Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե միջին աշխատավարձը բազային աշխատավարձից ցածր է, ինչպե՞ս հաշվել ֆիզ. արձակուրդի գումարը: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե միջին աշխատավարձը բազային աշխատավարձից ցածր է, ինչպե՞ս հաշվել ֆիզ. արձակուրդի գումարը: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 22. Նպաստները և միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
1. Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափից` սույն հոդվածով սահմանված կարգով:
4. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` oրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող եկամուտը 12-ի վրա բաժանելով:
6. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
7. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը) բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին oրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության oրացուցային oրերի թվով:
Բարև Ձեզ, այդ ինչպե՞ս եք հաջողացրել աշխատավարձը գրանցել նվազագույն աշխատավարձից ցածր: