Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Մելինե. Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Նաիրա Մարտիրոսյան. եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է կատարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Լուսինե. Բարև Ձեզ: 2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է: Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները: Սահմանված հաշվետվություններ ե՞ն. 1. Շրջ. հարկ - եռամսյակային 2. Շահութահարկ /240 ձև/ - տարեկան 3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ - տարեկան: Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս: Վճարումները համապատասխանաբար. 1. Ձևավորված շրջ.հարկ - եռամսյակ 2. Շահութահարկ - 8*5000 տարեկան, թե՞ ամսական 3. Եկամտային հարկ/սոց. հարկ - 8*5000 - տարեկան, թե՞ ամսական 4. Դրոշմանիշային վճա՞ր - 8*1300 Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողի համար հաշվարկում եմ միջին աշխատավարձ, ապա պարգևատրման գումարները ներառե՞մ ամբողջությամբ, թե՞ 1/12-ի չափով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա. Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Մելինե. Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել աշխատողի կուտակած արձակուրդի օրերը

Անի. Բարև ձեզ: Ասացեք, խնդրում եմ, օրենքի կետով՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելի արձակուրդային օրերը վեցօրյա գրաֆիկով աշխատող։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորման արժեքը

Ելենա. Տարվա սկզբի դրությամբ սարքավորումի հաշվեկշռային արժեքը կազմում էր 150 000 դրամ։ Տարվա ընթացքում սարքավորումը վաճառվել էր 26 000 դրամով, և օտարումից եկամուտը կազմել է 2 000 դրամ։ Մաշվածությունը հաշվարկվում է տարվա սկզբի հաշվեկշռային արժեքի 10 % դրույքաչափով։ Տարվա վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը կազմել է 145 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորումը: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Գայանե. Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Դայակ` պետության հաշվին ծրագրի վերաբերյալ

Խնթրում եմ կօգնեք՝ ԱՁ միկրոձեռնարկատեր է, այս պահին դադարեցված է և գտնվում ֆիզ. արձակուրդի մեջ, հունիսին լրանում է ժամկետը։ Լրանալուց հետո ուզում է աշխատել և օգտվել անձնական դայակ ծառայությունից, որի համար պետությունը տրամադրում է դայակի գումար։ Կասեք՝ ի՞նչ պետք է անի որպեսզի այդ գումարը տրամադրեն։ Պե՞տք է վերականգնի իր ԱՁ֊ն, թե՞ ուրիշ կազմակերպությունում պետք է գրանցվի որպես աշխատող։ Եվ ու՞մ պետք է դիմենք այդ հարցով սոցապ, թե՞ այլ տեղ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է դրոշմանիշային վճարը ճանաչել որպես ծախս

Ռոման․ Բարև ձեզ: Եթե աշխատակցի դրոշմանիշային վճարը վճարում է գործատուին հաշվին, թույլատրվու՞մ է արդյոք ծախս համարել շահութահարկի մասով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Hayk․ Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկի դաշտում, 2020թ. հունիսին շահաբաժին է հայտարարագրել, բայց այն վճարվել է մասամբ՝ դրամարկղում բավարար գումար չունենալու պատճառով: Հիմա մինչև 2021թ. հունիս ամիսը կարո՞ղ ենք մնացած չվճարված մասը վճարել: Եվ եթե չվճարենք, ապա ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի հիմնադրամը

Աննա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ հիմնադրամը միայն տարեկան հաշվետվություն է ներկայացնու՞մ, թե՞ նաև ամսական կամ եռամսյակային։ Գործում է սույն թվականի հունվարից, սակայն հաշվեհամարին փոխանցումներ սկսել են անել ապրիլին։ Տնօրենի հետ առայժմ աշխատանքային պայմանագիր կնքված չէ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով

Արփինե․ Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով, գործելու է շրջհարկի համակարգում (յուր․ եռամսյակ շրջանառության 5% + ԱՁ-ի համար 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ ամսական, դրոշմանիշային տարեկան, վարորդների մասով եկամտային հաշվարկներ ամսական)։ Բացի այս հարկերից ու հաշվետվություններից ի՞նչ քայլեր պետք է արվի, և ի՞նչ թույտվություններ են պետք մեքենաների մասով սահման հատելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Տերյան 1/1, Երևան, ՀՀ Հեռախոս՝ +37411222552 Էլ․ փոստ՝ info շնիկ tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու Աշխատանքի նկարագրություն՝ - Ուսումնասիրել հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերությունների բիզնես գործընթացներում առկա խնդիրները - Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրային լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիները - Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքները - Առաջադրել և ապա տեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացման տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումները։ Պահանջներ՝ - 1C և/կամ 1C ERP համակարգերի իմացություն, - Բարձրագույն կրթություն, - Ռուսերեն լեզվի լավ իմացություն, - Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու, հաշվապահ կամ հարակից ոլորտներում - Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ։ Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն info շնիկ tmlconsultant.com էլեկտորնային հասցեին: Հասցե՝ Տերյան 1/1-7, Երևան, ՀՀ Հեռ. 011222552
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ կարող է լինել նաև ՍՊԸ հիմնադիր

Սարգիս․ Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ ԱՁ-ով՝ շրջանառության հարկով։ Ունեմ երկու հարց՝ 1․ Կարո՞ղ եմ դառնալ ՍՊԸ հիմնադիր՝ միաժամանակ պահելով ԱՁ-ն։ Եթե այո, ԱՁ հարկատեսակը փոխվու՞մ է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունն ունի վնասված ապրանք

Գոհար Ազատյա․ Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն ունի վնասված ապրանք, որը պիտանի չէ օգտագործման։ ՈՒնենք գնորդ ով ցանկություն է հայտնել գնել այդ ապրանքը զեղչված գնով։ Հարց՝ քանի՞ տոկոս զեղչ կարող եմ կիրառել, որ հարկայինում հայտարարագիր չտամ։ Խնդրում եմ պատասխանը գրել gohar.azatyan.74 շնիկ mail.ru հասցեին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի ընդունման կարգ

Սոֆյա․ Քաղաքացիություն չունեցող անձն ունի ՀԾՀ և Ճամփորդական փաստաթուղթ։ Ի՞նչ կարգով է կատարվում նրան՝ աշխատանքի ընդունումը, արդո՞ք պետք է աշխատանքի թույլտվություն կամ ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս խզել քաղիրավական պայմանագիրը

Սոֆյա․ Բարև Ձեզ։ Քաղիրավական պայմանագրով ծառայություն մատուցող անձը լքել է երկիրը, և անհրաժեշտ է խզել պայմանագիրը և ազատել աշխատանքից։ Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, առանց վերջինիս ստորագրության աշխատանքից ազատելը և պայմանագիրը խզելը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցների վերագնահատում

Ալինա․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ նախապես շնորհակալություն։ Հիմա ինչպե՞ս են իրականացնում հիմնական միջոցների, անշարժ գույքի վերագնահատումը և ի՞նչ ձևակերպումներ են տալիս։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ ֆիզ․ անձից գնել է սարքավորում

Սյուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից գնել է սարք (станок) և հիմա ցանկանում է այն վաճառել։ Արդյո՞ք ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, և վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տևողություն

Սոֆյա․ Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, երբ աշխատաժամանակի տևողություն տողը մինչ այժմ լրացվել է 0: Ինչո՞վ առաջնորդվել այդ տողը ճիշտ լրացնելու համար: Լրացնելուց կարևո՞ր է պայմանագիրը քաղիրավական է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է վարձատրել փոխարինող աշխատակցին

Օլյա․ Բարև ձեզ։ Կազմակերպության գլխավոր հաշվապահը գտնվում է ֆիզ. արձակուրդում, նրա փոխարեն նշանակվել է այլ աշխատակից որպես ժ/պ։ Որքա՞ն պետք է վարձատրվի այդ աշխատակիցը, արդյո՞ք հավելավճար վճարելը կազմակերպության հայեցողությունն է։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անսարք հիմնական միջոցները դուրս գրելու համար

Hayk. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ-ն ցանկանում է դուրս գրել (դեն նետել) անսարք հիմնական միջոցներ և դրանց դետալները, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշմանդամության թոշակի հաշվարկ

Կիմա. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն կկազմի 13 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մարիա. Բարև Ձեզ: Եթե անձը աշխատում է 2 տեղ և անաշխատունակության թերթիկ ներկայացնում է մեկ աշխատավայր, իսկ երկրորդում ներկայացնում է տվյալ թերթիկի պատճենը՝ կնիքով, որ համապատասխանում է բնօրինակին։ Այդ երկրորդ տեղում էլ պե՞տք է հաշվարկել և վճարել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փայտե իրերի արտադրությամբ զբաղվելու համար

Սոֆյա. Բարև Ձեզ: ԱՁ-ն գրանցված է Երևան քաղաքում և զբաղվելու է փայտե իրերի արտադրությամբ /ձեռքի աշխատանք/: Վաճառքը կազմակերպելու է օնլայն ամբողջ Հայաստանի տարածքում՝ առաքումով: Ասացեք խնդրեմ՝ 1. Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն աշխատել միկրոյով: 2. Վաճառքը երկրից դուրս կազմակերպելու դեպքում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի: Շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Ալլա Պողոսյան

Անուն, Ազգանուն` Ալլա Պողոսյան Էլ. փոստ՝ all.poghosyan.98 շնիկ list.ru Հեռախոս՝ 055499559 Պաշտոն՝ Հաշվետար/օպերատոր Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվետարի աշխատանք (սկսնակ եմ): Ավարտել եմ հաշվապահական դասընթացներ: Սովորել եմ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ Կառավարում մասնագիտությամբ։ Տիրապետում եմ ՀԾ, е-invoicing ծրագրերին, Word, Excel: Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 դրամ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանների համարակալման վերաբերյալ

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կոսմետիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար

Անի. Ողջույն բոլորին։ Մի հարց, կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար, եթե որպես ՍՊԸ գրանցվի, և տարեկան շրջանառությունը 24 մլն չանցնի՝ կարո՞ղ է միկրոյի հարկման դաշում գործել։ Եթե այո, ինչքա՞ն են կազմելու հարկերը, իսկ եթե ոչ, ո՞ր հարկատեսակն է ձեռնտու՝ ԱԱՀ և եկամտահարկ, թե՞ շրջհարկ, եթե կազմակերպությունն ունենալու է 2 հիմնադիր և 1 աշխատող:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցիչների համար նախատեսված ամենամյա արձակուրդ

Անի. Բարև ձեզ: Ես մանկավարժ եմ։ Վճարովի ֆիզարձակուրդիս ժամկետը կլրանա մայիսի 10-ին, իսկ ինքս ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի հունիսի 15-ից: Արդյո՞ք կկարողանամ օգտվել վճարովի արձակուրդային աշխատավարձից։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Լիանա. Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս են հաշվում մինչև երեխայի 3 տարեկանը արձակուրդում գտնվող աշխատողի վերջնահաշվարկը, երբ հաստիքի կրճատում է եղել: Ասեմ, որ աշխատել է 6 ամիս, գնացել երեխայի խնամքի արձակուրդ ու մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նորից խնամքի արձակուրդ է գնացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով

Անի. Բարև ձեզ: Եթե ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով և կան աշխատողներ, որոնց հաստիքը 6 ամիս է նախատեսված, այդ դեպքում ընկերության արձակուրդների գրաֆիկում այդ աշխատողների անունները պե՞տք է, գրել թե՞ ոչ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչպես ձևակերպել դրամարկղի մուտքի անդորրագիրը

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 17.04.2021թ.-ին ծառայությունների մատուցման հաշիվ է դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ 31.05.2021: Վճարումը կատարվել է 17.04.2021թ.-ին, և տրվել դրամարկղի մուտքի օրդերի անդորրագիր: Հարց. ինչպե՞ս ձևակերպել վճարումը՝ ստացված կանխավճար, թե՞ դ. պարտքի մարում: