Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Մարինե. Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակցված կերեր վաճառելու համար

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն, որը բանջարեղենի խանութ է, տեղափոխում է հասցեն և պետք է վաճառի համակցված կերեր: Ինչպե՞ս է դա արվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Գոռ Հովհաննիսյան

Անուն, Ազգանուն` Գոռ Հովհաննիսյան Էլ. փոստ` hovhannisyangor01 շնիկ gmail.com Հեռախոս` +37477631113 Պաշտոն` Հաշվապահ, հաշվետար Բովանդակություն` Փնտրում եմ հաշվետարի աշխատանք տնից աշխատելու համար՝ երեկոյան ժամերին։ Ունեմ 2 տարվա աշխատանքային փորձ։ Վարձատրության չափը կախված աշխատանքի ծավալներից։ Հարցերի դեպքում զանգահարեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատում

Աննա. Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել: Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման վայր

Արմեն. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 3-րդ երկրում գործող կազմակերպության պատվերով ԵԱՏՄ-ում գործող կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր է կնքում և ծառայության մատուցման գումար վերցնում։ Որտե՞ղ է համարվում ծառայության մատուցման վայրը։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լիլիթ Մակարյան

Անուն, Ազգանուն՝ Լիլիթ Մակարյան Էլ. փոստ՝ lilit.makarian շնիկ yandex.ru Հեռախոս՝ 094902888 Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ Բովանդակություն՝ 2010թ.-ից մինչև այսօր աշխատում եմ որպես գլխավոր հաշվապահ՝ հաշվապահական գրասենյակում: Աշխատում եմ ՀԾ 7 ծրագրով` մանրամեծածախ առևտուր, շրջանառության հարկով, շահութահարկով, ԱԱՀ-ով, հանրային սննդի ոլորտ, կատարում եմ ներմուծում, ԵՏՄ ներմուծում, կազմում, հաշվարկում, հանձնում եմ հարկային և վիճակագրական հաշվետվություններ: Կատարել եմ տուրիստական կազմակերպության հաշվապահություն, ունեմ թիմում աշխատելու 10 տարվա փորձ: Ցանկալի աշխատավարձ՝ Սկսած 250 000դր. աշխատավարձից
Accountant.am
Գտնել հաշվապահ

Արման

Անուն, Ազգանուն` Արման Էլ. փոստ` armanch շնիկ list.ru Հեռախոս` +37491554544 Պաշտոն` Գլխ. հաշվապահ Բովանդակություն` Փնտրում եմ ազատ գրաֆիկով գլխավոր հաշվապահի կամ հաշվապահի աշխատանք Ցանկալի աշխատավարձ` Կախված աշխատանքի ծավալից Այլ նշումներ` Ունեմ խոշոր կազմակերպություններում աշխատելու 18 տարվա աշխատանքային փորձ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Իր հաշվին արձակուրդ

Ռուզաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. իր հաշվին արձակուրդը օրացուցայի՞ն օրով է, թե՞ աշխատանքային օրով է նշվում։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ տարվա կտրվածքով հասնում է մինչև 60 օր։ Այսինքն՝ օրացուցայի՞ն օրով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՔԻՊ եկամտի արտացոլում

Նառա. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների եկամուտի գումարը եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացվում է հաշվեգրմա՞ն մեթոդով, թե՞ վճարման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակի բարձրացում

Արամ Հակոբյան. Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ շեմի գերազանցում

Անահիտ․ Հոկտեմբերի 30-ին ես գերազանցել եմ 115 000 000 շեմը, գերազանցող գումարը 2 միլիոնից ավել է։ Ես ո՞ր ամսից եմ դառնւմ ԱԱՀ վճարող և ի՞նչ եմ անելու հետո, քանի որ չեմ աշխատելու այդ ԱՁ-ով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունները ճանաչվել են փոխկապակցված

Արման․ Բարև Ձեզ։ Ընկերությունները ՊԵԿ նախագահի հրամանով ճանաչվել են փոխկապակցված։ Երբվանի՞ց պետք է դառնան ԱԱՀ վճարող և արդյո՞ք կարող են հաշվանցվել ստացված հաշիվները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատաժամանակ

Հայկուհի. Բարև Ձեզ։ Ընկերներ հարցս հետևյալն է՝ ունենք երկու հերթապահ-մեխանիկներ (վերելակների մասնագետներ), որոնց պայմանագրում աշխատանքային ժամերը նշված են 18։00-09։00-ն, աշխատանքը օրը մեջ, աշխատավարձն էլ ըստ հաստիքացուցակի՝ 97 000 դրամ։ Սակայն յուրաքանչյուր ամիս տաբելում նրանց համար հաշվակվում է 8 ժամ՝ ամեն օր, առանց հաշվի առնելու գիշերային աշխատաժամանակը։ Ինչպե՞ս կարգավորեմ խնդիրը՝ ըստ օրենքի, աշխատաժամանակի (գիշերային) և տաբելի հետ կապված։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տևողություն

Նանա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե մարդը հիվանդ է և պետ. աշխատող, որքա՞ն ժամանակ կարող է մնալ արձակուրդում (լուրջ հիվանդություն է, և պետք է հաշմանդամության կարգ ստանա)։ Օրենքով ե՞րբ է ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի սխալ

Նունե. Աշխատողի գրանցման հայտը լրացնելուց հետո նշում եղավ, որ հայտը լրացված է սխալներով, բայց որ սխալներով էլ ցույց չտվեց, և հայտը ստորագրելուց հետո էլ նշում է "սխալներով": Ինչ խնդիր կարող է առաջանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի ժամկետ

Լանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ ժամկետում են ներկայացվում գրանցման հայտերը նոր աշխատող ընդունելու, ինչպես նաև աշխատակցի տվյալների փոփոխության դեպքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

IT ոլորտում աշխատող կազմակերպություն

Նանո. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանի ամսաթիվ

Գայանե. Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխություն

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է մեծածախ և մանրածախ վաճառքով, պահեստից խանութ ապրանքները տեղափոխելիս ի՞նչ գնով է ճիշտ կատարել տեղափոխությունը, ինքնարժեքո՞վ, թե՞ վաճառքի գնով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացու գրանցում

Սյուզի. Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. "Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ": Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ-ից ներմուծում ֆիզ. անձի կողմից

Հայկ. Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ` ֆիզ անձի կողմից ՌԴ-ից անձնական օգտագործման ապրանք է ներմուծվել, գինը 26 100 ռուբլի, քաշը՝ 125 կգ: Հարկայինում ձեռք է բերել ՀՎՀՀ: Որո՞նք են հետագա քայլերը: Ի՞նչ հարկեր կառաջանան: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստորագրված հաշիվների չեղյալ հայտարարում

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձ

Մանե․ Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի վճարում

Ռուզաննա․ Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կարող եմ արձակուրդային գումարը վճարել ոչ թե 3 օր առաջ, այլ տվյալ ամսվա աշխատավարձի հետ միասին ամսվա վերջում՝ աշխատողի դիմումի համաձայն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվություն

Սուսաննա. Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փոփոխություն գրանցման հայտում

Դիաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողի պաշտոնի դրույթը փոփոխվել է սեպտեմբերին և փոփոխությունը հայտում կատարվի 3 ամիս հետո, սխալ է համարվում։ Տույժ տուգանք կա՞։ Կանխավ հայտնում եմ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գովազդային ծախսեր

Նանո. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գովազդային ծախսեր է կատարել, կասե՞ք` ինչ հարկ է գոյանալու այս պարագայում, և արդյո՞ք հնարավոր է հաշվանցել ԱԱՀ-ն ամբողջությամբ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ գործունեության վերսկսում

Սամվել. Բարև ձեզ: Ես ՀԿ ունեմ և գրանցելուց հետո ներկայացրել եմ հետևյալ հաշվետվությունները: Այս պահին գտնվում եմ դադարի մեջ, բայց ցանկանում եմ վերաբացել, կնշե՞ք` ինչ հաշիվներ պետք է ներկայացնեմ վերսկսելու և բանկային հաշիվ կամ քարտ բացելու համար: 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության 251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի ամսաթիվ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը հրաման է տվել հոկտեմբերի 27-ին, որ 28-ից գնումների համակարգող ենք ընդունում, ապա պայմանագիրը 27-ո՞վ պետք է անել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում ՌԴ-ից որպես ֆիզ. անձ

Ռոբերտ. Հարգելի հաշվապահներ, ՌԴ-ից որպես ֆիզ. անձ որևէ ապրանք ներմուծելու դեպքում արդյոք այդ ապրանքի համար պետք է վճարել մաքսատուրք և ԱԱՀ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Լիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարծում եմ՝ լսած կլինեք, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է հայտարարագիր ներկայացնեն, թե ով է տվյալ բիզնեսի իրական սեփականատերը։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպես է պետք սա հասկանալ, և լրացնել։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

244 ձևի ներկայացում միկրոձեռնարկատիրոջ կողմից

Մագդա. Հարգելի մասնագետներ, միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ-ն ներկայացնու՞մ է տարեկան 244 ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձ

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. անձը աշխատում է երկու տեղ, հիմա գտնվում է ֆիզ. արձակուրդում, և ֆիզ. արձակուրդը ավարտվում է 2021թ դեկտեմբերի 15-ին: Կարո՞ղ է աշխատողը հիմա դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդի համար միայն մեկ աշխատանքի տեղի համար մինչև ֆիզ. արձակուրդի ժամկետի ավարտը, իսկ մյուս վայրում գնալ աշխատանքի դեկտեմեբերի 15-ին: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ է այդ դեպքում ստանալ, եթե մի տեղում ձևակերպված է արձակուրդ, մյուս տեղում ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ դեբետային մնացորդ

Վահան. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը կուտակել է ԱԱՀ դեբետային մնացորդ ԱԱՀ զրոյական գործարքների հաշվին: Ինչպե՞ս է այդ գումարները ետ ստանալու կարգը: Նախապես շնորհակալություն: