Author: Accountant.am

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը

Սյուզաննա. Բարև Ձեզ: Խմդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 21.07.2020թ.-ին և հաշվառումից հանվել է 21.08.2020թ.-ին։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարիք կար որևէ հաշվետվություն հանձնելու, թե եթե որևէ գործունեություն չի ծավալել կարիք չկար։ Եվ երկրորդ հարցս, հիմա ԱՁ-ն ցանկանում է նորից սկսել իր գործունեությունը, ինչպե՞ս ճիշտ կլինի՝ լուծարած ԱՁ-ն վերաբացել, թե՞ նորը բացել, քանի որ ԱՁ-ն ցանկանում է աշխատել շրջանառության հարկով։ Կնախավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անուշ. Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում շարունակական բյուլետենի հաշվարկը

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ՝ աղյուսակ 8

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է շահութահարկի հաշվարկի աղյուսակ 8-ին: Կրեդիտորական պարտք բյուջեին բաժնում ԱԱՀ-ի գծով պարտքի թիվը պետք է գրել դեկտեմբեր ամիսը ներառյալ, թե՞ ոչ: Փաստացի հաշվարկը ներկայացվել է 2021թ. հունվարի 2-ին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:
Գտնել աշխատանք

#գործկա Լ.Ա. Պլաստ ընկերությունում

Ընկերություն՝ Լ.Ա. Պլաստ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան,համայնք Մալաթիա-Սեբաստիա, Օհանովի 15/1 Հեռախոս՝ +37496404008 +37495504008 Էլ․ փոստ՝ varduhi4008 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ՝ արտադրության և առևտրի ոլորտներում։ Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը փնտրում է փորձառու Գլխավոր Հաշվապաի, ով կիրականացնի կազմակերպության հաշվապահական հաշվառման գործընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների ասոցիացիայի կողմից շնորհված հաշվապահների որակավորման (լիցենզիայի) առկայությունը պարտադիր է։ Պահանջներ՝ • Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների ասոցիացիայի կողմից շնորհված հաշվապահների որակավորման (լիցենզիայի) առկայությունը պարտադիր է։ • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն • ՀԾ ծրագրի իմացություն • E-invoicing • Тaxsservice.am • MS offise իմացություն • Բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում • Դրամարկղի գրքի վարում • Պահեստի շարժի ձևակերպումների իրականացում • ԱԱՀ –ի հաշվարկի կազմանը մասնակցություն • Գործընկերների մնացորդների ճշտում • Տնտեսական գործառնությունների գրանցում,հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում • Աշխատավարձերի, նպաստների և այլ հատուցումների հաշվարկի իրականացում և փաստաթղթերի կազմում • Հարկերի, տուրքերի և այլ վճարումների հաշվարկման և փոխանցման հետ կապված գործառույթների իրականացում • Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծությունների իրականացման աշխատանքաներին մասնակցություն • Հաշվարկների,հայտարարագրերի, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում, գլխավոր հաշվապահի հաստատմանը, վերջիններիս հանձնում է համապատասխան մարմիններ • Լեզուների իմացությունը ցանկալի է (ռուսերեն) • Պաշտոնեական պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հավաբուծությամբ զբաղվելու համար

Ալֆրեդ. Կասե՞ք, եթե որոշել եմ հավի ճուտ պահել, հետո մեկ ամսականում վաճառել ռեստորաններին, հետո նորից գնել, ապա այս հավաբուծության ծրագրի համար գրանցում պե՞տք է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սուրճի ապարատ տեղադրելու համար

Մարիետա. Կարող եք հուշել՝ սուրճի ապարատ տեղադրելու համար հարկային տեսանկյունից ինչպե՞ս է ճիշտ աշխատել, որպեսզի պետությանը քիչ գումար վճարեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդի կետ բացելու համար

Sara. Բարև Ձեզ: Օֆիսում սննդի կետ բացելու համար (միայն պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում): Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է օգտվել ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից

Լուսինե. Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետ գնալու վերաբերյալ

Հեղինե. Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ "ուղարկելու" դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կիմա. 1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում: 2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում: 3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում: 4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր

Մանե. Բարև Ձեզ: Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակ

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշել՝ կա՞ արդյոք 2020 թվականի ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակը և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ փատաթղթեր են անհրաժեշտ ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների համար

Anahit. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԾ-ի հետ կապված

Anahit. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09.1.1, 23.2, 23.18, 23.23, 25, 26, 28, 44.1, 44.8, 46.9։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից

Անուշ. Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:
Accountant.am
ՆորություններՏեսանյութեր

Հարցազրույց՝ ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների շուրջ

🌐Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը նախորդ տարվա հունվարի 1-ից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: 🔹Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության գործիք է, որի նպատակն է պայքարել փոխկապակցված անձանց միջոցով իրականացվող հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժին առնչվող դեպքերի դեմ։ 🔹Պետական եկամուտների կոմիտեն վերջին երեք տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։ 🎙ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների շուրջ խոսել է ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ

Հասմիկ. Բարև Ձեզ: Եթե ունեք արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ ու թեստեր՝ ուղարկեք hasmik_sahakyan_01 շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին։ Անչափ շնորհակալ կլինեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Qnarik. Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հաշվարկ

Անուշ. Բարև Ձեզ: Կասեք՝ հիվանդության թերթիկ /բյուլետեն/ հաշվարկելիս կարո՞ղ ենք 12 ամիս հետ չգնալ, քանի որ մենք վարձատրվում ենք նվազագույնով՝ 68 000 դրամ /92 700/, վերցնել հենց 92 700 դրամ բյուլետեն հաշվելիս: Եթե օրենքի հղում կա՝ կասե՞ք:
Գտնել աշխատանք

#գործկա Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունում

Ընկերություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն Հասցե՝ ք. Երևան Հեռախոս՝ 091280457 Էլ. փոստ՝ accountingimprovementllc շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունը փնտրում է իր կողմից սպասարկվող ընկերությունում արական սեռի սկսնակ հաշվետարի ներկայացուցչի, ում գործառույթների թվում են մասնավորապես. 1. Ոչ հարկային հաշվառման վարում, 2. Հաշվապահության վարում ՀԾ հաշվապահ ծրագրի միջոցով, 3. Երրորդ երկրի ներմուծման հաշվառում, 4. Պաշարների պարբերական հաշվառում և փաստացի մնացորդի հետ համադրելիության ապահովում, 5. Հաշիվների դուրսգրում e-invoicing համակարգով, մանրածախ իրացման հաշվառում, 6. Դրամարկղային գործառնությունների և բանկային գործարքների իրականացում, 7. Գործընկերների մնացորդների պարբերական հաշվառում, 8. Այլ գործառույթների իրականացում՝ ըստ անհրաժեշտության։ Պահանջներ՝ 1. Word ու excel ծրագրերի բավարար իմացության, պարբերական կատարելագործում, 2. Նախաձեռնության ցուցաբերում, 3. Կատարված գործի նկատմամբ պատասխանատվության զգացում, 4. Խուճափի չմատնվելու հատկություն, 5. Ներքին հաշվետվությունների ներկայացում՝ շաբաթական կտրվածքով, հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության պատասխանատու անձին, 6. Ոչ ստանդարտ գործարքների մասով գործողություն կատարելիս անհապաղ քննարկում հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության պատասխանատու անձի հետ՝ նախքան դրանց կատարումը: Աշխատավարձ՝ Սկսած 60 000 դրամից Այլ նշումներ՝ Համապատասխան արական սեռի թեկնածուներին, ովքեր բավարարում են վերոնշյալ պայմաններին, ինչպես նաև համաձայն են առաջարկվող աշխատավարձի և առնվազն մեկամսյա փորձաշրջան անցնելու հետ, տրամաբանող են և աշխատասեր, խնդրում ենք զանգահարել հեռախոսահամարով կամ գրել accountingimprovementllc շնիկ mail.ru էլ. հասցեին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է ատամնաբույժին կես դրույքով ընդունել աշխատանքի

Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Արմինե. Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար: Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ա/Ձ մատուցում է ՍՄՄ ծառայություններ

Անի. Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։ Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման հրամանի լրացման վերաբերյալ

Ruzanna. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային հրամաններում (աշխատանքի ընդունման ժամանակ), պարտադի՞ր է նշել հիմքերը, այսինքն՝ հոդգածները: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրանցման հայտը սխալ է լրացվել

Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում ամսական նպաստի չափը

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվով մուտք անել պահեստ

Կարինե․ Հարգելիներ, խնդրում եմ օգնել․ ԵՏՄ ներմուծման ժամանակ, եթե հաշիվ-ֆակտուրայի ամսաթիվը մարտի 7-ն է, ՀՀ սահմանի հատման ամսաթիվը ապրիլի 7-ը, ապա պահեստ մուտք ենք անում ո՞ր ամսաթվով։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Աննա. Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության ձև

Մարինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հարկ վճարողների կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը 2008թ. 15-ն ձևն է գործու՞մ, թե՞ 2017թ.-ի 193-ն է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար

Արսեն. Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ, դասակարգիչը M69.20.0 պահանջում է լիցենզիա, բայց Լիցենզավորման մասին օրենքում չգտա անհրաժեշտ լիցենզիան: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի Ա/Ձ

Մարետա. 1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա: 2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք կրեդիտորական պարտք ունենալու դեպքում պետք է ստեղծել պահուստ

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք օրենքը պահանջում է կրեդիտորական պարտք (ոչ ժամկետանց) ունենալու դեպքում ստեղծել պահուստ։ Եթե այո, խնդրում եմ տալ հղում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վերաբերյալ

Սարգիս.   Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն: