
Ընկերությունը պատվիրել է կայքի պատրաստում
Արսեն․
Բարև ձեզ։ Ընկերությունը կնքել է իր կայքը պատրաստելու պայմանագիր (կայքի առկայությունը շինարարության ոլորտում լիցենզավորման պարտադիր պայման)։ Պայմանագրով վճարված գումարը ծառայության մատուցման ծախս պիտի ճանաչվի՞, թե՞ այդ գումարը պետք է ձևակերպվի որպես ոչ նյութական ակտիվի ձեռքբերում։ Երկրորդ դեպքում ամորտիզացման ժամկետ կարո՞ղ եմ սահմանել 1 տարի։

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը պետք է անվանացանկով տպել
Լուսինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե բանջարեղենի խանութը շրջհարկի հայտը չի տվել ու ԱԱՀ դաշտ է ընկել, ու 24 մլն շեմը չի անցնում, ՀԴՄ-ն անվանացանկո՞վ պիտի լինի պարտադիր:

Հետևողականությունը կարևոր է
📈 Օրվա խորհուրդը հաշվապահներին.
Իսկ դուք գիտեի՞ք, որ հետևողականությունը հաշվապահական հաշվառման մեջ կարող է շատ ժամանակ (և սթրես) խնայել աշխատանքի ընթացում 📅
Հետևողականությունը կարևոր է: Ամեն օր փոքրիկ քայլերը հանգեցնում են մեծ արդյունքների 🧮
Իսկ որո՞նք են ձեր խորհուրդները կազմակերպված մնալու համար: Կիսվեք մեկնաբանություններում 👇

Աշխատավարձի ուշացման համար վճարվող տույժեր
Նարինե․
Բարև Ձեզ։ Եթե նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0.15% չափով, հարկեր պահվու՞մ են, թե՞ ոչ։ 0.15% -ի չափով հենց աշխատակցին է վճարվում, թե՞ 0.15% -ից հարկումից հետո առաջացած գումարն է վճարվում աշխատակցին: Դրամարկղայի՞ն մեթոդն է կիրառվում արդյոք նման դեպքում:

ԱՁ դասավանդելու է առցանց եղանակով
Սոնա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ես աշխատում եմ հեռահար, դասավանդում եմ, այժմ ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ, և ամեն ամիս գումարը տարբեր է, ինչպե՞ս է հաշվարկվելու հարկը։

Չօգտագործված արձակուրդի տրամադրում
Անուշ․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե աշխատողներ կան, ում արձակուրդները 2016-2017թթ չեն օգտագործել (այն ժամանակ չեն տվել, ոչ աշխատողի մեղավորությումբ), եթե հիմա ցանկանում ենք տալ այդ արձակուրդները, կասե՞ք՝ ինչպե՞ս են հաշվում, ա՞յդ տարվա աշխատավարձով, թե՞ ներկա, օրենքի հղում եթե կա, խնդրում եմ նշել։

Հաշվապահի #գործկա Tax Law ընկերությունում
Ընկերություն՝ Tax Law LLC
Հասցե՝ Աբովյան 31, տարածք 20
Հեռախոս՝ 093545627
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Ստուգեք Ձեր հաշվապահական գրանցումները՝ սխալներից խուսափելու համար
🧮 Օրվա խորհուրդը հաշվապահներին․ ստուգեք Ձեր հաշվապահական գրանցումները՝ սխալներից խուսափելու համար
📌 Հաշվապահական հաշվառման սխալները կարող են հանգեցնել սխալ ֆինանսական հաշվետվությունների, բաց թողնված հարկային ժամկետների և պոտենցիալ տույժերի ու տուգանքների։
📄 Պարբերաբար ստուգեք Ձեր աշխատանքը (օրական, շաբաթական կամ ամսական կտրվածքով)՝ անհամապատասխանությունները շուտ հայտնաբերելու համար:
Իսկ Դուք ստուգու՞մ եք Ձեր աշխատանքը և ի՞նչ հաճախականությամբ։ Գրեք մեկնաբանություններում 👇

Արտագնա տուրիզմը հարկվու՞մ է ԱԱՀ-ով
Ինեսա․
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ արտագնա տուրիզմը հարկվու՞մ է արդյոք ԱԱՀ-ով։

Կոմունալ հաշիվների ստացում վարձակալի անունով
Ալլա․
Բարև ձեզ: Մեր ՍՊԸ-ն տարածք է վարձակալում: Պայմանագիրը կա: Ինչպե՞ս անել, որ կոմունալների համար հաշիվ ստանանք, և արդյո՞ք միայն տնօրենը կարող է դա անել:

Պետական տուրքի հաշվապահական ձևակերպումներ
Սերգեյ․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի համայնքապետարանին վճարում է պետական տուրք գովազդային վահանակի համար: Հաշվապահական ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ:

ԱՁ գործելու է ՏՏ ոլորտում
Արամ․
Փետրվարի 27-ին գրանցել եմ ԱՁ, երեկ լրացրել եմ 201 հաշվետվությունը շրջհարկով աշխատելու մասին, ԱՁ-ն գործելու է ՏՏ ոլորտում, աշխատող չունեմ, գիտեմ որ պետք է վճարեմ շրջհարկ, սոց․ վճար և ֆիքսված հարկ։ Ուզում էի իմանալ՝ ամսական և եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալ եմ։

ՍՊԸ միակ մասնակցի փոփոխություն
Աննա․
ՍՊԸ-ի միանձնյա հիմնադրի փոփոխության համար ի՞նչ փաստաթղթեր և ի՞նչ վճարումներ են անհրաժեշտ:

Չօգտագործված նյութերի վաճառք
Վարդան․
Բարև ձեզ։ Եթե ապրանքներ ենք գնել պատվիրել և օնլայն և տեղի խանութներից, որ գործունեություն իրականացվի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, բայց տարածքի հետ կապված խնդրով չի ստացվում այն իրականացնել, և այդ ապրանքները չմնալու համար օնլայն սեփական կայքում գովազդելով վաճառվի, այդ դեպքում ինչ-որ խնդիր կառաջանա՞ հարկային պարտավորության հետ կապված։ Շնորհակալություն։

Գործարքի տեսակը հաշիվ վավերագրում
Տաթև․
Բարև ձեզ, հարգելիներս։ Հարցս հետևյալն է. եթե ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիրը ՍՊԸ-ն գրում է ֆիզիկական անձին (ՍՊԸ-ն գործում է շրջանառության հարկի դաշտում), գործարքի տեսակը դաշտում ի՞նչ ենք նշում։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Ինչպե՞ս ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն
Արամ․
Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ, հիմա պետք է հայտարարություն տամ շրջհարկով աշխատելու համար։ Որտե՞ղ պետք է այդ հայտարարությունը տամ, շնորհակալ եմ։

Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ
Մերի․
Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ
Գայանե․
Բարև Ձեզ։ Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ: Ներքին աուդիտի պահանջվող փաստաթղթերի ցանկում նշված է՝ Գույքագրման տեղեկագրերի փաթեթներ 2023-2024թթ համար: Դպրոցներից անցյալ աուդիտների ժամանակ նման փաստաթղթեր չեն պահանջվել: Խնդրում եմ օգնել հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գույքագրման փաթեթը: Ի՞նչ տվյալներ են պետք լրացման համար: Նախապես շնորհակալություն։

Տնօրենը վճարում է կատարել տերմինալով
Հայկ․
Բարև Ձեզ: Գիտեմ, որ տերմինալով կատարված վճարումը համարվում է անկանխիկ: Օրինակ՝ տնօրենը տերմինալով ընկերությանը պատկանող հեռախոսի վարձն է վճարել, որը ձևակերպել եմ դտ 52131 - կտ 228: Հիմա 228 հաշվի պարտքը պետք է մարել՝ վճարելով տնօրենի բանկային հաշվեհամարի՞ն: Նշեմ, որ ընկերության դրամարկղում գումար չկա: Շնորհակալություն։

Նորաբաց գեղեցկության սրահ
Մարի․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ ես աշխատելու եմ մենակ՝ որպես վարսահարդար և հնարավոր է նաև դիմահարդար։ Ինչի՞ց եմ սկսելու։ Եվ արդյո՞ք միկրոբիզնես է համարվում։ Ամսական մոտավոր որքա՞ն են կազմելու հարկերը։
Վերջին մեկնաբանություններ