Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն բավարարում է ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածին, այսինքն ԱԱՀ վճարող չհամարվող է, ապա այս դեքում անհրաժե՞շտ է ՀՏ տեղյակ պահել, կամ ի՞նչ է անհրաժեշտ անել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն բավարարում է ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածին, այսինքն ԱԱՀ վճարող չհամարվող է, ապա այս դեքում անհրաժե՞շտ է ՀՏ տեղյակ պահել, կամ ի՞նչ է անհրաժեշտ անել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տեղյակ պահել պետք չէ:
Հարգելի Ֆլորա, եթե Ա/Ձ-ն ի սկզբանե ԱԱՀ վճարող չի եղել, ապա պետք չէ տեղյակ պահել, իսկ եթե եղել է ԱԱՀ վճարող և տարվա կեսից սկսել է բավարարել ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածին, ապա կրկին հարկավոր չէ տեղյակ պահել, սակայն ԱԱՀ չվճարող կհամարվեք հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Հարգելի Ֆլորա, Ձեր հարցը ճիշտ չեք ձևակերպել և դրա համար ստացել եք ոչ ճիշտ պատասխան Արմենի կողմից: “Եթե Ա/Ձ – ն բավարարում է ԱԱՀ մասին օրենքի 3 հոդվածին”, կոնկրետ ո՞ր կետը նկատի ունեք: Եթե շեմը չի անցել, նշանակում է.
“Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:”
Եթե “ա”-ից “թ” կետերը նկատի ունեք, ինչպես Արմենը, ապա այո, կհամարվի ԱԱՀ վճարող հաջորդ տարվա հունվարի մեկից:
Շնորհակալություն ինֆորմացիայի համար, հարգելի Արմեն և Արա: Խնդիրը նոր գրանված Ա/Ձ-ի համար էր, և Աննան ինձ լակոնիկ ու բավականացնող պատասխանեց: