AliExpress-ից պատվիրված հագուստի վաճառք

Տիգրան.

Բարև ձեզ։ Հագուստի խանութի համար հագուստ ներմուծելուց ի՞նչ թղթեր են պետք, որպեսզի մեծածախ գնված հագուստը մաքսազերծվի։ Եվ արդյո՞ք օնլայն հարթակներից, օրինակ՝ Ալիէքսպրեսից /AliExpress/ պատվիրված հագուստը կարելի է վաճառել հագուստի խանութում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Որպեսզի մեծածախ գնված հագուստը մաքսազերծվի, պետք է ինվոյս, տրանսպորտային բեռնագիր, եթե դա չկա, ապա արժեքի գնահատումը կատարվում է մաքսայինի կողմից, մաքսային հայտարարագիրը ապրանքի անպայման պետք է ներկայացնեք մաքսային։ Այո, օնլայն հարթակներից, օրինակ՝ Ալիէքսպրեսից /AliExpress/ պատվիրված հագուստը կարելի է վաճառել հագուստի խանութում։

Տիգրան

Իսկ եթե գնեմ Ալիէքսպրեսից կամ ուղակի դրսից գնեն ու ուղարկեն, միայն մաքսազերծելը հերի՞ք է որ հետո մտցնեմ ուղակի խանութի բազա ու վաճառեմ։

Tigran

Այո, միայն մաքսազերծելը բավարար է, որ հետո խանութում վաճառքի դրվի ապրանքը:

Տիգրան

Այսինքն՝ ֆակտուրա ունենալ առանձին ապրանքների պարտադիր չէ՞։ մաքսազերծման թղթերը հերիք են հարկայինի համար։

Tigran

Այո, եթե ինվոյսը չլինի, մաքսային հայտարարագիրը հիմք է։

Տիգրան

1. Իսկ եթե պատվիրում եմ օնլայն հարթակից ու գալիս ա փոքր քանակով օրինակ, պետք ա տանեմ մաքսայինում գրանցեմ, նո՞ր դնեմ վաճառքի։
2. Հագուստ վաճառելու համար ի՞նչ թույլտվություններ կամ լիցենզիաներ են պետք, եթե իհարկե պետք են։
3. Ու մի հարց էլ. հագուստ վաճառելու համար Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ո՞րն է ավելի նպատակահարմար։

Tigran

1. Եթե փոստային առաքմամբ գա, ապա այն անցնելու է մաքսայինով, պարզապես եթե հնարավոր է՝ պատվերը կատարեք որպես տնտեսվարող, ոչ որպես ֆիզ.անձ։
2. Չկան թույլտվություններ կամ լիցենզիաներ։
3. ըԸնտրությունը ձերն է, շրջանառությունն էլ կապ ունի։

Ալլա

Դուք իրավունք ունեք ներմուծել և վաճառել եթե օրինական մաքսազերծում եք ապրանքները։

Տիգրան

Ցանկանում եմ բացել հագուստի խանութ և հագուստը ներկրել Կարգո կամ Օնեքս ընկերությունների միջոցով Ռուսաստանից և Չինաստանից։ Ռուսաստանից տրանսպորտային ֆակտուրա ուղարկում են տվյլա փոխադրողի հետ (Կարգո)։ Իսկ ի՞չ անել Օնեքսից եկած հագուստի հետ։ Ինչպե՞ս մաքսազերծել, օրինակ՝ Օնեքսի մասնաճյուղից տուփով ստացած պատվերը, տանել մաքսատուն, թե՞ ինչ որ օնլայն մուտքագրման ձև կա։ Ու առհասարակ՝ ի՞նչ փաստաթղթեր են պետք հագուստի Խանութ բացելու համար՝ ներմուծման վրա հիմնված։

Tigran

Օնեքսով ստացվող պատվերը պետք չի տանել մաքսատուն,այն այնտեղով մեկ է անցնում է,կարևորը որ նշեք որ որպես տնտեսվարող եք պատվիրել: Հագուստի Խանութ բացելու համար՝ ներմուծման վրա հիմնված, միայն պետռեգիստրում գրանցվելու փաստաթղթեր են պետք,իսկ հարկայինում ու մաքսայինում գրանցվելը էլեկտրոնային է։