Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի վճարման վերաբերյալ

Ամալյա. Բարև Ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստում առաջին օրերի վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն եղե՞լ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական վճար

Մանե. Բարի օր: Ինձ կարո՞ղ եք օգնել բնապահպանական վճարի հետ կապված հետևյալ հարցում. եթե ֆիզիկական անձը 2019 թվականին ավտոմեքենայի համար վճարել է բնապահպանական հարկ և անցել է երկու տարի, 2-րդ տարվա համար նորի՞ց պետք է վճարվի, թե՞ այդ վճարածը հենց երկու տարիների համար էր:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Անահիտ

Անուն, Ազգանուն՝ Անահիտ Էլ. փոստ՝ anahit.acc1 շնիկ gmail.com Հեռախոս՝ 093114622 Պաշտոն՝ Հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտոր Բովանդակություն՝ Կվարեմ կազմակերպությունների, Ա/Ձ-ների հաշվապահություն: Կիրականացնեմ ներքին աուդիտի, հաշվապահության վերականգնման, ՀԾ-ի ներդրման աշխատանքներ: Ցանկալի աշխատավարձ՝ Կախված աշխատանքի ծավալից:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Օղու արտադրություն

Վարդուհի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոստային առաքմամբ ներմուծվել են գյուղատնտեսական սերմեր

Անի. Բարև ՁԵզ։ Ընկերությունը փոստային առաքմամբ ՌԴ-ից պատվիրել է գյուղատնտեսական սերմեր։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է արդյոք ներմուծման հայտարարագիր և հայտարարություն տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս աշխատում է համատեղությամբ ուսուցչուհի, 2 տեղում էլ 6 ամիս, որից մեկ ամիսը կիսատ ամիս է: Հիմա հաշվարկի համար կիսատ ամիսը ներառվու՞մ է, միջինի համար մյուս հիմնարկի աշխատավարձն է՞լ ներառել, նույն ժամանակաշրջանում է աշխատել և՛ մեզ մոտ, և՛ մյուս տեղը, և բաժանել 12-ի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշմանդամի եկամտային հարկը

Արտակ. Բարև ձեզ: Եթե աշխատողին ընդունում ենք որպես անվտանգության աշխատակից, ով նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է տվյալ աշխատակցին որպես արտոնությու՞ն, այսինքն՝ գործատուն իր եկամտահարկը ՊԵԿ չի՞ վճարում, այլ այն փոխանցվում է աշխատակցի աշխատավարձի քարտին, եթե այո, ապա խնդրում եմ, օրենքի հղումը կգրե՞ք: Առավել մանրամասն. հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի (կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ) համախառն աշխատավարձը կազմում է 108 974 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձը՝ 82 000 ՀՀ դրամ: Կա՞ արդյոք օրենքի կարգավորում, որ կազմակերպությունը աշխատակցի եկամտային հարկը վճարի ոչ թե պետությանը, այլ աշխատակցին (տվյալ դեպքում աշխատողը ստանա 108 974 ՀՀ դրամ 82 000 ՀՀ դրամի փոխարեն), և վճարված 108 974 ՀՀ դրամը աշխատակցին վճարելու դեպքում հավելյալ եկամտային հարկ չառաջանա։ Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ: ՀՀ տարածք գործուղման ժամանակ ի՞նչ փաստաթղթեր են կազմվում, ի՞նչ է անհրաժեշտ անել: Մեքենայի վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Օրապահիկ ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակի արձակուրդի հետ կապված

Հակոբ. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են ներառվում վերջնահաշվարկի ժամանակ

Անահիտ. Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, թե ինչպե՞ս և ո՞ր ամիսների միջինը պետք է վերցնեմ, եթե ուզում եմ վերջնահաշվարկ հաշվեմ աշխատակցին, որն ազատվել է աշխատանքից անմիջապես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո: Ազատվում է հուլիսին 2021թ., բայց ունի չօգտագործված արձակուրդ 2018թ.:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի օրեր

Դավիթ․ Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե նույն տարվա մեջ արձակուրդի մի մասը վերցրել եմ 5 օր, մյուս մասը՝ 10 օր, կարո՞ղ եմ մնացած օրերը վերցնել սկսած 2 օր, 3 օր, արդեն ինչքան ցանկանամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը մեկնում է արձակուրդ

Յանա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք։ Գործադիր տնօրենը պետք է գնա արձակուրդ։ Արդյո՞ք պետք է գրի դիմումը, և եթե այո, ապա ու՞մ անունով՝ ի՞ր, թե՞ հիմնադիրի։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել. 21.07.2021թ. վերադարձել եմ աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և 02.08.2021թ. պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել: Արդյո՞ք այս դեպքում կատարվելու է վերջնահաշվարկ և ի՞նչ կարգով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի ոլորտ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հավապահներ: Ռեստորանների մասին ի՞նչ նոր օրենք կամ նոր փոփոխություններ են եղել։ Եթե տեղյակ եք խնդրում եմ հավելյալ տեղեկատվություն տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը

Մարլենա. Հարգելի հաշվապահներ, Կխնդրեի օգնել կողմնորոշվել։ Աշխատել եմ կազմակերպությունում, ապա գնացել եմ ֆիզ. արձակուրդ։ 3 տարի մայրության արձակուրդի ժամկետը լրացել է հուլիս ամսին։ Կազմակերպությունը արդեն մի քանի ամիս է դադարեցրել է իր գործունեությունը։ Արձակուրդի ժամկետը լրանալուց հետո ես ազատման դիմում չեմ ներակայացրել, բայց որքան գիտեմ կազմակերպությունը ինձ չի ազատել ըստ 79 ձևի։ Կուզենայի ճշտել, այս դեպքում ես համարվում եմ ավտոմատ գործից ազատվա՞ծ, թե՞ շարունակում եմ մնալ տվյալ կազմակերպության աշխատող։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օտարերկրացին որպես տնօրեն

Ռուբ. Հարգելի հաշվապահներ, մինչև այժմ ՍՊԸ-ի գործերը վարել է հիմնադիր-տնօրենը, բայց հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել։ 1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ 2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում: 3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրոշմապիտակների հետ կապված խնդիր

Անի Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս

Պերճ․ Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Առողջության ապահովագրության վճարներ

Էլինա․ Հարգելի հաշվապահներ, հարցս 189 ձևում առողջության ապահովագրության վճարները ցույց տալու վերաբերյալ է։ 1․ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե 1 հոգու 1 ամսվա գումարը 22 000 է, ապա պիտի ցույց տամ 1․8 վանդակում 12 000 (10 000 գերազանցող մասը) 2․ հաշվետվության 2-րդ բաժնում եկամտի կոդերի մեջ կա 011 – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար, ի՞նչ եմ ցույց տալիս այդ տողում 3․ կազմակերպությունը ներառել է առողջության ապահովագրության ցուցակներում նաև որոշ աշխատողների բարեկամներին, ի՞նչպես եմ ցույց տալիս այդ գումարը և ճ՞իշտ եմ հասկանում, որ 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Արթուր. ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխ. հաշվապահը կարո՞ղ է կատարել գանձապահի պարտականություններ

Սուսաննա. Բարև ձեզ: Արդյոք գլխ.հաշվապաը կարո՞ղ է կատարել տնօրենի պարտականություններ: Գլխ. հաշվապահը կարո՞ղ է գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։ Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։ ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ. Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/: Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով: Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Դավիթ Կոլիկյան

Անուն, Ազգանուն` Դավիթ Կոլիկյան Էլ. փոստ` d.kolikyan շնիկ gmail.com Հեռախոս՝ 098534979 Պաշտոն՝ Կազմակերպության կրեդիտորական և դեբիտորական պարտքի հսկում՝ կամ խնդրահարույց վարկերի հետգանձման բաժին։ Բովանդակություն՝ Կազմակերպության կրեդիտորական և դեբիտորական պարտքի հսկում։ Դեղատների ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում և հավաքագրումների կատարում։ Իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բանակցությունների արդյունքում չհավաքագրած պարտքերի հավաքագրումները կատարվում են դատարանի միջնորդությամբ (փաթեթի ամբողջական կազմում տվյալ կազմակերպության ֆինանսական գործունեության վերաբերյալ մեր ընկերության համագործակցության շրջանակներում և հաշվետվությունների կազմում, փոխանցում իրավաբանական բաժին): Ցանկալի աշխատավարձ՝ 300 000 դրամ և ավելի
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է վճարել հարկերը

Անի. Բարև Ձեզ։ Արձակուրդայինը աշխատողին վճարում ենք երեք օր առաջ և հաշվեգրման մեթոդով արտացոլում հաշվետվության մեջ, իսկ հարկի վճարումը միանգամի՞ց, թե՞ ըստ ամիսների պետք է կատարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում համատիրությունը

Նարինե. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ համատիրությունը ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ է ուղարկում ՊԵԿ, թաղապետարան։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը

Դիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Դիանա Մամյան

Անուն, Ազգանուն՝ Դիանա Մամյան Էլ. փոստ՝ dinul.mam93 շնիկ gmail.com Հեռախոս՝ 091320200 Պաշտոն՝ Հաշվապահի օգնական, հաշվետար, անձնակազմի կառավարում (HR) Բովանդակություն՝ Ունեմ աշխատանքային փորձ կադրային ոլորտում սկսած 2014թ.-ից Ցանկալի աշխատավարձ՝ Սկսած 120 000 դրամից
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Էմիլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք օգնել բյուլետենի հաշվարկի հարցում. աշխատողը 06.07.2021-16.07.2021թթ. եղել է բյուլետենում, եթե դժվար չէ, խնդրեմ, հաշվարկի ձևը կուղարկե՞ք, ինչպե՞ս հաշվեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԾ-ում ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ գումարը պետք է մուտքագրել

Անի․ Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հիմնական միջոց ենք գնել հարկային հաշվով: Սարքավորման արժեքը 240 000 դր․ է, ներառյալ՝ ԱԱՀ: ՀԾ համակարգ մուտք անելիս հիմնական միջոցներ բաժնում ֆինանսական և հարկային հաշվառման դաշտերում ո՞ր թիվը պետք է մուտք անել՝ ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ: Ասեմ, որ taxservice համակարգից ներբեռնել եմ հաշիվը ՀԾ, ստացված հաշիվների մեջ ձևակերպել եմ պահեստի մուտք, տվել եմ ձևակերպումներ 1114-5215, 2261-5216: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Անուշ․ Բարև ձեզ։ Եթե ուսուցչուհին արձակուրդի ընթացքում իր դիմումի համաձային ազատվում է աշխատանքից, գումարի հետ պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համախառն եկամտից նվազեցում

Արտակ․ Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արձակուրդի արտացոլում հաշվետվության մեջ

Անի. Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է կատարվում հարկերի վճարումը, երբ բոլոր հարկերը բացի դրոշմանիշային վճարից, վճարում ենք միասնական հաշվին, ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև: Շնորհակալ եմ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նախատեսված արձակուրդից շուտ վերադառնալու դեպքում

Արմինե. Բարև Ձեզ: Եթե աշխատողին հուլիսի 13-ից 25 աշխատանքային օր ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և երեք օր առաջ վճարել: Աշխատողի համաձայնությամբ՝ 10 օր շուտ է ուզում վերադառնալ, ո՞նց պետք է կատարեմ չօգտագործած 10 օրերի վճարումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բացակայող աշխատակից

Աննա. Բարև ձեզ: Որքա՞ն ժամանակ կարող է գործատուն հրամանով չազատել բացակայող աշխատակցին։ Կա՞ արդյոք սահմանափակող ժամկետ, թե՞ կարելի է անորոշ ժամկետով աշխատատեղը պահպանել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետի հետ կապված

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։