
Քաղաքացիաիրավական պայմանագիր
Իրինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում:
Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդ
Հայկ.
Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ
Սոֆյա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. - 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:

Արձակուրդի վերաբերյալ
Բարև Ձեզ: Կասե՞ք` ՀՀ օրենքով քանի՞ պետական արձակուրդ կա և ո՞ր թվականներին (bank holdiay): Այդ վճարումները աշխատողներին ինչպե՞ս են լինում:
Շնորհակալ եմ:

Կրկնակի հարկում
Տիգրան.
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:

Էլեկտրոնային դրամարկղի գիրք
Անի.
Հաշվապահներ ջան, տեղյա՞կ եք` էլեկտրոնային գրանցած դրամարկղի գիրքը չենք կարո՞ղ էլ փոխել թղթային գրանցել:

Անշարժ գույքի նվիրատվության
Ջուլիա.
Բարև ձեզ: Որքա՞ն վարձաչափ է սահմանված անշարժ գույքի 1/10 բաժնեմասի նվիրատվության համար:

Հաշվի դուրսգրում ԼՂՀ կազմակերպությանը
Ռուզաննա.
Արցախին հաշիվ գրելու դեպքում կա՞ 5 օրինակ գրելու անհրաժեշտությունը: Օրենը գործու՞մ է հիմա:

Կարո՞ղ է գործատուն չընդունել անաշխատունակության թերթիկը
Աննա.
Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։
Շնորհակալ եմ:

Մանկապարտեզում տրվող ամանորյա արձակուրդ
Գևորգ.
Մանկապարտեզը դեկտեմբերի 27-ին երեխաներին տրամադրում է ամանորյա արձակուրդ: Ի՞նչ կարգով է վճարվում աշխատողների աշխատավարձը:

ԱԱՀ-ից ազատված գործարքներ
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Բժշկական ջերմաչափերը ԱԱՀ-ից ազատվա՞ծ են, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը կարո՞ղ է հաշվարկային հաշիվ դուրս գրել այդ ապրանքներով։
Կանխավ շնորհակալ եմ:

Անհուսալի դեբիտորական պարտք
Սեդա.
Բարև Ձեզ: Մեր ընկերությանը մի ընկերություն պարտք է, սակայն այդ ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ինչպե՞ս դուրս գրեմ այդ պարտքը: Ասեմ, որ պահուստային ֆոնդ չեմ ստեղծել:

#գործկա ԱԴՈՌ ընկերությունում


Հրամանագրքի վարման անհրաժեշտություն
Արմինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` հրամանագիրք վարելը ոչ պարտադիր դառնալու համար համապատասխան որոշումը:

Վերջնահաշվարկ
Արմեն.
Աշխատանքիս սկիզբ 20.04.2020թ. է, աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը տրված է 06.12.2021թ., հիմնավորումը` 113 հոդվածի 1-ի 3-րդ կետի։ Իմ մաքուր աշխատավարձս ողջ ընթացքում կազմել է 180 000դր.։ Աշխատանքի ողջ ժամանակահատվածում չեմ օգտվել արձակուրդի ամենամյա իրավունքից: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում։ Շնորհակալություն։

Տոնավաճառի գործունեություն
Անահիտ.
Տոնավաճառը ի՞նչ հաշվետվություններ է տալիս: Աշխատում է շրջանառության հարկով:

Անաշխատունակության թերթիկ
Լուսինե.
Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։

Վերջնահաշվարկ
Մարի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է 04.05.2021-ին` շաբաթական 6օրյա, սեպտեմբերից դարձել է 5օրյա, դեկտեմբերի 30-ով պետք է ազատենք: Խնդրեմ կասե՞ք` վերջնահաշվարկը 5օրյայի համար միջին օրականի համար միջին ամսակա՞նը պետք է բաժանեմ 21-ի, իսկ 6օրյաինը՝ 25-ի, թե՞ այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 6ամիս հետո նոր արձակուրդի իրավունք է ունենում չէ՞, իսկ այդ աշխատողը մինչ այդ աշխատել է 6օրյա:

Տարեկան շրջանառություն
Վարդան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից
Լիաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե վարձակալելու ենք գրասենյակային տարածք, և տարածքի սեփականատերը ոչ ռեզիդենտ ֆիզ. անձ է, որն ուղարկել է լիազորագիր: Հիմա վարձակալական պայմանագիր կազմելիս, լիազորվող անձի տվյալնե՞րը պետք է լրացնել պայմանագրում, թե՞ սեփականատիրոջ տվյալներըը։
Շնորհակալ եմ նախապես:

Աննա Հակոբյան
Անուն, Ազգանուն՝ Աննա Հակոբյան
Էլ. փոստ՝ annahak շնիկ mail.ru
Հեռախոս՝ 091918780
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք

ՀՀ ռեզիդենտ
Համիկ.
Բարև Ձեզ։ Կասե՞ք` խնդրում եմ, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա ուսանողները համավու՞մ են ՀՀ ռեզիդենտ, թե՞ ոչ, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք 183 օրից ավել բնակվում են ՀՀ-ում, թե՞ միայն դա բավարար չէ։

ԵՏՄ գործարքների դարան
Նելլի.
Բարև ձեզ: ԵՏՄ գործարքների դարանում հայտարարագիրը լրացնելուց հետո, հիմնավորման դիմումը ե՞րբ է ակտիվանում:
Շնորհակալություն

Բաշխում միասնական հաշվից
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել` որտեղի՞ց է կատարվում միասնական հաշվին փոխանցված եկ․ հարկի և սոց․ վճարի վերաբաշխումը։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Արա.
Բարև ձեզ։ Եթե ֆիզիկական անձից կատարվել են ապրանքների գնումներ` երկկողմանի գնման ակտերի միջոցով, ապա եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամանակ երկրորդ մասում, ո՞ր կոդը պետք է ընտրեմ «այլ եկամուտները», թե՞ պետք է ընտրեմ «չհիմնավորված վճարումները», բայց 20%-ը ձեռքով փոխեմ 10%-ի, քանի որ 150-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ մասի բոլոր վավերապայմանները պահպանված են։ Նշեմ, որ ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում։
Շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է գնալ ամենամյա աշխատանքային արձակուրդ 01.04.2018-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածի համար, բայց նա երեխայի խնամքի արձակուրդ գնացել է 11.03.2019թվականից: Նրան հասնու՞մ է 20 աշխ/օր հերթական արձակուրդ, թե՞ 19 աշխ/օր մինչև 11.03.2019թ.: Հրամանը ճիշտ ո՞նց ձևակերպեմ` 01.04.18-11.03.2019թ.- 19 աշ/օր, թե՞ 01.04.18-01.04.19թ. - 20 աշ/օր:

Արթուր
Անուն, Ազգանուն՝ Արթուր
Էլ. փոստ՝ a_ananyan շնիկ mail.ru
Հեռախոս՝ 091450371
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, տնտեսագետ, ֆինանսիստ
Բովանդակություն՝ Ունեմ խոշոր շինարարական կազմակերպության, ռեստորանի, հյուրանոցի, զբոսաշրջության ոլորտի, խանութների գլխավոր հաշվապահի երկար տարիների աշխատանքային փորձ, աշխատել եմ հարկային տեսչությունում՝ ստուգումների բաժնում: Այժմ հանդիսանում եմ մանրածախ առևտրի ցանցի գլխավոր հաշվապահ: Տիրապետում եմ ՀԾ-հաշվապահ, MS Office (Word, Excel) ծրագրերին:
Ցանկալի աշխատավարձ՝ Կախված է աշխատանքի բնույթից, ծավալից
Այլ նշումներ՝ Աշխատում եմ ազատ գրաֆիկով

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում
Ալինա.
Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։
Շնորակալություն

Պարգևավճար
Լիլիթ.
Բարև Ձեզ: Կներեք` պարգևավճարը կարո՞ղ է տրվել 1,5 դրույքի չափով:

ԱԱՀ-ի հաշվետվության վերջնաժամկետ
Աշոտ.
Մինչև ե՞րբ է ԱԱՀ-ի հաշվետվության ներկայացման ժամկետը:

Ներմուծում 3-րդ երկրից
Արթուր.
Բարև ձեզ: Ես Չինաստանից մեկ ստանոկի համար գնել եմ 2 կոմպլեկտ շարժիչներ, այսինքն` մեկ ստանոկի մասեր, ընդհանուր արժեքը 390դոլար: Այս դեպքում` ինչպե՞ս պետք է հաշվարկվի մաքսային վճարը:

Բնապահպանական հարկ
Ռոման.
Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձը ներմուծում է անվադողեր ԵՏՄ-ից, ԱԱՀ վճարելու պարտավորություն չունի, քանի որ չափաքանակը չի գերազանցել: Արդյո՞ք այս դեպքում բնապահպանական հարկի վճարելու պարտավորություն ունի, թե՞ ոչ:

Դրամարկղային գիրք
Լիլի.
Երկու հարց ունեմ. հանրային սնունդ կազմակերպող ՍՊԸ-ն միկրոյի դաշտում է աշխատում, դրամարկղի գիրք վարելը պարտադիր չէ՞: Հարկայինով բայց արդեն գրանցել են, իսկ եթե ունեմ, բայց չվարե՞մ:

Ա/Ձ և ինքնազբաղված անձի տարբերությունը
Տիգրան.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է ԱՁ-ի և ինքնազբաղվածի տարբերությունը, մասնավորապես հարկերը, և ՏՏ ոլորտի արտոնությունները, եթե պատրաստվում եմ աշխատել տնից` ֆրիլանս:

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ
Հայկ.
Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված.
1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին:
Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Շնորհակալություն:

Սոց. փաթեթի վերաբերյալ
Լալա.
Հարգելի ընկերներ, սոց. փաթեթի շահառուն, եթե ցանկանում է գումարը փոխանցել որպես երեխայի ուսման վարձ` ի՞նչ փաստաթղթավորման քայլեր պետք է կատարի։

ՀՄ դուրսգրում
Սեդա.
Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Արփինե Անաստասյան
Անուն, Ազգանուն` Արփինե Անաստասյան
Էլ. փոստ` arpine.anastasyan92 շնիկ gmail.com
Հեռախոս` 096070679
Պաշտոն` Սկսնակ հաշվետար/հաշվապահ
Բովանդակություն`
Կրթություն`
• 2009- 2014 ԵՊՀ Ֆակուլտետ՝ Տնտեսագիտություն մասնագիտություն՝ Կառավարում, Բակալավրիատի որակավորում
• 2014 սեպտեմբեր - Համակարգչային դասընթացներ
• 2015 մայիս - BMS,
• դասընթացներ
• 2021թվականի - Հաշվապահական դասընթացներ, ԱՁ
Լեզուների իմացություն`
• Հայերեն (գերազանց)
• Անգլերեն (լավ)
• Ռուսերեն (լավ)
Համակարգչային գիտելիքներ` ( MS Windows, MS Word, MS Excel, MS Access, PowerPoint, Internet Explorer,CorelDRAW, Adobe InDesign, Adobe Photoshop, 1C-8.3 ծրագրի գերազանց իմացություն, E-invoicing ծրագրի իմացություն, ՀԾ-Հաշվապահ 7 միջին մակարդակի, Taxservis.am:
Վերապատրաստումներ` Թեմա՝ Սոցիալ-դեմոկրատիա Վայր՝ Աղվերան Կազմակերիչ՝ Friedrich Ebert Founfation Վայր՝ Armenia Թեմա՝ Վերլուծություն շուկայում Արտադրական պրակտիկա ` 2014 թ. Կենտրոն 2014 թ. ՍՊԸ , մասնագիտությունը` տնտեսագետ:
Աշխատանքային փորձ`
• գանձապահ -2010-2011թթ.
• ադմինիստրատոր-մենեջեր-2011-2012թթ.
• հաշվապահ-գանձապահ-2012-2013թթ.
• ՍՊԸ Նոր Տուն խանութ սրահ ֆինանսիստ-հաշվապահ 2016-2021թթ.
Աշխատանքային հմտություններ՝
• Դրամարկղային գործառնությունների հաշվառման ոլորտում աշխատանքային փորձ
• Շինարարական ոլորտում աշխատանքային փորձ
• ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն
• Բանկային գործերի հաշվառում
• Բանկային ծրագրերի իմացություն,կապ բանկերի հետ,հաճախորդներին խորհրդատվություն
• ՀԴՄ շահագործման կանոնների իմացություն
• Թիմում աշխատելու կարողություն,կազմակերպչական հմտություններ,բարդ իրավիճակներում խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու ունակություն
• Գործուղումների ձևակերպում (դիմումներ)
• Ֆինանսական հաշվետվությունների կազմում(1C և Excel ծրագրերով) և վերահսկում
• Պայմանագրերի կազմում
• Կազմակերպությունների,Շինարարական ընկերություններ հետ աշխատանքային փորձ
• Ապրանքների շարժի վերահսկողություն,մուտքեր,ելքեր
• Շինանյութի առաքման բաժնի պատասխանատու
• E-invoicing ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
Նոր գիտելիքներ դասընթացի շրջանակներում ՝
• Հաշվապահական տարրեր և հաշվեկշռի կառուցվածքը
• Հաշվապահական հաշիվներ և դասեր
• Ակտիվ պասիվ և կապիտալ հասկացողություն
• Խնդիրների լուծում T-աձև հաշիվներով
• ՀԾ-Հաշվապահ 7-ի ուսումնասիրություն
• Հարկերի,հարկատեսակների,աշխատանքայինօրենսգրքի ուսումնասիրություն
• Աշխատավարձերի և այլ նպաստների հաշվարկ
• Դիմումների ձևերի ուսումնասիություն
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր
Ցանկալի աշխատավարձ` 150 000 դրամ

Չվճարվող արձակուրդ
Արմինե.
Եթե աշխատողը վերցնում է չվճարվող արձակուրդ` մի քանի օր, վճարվող արձակուրդի օրերից հանու՞մ են այդ օրերը:

Լիցենզիայի անհրաժեշտություն
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:

Աշխատանքից ազատման դեպքում
Մարինե.
Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվել հարկերը
Մարի.
Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխանե՞ք: Եթե աշխատողին պետք է վճարենք 650 000 (ներառյալ` հարկերը), Ինչպե՞ս հաշվել հարկերը:

Եթե աշխատողը նաև ուսանող է
Աստղիկ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն:

Տրանսֆերային գնագոյացում
Սոնա․
Տրանսֆերային գնագոյացում
Իրավական հիմք․
ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։
Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝
1) ԱԱՀ,
2) Շահութահարկ,
3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։
Կիրառվում է հետևյալ դեպքում՝
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված
անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է
տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք
իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ
փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական
համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում
են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման
երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը,
անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին
ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության
արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր
փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված
կողմերի հետ գործարքներին:
Մանրամասն

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն
Ռոման.
Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և' շահութահարկից, և' ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից:

ՀԿ-ն ծառայությունների մատուցման հաշիվ պետք է գրի
Արուսյակ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա:

Դայակ պետության հաշվին
Արմինե․
Բարև ձեզ, ես օգտվում եմ դայակ պետության հաշվին ծրագրից մինչև դեկտեմբերի 15-ը, մեր դայակը ֆիզանձի ՀՎՀՀ է ստացել։ Այժմ, երբ ծրագիրն ավարտվի, ի՞նչ քայլեր պետք է անի, ՀՎՀՀ֊ն պետք է փակե՞լ, խնդիր կառաջանա՞, եթե այդպես էլ մնա։ Ընդհանրապես դայակի քայլերը ծրագրի ավարտից հետո։ Շնորհակալ եմ։

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից
Անահիտ.
Եթե ՍՊԸ-ն ֆիզ. անձից ավտոմեքենա է գնել` 2 500 000դրամով, ինչքա՞ն եկամտային հարկ պիտի վճարի:

Միասնական հաշիվ
Սուսաննա Բարսեղյան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` եկամտային հարկը ու սոց․ վճարը փոխանցվելու են 900008000490 հաշվեհամարի՞ն։

3-րդ երկրից ներմուծում
Արմեն.
Բարև Ձեզ։ 3-րդ երկրից ներմուծման դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ ներմուծված ապրանքի գին գրում եմ ինվոյսայի՞ն արժեքը, թե՞ գումարում եմ նաև մաքսատուրքը:
Վերջին մեկնաբանություններ