Author: Accountant.am

Գտնել աշխատանք

#գործկա Գրոսմեյստեր ՍՊԸ-ում

Ընկերություն` Գրոսմեյստեր ՍՊԸ Հասցե` ք. Երևան, Ադմիրալ Իսակով 48/1 հարևանությամբ Հեռախոս՝ 077215999 Էլ. փոստ՝ info շնիկ grossmeister.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծում, մանրամեծածախ վաճառք 2 հասցեներից, ԱԱՀ վճարող, 25 աշխատող Պահանջներ՝ - Աշխատանքային փորձ - 1C 8,3 և ՀԾ լավ իմացություն - Ռուսերեն լեզվի իմացություն Աշխատավարձ՝ 300 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխ. ժամեր 9:00-18:00, հանգստյան օրը կիրակի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կուտակված արձակուրդի օրերի վրա գումարվում է աշխատած կես ամիսը

Անուշ. Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ

Նունե.   Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կլինի ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը

Մարիամ. Կխնդրեի օգնել լուծել խնդիրները։ 1. Մասնագիտացման արդյունքում ձեռնարկության մեկ միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերը 110 ռուբլուց դարձել է 90 ռուբլի, իսկ տրանսպորտաինը՝ 5-ից դարձել է 6 ռուբլի։ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի։ Որոշել տարեկան տնտեսման չափը, եթե իրացվել է 60 հազ. արտադրանք։ 2. Հաշվարկել ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, եթե ձեռնարկությունը ձեռք է բերել 36 մլն դրամ արժողությամբ հիմնական արտադրական ֆոնդ, 6 տարի ծառայողական ժամկետով։ Հաշվարկել տարիների թիվը՝ գծային եղանակով։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու է հաջորդ տարի

Մելինե.
Երբ ՍՊԸ տնօրենն անձամբ է վարում իր հաշվապահությունը մուտքի և ելքի փաստաթղթերում (մուտքի, ելքի օրդերներ) գլխավոր հաշվապահի, գանձապահի փոխարեն էլ՞ պետք է ստորագրի, թե՞ միայն կազմակերպության ղեկավարի տեղը։ Եվ եթե տարվա վերջում շահաբաժիններ չի հայտարարվել և չի վճարվել, դրամարկղի մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու՞ է հաջորդ տարի, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ ժամավարձով աշխատանքի դեպքում

Ելենա. Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ներմուծել է ապրանքներ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատեր ԱՁ ներմուծել է ապրանքներ այդ հարկային դաշտում և վաճառել դրանք շրջանառության հարկի համակարգում։ Այդ դեպքում անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարելի՞ է նվազեցնել, և խնդրում եմ օրենքի հղում տվեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արձակուրդի հրամանում պարտադիր է նշել ժամանակահատված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արձակուրդի հրամաններում պարտադի՞ր է նշել այն ժամանակահատվածը, որի համար տրվում է արձակուրդը, օրինակ՝ 01.04.2020թ. մինչև 01.04.2021թ. ժամանակահատվածի համար տրամադրել 20 աշխատանքային օր և այլն։ Եվ եթե հաստատված ձև կա, խնդրում եմ ուղարկել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպվի ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը

Եթե կնքվել է քաղիրավական պայմանագիր, հաշվապահական ձևակերպումներ կատարելիս, ինչպե՞ս պիտի ձևակերպվի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստագետի ստացած եկամտի հարկման առանձնահատկություններ

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս են հարկվում ստեղծագործութան հեղինակները արվեստի գործ ստեղծելու պատվերի համար: Օրինակ՝ նկարը կամ քանդակը ստեղծող արվեստագետի ստացած եկամուտը հարկման ենթակա է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում

Sona Asatryan. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում և պատրաստվում եմ գնալ 2-րդ ֆիզարձակուրդ: Կարո՞ղ եմ իմանալ, որքա՞ն գումար եմ ստանալու 140 օրվա համար: Մաքուր աշխատավարձիս չափը 130 000 դրամ է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամի մածուկների արտադրությամբ զբաղվելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Վիկտորյա. Եթե աշխատողը ամսվա մի մասը բյուլետենում է եղել՝ այդ ամսվա եկամուտը գումարվու՞մ է ընդհանուր եկամտին միջին ամսական եկամուտ հաշվելու համար:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լիլիթ Մաղաքյան

Անուն, Ազգանուն` Լիլիթ Մաղաքյան Էլ. փոստ` maghakyanlilit շնիկ gmail.com Հեռախոս՝ 099495515 Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշապահի կամ հաշվետարի աշխատանք, ցանկալի է Արմավիրի մարզում, բանկային ոլորտի հաշվապահ եմ։ Ցանկալի աշխատավարձ՝ 150 000 դրամ և ավել
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է քաղիրավական պայմանագրում նշել հստակ սահմանված գումար

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, աշխատելու է մոտ 5 ամիս, կարելի՞ է արդյոք վճարման կարգը կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար (նշեմ, որ ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով, այդ հաստիքը չունենալու պատճառով է կնքվել քաղիրավական պայմանագիրը):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Մելինե. Ողջույն։ Դրամարկղային գրքում յուրաքանչյուր տարի օրդերների համարակալումը պետք է սկսել մեկից, թե՞ կարելի է շարունակել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության վերաբերյալ

Կազմակերպությունը կարո՞ղ է վարել իր փաստաթղթաշրջանառությունը, փաստաթղթերի օրինակը վերցնելով ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 37-Ն հրամանում առկա ձևանմուշներից, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Կարինե. Ցանկանում եմ իմանալ` ինչպե՞ս է կատարվում աշխատավարձի հաշվարկը այն ամիսների համար, երբ աշխատողը ամսվա մի մասը գտնվում է արձակուրդում, իսկ մյուս մասը գտնվում է աշխատանքի: Ինձ հետաքրքրում է ոչ թե արձակուրդային օրերի, այլ հակառակը՝ աշխատած օրերի հաշվարկը, օրինակ՝ այն ամիսների համար երբ տոն օրեր կան, ինչպե՞ս են հաշվում աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար

Էմիլի. Բարև ձեզ: Մի խնդրանք ունեմ, կօգնե՞ք: Աշխատողը հունիսին գնում է արձակուրդ և ամսի 31-ին կստանա աշխատավարձ մայիսի և արձակուրդային՝ հուլիսի համար, 20 աշխատանքային օրվա համար: Կասե՞ք՝ դրոշմանիշային վճար պահվու՞մ է 5 500 դրամ, բայց հունիսի վերջում 2 աշխատանքային օր է մնում, ինչպե՞ս է պահվելու նրա դրոշմանիշայինը այդ երկու օրվա համար: Հիմնարկի հաշվին 1 500, թե՞ այդ 5 500, որ փոխանցվում է: Այլևս պե՞տք է փոխանցել այդ երկու օրվա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Լուսինե. Կներեք, ո՞վ ինձ կասի, եթե ես աշխատել եմ մարտի 9-ից դպրոցում, ստացել եմ մաքուր 80 հազար դրամ աշխատավարձ: Մոտ ինչքա՞ն արձակուրդայինի գումար կստանամ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հովհաննես. Բարր Ձեզ։ 10.01.2021թ.-ին հիմնադրվել է Սիգմա ՍՊԸ, հիմնադիրը կանոնադրական կապիտալում ներդրում է արել 50 000 դրամ կանխիկ գումար։ Ո՞ր հաշիվներն են ԴՏ ԿՏ-ում: Ընդհանուրի հաշիվները կասե՞ք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկ

Anahit. Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխ. Օ-ի 111 հոդվածում ասվում է, որ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս կողմերից մեկը պետք է ծանուցի մյուսին առնվազն տասն օր առաջ: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է և կողմերից ոչ մեկ մյուսին չի ծանուցել: Այս դեպքում ինչպե՞ս է լուծվում պայմանագիրը: Շնորհակալություն!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք աշխատողը վերադառնալ աշխատանքի դիմումի համաձայն

Լաուրա. Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խամքի համար տրամադրվող արձակուրդի մեջ, բայց երկու տարին լրանալուց հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի, կարելի՞ է աշխատողին հետ վերադարձնել աշխատանքի դիմումի համաձայն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ, կարելի՞ է նրա պաշտոնում ընդունել այլ աշխատողի, և եթե այո, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ հաշվանցել մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ը մարդատար ավտոմեքենա գնի կազմակերպությունից կամ լիզինգով, գնի մեջ մտնող ԱԱՀ հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Պատասխանը խնդրում եմ ուղարկել tamaragasparyan շնիկ yahoo.com հասցեով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գործունեություններն են իրականացվում արտոնագրային և հաստատագրված վճարներով

Դիանա. Բարև Ձեզ: Ներեցե՛ք, խնդրում եմ ներկայացնել ՀՀ օրենքը հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի մասին, ո՞ր գործունեություններն են իրականացվում արտոնագրով և հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև

Անի. Որտե՞ղ կարող եմ գտնել չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև: Նաև ի՞նչ օրենքի հիման վրա մանկական զարգացման կենտրոնը կարող է սոց. ցանցերում հրապարակել երեխաների նկարներ եւ հոլովակներ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար

Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ծախս ճանաչվում արձակուրդայինը

Ռազ․ Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։