ԱԱՀ հաշվանցում

ԱՆՆԱ Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե շինարարական կազմակերպությունը ներմուծել է էքսկավատորներ իր գործունեության համար, որոնց համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը ԱԱՀ-ի օրենքի 6.1 հոդվածով հետաձգվել է մեկ տարով` մինչև 2011թ. մարտ ամիսը: ԱԱՀ-ի գումարը պետք է միացնե՞նք էքսկավատորի արժեքին և դրանից հաշվարկենք ամորտիզացիա, թե՞ 2011թ. ԱԱՀ-ի վճարումից հետո այդ գումարը կարող ենք հաշվանցել:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lana

ԱԱՀ-ի գումարը կմնա հետաձգված ԱԱՀ-ի հաշվում և կհաշվանցվի ԱԱՀ-ն վճարելուց հետո: ԱԱՀ-ն էքսկավատորի արժեքին միացնելը սխալ է ԱԱՀ վճարող կազմակերպության համար:
Ի դեպ ԱԱՀ -ի վճարման հետաձգման դեպքում շատ նրբություններ կան, կարդացեք օրենքի պարզաբանումը: