) 24.08.2005թ.–03.09.2007թ. «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» - Գլխավոր մասնագետ (Պետական կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և մոնիտորինգի վարչություն): Ցանկալի աշխատավարձ՝ 800 000 դրամ և ավել Այլ նշումներ՝ Համակարգչային MS office (WORD, EXCEL/գերազանց), ՀԾ/գերազանց, 1C/լավ, e-invoicing/գերազանց, Client Treasury/լավ: Լեզուների իմացություն - հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ): Որակավորում՝ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի որակավորման դասընթացների 4-րդ մակարդակ (level)

Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Ռուբեն.
Հարգելի գործընկերներ,
Ա/Ձ-ն զբաղվում է գովազդային հոլովակների պատրաստմամբ: Գուրծում է 01.07.2020 թվականից որպես շրջհարկ վճարող: Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Ո՞ր հոդվածով պետք է լուծել աշխատանքային պայմանագիրը
Ողջույն,
Հարգելի փորձագետներ:
Եթե աշխատակիցը Հայաստանից դուրս է եկել առանց աշխատանքից ազատման և այլևս չի վերադառնալու, ինչպե՞ս պետք է տվյալ աշխատակցի աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպել, ո՞ր հոդվածով է անհրաժեշտ ուղղորդվել:
Կանխավ շնորհակալություն:

Տեղեկանքի օրինակ
Լիաննա.
Բարև Ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի ձևը:

Աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի հետ կապված
Նոնա.
Խնդրում եմ մեկնաբանել Աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ կետը։ Համաձայն այս կետի հղի կինը, ով չունի մինչև 1 տարեկան խնամքի տակ գտնվող երեխա, կարող է իր պահանջով նոր աշխատաժամանակ սահմանել։ Ենթադրենք 8 ժամի փոխարեն աշխատել 6 ժամ՝ պահպանելով աշխատավարձը և ստաժը:

Տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել
Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով՝ հանրային սննդի վաճառք, և գրանցված աշխատող չունի: Բացվել է 06/13/2020թ և կասեցվել է 12/30/2020թ: Կարո՞ղ եք ասել՝ տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացվի, և հաշվարկը ի՞նչ ձևի է լինում:

Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված
Անուշ.
Բարև Ձեզ: Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված։ Մեկ տարի հետո թոշակի պետք է անցնեմ։ Ու՞մ դիմեմ սխալն ուղղելու համար։ Շնորհակալություն:

Գրանցման հայտն ուշ ուղարկելու հետ կապված
Մարինա.
Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտն ուշ եմ ուղարկել՝ նոյեմբերի 24-ին ընդունվել է, հայտն ուղարկել եմ 18.01.2021-ին: Տեղյակ եմ, որ տուգանք կգա, բայց եթե համալիր ստուգման ժամանակ չֆիքսեն, տուգանք կգա, թե՞ ոչ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Աննա.
Սիրելի խմբակիցներ, շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն (միրգ, բանջարեղենի խանութ), որն ունի աշխատող և վարձակալած տարածք ֆիզ. անձից, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի մինչև հունվարի 20-ը և որոնք մինչև ապրիլի 20-ը:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր
Քրիստինե.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ ինչպե՞ս կնքել քաղիրավական պայմանագիր:

Էմիլյա Ղազարյան
Անուն, Ազգանուն՝ Էմիլյա Ղազարյան
Էլ. փոստ՝ emilya-ghazaryan շնիկ mail.ru
Պաշտոն՝ Հաշվետար, հաշվապահի օգնական
Բովանդակություն՝ Կվարեմ Ա/Ձ հաշվապահություն կամ հիմնարկի հաշվապահության: Կկատարեմ հաշվետվությունների կազմում, ժամանակին հարկային ուղարկում։
Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 դրամ
Այլ նշումներ՝ Սովորել եմ մանկավարժություն և հոգեբանություն, մասնակցել եմ հաշվապահական մասնավոր դասընթացների։ Աշխատել եմ տպարանում դիզայներ և հաշվապահի օգնական՝ մեկ տարի, այնուհետև տեղափոխվել եմ համայնքապետարան, աշխատել եմ հաշվապահ՝ 7 ամիս:

Արդյո՞ք միայն հաշիվ դուրս գրելը բավական է
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է:
2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:

Ինչքա՞ն շահութահարկ պետք է վճարել
Անի.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, 2020 թվականին աշխատել է 2 ամիս, այսինքն՝ վճարելու է 10 000 շահութահարկ, թե՞ 60 000 տարվա համար:

Բանկի որակավորման քննությունների հարցաշարի պատասխաններ
Բարև Ձեզ:
Բանկի որակավորման քննության պատասխանները որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ