Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ ունի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը

Տիգրանուհի. Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետը

Քրիստինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետը, եթե վերջին մեկ տարում աշխատել եմ երեք տարբեր ԱՁ-ների մոտ, ի՞նչ թղթեր են անհրաժեշտ և հերթականությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ: Ես Հռիփսիմեն եմ, ունեմ երկու անչափահաս երեխա, բնակվում եմ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, նպաստ չեմ ստանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս դասավորեմ, որ ամսական 18 000-ից ես էլ ստանամ՝ 4 և 3 տարեկան են երեխաներս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Տիգրանուհի. Բարև ձեզ: Կներեք, կասե՞ք՝ ես այժմ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց մինչև սեպտեմբեր գնալու եմ աշխատանքի, այնուհետև նորից գնալու եմ ֆիզ., քանի որ հղի եմ: Կասե՞ք՝ ինչքան կկազմի ֆիզ. արձակուրդի գումարը, ամսական աշխատավարձը 130 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները

Anida. Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել: Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական գրքեր

Ani. Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվարկի հետ կապված

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքը դրոշմավորվել է վաճառքից հետո

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը վաճառել է իր արտադրանքը հաշիվ ապրանքագրով: Արտադրանքը ենթակա է դրոշմավորման, սակայն դրոշմավորվել է փաստացի վաճառքից 3 օր հետո: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Ալինա. Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել ((( Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:
Գտնել աշխատանք

#գործկա Աուդիտորական ընկերությունում

Ընկերություն` Աուդիտորական ընկերություն Հասցե՝ Ք. Երևան Էլ. փոստ՝ finconaudit շնիկ outlook.com Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր Աշխատանքի նկարագրություն՝ Իրականացնել կամ մասնակցել աուդիտորական ստուգումների անցկացմանը և հաճախորդներին աուդիտորական ծառայությունների մատուցմանը: Աշխատավարձ՝ Բարձր Այլ նշումներ՝ Աուդիտորի վկայականի առկայությունը պարտադիր է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

2-րդ մեքենայի վաճառքի վերաբերյալ

Davit. Բարև Ձեզ: Ես ունեմ 2 մեքենա՝ իմ անունով գրանցված: 2-ի հարկերը տրված են, եթե վաճառեմ մեքենաներից մեկը՝ մնացած ամիսների չքշված հարկը փոխանցվու՞մ է իմ հաշվին, թե՞ չէ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Արամ. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել

Անի. Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Անի. Բարև Ձեզ։ Խնդրում եմ կպատասխանե՞ք, աշխատակիցը հուլիսին օգտագործել է ուսուցիչներին հասանելիք 35 օր արձակուրդը, հոկտեմբերից գնացել է ֆիզ., մարտի 17-ին լրանում է ժամկետը։ Այժմ ցանկանում է գնալ արձակուրդ մինչև խնամքի գնալը, սակայն սեպտեմբերն է լիարժեք ամիս, կարո՞ղ եմ վերցնել հիմք մայիսից հետո ամիսները, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը

Արեգա. Բարև Ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գլոբբինգով ներմուծման հետ կապված

Գևորգ. Բարև Ձեզ: ԱՄՆ-ից Գլոբբինգով ի՞նչ քանակի կամ ծավալի շարժիչի յուղ կարող եմ բերել, որ չհարկվեմ /3 հատ 5 լիտրանոց կարո՞ղ եմ ամեն ամիս բերել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել

Susanna. Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ

Արամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ

Աննա. Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ, կամ հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով կտրոնի վերադարձ կատարել: Խնդրում եմ, հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Սեմինարներ / դասընթացներ

TMH Tax & Accounting ընկերությունը կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ TMH Tax & Accounting Հասցե՝ ք. Երևան Տիգրան Մեծ 4 Հեռախոս՝ 041 40 13 31, 093 47 14 03, 091 47 14 03 Էլ. փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետարի ԻՆՏԵՆՍԻՎ ԱՐԱԳԱՑՎԱԾ՝ (1 ամիս) և խմբային դասընթացներ(2 ամիս) Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Շտապե´ք, գրանցվել Հաշվետարի 2-ամսյա և 1-ամսյա դասընթացներին։ Պայմաններն են. խմբում ուսանողների քանակը՝ 3-4 հոգի, տևողությունը՝ 24 դաս, ծրագրեր՝ Հաշվապահական հաշվառման հիմունքներ, թղթակցություններ և ձևակերպումներ, ՀԾ Հաշվապահ 7, e-invoicing։ Դասընթացի ամսական արժեքը խմբակային դեպքում կազմում է ամսական 35 000 դրամ, իսկ անհատական դասընթացի ամսական արժեքը՝ 50 000 դրամ։ Արագացված ինտենսիվ անհատական արժեքը՝ 100 000 դրամ, իսկ արագացված ինտենսիվ խմբային դասընթացը 60 000 դրամ։ Որպեսզի յուրաքանչյուր մասնակից ունենա հնարավորություն ծանոթանալու մեր դասընթացների դասավանդման մեթոդին՝ ճիշտ կողմնորոշվելու նպատակով, տալիս ենք հնարավորություն ԱՆՎՃԱՐ փորձնական տարբերակով մասնակցելու մեր դասընթացներին, խմբակայինի դեպքում մինչև 2-րդ դասը, անհատականի դեպքւմ՝ 1ին դասը: Տրվում է ավարտական վկայական: Հասցե ք. Երևան, Տիգրան Մեծ 4 Գրանցվելու համար զանգահարել` 041 401331 093 471403 Այլ նշումներ՝ @tmhaccounting
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Տաթև. Բարև Ձեզ: Եթե անձն ունի Ա/Ձ և գտնվում է ֆիզ. արձակուրդում /ֆիզ. արձակուրդ գնացել է մեկ այլ տեղ աշխատելու ժամանակ/՝ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից կարո՞ղ է զրկվել Ա/Ձ ունենալու պատճառով: Նշեմ, որ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրոձեռնարկություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր: Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք բարդ ծննդաբերությունից հետո ավելանում է ևս 14 օր

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ պարզաբանեք օրենքով՝ երեխաս ծնվել է մահացած, կեսարյան հատումով ստացել եմ նախա և հետ ծննդյան ա/թ և գումարը: Ինձ կեսարյան հատման համար Ա/Թ 14 օր չի հասնու՞մ /բարդ ծննդաբերությունից հետո ֆիզ. արձակուրդին ավելանում է ևս 15 օր (140 155)/: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի. Բարև Ձեզ: Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ուղղել հաշվետվությունը

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Արձակուրդայինը և աշխատավարձը միասին կազմել է 500 000 և ավել գումար, բայց դրոշմ. սխալմամբ պահվել է 7 000 դրամ, 8 500-ի փոխարեն: ՊԵԿ ներկայացվող հաշվետվության մեջ ինչպե՞ս ուղղել սա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անահիտ. Բարև Ձեզ։ Միկրոյի ոլորտում դրոշմանիշային վճարն 2021թ-ից ի՞նչ փոփոխություններ ունի։ Եվ սոց. վճարի համար որևէ հայտարարություն կամ հաշվետվություն հանձնվու՞մ է՝ տարվա կամ ամիսների կտրվածքով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս. Բարև Ձեզ: Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Kristine. Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել /նախագիծ/ ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, որի փաթեթը ամբողջական լինելու համար տվյալ կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից /որը աշխատում է ՇՀ դաշտում/ գնում է ծառայություն՝ ինժիներական մասի նախագծում, որի համար պետք է պայմանագիր կնքվի ինժիներական մասը կատարելու համար տվյալ գործի համար։ Հարց՝ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել ՇՀ հարկով աշխատող կազմակերպության հետ։ Նախապես շնորհակալություն։