
Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն իրականացնելու է ներմուծման-վաճառքի գործունեություն: Աշխատում է ԱԱՀ և շահութահարկով: Վաճառքի վերադիրը կազմելու է 3 տոկոս, որը որ տվյալ ապրաքնի շուկայական վաճառքի գնից պակաս է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ նման դեպքում: Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:

ԱԱՀ վճարելու հետ կապված
Ani.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը
Լենա.
Եթե լուսանկարչության ծառայություններ եմ ցանկանում մատուցել Ա/Ձ-ով: Պարտադի՞ր է ՀԴՄ սարք, թե՞ կարող եմ փոխանցումով աշխատել:
Շնորհակալություն:

Որո՞նք են ֆինանսական և գործառնական վարձակալությունները
Մելինե.
Բարև Ձեզ: Կասե՞ք, որո՞նք են ֆինանսական և գործառնական վարձակալությունները: Եթե կարելի է օրինակներով:

Մայրության նպաստ
Մարինե.
Բարև Ձեզ: Ես ընդունվել եմ աշխատանքի սեպտեմբեր ամսին և աշխատավարձս՝ մաքուրը, կազմում է 83 000 դրամ։ Ես որքա՞ն ֆիզ. արձակուրդի գումար պետք է ստանամ /աշխատել եմ 6 օրյա աշխատանքային ռեժիմով և դեկտեմբեր ամսին ստացել եմ 50 000 դրամ հավելավճար/:

Արդյո՞ք անհրաժեշտ է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելը
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Բեռնասայլակի ռետինե անվադողերի, նոր օդախցերի և շինարարական ապակե ցանցի համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ պե՞տք է ներկայացնեմ։
Կհուշե՞ք, որի համար ո՞ր տողը պետք է լրացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը
Անի.
Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը:

Վերջնահաշվարկ
Աննա.
Խնդրում եմ՝ կասեք, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը ազատվել է 26.02.2021թ-ին: 2020թ սեպտեմբեր ամսից աշխատել է 6 օրյա աշխատանքային շաբաթով, իսկ 2021թ հունվար ամսից՝ 5 աշխատանքային շաբաթով: Նշեմ նաև, որ նրան տարեկան հասնում է 20 օր արձակուրդ:

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը բարձր լեռնային գոտիներում
Անժելա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ՝ կարո՞ղ եք բացատրել, մանկավարժական բարձր լեռնային գումարը հաշվելու համար կա արդյո՞ք որոշակի մշակված սանդղակ։

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ
Արման.
Եթե կազմակերպությունը գտնվում է ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ արդյո՞ք վճարում է շահութահարկ, և հակառակը, եթե շահութահարկի դաշտում է՝ արդյո՞ք վճարում է ԱԱՀ և ո՞ր դեպքերում:
Ինչպե՞ս է որոշվում կազմակերպությունը ԱԱՀ-ի, թե՞ շահութահարկի հարկման դաշտում է:

Մայրության նպաստ
Անուշ.
Բարև Ձեզ: Կազմակեպությունը աշխատում է միկրոյի դաշտում, իրավական ձևը՝ ՍՊԸ: Աշխատակից պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս հաշվարկել նպաստը: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը ասելով ինչպե՞ս հասկանալ՝ վերցնում ենք 78 000-ի, թե՞ 93 300-ի:

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում


#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ - Մուտքագրել ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալները համապատասխան ծրագրում, - Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական պաշարների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, - Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները, - Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանությունը մատակարարների հետ՝ համաձայնեցված գնացուցակի հետ, - Կատարել նյութածախսի հաշվարկ /վերահսկել հումքի ծախսը/, - Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ - Բարձրագույն կրթություն, - Ինքնարժեքի հաշվառման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, - MS Excel-ի գերազանց իմացություն, - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, - Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն, - Պատասխանատվության զգացում, - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, - Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն, - Ուշադրություն մանրուքներին: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` թեմա բաժնում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` տվյալների պահոցի տեխնիկական աջակցման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով



Վերջնահաշվարկ
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից և ցանկանում է ազատվել աշխատանքից՝ այդ դեպքում ո՞ր օրվանից պետք է հաշվել վերջնահաշվարկը:

Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

ԱՏԳ կոդի հետ կապված
Ալեքս.
Բարև Ձեզ՞
Կազմակերպությունը համաձայն չէ ներմուծված ապրանքի ԱՏԳ կոդի հետ և ցանկանում է բողոքարկել: Ինչպե՞ս պետք է դա անել:
Մեկ հարց ևս՝ վաճառող կազմակերպությունը նշել է այնպիսի ԱՏԳ կոդ, որը առկա չէ ԱՏԳ ԱԱ-ում՝ ինչպե՞ս վարվել:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել մատնահարդարման սրահի գործունեության համար
Լիլիթ.
Բարև Ձեզ: Կասե՞ք ինձ, մատնահարդարման սրահ բացելու համար Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել ու ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարենք։

Ի՞նչ հարկեր է վճարելու միջոցառումների նկարահանմամբ զբաղվող Ա/Ձ-ն
Լենա.
Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

Արդյո՞ք պետք է նոր աշխատանքային պայմանագրեր կնքել
Անի.
Բարև Ձեզ: Եթե ընկերության տնօրենը փոխվել է՝ աշխատողների հետ կնքված պայմանագրերը պե՞տք է չեղյալ համարվեն և նորը կնքվեն, թե՞ ոչ:

ի՞նչպես հաշվարկել նպաստը
Մարիամ.
Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Հարցս այսպիսինն է՝ ունեմ աշխատակցուհի, ում փետրվարի 15-ից մարտի 15-ը ժամանակահատվածի համար հաշվարկել եմ արձակուրդային, վճարել եմ, և 2 օր առաջ տվյալ աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հղիության և մայրության նպաստ հաշվարկելու համար՝ փետրվարի 23-ից հուլիսի 12-ը։ Ծրագիրը թույլ չի տալիս հաշվարկ կատարել, քանի որ ապագա ամսվան բաժին ընկնող եկամուտ ունի տվյալ աշխատակիցը։ Ի՞նչպես վարվել այս դեպքում, ի՞նչպես հաշվարկել նպաստը։

Ե՞րբ է փոխանցվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Հաս.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ամսի քանիսին են փոխանցում մինչև 2 տարեկան երեխայի գումարը՝ ամսվա սկզբին, թե՞ վերջին:

Ի՞նչ կարգով է փոխվում արհեստակցական միության նախագահը
Արմինե.
Բարև Ձեզ։ Ե՞րբ և ի՞նչ կարգով է փոխվում դպրոցում արհեստակցական միության նախագահը:

Արդյո՞ք դրամաշնորհները ենթակա են լրացման հաշվետվությունների մեջ
Վարդան.
ՍՊԸ-ն ստացել է դրամաշնորհներ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ և 21-րդ ծրագրերի շրջանակներում։
1. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման ԱԱՀ-ի ամսական հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում՝ 13, և ո՞ր հիմքով:
2. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման շահութահարկի հաշվետվության մեջ: Համարվում են արդյո՞ք շահութահարկի հաշվարկման նպատակով նվազեցվող, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` համակարգիչների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով


«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի “էրեբունի” և “Կիլիկիա” մասնաճյուղերի ընթացիկ վերանորոգման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով


Մայրության նպաստ
Անուշ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Աշխատակիցը աշխատում է մասնավոր և պետական դպրոցներում: Մասնավոր դպրոցում ամռան 3 ամիսը աշխատակցին ազատում են աշխատանքից, սեպտեմբեր ամսին նորից ընդունում։
1. Մայրության նպաստը ո՞ր գործատուի մոտից պետք է ստանա:
2. Աշխատակիցը կարո՞ղ է իր ցանկությամբ ընտրել այն աշխատավայրը որտեղից նպաստ ստանա:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ձկնաբուծարանի գործունեության իրականացման համար
Luiza.
Բարև Ձեզ: Մենք ունենք ձկնաբուծարան և վաճառք ենք կատարել՝ ձուկ, ուղարկելով հաշվարկային հաշիվներ: Հիմա ես ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ հարկային: Մինչ այդ եռամսյակը մեկ ներկայացրել ենք բնապահպանական հարկի մասին հաշվետվություն, բայց փաստորեն 2-րդ հարկատեսակն է չէ՞ առաջացել:

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ-ում


Ո՞րն է բեռնափոխադրումներով զբաղվելու ճիշտ ընթացակարգը
Բարև Ձեզ: Հայաստան Ամերիկա բեռնափոխադրումների բիզնեսով զբաղվելու ճիշտ ընթացակարգում ինձ ո՞վ կարող է օգնել:

Մերսման կլինիկա բացելու հետ կապված
Բարև Ձեզ: Դուք տեղյակ եք ինչպե՞ս կարող եմ բժշկական մերսման կլինիկա բացեմ և ինչի՞ց սկսեմ՝ լիցենզիան և այլն:

#գործկա Fairyland Logistics ընկերությունում


Որքա՞ն կկազմի ամենամյա արձակուրդայինը
Eddav.
Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ՝ ամենամյա արձակուրդայինը որքա՞ն կլինի: Օրինակ՝ աշխատողը՝ ծնված 1971, արձակուրդ գնացել է 23.02.2021 միչև 09.03.2021, կեղտոտ աշխ. 89 700 /մաքուր 68 000/, արձակուրդի օրեր 25 օր:

Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարի վերադարձման դիմում ներկայացնել
Նարինե.
Բարև Ձեզ: Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարի վերադարձման դիմում ներկայացնել։
Շնորհակալություն:

Ե՞րբ պետք է ստանալ բյուլետենի գումարը
Տիրուհի.
Բարև Ձեզ: Մի հարց՝ ես 22.02.2021 թ-ից վերցրել եմ իմ անաշխատունակության թերթիկը և ներկայացրել հաշվապահին: Հիմա ցանկանամ իմանալ՝ ես ե՞րբ պետք է ստանամ իմ գումարը։
Շնորհակալություն:

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել
Գրիգոր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Մայրության նպաստ
Zhenya.
Բարև Ձեզ: Ներեցեք՝ ուզում եմ իմանալ, ես ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ պետք է ստանամ, եթե աշխատում եմ մեկ տարի: Աշխատավարձս՝ կեղտոտ, 108 000 դրամ է կազմում:
Եվ Ա/Ձ ունեմ, բայց միկրո, այդ դեպքում էլ կարո՞ղ եմ ստանալ, թե՞ միայն մեկ աշխատավայրից:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: "Դայակ պետության աջակցությամբ" ծրագրից օգտված անձի համար ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկվի և ի՞նչ ժամկետում: Խնդրում եմ մանրամասն հերթական քայլերով նշեք:
Շաաատ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Անի.
Եթե աշխատողը 3 տարի /60 աշխատանքային օր/ չի օգտվել ամենամյա արձակուրդից և մարտի 01-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից՝ ինչպե՞ս պետք է գրել վերջնահաշվարկի հրամանը, ո՞ր օրվանից պետք է հաշվել վերջնահաշվարկը:

Մայրության նպաստ
Լուսինե.
Բարև Ձեզ: Ես Լուսինեն եմ, աշխատում եմ որպես խորհրդատու վաճառողուհի: 2 ամսից գնալու եմ ֆիզ. արձակուրդ, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը, քանի որ ես բավականին բարձր եմ վարձատրվում, բայց գրանցված է ավելի ցածր աշխատավարձ, քան ես ստանում եմ:
Նախապես շնորհակալություն:

Դրոշմանիշային վճարի հետ կապված
Անի.
Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե գումարը նվազագույնից ցածր է՝ գործատուն է տալի՞ս դրոշմանիշային վճարը։

Որքա՞ն կկազմի դրոշմանիշային վճարը
Ստելլա.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:

Աշխատանքային պայմանագրի օրինակ
Արևիկ.
Բարև Ձեզ: Կասեք՝ որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել պահակի պայմանագրի օրինակ։

Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Հեղինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկատեր:

Արդյո՞ք ամենամյա արձակուրդայինի չափը կարող է նվազագույն աշխատավարձից ցածր լինել
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ամենամյա արձակուրդի չափը կարո՞ղ է նվազագույն աշխատավարձից ցածր լինի, օրինակ՝ ասեք որքան կլինի, եթե աշխատողը՝ ծնված 1991թ-ին, արձակուրդ գնացել է 01.02.2021 միչև 28.02.2021: Կեղտոտ աշխ.՝ 92 700, մաքուր՝ 68 000, արձակուրդի օրեր 20 օր: Օրինակ՝ արձակուրդ գնում է 2021թ. փետրավարի 1-ից միչև փետրվարի 28-ը: Ինչքա՞ն կկազմի այն, խնդրում եմ ասեք և գրեք:

Որքա՞ն է կազմում տարեկան տույժի առավելագույն չափը
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ հստակ ասել, որքա՞ն է տարեկան տույժի առավելագույն չափը: Խոսքի վերաբերվում է ապրանքների մատակարարման գործարք իրականացնող կողմերի միջև առաջացած վճարումներին և դրանց տույժերին: Քաղ. օրենսգրքով հստակ սահմանված չէ: Խնդրում եմ՝ հստակեցնել:

Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենալ դրամարկղային գիրք
Մանե.
Բարի օր: Ինձ մի հարցում կարո՞ղ եք օգնել: Միկրոյով աշխատող վարսավիրական ծառայություն մատուցող Ա/Ձ-ն ձեռք է բերել ՀԴՄ։ Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենա նաև դրամարկղի գիրք: Շնորհակալություն:

Արդյո՞ք օրենքի խախտում է, եթե գործատուն է վճարում դրոշմանիշային վճարները
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն իր բոլոր աշխատակիցների դրոշմանիշային վճարները՝ անկախ այն փաստից, թե որքան է աշխատավարձի մեծությունը, վճարում է գործատուի հաշվին՝ համաձայն տնօրենի ներքին հրամանի: Արդյո՞ք սա օրենքի խախտում է, և եթե կարելի է՝ հոդվածի հղում անել:
Շնորհակալություն:

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ
Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողը շարունակական բյուլետեն է բերել սեպտեմբերի 10-ից 21-ը և 21-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, վճարվել է հոկտեմբերին: Հարկային հաշվետվությունը ցույց եմ տվել հոկտեմբերի մեջ՝ նշելով սեպտոմբերի 10-ից հոկտեմբերի 13-ը։ ճ՞իշտ է:
Վերջին մեկնաբանություններ