Ֆլորա.
ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը`
դտ 342
կտ 351
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Ֆլորա, տարեվերջին, ֆինանսական տարին ամփոփելու համար հրավիրվում է ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ժողով, որտեղ և համաձայն կանոնադրության հաստատվում են ընկերության պահուստային կապիտալի ձևավորմանն ուղղվող ֆինանսական միջոցների չափը, ինչպես նաև մասնակիցներին տրվող գումարների չափը` ըստ փայամասնակցության տոկոսի: Այդ բոլորն ամրագրվում են ժողովի որոշմամբ: Որի հիման վրա տալիս եք Ձեր նշված հաշվապահական ձևակերպումը:
Շնորհակալություն:
Այո, ձևակերպումը ճիշտ է: Պահուստային կապիտալին կատարված հատկացումների գումարով ձևակերպվում է`
Դտ 342
Կտ 351