Լիանա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել ինձ համար շատ կարևոր հարցի: Պետք է կատարեմ վերջնահաշվարկ, ծանոթացել եմ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին: Մեր կազմակերպությունը անվտանգության ծառայություն է տրամադրում, այսինքն 6-օրյա աշխ. շաբաթ: Աշխատողները հիմնականում պահնորդներ են: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկ, եթե աշխատել է 01.12.2009 մինչև 30.04.2011, 40000 դր միջին աշխատավարձով, արձակուրդի չի դիմել: Խնդրում եմ բացատրել մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Նախ պետք է հաշվեք, թե նշված ժամանակահատվածում Ձեր աշխատակիցն քանի չօգտագործված արձակուրդային օր ունի, իմ հաշվարկներով դրանք 34ն են, այնուհետև հաշվեք արձակուրդայինի գումարը և տվյալ ամսում չվճարված աշխատավարձը, որն էլ կկազմի աշխատակցի համախառն եկամուտը: Նկատի ունեցեք, որ վերջնահաշվարկը սոցով չի հարկվում, սոցով հարկեք միայն տվյալ ամսվա համար հասանելիք աշխատավարձը: Մանրամասն նայեք ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը և սոցի հրահանգը:
Հարգելի Լիանա, իմ կարծիքով վերջնահաշվարկը պետք է կատարեք հետևյալ կարգով.
եթե 40000-ը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ին, ապա կհաշվենք միջին օրական աշխատավարձը=40000/25` այսինքն 1600: Վերջնահաշվարկը կլինի=16*1600*1.665=42624:
Գևորգ, կասեի՞ք, թե որտեղից եք վերցրել 16 և 1.665 թվերը:
Հարգելի Նունե, ճիշտն ասած փոքր ինչ սխալվել եմ այն հարցում, որ ոչ թե 16 այլ 17 դրանք տվյալ աշխատակցի աշխատած ամիսներն են են, իսկ 1,665 այն բանից, որ իմ կարծիքով տվյալ մասնագիտության աշխատակիցների տարեկան արձակուդի օրերի քանակը 20 աշխատանքային օր է, իսկ մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի թիվը կլինի 20/12 այսինքն 1,665 օր մեկ ամսվա համար: Որից կստացվի 17*1,665*40000/25=45288 :
Բայց նշված է, որ աշխատանքը 6օրյա է, իսկ 6օրյայի դեպքում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159 հոդվածի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
Ուրեմն 01.12.09-01.12.10թթ. ժամանակաշրջանի համար հասանելիք արձակուրդը, չօգտագործածը, կազմում է 24 աշխատանքային օր, իսկ 01.12.10-30.04.11թթ-10 օր, այսինքն, 20/12*5ամիս, ընդամենը 34 (24+10): Եթե միջին ամսեկանը կազմում է 40000 դրամ, ապա 40000/25*34=54400: Չմոռանաք նաև գումարել ապրիլ ամսվա աշխատած օրերի դիմաց աշխատավարձը: