Արագամաշ առարկայի մուտքագրում

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, ՀԾ-ում մուտք է արված սեղան, գինը` 49500, կա նաև 10000 դրամանոց սեղան և մուտք է արված որպես արագամաշ առարկա, արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, նշեմ, որ կազմակերպությունը ՊՈԱԿ է, նաև խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ հուշել` որտեղից կարող եմ տվյալ վերցնել, թե որ ապրանքը որ հաշվով պետք է մուտքագրեմ: Շատ շատ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
M

Հարգելի Վահե,
մինչև 1 տարի ծառայման ժամկետ ունեցող առարկաները կոչվում են արագամաշ առարկաներ: Արագամաշ առարկան պսհեստից դուրս գրման պահից համարվում է ծախս`
ԴՏ 213 ԿՏ 521 – ԱԱ-ի գնում և պահեստավորում
ԴՏ 7135 ԿՏ 213- վարչական ծախսի ճանաչում, ԱԱ-ի դուրս գրում
Եթե միջոցները չի վերահսկվում (օրինակ` արտադրական, արդյունաբերական ձեռնարկություններում գրասենյակային օգտագործման նպատակով ստացված թուղթը, հշվիչը, գրիչը և այլն) ձևակերպում ենք որպես վարչական ծախս, հակառակ դեպքում` հիմնական միջոց: Հիմնական միջոցներն էլ ըստ համապատասխան ծառայման ժամկետի պետք է ամորտիզացնել: Հարցեր առաջանան, գրեք:

Արմեն

Եթե 50000 դրամից ցածր է գինը, ապա էական չի` ինչ հաշվով մուտք կանես, միևնույն է մեկ տարում կարող ես դուրս գրել:

edo

Եթե 50000 դրամից ցածր է գինը, ապա էական չի` ինչ հաշվով մուտք կանես, միևնույն է մեկ տարում կարող ես դուրս գրել: