Հարություն.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ ասեք, եթե երկու հասարակական կազմակերպություններ կոնսորցիումի մեջ մտնեն և համատեղ գործունեության համաձայնագիր կնքեն, մի կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից: Եթե այո, ապա ո՞ր իրավական ակտերով է դա ամրագրվում:
Շնորհակալություն:
Հարգելի Հարություն, կխնդրեի հստակ գրել` բանկային իրավունք ասելով ինչ եք հասկանում: Պրակտիկայից ելնելով` համատեղ գործունեության պայմանագրով սահմանված կարգով կողմերից մեկի մոտ է հաշվառում վարվում: Յուրաքանչյուր բանկային գործարք կնքվում և ստորագրվում է մի կազմակերպության կողմից: Ճիշտն ասած` լավ չեմ հասկանում ձեր հարցը: