Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, դպրոցը 6 օրյա գրաֆիկով է աշխատում և մարտ ամսին 26 աշխատանքային օր է. ուսուցիչը 6 օր բյուլետենում է եղել և վճարվել 6 օրվա համար: Հիմա ես պետք է ամսվա աշխատավարձը բաժանե՞մ 26-ի անգամ 20՝ վճարե՞մ 20 օրվա աշխատավարձ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հյուրանոցային ծառայությունները կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատողների թիվը

Մարի. Ձեռնարկության աշխատողների թվաքանակը 1-ին տարում կազմել է 55 մարդ, որի 0,3 մասը հաստատուն կազմի աշխատողներ են: Նույն տեխնիկայի ու տեխնոլոգիայի պայմաններում արտադրության ծավալները 2-րդ տարում կավելանան 30 տոկոսով: Այդ դեպքում, որքա՞ն կկազմի աշխատողների թիվը: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդնիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ: Ես ապրում եմ քաղաք Գավառի Հացառատ թաղամասում, բայց մինչև նոյեմբերի սկիզբը եղել եմ գյուղի բնակիչ: Հիմա երեխաս 2 ամսականից ավել է: Ուզում եմ իմանալ, ես կարող եմ մինչև 2 տարեկանի նպաստ ստանալ: Ես և ամուսինս չենք աշխատում: Խնդրում եմ հստակ պատասխան տվեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Եթե ըստ 124 հոդվածի զինղեկը զինվորական ծառայության մեջ է արձակուրդի ժամանակ՝ այդ ամիսները միջինը հաշվարկելուց պե՞տք է ընդգրկել 195 հոդվածով, ասում է՝ ոչ։ Այսինքն, որպես արձակուրդի օր պե՞տք է հաշվել 165 հոդվածի համաձայն, բայց ամիս՝ ոչ։ Կպարզաբանե՞ք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արփինե. Աշխատակցին նշանակվել է մայրության նպաստ՝ 09.03.21թ-ից, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 02.07.20թ-ին, քանի որ 12 ամիս չի ձևավորվում ըստ օրենքի հաշվի ենք առնում նաև հաշվարկային ժամանկահատվածում այլ գործատուի կողմից վճարված եկամուտը անկախ աշխատանքային հարաբերությունների ավարտից: 03, 04, 05 ամիսներին ստացել է եկամուտ, սակայն 03 ամսին աշխատել է համատեղությամբ և 2 գործատուների կողմից է ստացել եկամուտ, բայց ըստ օրենքի նույն ամսվա համար միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտը կարո՞ղ ենք հաշվի առնել չէ, և հաշվարկին 03 ամսվա միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտն եմ հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցելու վերաբերյալ

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ միկրոձեռնարկատիրոջ համար նոր գործունեություն գրանցելու և աշխատող գրանցելու համար ո՞ր հաշվետվության ձևերից եմ օգտվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մելինե. Բարև ձեզ: Եթե անաշխատունակության նպաստի ժամանակ 12 ամիսները չեն ձևավորվում, կարո՞ղ ենք վերցնել նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները, և ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի, թե՞ ամիսների քանակի վրա:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Քնարիկ Ներկարարյան

Անուն, Ազգանուն՝ Քնարիկ Ներկարարյան Էլ. փոստ՝ nknarik շնիկ mail.ru Հեռախոս՝ 077934474 Պաշտոն՝ ՄՌԿ մասնագետ, հաշվապահ, հաշվետար Բովանդակություն՝ Ավարտել եմ ՀՊՏՀ (բակալավր), ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա (մագիստրատուրա)՝ բիզնես կառավարում մասնագիտությամբ, անցել եմ հաշվապահական դասընթացներ "BAC" հաշվապահական կենտրոնում: Ունեմ 3 տարվա հաշվետար-օգնականի աշխատանքային փորձ "Վեոլիա Ջուր" ՓԲԸ-ում, անցել եմ արտադրական պրակտիկա "Պռոշյանի կոնյակի գործարան" ՍՊԸ-ում, փորձնակ-պրակտիկանտ՝ Կենտրոն համայնքի թաղապետարանում: Ցանկալի աշխատավարձ՝ 180 000 դրամից սկսած Այլ նշումներ՝ Տիրապետում եմ՝ ՀԾ հաշվապահ 7.0, e-invoicing, tax-service, Doc ներքին փաստաթղթաշրջանառություն, MS word, MS excel, MS PowerPoint, MS Access, e-mail ծրագրերին: Տիրապետում եմ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մինչև ե՞րբ կարող է ֆիզ. անձը հարկը վճարել

Mariam. Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ընկերության հետ պայմանագիր է կնքել դեկտեմբերին, աշխատավարձը ստացել է հունվարին, մինչև ե՞րբ կարող է ֆիզ. անձը հարկը վճարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպությունների հետ կապված

Արփինե. Բարև ձեզ: Կարո՞ղ են արդյոք 2 տարբեր գործունեությամբ և տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող Անհատ ձեռնարկատերերը համարվել փոխկապակցված, եթե որպես Ա/Ձ գրանցված անձինք ունեն նույն գրանցման հասցեն, սակայն բնակությանը տարբեր է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել երեխայի խնամքի նպաստից

Տաթև. Հարցս պահումների վերաբերյալ է։ Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել մայրության նպաստից և երեխայի խնամքի նպաստից, եթե չկատարված վարկային պարտականությունների պատճառով ԴԱՀԿ-ում են հայտնվել բանկային պարտավորություններս։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակցին սխալ աշխատավարձ է փոխանցվել

Անի. Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը

Անի. Հարգելի հաշվապահներ, կիսատ ամսվա դեպքում արձակուրդային հաշվարկին չի մասնակցում, բայց կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում

Մարա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրները: 1. Կազմակերպության համախառն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմում է 9,5 մլն դրամ, շահութահարկի դրույքաչափը՝ 20%։ Հաշվել զուտ շահույթը։
  1. Ձեռնարկության ընդհանուր ծախսերն ըստ պլանի 1-ին տարում կկազմեն 50 000 հազ. դրամ, որից 0,3 մասը կկազմեն հաստատուն ծախսերը։ Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եռամսյակային հաշվետվության վերաբերյալ

Gayane. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործում է միկրոյով, լավաշի արտադրություն է: Եռամսյակային հաշվետվություն ներկայացնում է 215 ձև՞ը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ

Gayane. Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե. Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար. 1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ: 2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ: 3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների: 4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վճարված շահաբաժնի հետ կապված

Alina. Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք՝ ասեք, 2020թ. համար ստացած շահաբաժիններից, որը վճարվել է 2021թ. մարտ ամսին, եկամտային հարկը ի՞նչ տոկոսադրույք է: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս

Կազմակերպությունը կաթսայատան ընթացիկ սպասարկման համար ծառայություն մատուցող կազմակերպությանը վճարել է ամբողջ գումարը, սակայն տվյալ կազմակերպությունն այդպես էլ հաշիվ դուրս չի գրել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը փոխել է նույնականացման քարտը

Սուրեն. Բարև ձեզ, Ա/Ձ գրանցելուց մի քանի օր անց (Ա/Ձ փաստաթղթում նշված է id card - ի սերական համրը) PIN և PUK կոդերի չլինելու պատճառով դիմել եմ անձնագրային բաժանմունք նոր id card ստանալու համար, որպեսզի կարողանամ ակտիվացնել էլ․ ստորագրություն, և հիմա ՊԵԿ -ին 20 օրյա ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Էլեկտրոնային հաշվետվություն պետք է ներկայացնեմ, և ստացվում է, որ նոր id card -իս սերիական համարը տարբերվում է Ա/Ձ - փաստաթղթում նշված նախքին id card -ի սերիական համարից։ Հարցս հետևյալն է, դա կարո՞ղ է համարվի սխալ և հաշվետվությունը չնդունվի, քանի որ id card -ի տարբեր սերիական համարներ են երևալու և ի՞նչ անել եթե դա սխալ է դիտարկվելու, 20 օրյա ժամկետի ավարտին մնացել է 10 օր, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ ձեռքբերումների սահմանափակումներ

Քրիստինե. Կանխիկ գնումների թույլատրելի 3 000 000 դրամի մեջ մտնու՞մ է հումք նյութի ձեռքբերումը, իսկ վարձակալական վճարները ներառվու՞մ են այդ գումարի մեջ, էլի կանխիկ է տրվել՝ հանձնման-ընդունման ակտով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Քրիստինե. Խնդրում եմ ասեք` շահութահարկում ծախսերի մեջ ներառվու՞մ է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, թե՞ միայն մաքուր աշխատավարձը: Շահութահարկի եռամսյակային կանխավճարները համարվու՞մ են ծախս, այսինքն՝ ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում

Sofya. Բարև Ձեզ: Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ: Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե. ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն: 2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել: 2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/: Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին: Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը: 2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Աշխեն. Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ "Մուտքագրեք" հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Լոլիտա. Բարև Ձեզ: Ես 25 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, աշխատում եմ դպրոցում, 6 օրյա ռեժիմով ստանում եմ 124 000 մաքուր աշխատավարձ, այսօրվանից 14 օրով բացել եմ բյուլետեն, ուզում եմ իմանալ ինչքա՞ն գումար կստանամ /25.03.21-07.04.21/:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկում 8-րդ աղյուսակի վերաբերյալ

Արմեն. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք պարտադիր է շահութահարկի հաշվարկում 8-րդ աղյուսակի լրացումը: Ի՞նչ հետևանքներ կլինեն չլրացման դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն աշխատավարձ պետք է հաշվարկել կիսատ ամսվա համար

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը աշխատել է փետրվար ամսին 12 օր, 92 000 դրամ աշխատավարձի դեպքում 12 օրվա համար որքա՞ն աշխատավարձ պետք է հաշվարկվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ՔՈՎԻԴ-ի պատճառով ուսուցչի համար բացված անաշխատունակության թերթիկի աշխատավարձի չափը ինչպե՞ս է հաշվարկվում, երբ նրան փոխարինել են, իսկ այդ ընթացքում դասերի մի մասը եղել է օնլայն: Փոխարինող ուսուցիչն էլ պե՞տք է վարձատրվի այդ գումարից /ընդհանուր օրերը 02.03-22.03/:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը

Hayk. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է կնքել համաձայնագիր ժ/պ նշանակման դեպքում

Ani. Բարև Ձեզ: Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:
Գտնել աշխատանք

#գործկա ADOR Factory ընկերությունում

Ընկերություն՝ ADOR Factory Հասցե՝ Երևան, Արցախի 73 Հեռախոս՝ 043611110 Էլ․ փոստ․՝ hr շնիկ ador.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն աշխատանքի է հրավիրում 1C ծրագրի իմացությամբ հաշվետար։ Հիմնական պարտականություններ՝ ✔ Ապրանքների մուտքագրում և ելքագրում ծրագիր ✔ Պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում ✔ Ապառիկի ձևակերպում ✔ Արտադրանքի փուլերի կատարում ✔ Ինքնարժեքի հաշվարկում։ Հիմնական պահանջներ` ✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում ✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է) ✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ ✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն ✔ Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում։ Մեզ մոտ աշխատելու առավելությունները՝ ✅ Ֆինանսական ոլորտում կարիերայի աճի մեծ հնարավորություն ✅ Շարունակական ուսուցում ✅ Մրցակցային աշխատավարձ և շարունակական բարձրացում ✅ Քիչ հանդիպող և տարբերվող թիմ🙃 ✅ Առողջ աշխատանքային միջավայր ✅ 🍏☕🥃🥦 Աշխատավարձ՝ 150 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00 - 18:00-ն, շաբաթ՝ 09։00 - 14։00: 📍Հասցե՝ Արցախի 73 /Էրեբունի համայնք/: Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr շնիկ ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը: 📞 Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 043611110 հեռախոսահամարով: Մանրամասներ կարող եք գտնել այստեղ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել դրոշմանիշային վճար

Արամ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է շրջանառության հարկով, սակայն եկամուտը 0 է: Ըստ դրոշմանիշային օրենքի նոր փոփոխության արդյո՞ք պետք է վճարի դրոշմանիշային վճար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Անուշ․ Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Զինղեկը գնացել է զորավարժանքի

Անի․ Բարև Ձեզ։ Դպրոցի զինղեկը գնացել է զորավարժանքի, հիմա ցանկանում եմ իմանալ օրենքի ո՞ր հոդվածներով պետք է կարգավորվի իր բացակայությունը, և այդ ժամանակ վարձատրվու՞մ է զինղեկը։