
Ոչ ռեզիդենտի շահութահարկ շրջանառության հարկով աշխատելիս
Արուս․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն անհրաժե՞շտ է վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկը և հաշվետվություն ուղարկի, թե՞ դրա անհրաժեշտությունը առաջանում է միայն ԱԱՀ-ով աշխատելիս։ Շնորհակալություն։

ԱՁ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել
Վարդան․
Բարև Ձեզ։ Ժամանակին ԱՁ-ն զբաղվել է Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրով։ Այժմ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել՝ օգտվելով 1% շրջհարկի ռեժիմից (J62.02.1 - Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում)։ Խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք պետք է ԱՁ-ի գործունեության ոլորտի փոփոխության համար որևէ գործողություն անել, թե՞ դա ինքնաշխատ է տեղի ունենում, երբ ներկայացվի եռամսյակային շրջհարկի հաշվետվություն և ներքևում նշվի եկամուտների 100% ՏՏ գործունեության ոլորտի համապատասխան դասակարգիչը։ Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ տարեկան վճարումներ
Արգիշտի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ-ն, ով զբաղվում է առևտրով, 2024 թվականին աշխատել է միկրոյով, ԱՀՔ քաղվածքով երևում է, որ պետք է վճարի միայն դրոշմանիշային գումարը, բայց պե՞տք է արդյոք վճարի նաև ֆիքսված շահութահարկի գումարը և սոց վճարը։ Եվ ևս մեկ հարց․ Ա/Ձ-ի բոլոր ստացված հաշիվները և ապրանքների մատակարարումները և ծառայությունները կարելի՞ է ներառել նվազեցումների մեջ։

Ապահովագրական և տեխսպասարկման ծախսերի նվազեցում շրջհարկից
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ կազմակերպության ատոմեքենաների ապահովագրության, տեխսպասարկման ծախսերը` որպես վարչական ծախսեր, կարո՞ղ ենք շրջ հարկից նվազեցնել։

Հաշվետարի #գործկա Հաշվապահ ԷՅԷՄ ընկերությունում
Ընկերություն՝ Հաշվապահ ԷՅԷՄ ՍՊԸ
Էլ․ փոստ՝ tax.info2112@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետարների։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 10:00-18:00
Աշխատավարձը՝ կախված փորձից։
Հասցե՝ Մյասնիկյան 6/1:
Ինքնակենսագրականները ուղարկել tax.info2112@gmail.com էլ․ փոստի հասցեին։

Իննա Մարկոսյան
Անուն, Ազգանուն՝ Իննա Մարկոսյան
Էլ. փոստ՝ inna.markosyan90@gmail.com
Հեռախոս՝ 077112920
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն՝ Հաշվապահական հաշվառման վարում և խորհրդակցություն հայերեն, ռուսերեն լեզուներով: Խորհրդատվական ծառայությունների մատուցում, հաշվապահական ծրագրի վերականգնում, հաշվապահության վերահսկում, հաշվապահական կադրերի ապահովում, հաշվապահական դասընթացների կազմակերպում:
Instagram` inna_marcosian
Գրաֆիկը՝ ազատ:
Այլ նշումներ՝ Որակավորում՝ փորձագետ հաշվապահի։

ՀԿ նախագահի պարտականությունների փոխանցում այլ անձի
Անան․
Բարև Ձեզ, եթե ՀԿ նախագահն ունի մինչև մեկ տարեկան երեխա և ինքն էլ չվարձատրվող աշխատող է, ի՞նչ պայմաններով, ո՞ր օրենսգրքի ո՞ր կետին հղում կատարելով՝ կարելի է նրա պարտականությունները ժամանակավորապես փոխանցել վարչության մեկ այլ անդամի և որքա՞ն ժամանակով։ Շնորհակալություն։

Շրջանառության հարկի հաշվետվության լրացում
Արտյոմ․
Բարև ձեզ, մի քանի հարց ունեմ շրջհարկի հաշվետվության լրացման հետ կապված, օրինակ՝
1. Հաշվետվության 5․4․1․ տողում լրացնում եմ ձեռքբերված ապրանքի գի՞նը;
2. 5.4.2 իրացման և վարչական ծախսեր տողում կարո՞ղ եմ գործուղման ծախսեր, կամ աշխատավարձ նվազեցնել;
3. Ի՞նչ է նշանակում Վայլդբերիզի կողմից դուրս գրված հաշիվները՝ հանձնակատարի ծառայություններ, այդ գումարները կարո՞ղ եմ նվազեցնել 5.4.2 տողում:
Շնորհակալություն։

Ozon և Wildberries ստացման կետերի գործունեություն
Գևորգ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ozon և Wildberries ստացման կետը հնարավո՞ր է որպես միկրոձեռնարկատիրություն աշխատացնել, եթե հնարավոր է, խնդրում եմ օրենքին հղում տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։

Շրջանառության հարկի հաշվետվություն
Շուշանիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկի հաշվարման մեջ որպես իրացման ծախսեր պետք է արդյոք դիտարկել ԱՎՈՒՄ - ը, թե՞ զուտ աշխատավարձը: Եվ մի հարց ևս՝ շրջանառության հարկի հաշվարկման ձևը կլրացվի՞ ինքնաշխատ ձևով, թե՞ ձեռքով է անհրաժեշտ լրացնել:

Շահութահարկի ձևակերպումներ
Նարինե․
Բարև ձեզ։ Կասե՞ք տարվա վերջի շահութահարկի վճարման հաշվապահական ձևակերպումը։

Գործուղման ծախսերի չափեր
Անի Աբրահամյան․
Բարև Ձեզ։ ՀՀ կառավարության 2005թ 2335 որոշմամբ նախատեսված չափերը միայն պետակա՞ն հիմնարկներին են վերաբերվում, կարո՞ղ են ոչ պետական կազմակերպությունները ավելի քիչ վճարեն, և եթե գործուղման վայրը 30 կմ -ի քիչ է օրապահիկ վճարելու դեպքում, եկամտային հարկի վճարելու անհրաժեշտություն առաջանու՞մ է։

Ավել վճարված օրապահիկի եկամտային հարկ
Գևորգ․
Բարև Ձեզ։
Աշխատողին օրապահիկ է վճարվել է 60 000 դրամ ՀՀ–ում գործուղման համար, եկամտային հարկը ո՞ր տարբերակով է պահվում։

Մեքենայի վաճառքից առաջացող շահութահարկ
Արմինե․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը սեպտեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմում է 2 821 244, վճարվել է ներմուծման մաքսատուրք՝ 564 249, բնապահպանական հարկ՝112 850 և ԱԱՀ՝ 677 099։ Վաճառվել է 28․03․2025-ին, 4 140 000 դրամով (ներառյալ ԱԱՀ)։ Հաշվարկվել է մաշվածություն 218 650 դրամ։ Խնդրում եմ ասել, թե որքան շահութահարկ կառաջանա այս դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետները կերկարաձգվեն
📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։
🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։
📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։
Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

QR կոդերը չեն տպվել
Էլեն․
Բարև ձեզ։ Ապրանքների QR - ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։

Ֆինանսական հաշվառման հիմունքներ
Գոհար․
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է տրամադրել Ֆինանսական հաշվառման հիմունքներ 1.1 գիրքը pdf տարբեդակով։ Անչափ շնորհակալ կլինեմ ուղարկելու դեպքում մեյլ - gohar.gohar.7787@gmail.com

Վաճառք Wildberries հարթակում
Անի․
Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկին, ԱՁ-ն զբաղվում է Wildberries հարթակում վաճառքով, 2025թ․-ի 1-ին եռամսյակի детализация բաժնում պայմանականորեն 60 000 դրամ է, որից այդ եռամսյակում հաշիվ է գրվել Wildberries-ին 15 000 դրամի չափով, մնացածը ապրիլին է գրվել ապրիլի մատակարարումով։ Այդ դեպքում շրջ․ հարկը լինու՞մ է 60 000 * 10% - 15 000 * 9.5% = 4 575

Մաքսատուրքի և ԱԱՀ-ի նվազեցում շրջանառության հարկից
Նարեկ․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի ժամանակ առաջանում է մաքսատուրք և ԱԱՀ։ Հարցս հետևյալն է՝ մաքսատուրքը և ԱԱՀ-ն ավելանու՞մ է ապրանքի արժեքին և համարվու՞մ է ծախս 2025թ-ի համար։

Налоговая декларация заверенная налоговой службой
Вероника.
Добрый день. Я ИП на упрощенной системе налог с оборота, и у меня запросили налоговую декларацию заверенную налоговой службой. Я так понимаю это отчет 232? А как ее заверить у налоговой, ведь в личном кабинете только версия без печатей и подписей кого-то из налоговой?
Վերջին մեկնաբանություններ