Ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները

Գառնիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրեք ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շուշանիկ

Ֆինանսական վարձակալության դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները: Սեփականության իրավունքը պայմանագրային ժամկետի վերջում կարող է փոխանցվել կամ չփոխանցվել:
Գործառնական վարձակալության դեպքում վարձակալին չեն փոխանցվում սեփականությանը հատուկ բոլոր ռիսկերը և օգուտները: Այս դեպքում վարձակալին է փոխանցվում միայն ակտիվի օգտագործման իրավունքը:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀՀՀՀՍ 17 “Վարձակալություն” ստանդարտում:

Նարեկ

Գառնիկ ջան, դրանք լրիվ տարբեր հասկացություններ են:
Գործառնական վարձակալությունը սովորական վարձակալությունն է, որի ժամանակ վարձատուն գույքը հանձնում է վարձակալին որոշակի ժամկետով օգտագործելու համար, իսկ այդ գույքի հաշվառումը ինքը` վարձատուն է վարում(այսինքն` այդ գույքը իր հաշվեկշռում է երևում, մաշվածությունն էլ է ինքը հաշվարկում):
Ֆինանսական վարձակալության ժամանակ ենթադրվում է, որ.
1. Վարձակալության սկզբում գույքի օգտագործման համար վճարվող նվազագույն վարձավճարների հանրագումարը մեծ է տվյալ գույքի իրական արժեքից
2. Գույքի սեփականության իրավունքը վարձակալության վերջում կարող է անցնել վարձակալին
3. Վարձակալության ժամկետի մեջ է ներառվում գույքի օգտակար ծառայության մեծ մասը
4. Գույքի հաշվառումը, մաշվածության հաշվարկը կատարում է վարձակալը

ԳԵՎՈՐԳ

Գործառնական վարձակալություն, երբ, ըստ էության, վարձակալին չեն փոխանցվում սեփականությանը հատուկ բոլոր ռիսկերը և օգուտները:
Վարձակալության որպես ֆինանսական գործիքի դասակարգման հիմքում դրվում է հաշվապահական հաշվառման ձևի նկատմամաբ բովանդակության գերակայության սկզբունքը: Վարձատուի և վարձակալի միջև տեղի ունեցող գործարքը հիմնվում է երկու կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագրի վրա:

ԳԵՎՈՐԳ

Ֆինանսական վարձակալություն, որի դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները: Սեփականության իրավունքը պայմանագրային ժամկետի վերջում կարող է փոխանցվել կամ չփոխանցվել: